Միջազգային աստղագիտական միություն

Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ, IAU), ամբողջ աշխարհի աստղագիտական միությունները միավորող կազմակերպություն։ Հիմնադրվել է 1919 թվականին Բրյուսելում (Բելգիա

Կազմը և կազմակերպությունը

խմբագրել
 
26-րդ գլխավոր ասամբլեայի բացման արարողությունը Պրահայում 2006 թ.

ՄԱՄ-ը կազմված է անդամ-երկրներից (ներկայացված ազգային ակադեմիաներով և այլ ոչ պետական կազմակերպություններով) և ավելի քան 10 000 անհատ անդամներից։ Միությունը ներառում է 64 պետություն։ ՄԱՄ-ը պատկանում է Գիտական միությունների միջազգային խորհրդին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։

Միության հովանու տակ գործում է Աստղագիտական հեռագրերի կենտրոնական բյուրոն և Փոքր մոլորակների կենտրոնը, որոնք գտնվում են Սմիթսոնյան աստրոֆիզիկական աստղադիտարանում։

Միության մեջ գործում են ավելի քան 50 մշտական հանձնաժողովներ և Գործադիր կոմիտեն։

Ընթացիկ կազմակերպական աշխատանքը կատարվում է հանձնաժողովներ և Գործադիր կոմիտեի կողմից։

Պատմություն

խմբագրել

ՄԱՄ-ի ստեղծման պատմությունը սկսվել է «Երկնքի քարտեզ» միջազգային ծրագրից։

1887 թվականին Երկնքի լուսանկարչական քարտեզի մշտական հանձնաժողովը ընդլայնեց իր հետաքրքրությունների շրջանակը նաև աստղագիտության ոլորտ, և հետևաբար կարող է համարվել ՄԱՄ-ի իրավանախորդ։

Գործունեությունը

խմբագրել

Երեք-չորս տարին մեկ անգամ (ընդհատում եղել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) անդամ-երկրներից մեկում տեղի է ունենում կազմակերպության Գլխավոր ասամբլեա (համաժողով)։

ՄԱՄ-ը ճանաչված է որպես աստղագիտական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման բարձրագույն միջազգային մարմին, այնպիսի հարցերի որոնք պահանջում են համագործակցություն և ստանդարտիզացում, այնպիսիք ինչպիսին են, աստղագիտական մարմինների պաշտոնական անվանումները։ ՄԱՄ-ը նույնպես աջակցում է աստղագիտական դիտարկումների զարգացմանը զարգացող երկրներում։ Ամեն 3 տարին մեկ անգամ գումարվում է ՄԱՄ Գլխավոր ասամբլեա, հաճախակի կազմակերպվում են համաժողովներ և քննարկումներ։

Գլխավոր ասամբլեաներ

խմբագրել

ՄԱՄ Գլխավոր ասամբլեաների անցկացման տեղերը և թվականները՝

Ասամբլեա Տարի Վայր
I Գլխավոր ասամբլեա 1922 Հռոմ, Իտալիա
II Գլխավոր ասամբլեա 1925 Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
III Գլխավոր ասամբլեա 1928 Լեյդեն, Նիդերլանդներ
IV Գլխավոր ասամբլեա 1932 Քեմբրիջ, ԱՄՆ
V Գլխավոր ասամբլեա 1935 Փարիզ, Ֆրանսիա
VI Գլխավոր ասամբլեա 1938 Ստոկհոլմ, Շվեդիա
VII Գլխավոր ասամբլեա 1948 Ցյուրիխ, Շվեյցարիա
VIII Գլխավոր ասամբլեա 1952 Հռոմ, Իտալիա
IX Գլխավոր ասամբլեա 1955 Դուբլին, Իռլանդիա
X Գլխավոր ասամբլեա 1958 Մոսկվա, ՍՍՀՄ
XI Գլխավոր ասամբլեա 1961 Բերքլի, ԱՄՆ
XII Գլխավոր ասամբլեա 1964 Համբուրգ, Արևմտյան Գերմանիա
XIII Գլխավոր ասամբլեա 1967 Պրահա, Չեխոսլովակիա
XIV Գլխավոր ասամբլեա 1970 Բրայտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա
XV Գլխավոր ասամբլեա 1973 Սիդնեյ, Ավստրալիա
XVI Գլխավոր ասամբլեա 1976 Գրինոբլ, Ֆրանսիա
XVII Գլխավոր ասամբլեա 1979 Մոնրեալ, Քվեբեք, Կանադա
XVIII Գլխավոր ասամբլեա 1982 Պատրաս, Հունաստան
XIX Գլխավոր ասամբլեա 1985 Նյու-Դելի, Հնդկաստան
XX Գլխավոր ասամբլեա 1988 Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
XXI Գլխավոր ասամբլեա 1991 Բուենոս Այրես, Արգենտինա
XXII Գլխավոր ասամբլեա 1994 Հաագա, Նիդերլանդներ
XXIII Գլխավոր ասամբլեա 1997 Կիոտո, Ճապոնիա
XXIV Գլխավոր ասամբլեա 2000 Մանչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիա
XXV Գլխավոր ասամբլեա 2003 Սիդնեյ, Ավստրալիա
XXVI Գլխավոր ասամբլեա 2006 Պրահա, Չեխիա
XXVII Գլխավոր ասամբլեա 2009 Ռիո-Դե-Ժանեյրո, Բրազիլիա
XXVIII Գլխավոր ասամբլեա 2012 Պեկին, Չինաստան

ՄԱՄ ղեկավարներ

խմբագրել

Նախագահներ

խմբագրել

Գլխավոր քարտուղարներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել