Արա Գուրզադյան

հայ նկարիչ, «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր

Արա Սարգսի Գուրզադյան (սեպտեմբերի 11, 1953(1953-09-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2003(2003-12-01)[1]), հայ նկարիչ, մշակութաբան, փիլիսոփա[2], «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսի գլխավոր խմբագիր։

Արա Գուրզադյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11, 1953(1953-09-11)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2003(2003-12-01) (50 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1975)
Մասնագիտություննկարիչ և խմբագիր
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
Ծնողներհայր՝ Սարգիս Գուրզադյան
Պարգևներ և
մրցանակներ

Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Արա Գուրզադյանը ծնվել է 1953 թվականին, Երևան քաղաքում։ 1970 թվականին ավարտել է ֆիզիկոմաթեմատիկական թեքումով դպրոց և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1975 թվականին ավարտել է համալսարանն ու ստացել ֆիզիկոս-տեսաբանի որակավորում։ Որպես գիտաշխատող մի քանի տարի աշխատել է տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ 1982-2003 թվականներին դասավանդել է կերպարվեստ և գրաֆիկա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում[3][4]։ Եղել է նույն կենտրոնի և Հայկական բաց համալսարանի կողմից համատեղ հիմնադրված Կերպարվեստի ֆակուլտետի դեկանը, դասավանդել է Արվեստի պատմություն, Կրոնի պատմություն, Կերպարվեստ և Մշակութաբանություն։

1992-1997 թվականներին ապրել և աշխատել է Գերմանիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում և Հայաստանում։

Եղել է «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութային եռամսյա հանդեսի համահիմնադիր և գլխավոր խմբագիր[5]։ Թարգմանությունների հեղինակ և համահեղինակ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ[6] և գրքերի խմբագիր է։

2002 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ մշակութային կյանքի զարգացման և մշակույթի ոլորտում մեծ նվաճումների և ներդրման համար։

Արա Գուրզադյանի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի «Ակադեմիա պատկերասրահում»։ Ունի բազմաթիվ մասնավոր հավաքածուներ Հայաստանում և արտասահմանում։

Մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին։

Ընտանիք

խմբագրել

Աղջիկը՝ Մարիամ Գուրզադյանը գերմանակական լեզուների մասնագետ է[7]։

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • Կասել, Ֆրայբուրգ, Շտուտգարտ (1992-1997)
  • «Ակադեմիա պատկերասրահ» (Երևան, 2001)
  • Ցուցահանդես՝ նվիրված «Ակադեմիա պատկերասրահի» 50 ամյակին (2004)
  • «Հայացք հայացքի ետևում», «Ակադեմիա պատկերասրահ» (2004)

Թարգմանություններ

խմբագրել
  • Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»[8]
  • Վասիլի Կանդինսկի «Հոգևորն արվեստում», (համահեղինակ)[9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «...ԿԱ ԱՅԴ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ԴՐՍՈՒՄ»
  2. «AZG Armenian Daily - WAP-version». www.azg.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  3. Անկշռելիությունը վտանգավոր վիճակ է, քանզի իրականանում է աբստրակցիայի սահմանի վրա
  4. «արա գուրզադյան. երկու խոսք». www.arteria.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Continuing Resources(չաշխատող հղում)
  6. «ՌՈՒԲԻԿՈՆ». roubicon.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. Շաք Գերհարդ; Մշակույթի նախարարություն ՀՀ, eds. (2009). Գերմանիայի շաբաթների բացումը 20.03.2009,15.00. Հորթս Յանսեն։ Կազմ.՝Շաք Գերհարդ,թարգմ,՝Մ.Գուրզադյան, ՀՀ Մշ.նախ. Translated by Գուրզադյան Մարիամ. Ե.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Արա Գուրզադյան. Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. Կանդինսկի, Վասիլի; Գուրզադյան, Արա; Խաչիկօղյան, Սերգեյ (2000). Հոգևորն արվեստում։ Էսսեներ = Uber das geistige in der kunst. Արվեստ. Հայաստանի ազգային պատկերասրահ. Երևան: Սարգիս Խաչենց. ISBN 9789993059127.

Արտաքին հղումներ

խմբագրել