Կորեան ճապոնական տիրապետության տակ

Կորեան ճապոնական տիրապետության տակ(日帝强占期, կորեերեն՝ 일제강점기), վերաբերում է այն շրջանին, երբ Կորեական թերակղզին գտնվում էր Ճապոնական կայսրության տիրապետութան տակ։ Ճապոնական գաղութային շրջանը տևել է գրեթե 35 տարի, երբ Կորեայի պատմության մեջ Կորեայի ժամանակակից պատմությունը բաժանվեց ժամանակաշրջանների։ 1910 թվականին՝ Կորեայի՝ Ճապոնիային միացումից հետո գաղութացումը հաստատվեց գեներալ-նահանգապետի կարգով, որը կառավարվում էր գեներալ-գնդապետի միջոցով ստացված Ճապոնիայի կայսեր հրամանով, և Կորեական քաղաքականությունը, դիվանագիտությունը և այլն պատկանում էր Ճապոնական կայսրությանը։

Անվանումներ

խմբագրել

Կորեերենի ստանդարտ բառարանը օգտագործում է 일제강점기(日帝強占期, Ճապոնական կայսրության կողմից Կորեայի բռնի գաղութացման շրջան) անվանումը[1]։ Հաճախ նաև կրճատվում է և կոչվում 일제시대(日帝時代, Ճապոնական գաղութատիրական շրջան, ճապ.՝ 日本統治時代の朝鮮) և այլն։

Հյուսիսային Կորեայում այդ շրջանը նույնպես անվանում են 일제강점시기(Ճապոնական կայսրության կողմից Կորեայի բռնի գաղութացման շրջան)։ Ճապոնիայում այդ շրջանը անվանում են 일본통치시대의 조선 (Կորեայում Ճապոնական կառավարության շրջան):

Նախապատմություն

խմբագրել
  • Իմպերիալիզմը Ճապոնիայում։ Այն երկրները, որոնք ինդուստրացման միջոցով դարձան կապիտալիստական, անխուսափելիորեն բախվեցին գերմատակարարման խնդրին, որը հատկանշական է կապիտալիզմին։ Գերմատակարարման խնդիրը լուծելու համար հարկավոր էր նոր շուկա հիմնել, իսկ շուկայի ստեղծման լավագույն միջոցը գաղութ ստեղծելն էր։ Մեյջիի վերականգնումից սկսած վերացավ Ճապոնիայի Սյոգունների համակարգը, առաջացավ կայսերական և ներքին գրասենյակային կենտրոնացված կառավարում, և մեծ տերություններից վերնցելով հմտություններն ու համակարգը՝ ակտիվորեն ձևավորվեց ինդուստրացումը։ Ճապոնիան, մյուս երկրների պես, մուտք գործեց կապիտալիզմ, ինչը հանգեցրեց գերմատակարարման խնդրին։ Գաղութացում հաստատած մյուս մեծ տերությունների պես Ճապոնիան հետևեց նույն նախադեպին և դարձավ կայսրություն։ Հետևաբար, Ճապոնական կայսրության Կորեան ճապոնական իմպերիալիզմի արդյունքն էր։

19-րդ դարի վերջին, Ճապոնական կայսրությունում, որը մի ժամանակ իմպերիալիստական գաղութային պայքարի մասին էր բղավում, Կորեայի՝ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելուն պես Սայգո Տակամորին, դա առիթ դարձնելով, առաջ բերեց Կորեան գրավելու քննարկումը։ Բացի այդ, Ռուսական կայսրությունը միևնույն ժամանակ ծրագրում էր ներխուժել Կորեական թերակղզի իր հարավային քաղաքականությամբ։

Թագուհի Մին Հընգ Սոնի մեծն արքայազնի հետ իշանության համար պայքարի պատճառով սկզբում աջակցում էր ճապոնական խմբին, սակայն Քիմ Օկ Կյունի և ուրիշների՝ Գապսինյան քաղաքական հեղաշրջում բարձրացնելուն պես նա ճնշեց հեղաշրջումը՝ օգտագործելով Ցին կայսրության զորքերը և հսկողության տակ պահեց Ճապոնիան։ ԵՎ եթե Ճապոնիան հաղթեր չին-ճապոնական պատերազմում, այս անգամ Ռուսաստանը կներգրավվեր ճապոնական ուժերը վերահսկելու համար։

1876 թվականի փետրվարի 27-ին Քանգվա կղզու պայմանագրից հետո Ճապոնիան Կորեան իրենց միացնելու երկարաժամկետ ծրագիր կազմեց, և 1894 թվականին ճապոնա-չինական պատերազմում և 1905 թվականին ռուս-ճապոնական պատերազմում հաղթանակ տանելով՝ Ճապոնիան Կորեական թերակզին միարցրեց իրեն։ Դրանից հետո ճապոնացի իմպերիալիստները կնքեցին այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են անգլո-ճապոնական դաշինքը, Թաֆտ-Կացուրա համաձայնագիրը, և սկսեցին ակտիվորեն ներխուժել Կորեա։ Ճապոնական կայսրությունը 1905 թվականի նոյեմբերի 17-ի ճապոնա-կորեական պայմանագրով Կորեական կայսրության դիվանագիտական իրավունքների ձեռքբերումից հետո աստիճանաբար կլանեց Կորեական կայսրության բացարձակ իրավունքները նոր ճապոնա-կորեական համաձայնագրով (1907 թվական) և Կորեայի արդարադատության մասին հուշագրի (1909 թվական) միջոցով։ Երկրի ներսում Իլչինհվեն և Ի Վան Յոնգը համագործակցում էին Կորեայի և Ճապոնիայի միացման շուրջ։

1909 թվականի հուլիսին Ճապոնիայի ներքին գրասենյակում որոշում կայացվեց Կորեայի գրավման մասին, ինչից հետո 1909 թվականի հոկտեմբերի 10-ին Ան Ջուն Գընը և Իտո Հիրոբումին գնդակահարվեցին։ Սակայն այս միջադեպը որպես հիմնավորում ընդունելով՝ Ճապոնիայի ներսում իմպերիալիստները բարձրացրին իրենց ձայնը Կորեայի միացման մասին և արագացրին միացման խթանումը։ Այս ընթացքում Յուն Չի Հոն գրել էր, որ Ան Ջունգ Գընի և Իտո Հիրոբումիի սպանությունը օգտագործվել է որպես Կորեայի և Ճապոնիայի միացումը արագացնելու պատրվակ[2]։ Նա նաև թողել է արձանագրություններ։

1910 թվականի օգոստոսի 29-ին կնքվեց Կորեայի՝ Ճապոնիային միանալու մասին պայամանգիրը, ընկավ Կորեայի կայսրությունը և Կորեական թերակղզին դարձավ Ճապոնական կայսրության մաս։ Այդ ընթացքում Ճապոնիան Կորեական կայսրությունը փոխեց և անվանեց «Չոսոն», իսկ Կորեայի կայսերը՝ «이왕 (իվանգ)»։ Արդյունքում Կորեական թերակղզու ամբողջ տարածքը դարձավ Ճապոնական կայսրության գաղութ, իսկ կառավարման մարմին հանդիսացող գեներալ-նահանգապետի կողմից մինչև 1945 թվականը 35 տարվա ընթացքում ստացավ իշանություն։

Պատմություն

խմբագրել

Հակադրված իշանություն(1910-1919)

խմբագրել

Կորեայի՝ Ճապոնիային ուժով միացման առաջին փուլ

խմբագրել

Կորեայի՝ Ճապոնիային միացվելուց անմիջապես հետո գեներալ-նահանգապետը 1910 թվականի սեպտեմբերին ստեղծեց ռազմական ոստիկանություն և անցավ հակադրված իշանության։ Ռազմական ոստիկանությունը ստանձնեց մինչև անգամ հիմնական ոստիկանության վերահսկման պատասխանատվությունը՝ սահմանափակելով մամուլի, հավաքների, հրատարակությունների, միավորումների իրավունքները, և ունեցավ իրավունքներ,ինչպիսին է անհապաղ որոշումներ կայացնելու իրավունքը։ Չոսոնի գեներալ-նահանգապետը նշանակվում էր կամ Ճապոնիայի բանակի ծառայող գեներալների, կամ էլ պահեստայիններից, ենթարկվում էր Ճապոնիայի կայսերը և ստանձնել մինչև անգամ օրենսդիր, դատական, վարչական և ռազմական ղեկավարությունը։ Ինչպես նաև, քանի որ նա անմիջապես ենթարկվում էր կայսերը,ներքին գրասենյակը կամ խորհրդարանը չէր միջամտում։ Գեներալ նահանգապետի օրոք գործում էին Կորեայի գլխավոր տեսուչները՝ պատասխանատու վարչարարության, կրթության և մշակույթի համար, և ոստիկանապետը՝ պատասխանատու հասարակական կարգի պահպանման համար։ Կորեայում գեներալ-նահանգապետը գրեթե 20 հազար ռազմական ոստիկանության սպա տեղեկայեց Կորեական թերակղզու շրջանում, կորեացիներից ռազմական ոստիկանության օգնականներ ընդունեցին և ռազմական ոստիկանության սպաներին օժանդակությամբ իրականացրին ռազմական ոստիկանությանբ կենտրոնի ճնշող կառավարում։

Ռազմական ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման հետ մեկտեղ ներգրավված էր ընդհանուր հասարակական կյանքի մեջ,ինչպիսին են օրինակ անկախության շարժման մասնակիցների որոնումները, և սրա հետ մեկտեղ, համակարգը, որը ակնհայտորեն ցույց է տալիս այդ ժամանակվա իշանության ճնշումները, Չոսոն դինաստիայի ժամանակ օգտագործված ձեռնափայտով մահապատիժը, որ Գաբո բարեփոխումների ժամանակ վերացել էր, վերականգնեց և խտրականորեն գործածեց միայն կորեացիների նկատմամբ։ Ինչպես նաև այս շրջանում լուծարվեցին կորեական տարբեր խմբավորումներ։ Կարելի է ասել, որ ներկայացուցչական էր 1911 թվականին տեղի ունեցած Սոնչոնի կամ 105 տղամարդկանց դեպքը, որը կազմալուծեց Նոր ժողովրդական ասոցացիան։ Ինչպես նաև Ճապոնական գաղութատիրությունը սահմանափակեց խոսքի, հրապարակման, հավաքների և միավորումների ազատությունը մամուլի, հրատարակման և անվտանգության մասին օրենքների միջոցով։

Ճապոնիան Չոսոնի առաջին կրթական հրամանագրում վերացրեց Սոդանգը, որը կենտրոնացած էր չինական մշակույթի վրա, և հիմնեց տարրական դպրոցներ։ Արդեն գործող դպրոցը վերածվեց մասնագիտացված դպրոցի։

Հողերի, լեռնային անտառների շահագործում

խմբագրել

Գաղութային կառավարման համար ֆինանսներ ապահովելու և ճապոնացիների հողերի յուրացմանը հեշտացնելու համար Ճապոնիան իրականացրեց հողի հետախուզման նախագիծ, որը սկսվեց 1912 թվականին, և գործի դրվեց վերջնաժամկետների հաշվետվության համակարգ, որի մասին լավ չիմացող հողագործների հողը առգրավում էին, Անհասկանալի սեփականություն ունեցող գյուղերը, ընտանեկան հողերը, կառավարական և թագավորական հողերը և այլն նույնպես հանձնվել են Արևելյան երկրների զարգացման ընկերությանը։ Առգրավված հողերը էժան գնով վաճառվում էին ճապոնացի ներգաղթյալներին, և այդ ժամանակ անցյալի սովորույթ դարձած հողի մշակման իրավունք հանդիսացող հողի վարձակալման հայեցակարգը անտեսվեց։

Բացի այդ, հաստատվեց հրամանագիր, ըստ որի միայն Կորեայի գլխավոր կառավարության որոշմամբ կարելի էր ընկերություն հիմնել, ինչը սահմանափակում է ազգային կապիտալի աճը՝ ի վերջո թույլ տալով ճապոնական ընկերություններին մենաշնորհել ամենակարևոր արդյունաբերությունները, իսկ որոշ կորեացիների՝ բրնձի և կաշվի արդյունաբերությունները։

Կորեայում Ճապոնիայի գլխավոր կառավարության՝ գյուղատնտեսության և անտառատնտեսության Անտառների և անտառների հետազոտության մասին հրամանագիրը, Ձկնորսության մասին օրենքը և հանքարդյունաբերության կանոնադրությունը, և ճապոնացիներին առավելություն տալով ռեսուրսների զարգացման կամ ընկերության հիմնադրման թույլտվությունների հարցում՝ նրանք փաստացիորեն արտահոսեցին կապիտալը, իսկ տնտեսական վերահսկողության մեծ մասն անցավ ճապոնացիներին, իսկ Կորեան օգտագործվեց որպես հումք, նրանք փորձեցին այն վերածել մատակարարման և ապրանքների շուկայի։ Ծխախոտը, ժենշենը և աղը մոնոպոլիաները օգտագործվեցին գաղութատիրական ֆինանսական եկամուտը բարձրացնելու համար։ Նաև այս ժամանակահատվածում վերանորոգվել են նոր ճանապարհներ, մայրուղային երկաթուղիներ և նավահանգիստներ՝ հեշտացնելու սննդամթերքի և հումքի տեղափոխումը Կորեայից Ճապոնիա և բարելավելու ճապոնական արտադրանքի վաճառքի արդյունավետությունը Կորեայում։ Մյուս կողմից էլ 1920 թվականին 170 հազար ճապոնական բնակչությունը աճեց և 1940 թվականին դարձավ 700 հազար։

Որոշ կորեացի հողատերեր նույնպես զգալի օգուտներ էին քաղում բարելավված արտադրողականությունից։ Նրանցից վառ ներկայացուցիչ է համարվում Սամսունգ ընկերության հիմնադիր Ի Բյոնգ Չոլն է։ Նա Քյոնգնամում մի հողատիրոջ երկրորդ որդին է, որը Ճապոնիայում բրնձի շրջանառումից ստացած շահույթով 1938 թվականին Դեգուում հիմնադրեց Սամսունգ առևտրային ընկերությունը, որը ներկայիս Սամսունգի հիմքն է[3]։

Մշակույթի կառավարում (1919-1932)

խմբագրել
 
Սաիտո Մակոտո, մշակութային կառավարում իրականացրած գեներալ-նահանգապետ

Մարտի մեկյան շարժումից հետո Ճապոնիայի կառավարությունը և գեներալ-նահանգապետը ստիպված էին լրջորեն դիտարկել գործող կառավարման մեթոդը, և նահանգապետ Սայտո Մակոտոյի ուղղորդմամբ գործող ուժային կառավարումից անցան հաշտարարական կառավարման ուղղության։ Դրա արդյունքում սկսեցին թույլատրվել խմբավորումների գործունեությունն ու լրագրությունը, ընդլայնվեց բազային տարրական և հողագործական կրթությունը։ Այնուամենայնիվ, առաջացավ ժողովրդի բարձրագույն կրթությունը մերժող պատկեր, որի օրինակ է մասնավոր համալսարանների հիմնումը ճնշելը, և մնացին տարատեսակ չար օրենքներ, որոնք խտրականություն էին դրսևորում ճապոնացիների և կորեացիների նկատմամբ։

Գեներալ նահանգապետ Սաիտո Մակոտո, «Միջոցառումներ Կորեայի ազգային շարժման դեմ».

Ընտրվում է հիմնական ճապոնամետ անձը, այդ անձը ստիպողաբար սողոսկում է ազնվականների, յանգբանների, կոնֆուցիականների,հարուստների, մանկավարժների և եկեղեցականների մեջ և ձևավորում է ճապոնամետ տարբեր խմբավորումներ՝ հաշվի առնելով դասը և հանգամանքները։

1. Տարբեր կրոնական խմբավորումներ նույնպես կենտրոնացված են. գլխավոր ղեկավարի պաշտոնին նշանակվում են ճապոնամետ խմբավորումներ, խորհրդատուներ և գործի դրվում։

2. Կորեայի խնդրի լուծման հաջողությունը շատ ճապոնամետ գործիչների ձեռքբերման մեջ է, ուստի ճապոնամետ քաղաքացիական անձանց տրամադրվում է հարմարավետություն և օգնություն՝ շնորհալի կրթության անվան տակ երկարաժամկետ հեռանկար ունեցող շատ ճապոնամետ մտավորականների դաստիարակելու համար։

3. Յանգբանների և կոնֆուցիականների շրջանում աշխատանք չունեցող մարդկանց ապրուստի հնարավրություն տալու դիմաց օգտագործում են ամեն տեսակի քարոզչության ու քաղաքացիների կյանքը լրտեսելու գործում։ Ինչ վերաբերում է կորեացի հարուստ կապիտալիստներին, խթանում են ճապոնացի և կորեացի կապիտալիստների կապը։

4. Ֆերմերներին վերահսկելու և վերահսկելու համար ստեղծվում են ճապոնամետ կազմակերպություններ, որոնք գլխավորում են մասնավոր առաջնորդները՝ Գյոպունհոն և Ջինհյունհոն, և նրանց տրվում է ազգային անտառի մի մասը, և իրավունք է տրվում միանալու և օգտագործելու այն։

Բացի այդ, թեև ռազմական ոստիկանության համակարգը փոխվեց հիմնական ոստիկանական համակարգի, ոստիկանության թվաքանակն ու տեխնիկան էլ ավելի ամրապնդվեցին, իսկ անկախության շարժումը կանխվեց «բարձրագույն ոստիկանական համակարգի» և հանրային անվտանգության պահպանման մասին օրենքի ներդրմամբ։ Բացի այդ, շարունակվեց ազգայնականության ճնշումը,օրինակ՝ թերթերի շարունակական գրաքննությամբ, ոչնչացմամբ և փակումով, իսկ դրան հաջորդեց դրան հակառակվող ազգայնականների ուժերի ներսում անզիջում ազգայնականության և ռեֆորմիզմի բաժանումը, և ի հայտ եկավ ազգային բնավորության վերափոխման տեսությունը։ Այն զարգացավ և վերածվեց ինքնակառավարման (ընտրական իրավունքի) շարժման։

Բրնձի բերքատվության բարձրացման քաղաքականություն և բռնագրավում

խմբագրել
 
Սուփունգ ամբարտակ, Ասիայի ամենամեծ ամբարտակը:

Մյուս կողմից այդ ընթացքում Ճապոնական կայսրության արագ ինդուստրացմամբ պայմանավորված՝ հիմք դրվեց բրնձի բերքատվության բարձրացման ծրագրին, որը կոչված էր լուծել Ճապոնիայի ներսում սննդի պակասի խնդիրը։ Փորձեր արվեցին բարձրացնել բրնձի արտադրությունը Կորեական թերակղզում՝ բարելավելով հողը կամ մեծացնելով ոռոգման ասոցիացիաների դերը, սակայն տեղի ունեցավ հակառակը. ավելացավ արտահանվող բրնձի քանակը, այլ ոչ թե արտադրվող բրնձի քանակը, ինչով Կորեական թերակղզու սննդի խնդիրը ավելի լրջացավ։ Բացի այդ, ուժեղացավ գաղութատիրական հողային սեփականության համակարգը. օր.՝ արտադրության ծախսերը բարդելով վարձակալող հողագործների վրա՝ գլխավոր կառավարությունը աջակցում էր գաղութատիրական հողային սեփականությանը և այլն։ Այս ծրագիրը կարճ ժամանակով դադարեցվեց 1930-ականների սկզբին՝ Ճապոնիայի ներսում բրնձի ավելցուկի պատճառով, բայց վերսկսվեց 1930-ականների վերջին, մասշտաբային ներխուժումը նորից թափ հավաքեց։

 
Ջորջ Ֆերդինանտ Բիգոտ, ծաղրանկար (1887 թվական)։ Ճապոնիան, Չինաստանն ու Ռուսաստանը ուշադիր աչքները պաֆում են ձկների (Կորեայի) վրա։

Բացի այդ, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնական արդյունաբերական կապիտալի աճի հետ մեկտեղ ավելցուկ կապիտալի միջոցով գաղութային ինդուստրացման անհրաժեշտությունը մեծացավ։ Այս ընթացքում մեծացավ փոքր և միջին կապիտալի ներդրումները թեթև արդյունաբերության մեջ, ինչպիսիք են մետաքսագործությունը և բամբակագործությունը, և որոշ ներդրումներ կատարվեցին ճապոնական խոշոր կապիտալի կողմից։ Միառժամանակ կորեական կապիտալի ընկերությունները, գործարանները և այլն նույնպ ունեցան աճ, ինչը պատճառ հանդիսացավ, որ կորեացի աշխատավորների թիվը աճի։ Այդ ընթացքում աշխատավարձի տեսանկյունից խտրկանաությունն ու վատ աշխտանքային միջավայրը պատճառ հանդիսացան աշխատողների միջև վեճերի ակտիվացմանը։

Ազգի բնաջնջում (1932-1945)

խմբագրել

Ճապոնիայի ընդլայնումը

խմբագրել
 
1943 թվականին Կորեայի ցամաքային հատուկ նշանակության բանակի կամավորներ
 
Տերաուչի Մասատակե, Կորեայի առաջին գեներալ-նահանգապետը, որ կատարել է հակադրված կառավարում
Կորեացի կամավորներ[4]
Տարի Կամավորներ Զորակոչիկներ Աջակցության

վարկանիշ

1938 2,946 406 7.3
1939 12,348 613 20.1
1940 84,443 3,060 27.6
1941 144,743 3,208 45.1
1942 254,273 4,077 62.4
1943 303,394 6,300 48.2
Արդյունք 799,201 17,664 45.2

1931 թվականին Ճապոնական կայսրությունը պատճառ դարձավ Մանջուրիայի դեպքի պատճառ։ Ճապոնական կայսրությունը ուժեղացրեց իր ագրեսիան մայրցամաքում՝ ներառյալ Թայվանը, Կորեական թերակղզին դարձրեց Ճապոնիայի առաջխաղացման առաջակետ դեպի Չինական մայրցամաք, իսկ դրան հետևեց այն, որ Ճապոնիայի տնտեսական կառավարման քաղաքականությունն էլ ուղղվեց դեպի ռազմաբազայի ստեղծմանը։ Այս ժամանակահատվածում գաղափարական վերահսկողությունն ամրապնդվեց՝ Չոսոնում քաղաքական հանցագործների պաշտպանության վերահսկողության օրենքի հրամանի հրապարակմամբ, իսկ Իլսոն Դոնգջորոնի (տեսություն այն մասին, որ ճապոնացիներն ու կորեացիներն ունեն նույն ծագումնաբանությունը) միջոցով սկսվեց կորեացիների ազգայնականության հերքումը։

Ճապոնական կայսրությունը Մեծ ճգնաժամից հետո զարգացած կապիտալիստական երկրների պաշտպանական աևտրի ուժեղացմամբ բամբակյա տեքստիլի արդյունաբերության հումքի պաշարների պակաս ունեցավ։ Դրանից հետո հիմնվեց Կորեայում Հյուսիս-Հարավ քաղաքականությունը, որի շրջանակներում արդյուբաներական հումքի արտադրությունը աճեցնելու համար աջակցում էին հարավային հատվածում բամբակի մշակմանը, իսկ հյուսիսում՝ ոչխարաբուծությանը։ Ինչպես նաև ցամաքային առաջխաղացման համար ըստ ռազմաբազայի ստեղծման քաղաքականության՝ Յալուցզյան գետի և Դուման գետի ամբողջ շրջաններում հիմնեցին էլեկտրոկայաններ և աճեց հանքարդյունաբերության ոլորտը։ Սա հիմք հանդիսացավ, որ հյուսիսային շրջանում (ներկայիս Հյուսիսային Կորեայի տարածքն է) զինամթերքի գործարաններ կառուցեցին։

1937 թվականին չին-ճապոնական պատերազմով սկսվեց ներխուժման պատերազմ, ազգային մոբիլիզացիոն կարգի համաձայն վերսկսվեց բրնձի բերքատվության բարձրացման ծրագիրը և և իրագործվեց բրնձի բռնագրավման ծրագիրը, իսկ կորեացիները հայտնվեցին իրավիճակում, որ սնունդը ստանում էին կտրոնով:Պատերազմի սկզբնական օրերին անցկացվեց կամավորական ծառայության և զորակոչի համակարգը, իսկ 1940-ականներին Խաղաղօվկիանոսյան պատերազմի բռնկմամբ նմանատիպ վնասներն ավելի սրվեցին։

Կորեայի գեներալ-նահանգապետը Մանջուրիայի դեպքերի ժամանակ և չին-ճապոնական պատերազմում հավաքագրված աշխատող ուժին և հատկացումները, զինամթերքը ձեռք բերեց Կորեայից, իսկ աշխատուժը և կապիտալը ընտրվում էին տարբեր ձևերով, ինչպիսիք են զորակոչը և բռնագրավումը, մտավորականության միջոցով կամավոր զորահավաքը, բնագրավման իրականացումը, նյութական նվիրատվությունը և այլն։ Մինչև 1941 թվականը մոտ 1,6 միլիոն կորեացի աշխատում էր Ճապոնիայի գործարաններում, շինհրապարակներում, ածխի հանքերում և ֆերմաներում։ Թեև կար միջազգային համաձայնություն, որ գաղութատիրական երկրների ժողովուրդներին չի կարելի ներքաշել պատերազմի մեջ, Կորեայի գեներալ-նահանգապետը իրականացրեց զինակոչման ծրագիր և մոբիլիզացրեց կորեացիներին պատերազմին մասնակցելու, 10տարեկան պատանիներից մինչև 40 տարեկան կանանց Չոնգշինդե անվան տակ բռնի մոբիլիզացնում և ուղարկում էին զինամթերքի գործարաններ։ Նրանցից մեծ մասին ուղարկում էին Չինաստան և Նամյանգ շրջանի առաջնագիծ՝ որպես ճապոնական զորքին մխիթարող կանայք[3]։

Անվանափոխման հրաման և ճապոներենի հարկադրում

խմբագրել
 
Մինամի Ջիրո, Կորեայի զորակոչված գեներալ-նահանգապետ, պարտադրել է անվանափոխման հրամանն ու ճապոներենի գործածումը

Կորեացիներին կատարյալ ճապոնացիների վերածելու համար իրականացվեց ազգային բնաջնջման կառավարում, և իրականացվեց կորեացի ժողովրդին կայսրությանը ենթարկելու քաղաքականությունը՝ հիմնված Նեսոն Իլչեի (ներքին միասնության գաղափար) և Իլսոն Դոնգջորոնի (ընդհանուր ծագման տեսություն) վրա։ Համապատասխանաբար, Ճապոնիան պարտադրեց անգիր սովորել Կայսեր երկրի հպատակի երդումը, երկրպագել սինտոիզմի տաճարները, օգտագործել ճապոներենը։ Հայերնասերների խմբերի միջոցով վերահսկվում էր քաղաքացիների ամբողջ առօրյան, դպրոցներում դադարեցվեց հանգըլով կրթությունը, Կորեայի պատմության ուսումնասիրությունը դարձավ անհնար, բռնի կերպով ուժի մեջ մտավ անվանափոխման հրամանը։ Փակվեցին կամ հարկադրաբար վերանվանվեցին ազգային լուրջ պատկանելություն ունեցող մասնագիտական դպրոցները։

Ինչպես նաև «քանի որ Կորեան Ճապոնիայի տարածք է, կորեերենն էլ ճապոներենի բարբառ է, միայն բարբառ, անպայման պետք է վերացվի», հիմնվելով համոզմունքիվրա ՝ ըստ որի կորեերենը բարբառ է,ճապոնացի լեզվաբանների կողմից կարծիք էր առաջ քաշվել հարկադրաբար կորեերենի օգտագործումը դադարեցնելու, ճապոներենը մայրենի լեզու դարձնելու։ 1938 թվականին կրթության մասին 3-րդ օրենքով սկզբի համար կորեերենը դարձավ ընտրովի առարկա, իսկ հետո «պետական լեզվի (ճապոներենի) ամենօրյա օգտագործում» շարժումը սկսեց լրջորեն իրականացվել. կորեերենը դարձավ պատժելի և սկսեց մերժվել հանրային կրթության մեջ[5]։

1942 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ կորեալեզու հասարակությանն միջադեպը, երբ կորեալեզու հասարակության գլխավոր անդամը ձերբակալվեց հանրային անվտանգության օրենքը խախտելու համար։ Դա է հիմք հանդիսանում որպես փաստարկ, որ Ճապոնական կայսրությունը փորձ է կատարել վերացնել կորեերենը։ Նաև 1945 թվականին անկախացման պահին Հարավային և Հյուսիսային Կորեաների 12 տարեկանից բարձր բնակչության 78 տոկոսը կորեերենից անգրագետ էին, ինչը նույնպես փաստարկ է, կա նաև փաստարկ, որ մատնանշում է ճապոներենը պարտադրաբար մասսայականացնելու քաղաքականության խնդրահարույց լինելը։ Սակայն իրականում կորեերենը չէր կարող լիովին դուրս մնալ առօրյայից կամ թերթերից։ Անգամ Կորեայում Ճապոնիայի գլխավոր կառավարությունում էլ 1921 թվականից-1945 թվականի անկախացումը կորեերեն լեզվի իմացության թեստը հանձնած աշխատակիցները բարենպաստ վերաբերմունք են ստացել առաջխաղացման և աշխատավարձի առումով։ Հետևաբար պնդում են, որ կորեերենը նպատակադրված վերացնելու հետք էլ չկա։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ բոլոր դասերը, բացի կորեերենից, դպրոցում անցկացվել են ճապոներենով, կարելի է հասկանալ, որ ճապոներենը օգտագործվել է պարտադիր կրթության դասընթացների մեծ մասում։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք փաստում են, որ 1943 թվականի դրությամբ էլ ճապոներեն հասկանում էին 1000 կորեացուց 221.5 հոգուց ոչ ավելին[6]։

Ճապոնիայի պարտություն, Խորհրդային և ԱՄՆ-ի ռազմական կառավարում ու անկախություն

խմբագրել
 
Ճապոնական բանակի գեներալ-լեյտենանտ Հոնգ Սա Իգ, մահապատժի է ենթարկվել որպես ռազմական հանցագործ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո
 
Յո Ուն Հյոնգը Կորեայի հիմնման նախապատրաստական կոմիտեի բացման արարողության ժամանակ
 
Ամերիկացի զինվորները Սեուլի կենտրոնից իջեցնում են ճապոնական դրոշը և բարձրացնում ամերիկյան դրոշը (9 սեպտեմբերի, 1945 թ.)

1945 թվականի օգոստոսի 15-ին Խաղաղօվկիանոսյան պատերազմում ճապոնական կայսրությունը պարտություն կրեց, իսկ Կորեական թերակղզին ողջունեց անկախությունը։ Այնուամենայնիվ գեներալ-նահանգապետը այնպես չէ, որ անհապաղ դուրս եկավ իր պաշտոնից. նա ԱՄՆ և Խոհրդային զորքերի ռազմական կառավարման ուժի մեջ մտնելուց առաջ որոշ ժամանակ պահպանեց իր իշխանությունը։ Դաշնակցային ուժերի կողմից մահապատժի են ենթարկվել նաև կորեացի ռազմական հանցագործները։ 1946 թվականին Թոնգվայի միջադեպով անկախության բանակը ճնշեց ճապոնական ջախջախված բանակի զինվորներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://stdict.korean.go.kr/search/searchView.do?word_no=265254&searchKeywordTo=3. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |웹사이트= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |출판사= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  2. 윤치호, 《윤치호일기 1916~1943:한 지식인의 내면세계를 통해 본 식민지 시기》 133페이지
  3. 3,0 3,1 Global Security Watch-Korea William E. Berry, Jr., Prager security international 2008, 978-0-275-99484-6
  4. p182『朝日新聞が報道した「日韓併合」の真実 韓国が主張する「七奪」は日本の「七恩」だった』 水間政憲 徳間書店 2010/7/31 978-4-19-862990-8
  5. https://news.joins.com/article/4063980. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |날짜= ignored (օգնություն); Unknown parameter |성= ignored (օգնություն); Unknown parameter |언어= ignored (օգնություն); Unknown parameter |이름= ignored (օգնություն); Unknown parameter |제목= ignored (օգնություն); Unknown parameter |확인날짜= ignored (օգնություն)
  6. ("조선사정"1940-1944년판)

Գրականություն

խմբագրել
  • 김윤정, 《조선총독부 중추원 연구》 (경인문화사, 2011)
  • 강만길, 《고쳐 쓴 한국현대사》 (창작과비평사, 2006)
  • 신복룡, 《한국사 새로보기》 (풀빛, 2001)
  • 최유리, 《일제 말기 식민지 지배정책연구》 (국학자료원, 1997)
  • 이현희, 《이야기 인물한국사》 (청아출판사, 2007)
  • 이이화, 《한국사 이야기 20:우리 힘으로 나라를 찾겠다》 (한길사, 2006)

Արտաքին հղումներ

խմբագրել