Արշակ Գ.
Արշակ Գ. | |
---|---|
Ծնած է | անհայտ[1] |
Մահացած է | 390[1] |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Վարած պաշտօններ | Հայոց արքայ[1] |
Ամուսին | Վարդանդուխտ Մամիկոնյան?[2][3] |
Ծնողներ | հայր՝ Պապ Թագաւոր[1], մայր՝ Զարմանդուխտ? |
Արշակ Գ (անհայտ[1] - 390[1]), Հայոց թագաւոր 378–էն։ Պապի որդին եւ յաջորդը։
Կառավարումը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանուէլ Մամիկոնեան սպարապետը, գահընկէց ընելով Վարազդատ թագաւորը, Հայոց գահին բարձրացրած է մանկահասակ Արշակին՝ դառնալով անոր նախնակալը: Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձած է թագաւորի աթոռակիցը: Սակայն Արշակի թագաւորութիւնը եղած է անուանական, երկիրը կառավարած է Մանուէլ Մամիկոնեանը: Պարսից Շապուհ II արքան սիրաշահած է Արշակին եւ հայ նախարարներուն՝ կամենալով իր կողմը գրաւած անոնց, կանխած Հայաստանի եւ Հռոմի մերձեցումը: Ան Հայաստան ուղարկած է զօրաբանակ, որուն հրամանատարը տիրացած է երկրի իշխանութեան, հայ նախարարներուն ստիպած հարկ վճառել Պարսից արքունիքին: Մանուէլ Մամիկոնեանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զօրաբանակը դուրս վտարած է երկրէն: Այնուհետեւ առժամանակ Հայաստանի մէջ տիրած է համեմատաբար խաղաղ իրավիճակ: Սակայն 384-էն ետք Պարսկաստանի ու Հռոմի միջեւ բանակցութիւններ սկսան Հայաստանի բաժանման շուրջ: Փաւստոս Բիւզանդի վկայութեամբ, Մանուէլ Մամիկոնեանը 384–ին՝ վախճանելէ առաջ, յատուկ գրութեամբ Հայաստանը եւ Արշակ թագաւորին «յանձնած է» Հռոմի կայսրին: 385–ին Արշակը ստիպուած հեռացած է հռոմէական Հայաստան՝ ապաստանելով Եկեղեաց գաւառի մէջ։ Անկէ ետք Շապուհ III Հայոց գահը յանձնած է Խոսրով Դ. Արշակունուն: 387–էն ետք, երբ անդամատուած է Հայաստանը, հռոմէական մասին մէջ խաղաղութեամբ, բայց կայսրութենէն կախեալ թագաւորած է Արշակը, որուն մահէն ետք կայսրութիւնը այլեւս թագաւոր չէ կարգած իր տիրապետութեան ներքեւ գտնուող Հայաստանի մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 330.
- ↑ Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8