Սցենար, ֆիլմի գրական հիմք։ Այն որպես կանոն կազմվում է երկխոսություններից և բեմական արձակից՝ ռեմարկներից։ Սցենարները գրվում են ինչպես հատուկ մասնագետների՝ սցենարիստների կողմից, այլև ռեժիսորների։ Իրեց ֆիլմերի սցենարներն էին գրում՝ Ֆեդերիկո Ֆելինին, Ինգմար Բերգմանը, Սիլվեստր Ստալոնե և այլք։ Չնայած նրան, որ սցենարները մեծ ընթերցաշրջանակ չեն վայելում, այնուամենայնիվ շատ անվանի գրողներ անդրադարձել են այս ժանրին։ Ամերիկացի անվանի արձակագիր Ջոն Սթեյնբեքը գրել է 4 կինոնկարի սցենար, Սյուրռեալիստ բանաստեղծ Ժակ Պրեվերը գրել է բազմաթիվ հայտնի ֆրանսիական ֆիլմերի սցենարներ, իսկ հայազգի մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը իր իսկ պիեսի էկրանավորման սցենարի համար արժանացել է Օսկարի։ Սցենարիստներից՝ հայտնի է Տոնինո Գուերան։

Սցենարի օրինակ

Հայազգի անվանի սցենարիստներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սցենար» հոդվածին։