Jump to content

տեխնիկա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ տեխ•նի•կա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

< техника < հուն. technikē արվեստական < technē արվեստ, վարպետություն

Գոյական

  1. աշխատանքի գործիքների և միջոցների ամբողջությունը, որն օգտագործվում է հասարակական արտադրության մեջ, նույնպես և մարդկային գործունեության այն բնագավառը, որը կապված է դրանք ուսումնասիրելու, օգտագործելու և կատարելագործելու հետ
  2. (հվքկն․) մեքենաներ, մեքենայացված սարքավորումներ
  3. որևէ գործի՝ զբաղմունքի ևն մեջ կիրառվող գործնական կանոնների՝ եղանակների՝ հնարքների ամբողջությունը ◆ Բռնցքամարտի՝ մեքենան վարելու տեխնիկա։
  4. այդ կանոններին տիրապետելը, հմտություն՝ վարպետություն որևէ գործի մեջ {{օրինակ|Աշխարհի չեմպիոնը ցուցաբերեց մեծ տեխնիկա:
  5. (պաշտանվ․) մարդկային գործունեության որևէ բնագավառում կիրառվող մեքենաների, մեխանիզմների, սարքերի, սարքվածքների, սարքավորանքի, հարմարանքների, գործիքների ևն համախումբը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՝ս ճարտարագործություն

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։