Աղանդեր
Աղանդեր (ֆրանսերէն՝ dessert), սեղանին մատուցուող աւարտական ուտեստ: Նախատեսուած է, որ համտեսողը ստանայ հաճելի համային զգացումներ ճաշէն կամ ընթրիքէն ետք: Աղանդերը հիմնականին քաղցր խորտիկ է (ո՛չ միրգերը):
Աղանդերը կը հրամցուին հիմնականին յատուկ աղանդերային ափսէներով: Ան, որպէս կանոն, կ՛ուտեն աղենդերային դգալներով: Վերջիններուս չափերը կը տատանուին ճաշի դգալի եւ թէյի դգալի միջակայքին մէջ: Աղանդներու սեղանի բաղկացուցիչ մասերէն կը համարուին նաեւ աղանդերային դանակն ու պատառաքաղը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հիմնական ճաշատեսակներէն ետք քաղցր ուտեստներ ճաշակելու սովորութիւնը լայն տարածում գտած է Եւրոպայի մէջ միայն 19-րդ դարուն: Այդ կատարուեցաւ այն բանէն ետք, երբ լայն տարածում գտաւ շաքարաւազի արտադրութիւնը: Մինչ շաքարի լայն տարածումի արտօնութենէն կ՛օգտուէին միայն հարուստ ընտանիքներու ներկայացուցիչները: Միջին կամ ցած խաւի սեղաններուն քաղցրաւենիք կը յայտնուէր միայն տօնական օրերուն: Ճիշդ այս փաստն ալ հիմք հանդիսացաւ, որպէսզի աղանդերը այդքան գեղեցիկ ու տօնական զարդարեն:
Նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղանդերը, որպէս կանոն, կը համարուի քաղցր ուտեստ (օրինակ՝ պաղպաղակը կամ կարկանդակը): Սակայն կան նաեւ ոչ քաղցր տարատեսակներ, որոնք պատրաստած են միրգերէն, զանազան ընկոյզներէն, պանիրներէն, ու կրկին ոչ քաղցր հրուշակեղէնէն: Բացի այդ, ոչ բոլոր քաղցր ուտեստները կը համարուին աղանդեր: Օրինակ, չինական խոհանոցին մէջ կան քաղցր մսային ճաշատեսակներ, որոնք երբեք չեն համարուիր աղանդեր: Չինաստանի մէջ կը հանդիպին նաեւ վանաշաքարներ՝ պատրաստուած պղպեղով եւ կոճապղպեղով. ասոնք նոյնպէս չեն համարուիր աղանդեր: Կեդրոնական Ամերիկայի հնդիկները մինչեւ քոլումպոսեան ժամանակաշրջանը կը պատրաստէին ըմպելիք քաքաոյի հատիկներով, որուն կը կոչէին շոքոլատ: Շաքարաւազի փոխարէն անոնք նոյնպէս կ՛օգտագործէին պղպեղ եւ այլ համեմունքներ[1]: Ռուսական խոհանոցին մէջ հանդիպող սեւ ձկնկիթը կը հանդիսանայ ոչ քաղցր աղանդեր: Իսկ Ֆրանսայի մէջ ամենատարածուած եւ դասական աղանդերը պանիրն է:
Տեսակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրամցնելու ջերմաստիճանէն կախուած աղանդերները կ՛ըլլան տաք եւ պաղ:
Որպէս աղանդեր կրնան հրամցուիլ հետեւեալ սննդամթերքները.
- հրուշակեղէնէն՝ կարկանդակներ, զանազան տեսակներու թխուածքաբլիթներ, քաքարներ, թխուածքներ
- տարբեր տեսակի ու համի քաղցրաւենիքներ
- հարած սերուցքով ուտեստներ
- պաղպաղակներ եւ պաղպաղակէ պատրաստած աղանդեր
- քաղցր մրգահատապտղային խառնուրդներ՝ մրգային աղցաններ, մրգային մածուններ, սնիկերոսով աղցան
Ըմպելիքներ՝
- տաք ըմպելիքներէն՝ թէյ, քաքաօ, սուրճ, պաղպաղակով սուրճ (café glacé)
- թոյլալքոլային ըմպելիքներ՝ աղանդերային գինիներ, տաք գլինտուէյն
- անալքոլ ըմպելիքներ՝ հիւթեր, կազաւորուած ըմպելիքներ, քոմբոտներ, կիսելներ
- քաղցր կաթնային աղանդեր, շոքոլայով եւ մրգահատապտղային մուսեր, քրէմներ, դոնդողներ, անուշներ
- խիւսեր (խնձորապուր)
Աղանդերային ազգային ուտեստներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Չակ-չակ
- Փուտինկ
- Թիրամիսու
- Հալուա
- Կրիլիաժ
- Չիզքէյք
- Էկլեր
- Մուրապա
- Դիմսամ՝ կը հրամցուի հիմնականին թէյախմութեան ժամանակ
- Պրալինէ
- Ցիմես
- Քաղցր հաց (չորահաց, տապակած հաց)
- Մացեպրա
- Պրոֆիտրոլի
- Պաննա կոտտա
- Ֆալուտէ
- Իտալական սառոյց՝ սառեցուած օշարակ եւ մրգախիւս
- Կրանիտա
- Պաստեղ
- Փախլաւա
- Շարլոտքա
- Շտրուտել
- Քլաֆուտի
- Շոտօ
- Քանոլի
- Փարֆէ
- Շոքմանժէ
- Պլանմանժէ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|