Jump to content

Լիմա

Քաղաք
Լիմա
սպ.՝ Lima
Դրօշակ Զինանշան

Երկիր  Պերու[1]
Քաղաքապետ Rafael López Aliaga?
Հիմնադրուած է՝ 18 Յունուար 1535[2]
Առաջին յիշատակում 1535
Տարածութիւն 2672,28 քմ²
ԲԾՄ 154 մեթր
Կլիմայ Անապատային կլիմա?
Բնակչութիւն 9 943 800 մարդ (2022)
Խտութիւն 2846,1 մարդ/քմ²
Ագլոմերացիա 8 472 935
Կը գտնուի ափին Rímac River?
Ժամային գօտի UTC-5
Հեռախօսային ցուցանիշ 51 1
Փոստային ցուցանիշ 15001
Հիմնադիր Ֆրանսիսկո Պիսառո?
Սուրբ բարեխօս Rose of Lima?

Լիմա (սպ.՝ Lima), Փերուի մայրաքաղաք եւ խոշորագոյն քաղաքը, ինչպես նաեւ Լիմա դեպարտամենտրի կեդրոնը։ Լիմա քաղաքը Փերուի տնտեսական, քաղաքական եւ մշակութաին կեդրոն։ Քաղաքի տարածքը՝ 804 քմ², իսկ արուարձաններով՝ 4310 քմ²։

Հիմնադրած է սպանացի կոնքիստադոր Ֆրանսիսկո Պիսառոն 1535 թուականին եւ անուանած՝ Cuidad de los Reyes «Արքաներու քաղաք» (հիմնադրումը տեղի ունեցած է «երեք արքաներու» կաթոլիկական տօնի օրը)։

Այժմեան Լիմա անուանումը Ռիմակ գետի անուան աղաւաղուած ձեւն է։ Կեչուա լեզուով ռիմակ նշանակած է «խօսող», «ան, որ կը խօսի»՝ ի յիշատակ այն ժամանակներուն, երբ այս վայրերուն մէջ եղած է պատգամախօսարան[3]։

1536 թուականին Մանկօ 2-րդի գլխաւորութեամբ Ինկայի ապստամբական ստորաբաժանումները պաշարեցին քաղաքը, բայց սպանացիները կրցան պաշտպանուիլ։

1543 թուականին Լիման դարձաւ սպանական տիրապետութեան կեդրոնը Հարաւային Ամերիկայի մէջ։ Ըստ 1614 թուականի մարդահամարին՝ Լիմայի մէջ կը բնակէին 25154 մարդ․ սպանացիներ եւ կրեոլներ՝ 5257, իսպանացի կանայք՝ 4359, սեւամորթ տղամարդիկ՝ 4529, սեւամորթ կանայք՝ 5857, մուլաթաները՝ 744, հնդիկներ՝ 1116, հնդկուհիներ՝ 867, մեստիզոսը եւ մետրիսները՝ 192, վանականները, միանձնուհիները եւ անոնց ծառաները՝ 2227։[4]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. archINFORM — 1994.
  2. http://www.munlima.gob.pe/lima
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  4. (հայերեն) Լիմա, 2024-03-03, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BC%D5%AB%D5%B4%D5%A1&oldid=9421775, վերցված է 2024-07-11