Դեղձենի
Դեղձենի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգութիւն | ||||||||||
|
||||||||||
Լատիներէն անուանում | ||||||||||
Prunus persica
L. Batsch
| ||||||||||
|
Դեղձենի (Լատիներէն՝ Prunus persica), վարդազգիներու ընտանիքի բոյսերու ցեղ է։ Հայրենիքը կը գտնուի հիւսիս-արեւմտեան Չինաստանի Թարիմ գետի աւազանի եւ Քունլուն Շան լեռներու հիւսիսային լանջերու արանքին մէջ գտնուղ տարածաշրջանին, ուր ան մշակուած է եւ դարձած է ընտանի[1]:
Կենսաբանական Նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յայտնի է 5 տեսակ։ Բոլոր տեսակները հիմնականին մէջ առաջացած են սովորական դեղձենու տեսակէն, որ մինչեւ 8 մ բարձրութեան, բաժակաձեւ, կլորաւուն սաղարթով ծառ է։ Տերեւները երկարաւուն են, նշտարաձեւ, ատամնաւոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագոյն։ Պտուղը հիւթալի կորիզապտուղ է, 60-200 գ եւ աւելի կշռով, գնդաձեւ, կլոր, երբեմն ձուաձեւ, դեղնավարդագոյն, դեղնակարմրաւուն։ Կորիզը խոշոր է։ Սերմը հիմնականին մէջ դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ խաւոտ է, հազուադէպ՝ անխաւ։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտութեամբ կ'անջատուի պտղամիսէն, եւ հիւլիներ, որոնց կորիզը պտղամսէն չ'անջատիր։ Պտղամիսը համեղ է, հիւթալի, քաղցր։ Կ'օգտագործուի թարմ եւ վերամշակուած չիր, պահածոյ, ճեմ եւ ալանի։ Բազմացումը՝ աչքապատուաստով եւ սերմերով։ Բերքատւութիւնը՝ 200-400 ց/հա։
Դասակարգին Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի մէջ մշակուող բոլոր մշակատեսակները խաւոտ են, կան նաեւ քանի մը ցածրորակ, անխաւ տեսակներ։ Կ'ըլլան վաղահաս, միջահաս եւ ուշահաս։
Ծաղիկները |
Տերեւները |
Պտուղները |
Պտուղին Սննդային Կազմը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օրկանական թթուներ՝ խնձորի, գինիի, կիտրոնի, խինինի
- Հանքային աղեր՝ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, մագնեզիում, սելեն, մանկան
- Կենսանիւթեր C, B, E, K, PP խումբերու, կարոտին
- Պեկտիններ եւ եթերային իւղեր
- Կորիզները կը պարունակեն դառը նուշի իւղ եւ ամիկտալին։
Անուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լատիներէն՝ Prunus persica անունը կը նշանակէ՝ «պարսկական խնձոր»: Հայերէն անունը կը ծագէ «դեղինէն»[3]
Բանահիւսութեան Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական ասացուածք՝
- Դեղձը դեղձին նայելով կը կարմրէ:
Պատկերասրահ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Faust, M. & Timon, B. Origin and dissemination of peach. Hort. Reviews 17, 331–379 (1995).
- ↑ Prof. Dr. Thomé, Otto Wilhelm — Flora von Deutschland, Österreich und der Schweiz — in Wort und Bild für Schule und Haus.
- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայերէն Արմատական Բառարան Ե.1926