Լուկոմսկու փողոց (Յալթա)
Լուկոմսկու փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 900 մետր |
Անվանվել է | Պյոտր Լուկոմսկի |
Փոստային ինդեքս | 298609 |
Լուկոմսկու փողոց (ռուս.՝ Улица Лукомского), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար Պյոտր Իլյիչ Լուկոմսկու (1892-1935) պատվին։ Սկիզբ է առնում Խալտուրինի փողոցից և ավարտվում Մանագարովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 900 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալթա քաղաքի Լուկոմսկու փողոցը սկսվում է Խալտուրինի փողոցից, հատում Լուկոմսկու նրբանցքը, Մոշկարինի փողոցը, Շչորսի փողոցը և ավարտվում Մանագարովի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 32 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 16 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ նույնպես 16։ Երկարությունը 900 մետր է։
Լուկոմսկու փողոցի փոստային դասիչն է՝ 298609։
Փողոցն անվանվել է խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմների մասնակից, Պյոտր Իլյիչ Լուկոմսկու (1892-1935) պատվին։ Քաղաքացիական պատերազմից հետո նա եղել է Յալթայի զինվորական կոմիսար, նույն պաշտոնն է զբաղեցրել Ջանկոյում, Դոնեցկում, Դաղստանում։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Յալթայի նավահանգստում։ Յալթայի ծովային կայարանի շենքի շինարարությունը սկսվել է նրա օրոք[2]։ Մահացել է 1935 թվականի հուլիսի 5-ին, Յալթայում։ Թաղված է քաղաքի ռազմական գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ Н. В. Огарков Лукомский Пётр Ильич // Советская Военная Энциклопедия. — М: воениздат, 1978. — Т. 5. — С. 34-35. — 688 с. — 105 000 экз.
- ↑ Воинский некрополь крымского города Ялты. Фото могилы П. И. Лукомского.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Лукомского в Ялте
- Подробная карта Улица Лукомского, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты