«Փոլ Բիյա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Փոլ Բիյա''', {{lang-fr|Paul Biya}}, {{ԱԾ}}, կամերունցի պետական քաղաքական գործիչ, Կամերունի վարչապետ (1975—1982), ո...»: |
|||
Տող 5. | Տող 5. | ||
=== Քաղաքական կարիերա === |
=== Քաղաքական կարիերա === |
||
Փոլ Բիյան ծնվել է 1933 թվականի փետրվարի 3֊ին երկրի հարավում գտնվող Մվոմեկկա գյուղում։ Էթնիկ պատկանելիությամբ ֆանգ է (բուլու)։ 1956 թվականին ավարտել է Յաունդայի գեներալ Լեկլերկի անվան լիցեյը և ստացել դիպլոմ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։ 1956 թվականի հունիսից Փարիզում սովորել է Լուի լե Գրան լիցեյում, սովորել է նաև Սորբոնում։ Ունի նաև Փարիզի ինստիտուտի իրավաբանության բաժնի և քաղաքական գիտությունների Ինստիտուտի դիպլոմներ։ 1962 թվականին ավարտել է Փարիզի «մերձծովյան տարածքների» հետազոտման Ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք և անցել պետական ծառայության․ երկրի նախագահ Ահմադ Ահիջի գրասենյակում աշխատել է որպես հատուկ հանձնարարություններ կատարող, հետո 1964 թվականին նշանակվել է ազգային կրթության, երիտասարդության և մշակույթի Նախարարության գրասենյակի տնօրեն, իսկ 1965 թվականին դարձել է Նախարարության գլխավոր քարտուղարը։ 1967 թվականին նորից աշխատանքի է անցել նախագահի գրասենյակ, դարձել է քաղաքացիական գրասենյակի տնօրենը։ 1968 թվականի հունվարից դարձել է գրասենյակի գլխավոր քարտուղարը, միաժամանակ օգոստոսին ստացել է նախարարի աստիճան։ 1970 թվականի հունիսից ունեցել է պետական նախարարի աստիճան։ 1975 թվականի հունիսի 30֊ին նշանակվել է Կամերունի վարչապետի պաշտոնում։ 1980 թվականից երկրի միակ կուսակցության՝ Կամերունյան ազգային միության նախագահն է։ |

=== Նախագահ === |
|||
1982 թվականի նոյեմբերի 4֊ին Ահմադ Ահիջոն հանկարծակի հայտնել է իր պաշտոնաթողության մասին և նոյեմբերի 6֊ին Սահմանադրության համաձայն Փոլ Բիյան նրան փոխարինել է նախագահի պաշտոնում։ |
|||
1983 թվականի օգոստոսին Բիյան մեղադրել է Ահիջոյին՝ հունիսյան պետական հեղաշրջում կազմակերպելու համար (1984 թվականի փետրվարին Ահիջոյի և նրա երկու համախոհների նկատմամբ տեղի է ունեցել հեռակա դատավարություն՝ պետական հեղաշրջման մեղադրանքով, և Ահիջոն դատապարտվել է մահապատժի, չնայած հետագայում Բիյան այն փոխել է ցմահ ազատազրկումով)։ |
|||
1983 թվականի սեպտեմբերի 14֊ին դարձել է Կամերունի ազգային միության նախագահը, որը 1985 թվականին վերանվանվել է «Կամերունյան ժողովրդի ժողովրդավարական միություն»։ |
|||
1984 թվականի ապրիլի 6֊ին կառավարական զորքերը ճնշել են ևս մեկ հեղաշրջման փորձ։ Դրանից հետո Բիյյան ցրել է Հանրապետական գվարդիան։ Հաջորդ տարվա հունվարի 14֊ին նա հաղթել է նախագահական ընտրություններում՝ (ստանալով 99,98% ձայն), վերընտրվել է նաև 1988 թվականի ապրիլի 24֊ին՝ 98,75% ձայների արդյունքով։ |
|||
1992 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում անց են կացվել նոր նախագահական ընտրություններ, որտեղ նորից նա է հաղթել՝ հավաքելով 39,98 % ձայն (նրա հիմնական հակառակորդը Ջոն Ֆրու Նդին հավաքել է 36,8%)։ 1996 թվականին Բիյան ընտրվել է Աֆրիկյան Միավորման նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ 1997 թվականի հոկտեմբերի 12֊ին անցկացված նախագահական ընտրություններում նա վերընտրվել է երկրի նախագահ՝ 92,57 % ձայներով։ 2004 թվականի ընտրություններին ստացել է 70,92%։ |
|||
1994 և 1996 թվականներին Նիգերիայի զինված ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել՝ Բակասի թերակղզու վիճելի տարածքի համար, որը հարուստ է նավթով։ 2002 թվականի հոկտեմբերին Միջազգային դատարանը ճանաչել է Կամերունի իրավացիությունը և 2006 թվականի հունիսի 12֊ին Փոլ Բիյյան և Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն համապատասխան պայմանագիր են ստորագրել, որը, սակայն Նիգերիայի խորհրդարանը չի վավերացրել։ Թերակղզին Կամերունին է վերադարձվել 2008 թվականին։ |
19:04, 31 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ
Փոլ Բիյա, ֆր.՝ Paul Biya, փետրվարի 13, 1933[1][2], Mvomeka'a, French Cameroons, կամերունցի պետական քաղաքական գործիչ, Կամերունի վարչապետ (1975—1982), որից հետո Կամերունի նախագահ։
Կենսագրություն
Քաղաքական կարիերա
Փոլ Բիյան ծնվել է 1933 թվականի փետրվարի 3֊ին երկրի հարավում գտնվող Մվոմեկկա գյուղում։ Էթնիկ պատկանելիությամբ ֆանգ է (բուլու)։ 1956 թվականին ավարտել է Յաունդայի գեներալ Լեկլերկի անվան լիցեյը և ստացել դիպլոմ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։ 1956 թվականի հունիսից Փարիզում սովորել է Լուի լե Գրան լիցեյում, սովորել է նաև Սորբոնում։ Ունի նաև Փարիզի ինստիտուտի իրավաբանության բաժնի և քաղաքական գիտությունների Ինստիտուտի դիպլոմներ։ 1962 թվականին ավարտել է Փարիզի «մերձծովյան տարածքների» հետազոտման Ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է հայրենիք և անցել պետական ծառայության․ երկրի նախագահ Ահմադ Ահիջի գրասենյակում աշխատել է որպես հատուկ հանձնարարություններ կատարող, հետո 1964 թվականին նշանակվել է ազգային կրթության, երիտասարդության և մշակույթի Նախարարության գրասենյակի տնօրեն, իսկ 1965 թվականին դարձել է Նախարարության գլխավոր քարտուղարը։ 1967 թվականին նորից աշխատանքի է անցել նախագահի գրասենյակ, դարձել է քաղաքացիական գրասենյակի տնօրենը։ 1968 թվականի հունվարից դարձել է գրասենյակի գլխավոր քարտուղարը, միաժամանակ օգոստոսին ստացել է նախարարի աստիճան։ 1970 թվականի հունիսից ունեցել է պետական նախարարի աստիճան։ 1975 թվականի հունիսի 30֊ին նշանակվել է Կամերունի վարչապետի պաշտոնում։ 1980 թվականից երկրի միակ կուսակցության՝ Կամերունյան ազգային միության նախագահն է։
Նախագահ
1982 թվականի նոյեմբերի 4֊ին Ահմադ Ահիջոն հանկարծակի հայտնել է իր պաշտոնաթողության մասին և նոյեմբերի 6֊ին Սահմանադրության համաձայն Փոլ Բիյան նրան փոխարինել է նախագահի պաշտոնում։
1983 թվականի օգոստոսին Բիյան մեղադրել է Ահիջոյին՝ հունիսյան պետական հեղաշրջում կազմակերպելու համար (1984 թվականի փետրվարին Ահիջոյի և նրա երկու համախոհների նկատմամբ տեղի է ունեցել հեռակա դատավարություն՝ պետական հեղաշրջման մեղադրանքով, և Ահիջոն դատապարտվել է մահապատժի, չնայած հետագայում Բիյան այն փոխել է ցմահ ազատազրկումով)։
1983 թվականի սեպտեմբերի 14֊ին դարձել է Կամերունի ազգային միության նախագահը, որը 1985 թվականին վերանվանվել է «Կամերունյան ժողովրդի ժողովրդավարական միություն»։
1984 թվականի ապրիլի 6֊ին կառավարական զորքերը ճնշել են ևս մեկ հեղաշրջման փորձ։ Դրանից հետո Բիյյան ցրել է Հանրապետական գվարդիան։ Հաջորդ տարվա հունվարի 14֊ին նա հաղթել է նախագահական ընտրություններում՝ (ստանալով 99,98% ձայն), վերընտրվել է նաև 1988 թվականի ապրիլի 24֊ին՝ 98,75% ձայների արդյունքով։
1992 թվականի հոկտեմբերի 11֊ին երկրում անց են կացվել նոր նախագահական ընտրություններ, որտեղ նորից նա է հաղթել՝ հավաքելով 39,98 % ձայն (նրա հիմնական հակառակորդը Ջոն Ֆրու Նդին հավաքել է 36,8%)։ 1996 թվականին Բիյան ընտրվել է Աֆրիկյան Միավորման նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ 1997 թվականի հոկտեմբերի 12֊ին անցկացված նախագահական ընտրություններում նա վերընտրվել է երկրի նախագահ՝ 92,57 % ձայներով։ 2004 թվականի ընտրություններին ստացել է 70,92%։
1994 և 1996 թվականներին Նիգերիայի զինված ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել՝ Բակասի թերակղզու վիճելի տարածքի համար, որը հարուստ է նավթով։ 2002 թվականի հոկտեմբերին Միջազգային դատարանը ճանաչել է Կամերունի իրավացիությունը և 2006 թվականի հունիսի 12֊ին Փոլ Բիյյան և Նիգերիայի նախագահ Օլուսեգուն Օբասանջոն համապատասխան պայմանագիր են ստորագրել, որը, սակայն Նիգերիայի խորհրդարանը չի վավերացրել։ Թերակղզին Կամերունին է վերադարձվել 2008 թվականին։
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)