Արմէն Աթայեան
Արմէն Աթայեան | |
---|---|
Ծնած է | 21 Մայիս 1922 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ |
Մահացած է | 8 Ապրիլ 2021 (98 տարեկանին) |
Կրթութիւն |
Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Ժանր | Բնանկար, դիմանկար եւ լուռ բնութիւն |
Հայր | Արշակ Աթայեան |
Զաւակներ | Գայանե Աթայան? |
Արմէն Աթայեան (21 Մայիս 1922, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ - 8 Ապրիլ 2021), հայ նկարիչ։
Հայ բանաստեղծի, արձակագիրի, թարգմանիչի, հասարակական գործիչի՝ Արշակ Աթայեանի որդին է, Ռաֆայէլ եւ Ռոպէրթ Աթայեաններու եղբայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1941 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, իսկ 1952 թուականին՝ Երեւանի գեղարուեստի պետական երաժշտանոցը։ 1954 թուականէն սկսեալ, իր ստեղծագործութիւնները կատարած է Քիեւի մէջ, իսկ 1965 թուականէն ետք՝ դասաւանդած է Երեւանի գեղարուեստի պետական երաժշտանոցին մէջ[1]։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է բնանկարներու, դիմանկարներու եւ նատիւրմորթերու, որոնք յատուկ են քնարական պայծառ երփնագիրով։
Արմէնի գործերէն են՝
- «Ամպամած օր. Սեւան» (1953)[2]:
- «Աշունը Հայաստանի լեռներուն վրայ» (1956):
- «Առագաստներ» (1963)
- «Ամառային հովիկ» (1965, մասնաւոր հաւաքածոյ, Լոնտոն)
- «Ձեռագործ հիւսող կինը» (1972)[3]:
- «Ձեռագործուհին» (1973, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Ձմեռ» (2003)
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անհատական ցուցահանդէսներ ունեցած Ուքրանիոյ մէջ (1963, 1964, 1965 թուականներուն) եւ Երեւանի մէջ (1968 թուականին)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Ամպամած օր. Սեւան», Արմեն Աթայան
- ↑ «Ձեռագործ անող կինը», Արմեն Աթայան