Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)
Ֆերդինանդ II Արագոնացի, (իսպ.՝ Fernando de Aragón "el Católico", կատ.՝ Ferran d'Aragó "el Catòlic", մարտի 10, 1452[1][2][3][…], Palacio de los Sada, Սոս դել Ռեյ Կատոլիկո, Արագոնի թագավորություն[1] - հունվարի 23, 1516[1][3], Casa de Santa María, Մադրիգալեխո, Կաստիլիա և Լեոն[4]), 1479 թվականից՝ Արագոնի, 1468 թվականից՝ Սիկիլիայի, 1479-1504 թվականներինին՝ Կաստիլիայի թագավոր։
Ֆերդինանդ II | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 10, 1452[1][2][3][…] |
Ծննդավայր | Palacio de los Sada, Սոս դել Ռեյ Կատոլիկո, Արագոնի թագավորություն[1] |
Մահացել է՝ | հունվարի 23, 1516[1][3] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Casa de Santa María, Մադրիգալեխո, Կաստիլիա և Լեոն[4] |
Գրանադայի թագավորական մատուռ[5] և Sepulcher of Isabella I of Castile and Ferdinand II of Aragon | |
Երկիր | Արագոնյան թագ |
Տոհմ | Տրաստամարա |
կառավարիչ | |
Հայր | John II of Aragon?[6] |
Մայր | Juana Enríquez?[6] |
Երեխաներ | Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)[6], Իզաբելլա Արագոնացի (Պորտուգալիայի թագուհի)[6], Հովհաննես (Աստուրիասի արքայազն), Մարիա Արագոնեցի (պորտուգալիայի թագուհի)[6], Եկատերինա Արագոնացի[6], Alonso de Aragón?, John of Aragon, Prince of Girona?, Alonso de Estrada?, Miguel Fernandez Of Grenade? և Juana de Aragón Ruiz de Ivorra? |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Դինաստիական ունիայով միավորել է Արագոնն ու Կաստիլիան, ինչը, փաստորեն, սկզբնավորել է միասնական իսպանակն պետության ստեղծումը։ 1492 թվականին արաբներից վերանվաճել է Գրանադան, 1493 թվականին ֆրանսիական թագավորի հետ պայմանագրով Իսպանիային է միացել Ռուսիլյոնը և Սերդանը, 1512 թվականի նվաճել է Վերին Նավառան, 1504 թվականին գրավել Նեապոլի թագավորությունր։ Ձգտել է հաստատել բացարձակ միապետություն։ Վարել է կաթոլիկամետ քաղաքականություն։ 1480 թվականին Ֆերդինանդ II և Իզաբելը Կաստիլիայում հիմնել են ինկվիզիցիայի դատարան, 1492 թվականին հրապարակել են հրեաներին վտարելու հրաման, բռնի քրիստոնեացրել են մավրերին։
Ֆերդինանդ II-ի կառավարման ժամանակաշրջանում հայտնաբերվել է Ամերիկան, և սկզբնավորվել է իսպանական գաղութային նվաճողական քաղաքականությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.turismoextremadura.com/es/explora/Restos-de-la-Casa-Santa-Maria/
- ↑ https://capillarealgranada.com/los-reyes-fundadores/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kindred Britain
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |