Ռեզա Զարրապ
Ռեզա Զարրապ | |
---|---|
Ծնած է | 12 Սեպտեմբեր 1983 |
Ծննդավայր | Թաւրիզ Իրան |
Քաղաքացիութիւն |
Իրան Իրան Թուրքիա Թուրքիա Ազրպէյճան Ազրպէյճան Կաղապար:Country data Մակեդոնիա Մասետոնիա |
Մայրենի լեզու | թրքերէն |
Մասնագիտութիւն | ձեռնարկատէր, գործարար |
Ամուսին | Էպրու Կիւնտեշ (ամս.2001) |
Ծնողներ | Հոսէյն Զարրապ |
Երեխաներ | 1 |
Ռեզա Զարրապ (պարս․՝ رضا ضراب, թրք.՝ Rıza Sarraf, անգլերէն՝ Reza Zarrab;[1] ծնած 12 Սեպտեմբեր 1983 Թաւրիզին մէջ, Իրան), թուրքիացի գործարար: Ունի քառակի՝ Իրանի, Ազրպէյճանի, Թուրքիայի, Մասետոնիոյ քաղաքացիութիւն:[2][3]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զարրապ ծնած է Թաւրիզ իրանեան ազրէյճանցիներեւ ընտանիքին մէջ[4] եւ հասակ առած է Ազրպէյճանի եւ Թուրքիոյ մէջ։ Ապա Իսթանպուլին մէջ բնակուելով ստացած է Ազրպէյճանի եւ Թուրքիոյ երկքաղաքացիութիւն:[5]
2008-ին Ռեզա Զարրապը ամուսնացած է թրքուհի պոպ աստղ Էպրու Կիւնտեշին հետ (թրք.՝ Ebru Gündeş) եւ ունեցած է զաւակ մը 2011-ին:[6]
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր հայրը, Հոսէյն Զարրապ, սերտ կապեր ունեցած է Մահմուտ Ահմատինեժատին հետ[7], Իրանի նախագահը եղած է 2005-էն մինչեւ 2013-ը: ՄՆ ֆինանսներու գերատեսչութիւնը Հոսեյն Զարրապը մեղադրած է ԱՄՆ պատժամիջոցները խախտելով $9.1 միլիոնի վնաս պատճառելու մէջ:[8] Ան իր գործարարութիւնն սկսած է Թուրքիոյ մէջ իր ընկերութիւնով, որուն անունն էր Royal Maritime A.S. եւ որ հիմնած էր իր եղբայր Մոհամետ Զարրաֆին հետ 2010-ին:[9] Զարրապի վարորդը Թուրքիոյ մաքսային անվտանգութեան գործակալութեան կողմէ 2011-ին ձերբակալուած է Թուրքիայէն դէպի Ռուսիա ճամբորդելիս $150 միլիոն կանխիկ ճամպրուկի մէջ տեղափոխելու համար, սակայն, ետոյ ան ազատ արձակուած է Թուրքիոյ պաշտօնեաներուն կողմէ:[10][11] Հափանին տարածած էր փողերու ճամպրուկներով իր նկարները Ֆէյսպուքին մէջ:[12] Ազգային անվտանգութեան գործակալութիւնը յետագային 2013 Ապրիլին կը պնդեր վարչապետ Էրտողանի աշխատակազմի անդամներու հետ Զարրապի կաշառային կապերու մասին:[13] Զարրապը Յունիս 1 2007-ին շնորհուած է Թուրքիոյ «բացառիկ» քաղաքացիութիւն Թուրքիոյ Նախարարներու խորհուրդի որոշումով: Մեղադրական եզրակացութեան մէջ ան կը մեղադրուի Թուրքիոյ քաղաքացիութիւն ստանալու համար $1.5 միլիոն կաշառք տալու:[14]
Ձերբակալութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]19 Մարտ 2016-ին ան ձերբակալուած է Միացեալ նահանգներուն մէջ[15] միջազգային քրէական կազմակերպութեան անդամ ըլլալու մեղադրանքով: Ան մեղադրուած է Իրանի յանդէպ ՄՆ պատժամիջոցները շրջանցելու մէջ եւ փողերու լուացման մէջ անօրինական քրէական արարքներու օգնելով Իրանը խոսափելու պատժամիջոցներէ ներգրաւելով այն ժամանակուայ Թուրքիոյ վարչապետ, ներկայիս նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի աշխատակազմի նախարարները:[16][17][18]
Տե՛ս նաեւ՝
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Yolsuzluk operasyonu, Reza Zarrab kimdir»։ Haberturk.com։ 19 December 2013։ արտագրուած է՝ 23 March 2014
- ↑ «Turkey corruption allegations included in Reza Zarrab case in US»։ Hürriyet Daily News։ 26 May 2016։ արտագրուած է՝ 28 May 2016
- ↑ TM։ «NY court denies bail for Iranian mogul Zarrab, announces US Attorney Bharara – Turkish Minute»։ www.TurkisMminute.com։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «حاشیههای بازداشت تاجر ایرانی در ترکیه؛ از بابک زنجانی تا مشایی»։ Iran Wire։ 2013-12-18։ արտագրուած է՝ 2013-12-18
- ↑ «ایرانی بازداشت شده در ترکیه 'در مورد دور زدن تحریمها بازجویی شده بود'»։ BBC Persian։ 2013-12-18։ արտագրուած է՝ 2013-12-18
- ↑ «Reza Zarrab kimdir? Reza Zarrab'ın hayatı. Ebru Gündeş'in eşi Reza Zarrab»։ iha.com.tr։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ mshabani (9 May 2016)։ «The downfall of two Iranian tycoons»։ al-monitor.com։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «Zarrab’ı kim TC vatandaşı yaptı»։ hurriyet.com.tr։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-17-ին։ արտագրուած է՝ 2017-12-07
- ↑ «Gündeş’in eşinin şoförü kaçakçılıktan gözaltında – Magazin Haberleri»։ milliyet.com.tr։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «Şoföründe 150 milyon dolar!»։ haberturk.com։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ Radikal։ «Operasyonu başlatan fotoğraf: Facebook'ta balya balya dolar! – Türkiye Haberleri – Radikal»։ radikal.com.tr։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 October 2017-ին։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «MİT'ten Erdoğan'a Sarraf raporu – BirGün.net – Halkın Gazetesi BirGün»։ archive.org։ 19 March 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 19 March 2014-ին։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «5 milyon dolara Türk vatandaşı oldular – Son Dakika Haberler»։ milliyet.com.tr։ արտագրուած է՝ 3 November 2017
- ↑ «Turkish National Arrested for Conspiring to Evade U.S. Sanctions Against Iran, Money Laundering and Bank Fraud»։ www.justice.gov (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017-11-30
- ↑ http://www.yerakouyn.com/?p=144538[permanent dead link]
- ↑ «Is corruption suspect's US arrest bad news for Erdogan?»։ Al-Monitor։ 23 March 2016։ արտագրուած է՝ 2016-11-06
- ↑ «Iran’s Turkish connection: Golden squeal: Did officials help evade sanctions?»։ The Economist։ 11 June 2016։ արտագրուած է՝ 2016-11-06