Վոկզալնայա փողոց (Կրասնի Սուլին)
Վոկզալնայա փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Անվանվել է | Սուլին (կայարան) |
Վոկզալնայա փողոց (ռուս.՝ Вокзальная улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի հնագույն փողոցներից է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոկզալնայա փողոցը սկսվում է Մոսկովյան փողոցից և, շարունակվելով Գնիլուշա գետին զուգահեռ, ավարտվում Կոլխոզնայա փողոցի հետ հատումով։ Հատվում է Չեռնիշևսկու, Խալտուրինի, Մագնիտոգորսկայա, Շչեբզավոդ փողոցների հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոկզալնայա փողոցը քաղաքի ամենահին փողոցներից մեկն է։ Այն ձևավորվել է 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ Փողոցը բնակեցված էր հիմնականում հարուստ առևտրականներով, որոնք ունեին խանութներ և կրպակներ։ Այն կոչվել է «Վոկզալնայա» («Կայարանային») անունով, քանի որ այստեղ է քաղաքի հնագույն շենքերից մեկը` «Սուլին» երկաթուղային կայարանը։
Կայարանը բացվել է 1871 թվականին։ 1873 թվականին կայարանում բացվել է շոգեքարշների դեպո, որը գործել է մինչև 1990-ական թվականների սկիզբ։ Այնտեղ իրականացվել է Հյուսիսկովկասյան երկաթուղու շոգեքարշների վերանորոգում և տեխնիկական սպասարկում։ Երկաթուղում շոգեքարշների շահագործման դադարեցումից հետո դեպոն փակվել է, իսկ շոգեքարշների լավագույն նմուշները փոխանցվել են Սանկտ Պետերբուրգ և Միներալնիե Վոդի քաղաքների թանգարաններին[1]։
1920 թվականին Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին «Օկտյաբրսկայա ռևոլյուցիա» («Հոկտեմբերյան հեղափոխություն») քարոզագնացքով[1] այցելել է Միխայիլ Կալինինը և կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[2]։ Նա այցելել է Սուլինի մետալուրգիական գործարան, որտեղ խոսել է բազմահազարանոց հանրահավաքում, որին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ։ Այդ իրադարձության հիշատակին 1961 թվականին Կայարանամերձ հրապարակում կանգնեցվել է Միխայիլ Կալինինի հուշարձանը[1]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին կայարանի շենքը զգալիորեն վնասվել է, սակայն վերականգնվել է 1952 թվականին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мякинченко, В.А. Сулин и сулинцы: словарь-справочник / В.А.Мякинченко. – Красный Сулин, 2002. – 180 с.