Դեկտեմբերի 5
թվական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Դեկտեմբեր | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
29 | 30 | 31 |
Դեկտեմբերի 5, տարվա 339-րդ (նահանջ տարիներին՝ 340-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 26 օր։
Դեպքեր
խմբագրել- 1920 - Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը։ 1921-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»։
- 1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
- 1936` Շարք է մտնում Քանաքեռգէսը։
- 1936` ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։ Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։
Ծնունդներ
խմբագրել- 1803 - Ֆյոդոր Տյուտչև, ռուս բանաստեղծ (վ. 1873):
- 1837 - Ստեփանոս Պալասանյան, հայագետ (վ. 1889, Էջմիածնում)։
- 1867 - Անտի Աարնե, ֆինն բանագետ (վ. 1925):
- 1890 - Ֆրից Լանգ, գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ (վ. 1976):
- 1901 - Ուոլթ Դիսնեյ, ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր, մշակութային բրենդ և բարերար։
- 1923 - Վլադիմիր Տենդրյակով, ռուս խորհրդային գրող։
- 1946 - Խոսե Կարերաս, իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։
- 1962 - Թաթա Սիմոնյան, հայ երգիչ և կոմպիզիտոր
- 1965 - Վահան Արծրունի, հայ երաժիշտ, երգահան
- 1973 - Եգոր Գլումով, հայ հաղորդավար
- 1975 - Ռոննի Օ'Սալլիվան, անգլիացի սնուկերիստ։
- 1980 - Դավիթ Մանուկի Մելքոնյան Հայաստանի պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին ազգային իրավաբան, Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ։
Մահեր
խմբագրել- 1791 - Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, դասական երաժշտության կոմպոզիտոր (ծ.1756):
- 1837 - Հակոբ Շահեն-Ջրպետյան, հայագետ (ծ.1772, Ուրֆա)։
- 1926 - Կլոդ Մոնե, ֆրանսիացի ճանաչված գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից (ծ. 1840)
- 1974 - Զահարիա Ստանկու, ռումին գրող և քաղաքական գործիչ։
- 1992 - Կառլոս Աբովյան, հայ նկարիչ։
- 2013 - Նելսոն Մանդելա, Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993) (ծ.1918)։