«Ֆրանսերեն»–ի խմբագրումների տարբերություն
Rescuing 3 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7 |
Rescuing 7 sources and tagging 2 as dead.) #IABot (v2.0.8 |
||
Տող 63. | Տող 63. | ||
Ըստ լեզվաբան Հենրիետտա Վալտերի հաշվարկների՝ 35.000 բառ պարունակող փոքրիկ բառարանի ժամանակակից ֆրանսերենի բառերի մոտ 13% (4200 բառ) օտար ծագում ունեն: Այդ բառերից 1053 ծագում են անգլերենից, 698-ը՝ իտալերենից, 544-ը՝ նախագերմաներենից, 481-ը՝ հին գալլոռոմանական լեզուներից, 215-ը՝ արաբերենից, 164-ը՝ գերմաներենից, 160-ը՝ նախակելտական լեզվից, 159-ը՝ [[իսպաներեն]]ից, 153-ը՝ [[հոլանդերեն]]ից, 112-ը՝ [[պարսկերեն]]ից (հին պարսկերենից) և [[սանսկրիտ]]ից, 101-ը՝ [[ամերիկյան-հնդկացիական լեզուներ]]ից, 89-ը՝ [[Արևելյան Ասիա]]յի տարբեր լեզուներից (որոնցից հատկապես [[չինարեն]]ից և [[ճապոներեն]]ից, բայց նաև [[մոն-քխմերի լեզուներ]]ից), 56-ը՝ [[Սեմա-քամյան լեզվաընտանիք|սեմաքամյան լեզվաընտանիք]]ի որոշ լեզուներից, 55-ը՝ [[Սլավոնական լեզուներ|սլավոնական]] կամ [[Բալթյան լեզուներ|բալթյան]] լեզուներից, 144-ը՝ տարբեր այլ լեզուներից (որոնցից օրինակ՝ [[Մալայա-պոլինեզյան լեզուներ|մալայապոլինեզյան]] և [[Նիգերոկոնգոլեզյան լեզուներ|նիգերոկոնգոլեզյան]] լեզուներից)<ref>Henriette Walter, Gérard Walter, ''Dictionnaire des mots d'origine étrangère'', Paris, 1998, p.7.</ref>: |
Ըստ լեզվաբան Հենրիետտա Վալտերի հաշվարկների՝ 35.000 բառ պարունակող փոքրիկ բառարանի ժամանակակից ֆրանսերենի բառերի մոտ 13% (4200 բառ) օտար ծագում ունեն: Այդ բառերից 1053 ծագում են անգլերենից, 698-ը՝ իտալերենից, 544-ը՝ նախագերմաներենից, 481-ը՝ հին գալլոռոմանական լեզուներից, 215-ը՝ արաբերենից, 164-ը՝ գերմաներենից, 160-ը՝ նախակելտական լեզվից, 159-ը՝ [[իսպաներեն]]ից, 153-ը՝ [[հոլանդերեն]]ից, 112-ը՝ [[պարսկերեն]]ից (հին պարսկերենից) և [[սանսկրիտ]]ից, 101-ը՝ [[ամերիկյան-հնդկացիական լեզուներ]]ից, 89-ը՝ [[Արևելյան Ասիա]]յի տարբեր լեզուներից (որոնցից հատկապես [[չինարեն]]ից և [[ճապոներեն]]ից, բայց նաև [[մոն-քխմերի լեզուներ]]ից), 56-ը՝ [[Սեմա-քամյան լեզվաընտանիք|սեմաքամյան լեզվաընտանիք]]ի որոշ լեզուներից, 55-ը՝ [[Սլավոնական լեզուներ|սլավոնական]] կամ [[Բալթյան լեզուներ|բալթյան]] լեզուներից, 144-ը՝ տարբեր այլ լեզուներից (որոնցից օրինակ՝ [[Մալայա-պոլինեզյան լեզուներ|մալայապոլինեզյան]] և [[Նիգերոկոնգոլեզյան լեզուներ|նիգերոկոնգոլեզյան]] լեզուներից)<ref>Henriette Walter, Gérard Walter, ''Dictionnaire des mots d'origine étrangère'', Paris, 1998, p.7.</ref>: |
||
Այդուհանդերձ ժամանակակից բառապաշարում փոխառությունների հարաբերականորեն թույլ այս համամասնությունը չի հաշվարկում գործարար ոլորտում ամերիկյան անգլերենից փոխառությունները, ռազմավարական ոլորտ, որտեղ ԱՄՆ ունի գերակայություն<ref>[http://www.presse-francophone.org/apfa/apfa/voca.htm Prééminence de l'anglo-américain dans le vocabulaire des affaires].</ref>: |
Այդուհանդերձ ժամանակակից բառապաշարում փոխառությունների հարաբերականորեն թույլ այս համամասնությունը չի հաշվարկում գործարար ոլորտում ամերիկյան անգլերենից փոխառությունները, ռազմավարական ոլորտ, որտեղ ԱՄՆ ունի գերակայություն<ref>[http://www.presse-francophone.org/apfa/apfa/voca.htm Prééminence de l'anglo-américain dans le vocabulaire des affaires] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20010830115021/http://www.presse-francophone.org/apfa/Apfa/Voca.htm |date=2001-08-30 }}.</ref>: |
||
Բազմաթիվ [[նորաբանություն]]ներ ծագել են [[հունարեն]] կամ լատիներեն բառերից: Կարելի է հիշատակել օրինակ՝ ''mètre, gramme, phobie'' բառերը և նրանց ածանցյալ բառերը (''kilomètre, milligramme'' և այլն ), ինչպես նաև համեմատաբար վերջին փոխառությունները, օրինակ՝ ''cinéma, logiciel, domotique'' և այլն: |
Բազմաթիվ [[նորաբանություն]]ներ ծագել են [[հունարեն]] կամ լատիներեն բառերից: Կարելի է հիշատակել օրինակ՝ ''mètre, gramme, phobie'' բառերը և նրանց ածանցյալ բառերը (''kilomètre, milligramme'' և այլն ), ինչպես նաև համեմատաբար վերջին փոխառությունները, օրինակ՝ ''cinéma, logiciel, domotique'' և այլն: |
||
Տող 96. | Տող 96. | ||
Տասնմեկերորդ դարի վերջից մինչև տասնչորսերոդ դարի սկիզբը միջնադարյան ֆրանսերենի (հին ֆրանսերեն) տարածման ժամանակաշրջանն էր: Ֆրանսերենն այդ ժամանակաշրջանում դարձել էր միջազգային լեզու, որով խոսում էին եվրոպական բոլոր արքունիքներում: Այդ կերպ այն իր ազդեցությունն է թողել բոլոր եվրոպական լեզուների վրա: Այն դարձել էր «lingua franca»՝ «[[լինգվա ֆրանկա]]», բոլոր օրենքները շարադրվում էին ֆրանսերենով, դիվանագիտության լեզուն ֆրանսերենն էր: |
Տասնմեկերորդ դարի վերջից մինչև տասնչորսերոդ դարի սկիզբը միջնադարյան ֆրանսերենի (հին ֆրանսերեն) տարածման ժամանակաշրջանն էր: Ֆրանսերենն այդ ժամանակաշրջանում դարձել էր միջազգային լեզու, որով խոսում էին եվրոպական բոլոր արքունիքներում: Այդ կերպ այն իր ազդեցությունն է թողել բոլոր եվրոպական լեզուների վրա: Այն դարձել էր «lingua franca»՝ «[[լինգվա ֆրանկա]]», բոլոր օրենքները շարադրվում էին ֆրանսերենով, դիվանագիտության լեզուն ֆրանսերենն էր: |
||
Օիլի լեզուններից նորմանդերենը 1066 թվականին [[Վիլհելմ I Նվաճող]]ի կողմից [[Անգլիա]]ն գրավելու հետևանքով տարածվել է այնտեղ, և ֆրանսերենի գործածությունն այնտեղ տևել է ավելի քան երեք հարյուր տարի: [[Անգլերեն]]ի բառապաշարը ժառանգել է շատ բառեր: Անգլերենի բառապաշարի 70-72%-ը ծագում է ինչպես նորմանդերենից, այնպես էլ՝ ֆրանսերենից<ref name="Des.mots.anglicisés.puis.refrancisés">{{Lien web |url=http://www.gringoire.com/des-mots-anglicises-puis-refrancises/ |titre=Des mots anglicisés puis refrancisés ! |site=www.gringoire.com |consulté le=27 mai 2010}}.</ref>: Ասում են նաև, որ այդ ժամանակաշրջանում Անգլիայում ֆրանսերենն ավելի շատ է գործածվել, քան Ֆրանսիայում<ref>{{Lien web |url=http://www.aibl.fr/fr/seance/discours/disc_crepin.html |titre=Quand les Anglais parlaient français, par André Crépin.|site=www.aibl.fr |consulté le 4 avril 2010}}.</ref>{{,}}<ref>[http://www.roumanie-france.ro/200 Argumentaire en faveur de la langue française].</ref>: |
Օիլի լեզուններից նորմանդերենը 1066 թվականին [[Վիլհելմ I Նվաճող]]ի կողմից [[Անգլիա]]ն գրավելու հետևանքով տարածվել է այնտեղ, և ֆրանսերենի գործածությունն այնտեղ տևել է ավելի քան երեք հարյուր տարի: [[Անգլերեն]]ի բառապաշարը ժառանգել է շատ բառեր: Անգլերենի բառապաշարի 70-72%-ը ծագում է ինչպես նորմանդերենից, այնպես էլ՝ ֆրանսերենից<ref name="Des.mots.anglicisés.puis.refrancisés">{{Lien web |url=http://www.gringoire.com/des-mots-anglicises-puis-refrancises/ |titre=Des mots anglicisés puis refrancisés ! |site=www.gringoire.com |consulté le=27 mai 2010 |archive-date=2011-09-27 |archive-url=https://web.archive.org/web/20110927115924/http://www.gringoire.com/des-mots-anglicises-puis-refrancises/ |dead-url=yes }}.</ref>: Ասում են նաև, որ այդ ժամանակաշրջանում Անգլիայում ֆրանսերենն ավելի շատ է գործածվել, քան Ֆրանսիայում<ref>{{Lien web |url=http://www.aibl.fr/fr/seance/discours/disc_crepin.html |titre=Quand les Anglais parlaient français, par André Crépin.|site=www.aibl.fr |consulté le 4 avril 2010}}.</ref>{{,}}<ref>[http://www.roumanie-france.ro/200 Argumentaire en faveur de la langue française].</ref>: |
||
Տասներկուերորդ դարից սկսած՝ ֆրանսերենը (օիլի լեզու) ազդեցություն է թողել միջնադարյան իտալական գրականության վրա: |
Տասներկուերորդ դարից սկսած՝ ֆրանսերենը (օիլի լեզու) ազդեցություն է թողել միջնադարյան իտալական գրականության վրա: |
||
Տող 109. | Տող 109. | ||
[[Միջնադար]]ում արքայական նշանաբանները մեծ մասամբ ֆրանսերեն էին, օրինակ բրիտանական ասպետական շքանշանի նշանաբանը՝ «Honi soit qui mal y pense» («Ամոթ նրան, ով այդ մասին վատը կմտածի:»), ինչպես նաև բրիտանական միապետության նշանաբանը՝ «[[Dieu et mon droit]]» («Աստված և իմ իրավունքը»): Նիդերլանդների նշանաբանը նույնպես ֆրանսերեն է «Je maintiendrai» («Ես կպահպանեմ»): |
[[Միջնադար]]ում արքայական նշանաբանները մեծ մասամբ ֆրանսերեն էին, օրինակ բրիտանական ասպետական շքանշանի նշանաբանը՝ «Honi soit qui mal y pense» («Ամոթ նրան, ով այդ մասին վատը կմտածի:»), ինչպես նաև բրիտանական միապետության նշանաբանը՝ «[[Dieu et mon droit]]» («Աստված և իմ իրավունքը»): Նիդերլանդների նշանաբանը նույնպես ֆրանսերեն է «Je maintiendrai» («Ես կպահպանեմ»): |
||
[[1346]] թվականին [[Հարյուրամյա պատերազմ]]ի ընթացքում՝ Կրեսիի ճակատամարտում, Անգլիայի [[Էդուարդ III]] արքան իմացել է միայն մեկ լեզու՝ ֆրանսերեն, ինչպես իր հակառակորդ Ֆրանսիայի արքան<ref>[http://www.vigile.net/Quand-les-Anglais-parlaient Quand les Anglais parlaient… français !] sur http://www.vigile.net.</ref>: 1362 թվականին անգլերենը փոխարինել է ''Law French''-ին (Le Français du loi՝ Անգլիայում իրավագիտության լեզու՝ հին նորմանդերենի անգլոնորմանդական տարբերակը, որը մեծ ազդեցություն է կրել փարիզյան ֆրանսերենից, իսկ հետո նաև անգլերենից) և 1362 թվականի «Անգլիայի դատարանների մասին ակտ»-ով հռչակվել է դատարանների պաշտոնական լեզու<ref>[http://ielanguages.com/enghist.html Barbara Fennell, ''A History of English'', 2001]{{lien web |langue=en |url=http://www.anglik.net/englishlanguagehistory.htm |titre=A Brief History of the English Language |site=Anglik.net}}</ref>: 1385 թվականին Անգլիայի քերականական դպրոցներում (grammar schools) անգլերենը փոխարինել է ֆրանսերենին<ref>{{lien web |langue=en |url=http://www.ioe.ac.uk/services/documents/Services_Library/Key_Factsheet4_compressed.pdf |titre=Acts and facts in education |site={{Lien|Institute of Education|langue=en}}, [[Université de Londres]]}}.</ref>: Այդպես Անգլիայում ֆրանսերենն իր տեղը զիջել է անգլերենին: |
[[1346]] թվականին [[Հարյուրամյա պատերազմ]]ի ընթացքում՝ Կրեսիի ճակատամարտում, Անգլիայի [[Էդուարդ III]] արքան իմացել է միայն մեկ լեզու՝ ֆրանսերեն, ինչպես իր հակառակորդ Ֆրանսիայի արքան<ref>[http://www.vigile.net/Quand-les-Anglais-parlaient Quand les Anglais parlaient… français !] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20120818164652/http://www.vigile.net/Quand-les-Anglais-parlaient |date=2012-08-18 }} sur http://www.vigile.net.</ref>: 1362 թվականին անգլերենը փոխարինել է ''Law French''-ին (Le Français du loi՝ Անգլիայում իրավագիտության լեզու՝ հին նորմանդերենի անգլոնորմանդական տարբերակը, որը մեծ ազդեցություն է կրել փարիզյան ֆրանսերենից, իսկ հետո նաև անգլերենից) և 1362 թվականի «Անգլիայի դատարանների մասին ակտ»-ով հռչակվել է դատարանների պաշտոնական լեզու<ref>[http://ielanguages.com/enghist.html Barbara Fennell, ''A History of English'', 2001] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170421192255/http://www.ielanguages.com/enghist.html |date=2017-04-21 }}{{lien web |langue=en |url=http://www.anglik.net/englishlanguagehistory.htm |titre=A Brief History of the English Language |site=Anglik.net }}</ref>: 1385 թվականին Անգլիայի քերականական դպրոցներում (grammar schools) անգլերենը փոխարինել է ֆրանսերենին<ref>{{lien web |langue=en |url=http://www.ioe.ac.uk/services/documents/Services_Library/Key_Factsheet4_compressed.pdf |titre=Acts and facts in education |site={{Lien|Institute of Education|langue=en}}, [[Université de Londres]]}}.</ref>: Այդպես Անգլիայում ֆրանսերենն իր տեղը զիջել է անգլերենին: |
||
«Catholicon»՝ «Կաթոլիկոն»-ը (հունարեն Καθολικόν՝ համընդհանուր բառից) առաջին եռալեզու [[բառարան]]ն է [[բրետոներեն]], ֆրանսերեն և լատիներեն լեզուներով: Այն նաև բրետոներեն և ֆրանսերեն առաջին բառարաններից է<ref>Robert Estienne et le Dictionnaire français aux XVI, Edgar Ewing Brandon, 1904, p.27.</ref>: |
«Catholicon»՝ «Կաթոլիկոն»-ը (հունարեն Καθολικόν՝ համընդհանուր բառից) առաջին եռալեզու [[բառարան]]ն է [[բրետոներեն]], ֆրանսերեն և լատիներեն լեզուներով: Այն նաև բրետոներեն և ֆրանսերեն առաջին բառարաններից է<ref>Robert Estienne et le Dictionnaire français aux XVI, Edgar Ewing Brandon, 1904, p.27.</ref>: |
||
Տող 128. | Տող 128. | ||
XVII դարում ֆրանսերենը դարձել է գիտության և կրթության լեզու: 1606 թվականին տպագրվել է [[Ժան Նիկո]]յի հեղինակած և մտավոր սեփականության իրավունքով պաշտպանաված (post mortem) «Որքան հին, այնքան էլ նոր ֆրանսերեն լեզվի գանձարան» բառարանը: [[Ռենե Դեկարտ]]ի «Դատողություն մեթոդի մասին» (1637 թվական) փիլիսոփայական տրակտատը կարևոր շրջափուլ էր, քանի որ ազդարարվել էր ֆրանսերեն լեզվով փիլիսոփայական էսսեների ստեղծումը՝ ի տարբերություն «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» («Մետաֆիզիկական դատողություններ») աշխատության, որը լատիներեն էր: Իրականում Ռենե Դեկարտը քննադատության է ենթարկվել «Մետաֆիզիկական դատողություններ» աշխատության համար և ստիպված է եղել վերաշարադրել և հրատարակել այն ֆրանսերեն լեզվով՝ «Դատողություն մեթոդի մասին» վերնագրով՝ իմանալով, որ հասարակության սերուցքը չէր կարդալու այն տեղական խոսվածքով, մինչդեռ այդ դեպքում նրանք, ովքեր ընդունում էին իր փիլիսոփայական հայացքները, կկարողանային այն կարդալ՝ առանց վախենալու գրաքննությունից: |
XVII դարում ֆրանսերենը դարձել է գիտության և կրթության լեզու: 1606 թվականին տպագրվել է [[Ժան Նիկո]]յի հեղինակած և մտավոր սեփականության իրավունքով պաշտպանաված (post mortem) «Որքան հին, այնքան էլ նոր ֆրանսերեն լեզվի գանձարան» բառարանը: [[Ռենե Դեկարտ]]ի «Դատողություն մեթոդի մասին» (1637 թվական) փիլիսոփայական տրակտատը կարևոր շրջափուլ էր, քանի որ ազդարարվել էր ֆրանսերեն լեզվով փիլիսոփայական էսսեների ստեղծումը՝ ի տարբերություն «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» («Մետաֆիզիկական դատողություններ») աշխատության, որը լատիներեն էր: Իրականում Ռենե Դեկարտը քննադատության է ենթարկվել «Մետաֆիզիկական դատողություններ» աշխատության համար և ստիպված է եղել վերաշարադրել և հրատարակել այն ֆրանսերեն լեզվով՝ «Դատողություն մեթոդի մասին» վերնագրով՝ իմանալով, որ հասարակության սերուցքը չէր կարդալու այն տեղական խոսվածքով, մինչդեռ այդ դեպքում նրանք, ովքեր ընդունում էին իր փիլիսոփայական հայացքները, կկարողանային այն կարդալ՝ առանց վախենալու գրաքննությունից: |
||
Սերելով լատիներենից՝ ֆրանսերենը ստանձնել է նրա դերը՝ որպես միջազգային լեզու XVII դարում՝ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտից ի վեր այն զիջելով անգլերենին: XVII դարում ֆրանսերենի այդ գերիշխանությունը՝ հեգեմոնիան, պայմանավորված է եղել այդ դարաշրջանում ֆրանսիական պետության հզորությամբ: 1685 թվականին Պիեռ Բեյլը գրել է՝ «Եվրոպայի բոլոր ժողովուրդների հաղորդակցության սահմանակետը ֆրանսերենն է»<ref>{{Lien web |url=https://books.google.com/books?id=azU-vNSz6i0C&pg=PA286&lpg=PA286&dq=%22le+point+de+communication+de+tous+les+peuples+de+l%27Europe%22&source=bl&ots=koJCO8hlNr&sig=Ysljr1vkpLCxcSBNmNATlL1ExSc&hl=fr&ei=-mC2S_HILYOD4QbBp5zHDg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=10&ved=0CCcQ6AEwCQ#v=onepage&q=%22le%20point%20de%20communication%20de%20tous%20les%20peuples%20de%20l%27Europe%22&f=false |titre=Le livre de ''L'enseignement du droit français en pays de droit écrit : (1679-1793), par Christian Chêne'' (en ligne), sur Google, consulté le 3 avril 2010}}.</ref>: 1714 թվականի մարտի վեցի Ռաշտատի հաշտության պայմագիրը, որն ազդարարում էր [[Իսպանական ժառանգության համար պատերազմ]]ի ավարտը, շարադրվել է բացառապես ֆրանսերենով<ref>http://www.historia.fr/data/mag/703/70306201.html.</ref>: Գերմանացի հայտնի փիլիսոփա և գիտնական [[Գոթֆրիդ Լայբնից]]ը (1646-1716) շատ հաճախ իր երկերը գրել է ֆրանսերեն: |
Սերելով լատիներենից՝ ֆրանսերենը ստանձնել է նրա դերը՝ որպես միջազգային լեզու XVII դարում՝ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտից ի վեր այն զիջելով անգլերենին: XVII դարում ֆրանսերենի այդ գերիշխանությունը՝ հեգեմոնիան, պայմանավորված է եղել այդ դարաշրջանում ֆրանսիական պետության հզորությամբ: 1685 թվականին Պիեռ Բեյլը գրել է՝ «Եվրոպայի բոլոր ժողովուրդների հաղորդակցության սահմանակետը ֆրանսերենն է»<ref>{{Lien web |url=https://books.google.com/books?id=azU-vNSz6i0C&pg=PA286&lpg=PA286&dq=%22le+point+de+communication+de+tous+les+peuples+de+l%27Europe%22&source=bl&ots=koJCO8hlNr&sig=Ysljr1vkpLCxcSBNmNATlL1ExSc&hl=fr&ei=-mC2S_HILYOD4QbBp5zHDg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=10&ved=0CCcQ6AEwCQ#v=onepage&q=%22le%20point%20de%20communication%20de%20tous%20les%20peuples%20de%20l%27Europe%22&f=false |titre=Le livre de ''L'enseignement du droit français en pays de droit écrit : (1679-1793), par Christian Chêne'' (en ligne), sur Google, consulté le 3 avril 2010}}.</ref>: 1714 թվականի մարտի վեցի Ռաշտատի հաշտության պայմագիրը, որն ազդարարում էր [[Իսպանական ժառանգության համար պատերազմ]]ի ավարտը, շարադրվել է բացառապես ֆրանսերենով<ref>http://www.historia.fr/data/mag/703/70306201.html{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}.</ref>: Գերմանացի հայտնի փիլիսոփա և գիտնական [[Գոթֆրիդ Լայբնից]]ը (1646-1716) շատ հաճախ իր երկերը գրել է ֆրանսերեն: |
||
[[Սանկտ Պետերբուրգ]]ում [[Ռուսաստան]]ի կայսրուհի [[Եկատերինա II]]-ը (1762-1796) ռուսական ակադեմիայի զեկուցագրերը շարադրել է ֆրանսերենով<ref name="www.juridica-danubius.ro">{{Lien web |url=http://www.juridica-danubius.ro/continut/arhiva/A79.pdf |titre=Le français - langue universelle, car aussi (et surtout) langue du droit! |site=www.juridica-danubius.ro |consulté le=31 juillet 2010}} pdf.</ref>: |
[[Սանկտ Պետերբուրգ]]ում [[Ռուսաստան]]ի կայսրուհի [[Եկատերինա II]]-ը (1762-1796) ռուսական ակադեմիայի զեկուցագրերը շարադրել է ֆրանսերենով<ref name="www.juridica-danubius.ro">{{Lien web |url=http://www.juridica-danubius.ro/continut/arhiva/A79.pdf |titre=Le français - langue universelle, car aussi (et surtout) langue du droit! |site=www.juridica-danubius.ro |consulté le=31 juillet 2010}} pdf.</ref>: |
||
[[Պրուսիա]]յի թագավոր [[Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)|Ֆրիդրիխ II]]-ը ֆրանսերենի մեծ սիրահար է եղել, [[Վոլտեր]]ի հետ նամակագրություն է վարել և իր ինքնակենսագրությունը շարադրել է ֆրանսերենով<ref>{{Lien web |url=https://www.amazon.com/M%C3%A9moires-Fr%C3%A9d%C3%A9ric-Prusse-fran%C3%A7ais-lui-m%C3%AAme/dp/1421214792 |titre=Memoires de Frédéric |site=www.amazon.com |consulté le=31 juillet 2010}}.</ref>, հասել է նաև նրան, որ Բեռլինի ակադեմիայում լատիներենը փոխարինվել է ֆրանսերենով<ref>[http://www.amopa.asso.fr/francophonie_defi2.htm Le français, langue diplomatique par le doyen François Pitti Ferrandi], ''http://www.amopa.asso.fr''.</ref>: |
[[Պրուսիա]]յի թագավոր [[Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)|Ֆրիդրիխ II]]-ը ֆրանսերենի մեծ սիրահար է եղել, [[Վոլտեր]]ի հետ նամակագրություն է վարել և իր ինքնակենսագրությունը շարադրել է ֆրանսերենով<ref>{{Lien web |url=https://www.amazon.com/M%C3%A9moires-Fr%C3%A9d%C3%A9ric-Prusse-fran%C3%A7ais-lui-m%C3%AAme/dp/1421214792 |titre=Memoires de Frédéric |site=www.amazon.com |consulté le=31 juillet 2010}}.</ref>, հասել է նաև նրան, որ Բեռլինի ակադեմիայում լատիներենը փոխարինվել է ֆրանսերենով<ref>[http://www.amopa.asso.fr/francophonie_defi2.htm Le français, langue diplomatique par le doyen François Pitti Ferrandi] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20110509011357/http://www.amopa.asso.fr/francophonie_defi2.htm |date=2011-05-09 }}, ''http://www.amopa.asso.fr''.</ref>: |
||
[[1777]] թվականին մարքիզ Կարաչիոլին հրատարակել է մի գիրք՝ «Ֆրանսիական Եվրոպա կամ Փարիզ: Օտարերկրյա ազգերի մոդելը» վերնագրով: 1783 թվականին Բեռլինի ակադեմիան առաջարկել է «Ի՞նչն է ֆրանսերենը դարձրել միջազգային լեզու» վերնագիրը՝ որպես գրողների միջև անցկացվող մրցույթի թեմա<ref>{{Lien web |
[[1777]] թվականին մարքիզ Կարաչիոլին հրատարակել է մի գիրք՝ «Ֆրանսիական Եվրոպա կամ Փարիզ: Օտարերկրյա ազգերի մոդելը» վերնագրով: 1783 թվականին Բեռլինի ակադեմիան առաջարկել է «Ի՞նչն է ֆրանսերենը դարձրել միջազգային լեզու» վերնագիրը՝ որպես գրողների միջև անցկացվող մրցույթի թեմա<ref>{{Lien web |
||
Տող 140. | Տող 140. | ||
| coauteurs = P. Gastinel, élève à l'École normale supérieure |
| coauteurs = P. Gastinel, élève à l'École normale supérieure |
||
| consulté le = 3 novembre 2011 |
| consulté le = 3 novembre 2011 |
||
}} pdf.</ref>{{,}}<ref>http://www-rocq.inria.fr/qui/Philippe.Deschamp/divers/Rivarol.html</ref>: |
}} pdf.</ref>{{,}}<ref>{{Cite web |url=http://www-rocq.inria.fr/qui/Philippe.Deschamp/divers/Rivarol.html |title=Արխիվացված պատճենը |accessdate=2020-06-30 |archive-date=2010-08-09 |archive-url=https://web.archive.org/web/20100809112603/http://www-rocq.inria.fr/qui/Philippe.Deschamp/divers/Rivarol.html |dead-url=yes }}</ref>: |
||
[[1892]] թվականին Ավստրալիայում հայտնաբերված առաջին համայնքային թերթը կոչվել է ''Le Courrier australien''՝ «Ավստրալական սուրհանդակ»<ref>[http://www.sl.nsw.gov.au/discover_collections/society_art/french/lecourrier/lecourrier.html ''Le Courrier australien''].</ref>: |
[[1892]] թվականին Ավստրալիայում հայտնաբերված առաջին համայնքային թերթը կոչվել է ''Le Courrier australien''՝ «Ավստրալական սուրհանդակ»<ref>[http://www.sl.nsw.gov.au/discover_collections/society_art/french/lecourrier/lecourrier.html ''Le Courrier australien''] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20111009152633/http://www.sl.nsw.gov.au/discover_collections/society_art/french/lecourrier/lecourrier.html |date=2011-10-09 }}.</ref>: |
||
[[1911]] թվականին Յակով Նովիկովը գրել է մի հոդված՝ «Ֆրանսերեն՝ Եվրոպայի օժանդակ լեզու» վերնագրով<ref>[[s:Le Français, langue auxiliaire de l'Europe]].</ref>, որտեղ բացատրել է, թե ինչու է ֆրանսերենը դարձել Եվրոպայի համընդհանուր լեզու<ref>{{Lien web |url=http://www2.unil.ch/slav/ling/textes/Novicow11.html |titre=Jacques NOVICOW : Le français, langue auxiliaire de l'Europe, Paris, Grasset, 1911. (extraits) |site=/www2.unil.ch |consulté le=31 juillet 2010}}.</ref>: |
[[1911]] թվականին Յակով Նովիկովը գրել է մի հոդված՝ «Ֆրանսերեն՝ Եվրոպայի օժանդակ լեզու» վերնագրով<ref>[[s:Le Français, langue auxiliaire de l'Europe]].</ref>, որտեղ բացատրել է, թե ինչու է ֆրանսերենը դարձել Եվրոպայի համընդհանուր լեզու<ref>{{Lien web |url=http://www2.unil.ch/slav/ling/textes/Novicow11.html |titre=Jacques NOVICOW : Le français, langue auxiliaire de l'Europe, Paris, Grasset, 1911. (extraits) |site=/www2.unil.ch |consulté le=31 juillet 2010}}.</ref>: |
||
Տող 417. | Տող 417. | ||
* [http://www.cnrtl.fr/ Տեքստային և բառային աղբյուրների ազգային կենտրոն, միալեզու բառարաններ (ներառյալ Trésor de la langue française բառարանը և այլն)], . |
* [http://www.cnrtl.fr/ Տեքստային և բառային աղբյուրների ազգային կենտրոն, միալեզու բառարաններ (ներառյալ Trésor de la langue française բառարանը և այլն)], . |
||
{{For|միալեզու այլ բառարաններ|fr:Dictionnaire}} |
{{For|միալեզու այլ բառարաններ|fr:Dictionnaire}} |
||
* [http://context.reverso.net/Reverso Context/ Ֆրանսերեն արտահայտությունների թարգմանություն] |
* [http://context.reverso.net/Reverso Context/ Ֆրանսերեն արտահայտությունների թարգմանություն]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }} |
||
* [http://www.verbix.com/languages/french.shtml/ ֆրանսերեն բայերի խոնարհումներ] |
* [http://www.verbix.com/languages/french.shtml/ ֆրանսերեն բայերի խոնարհումներ] |
||
* [[:wikt:Appendix:French Swadesh list|Swadesh list in English and French]] |
* [[:wikt:Appendix:French Swadesh list|Swadesh list in English and French]] |
22:27, 7 Մարտի 2021-ի տարբերակ
Ֆրանսերեն Français la langue française | |
---|---|
Տեսակ | լեզու |
Ենթադաս | Օիլի լեզուներ և հարավեվրոպական լեզուներ |
Երկրներ | Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, Կանադա, Բենին և այլ |
Խոսողների քանակ | 77 200 000 մարդ (2019)[1] և 208 157 220 մարդ (2016)[1] |
Վերահսկող կազմակերպություն | Ֆրանսիական ակադեմիա, Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա և Քվեբեկի ֆրաներենի վերահսկողություն |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[2][3] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | fr |
ԳՕՍՏ 7.75–97 | фра 745 |
ISO 639-1 | fr |
ISO 639-2 | fra և fre |
ISO 639-3 | fra |
French language Վիքիպահեստում |
Ֆրանսերենը (français, ֆրանսերեն արտասանությունը՝ [fʀɑ̃sɛ]) Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզվախմբի լեզուներից է։ Ինչպես բոլոր ռոմանական լեզուները, այնպես էլ ֆրանսերենը սերում է Հռոմեական կայսրության ժողովրդախոսակցական լատիներենից: Ֆրանսերենը զարգացել է գալլոռոմանական լեզվի հիմքի վրա (խոսակցական լատիներեն Գալլիայում, հատկապես Հյուսիսային Գալլիայում): Ֆրանսերենի վրա ազդեցություն են ունեցել նաև Հյուսիսային Ռոմանական Գալլիայի կելտական լեզուները, ինչպիսիք էին Գալլիա Բելգիկան և հին ֆրանկերենը՝ պոստռոմանական զավթիչներ ֆրանկների լեզուն: Ֆրանսախոս ժողովուրդները և անձինք կոչվում են ֆրանկոֆոններ:
Ֆրանսիայում ֆրանսերենը պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1539 թվականին[4]: Այն պետական լեզվի կարգավիճակ ունի 29 երկրներում՝ հինգ տարբեր մայրցամաքներում[5], որոնցից շատերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ են: ՖՄԿ-ն 84 երկրներ միավորող կազմակերպություն է, որտեղ պաշտոնապես օգտագործում կամ ուսանում են ֆրանսերեն: Ֆրանսերենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև աշխատանքային 2 լեզուներից մեկը (անգլերենի հետ միասին)[6]: Այն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության պաշտոնական կամ աշխատանքային լեզուներից է: Հնում լինելով արքունական լեզու Ռուսաստանի ցարերի, Անգլիայի, Իսպանիայի թագավորների, Գերմանիայի արքայազների համար՝ այն այսօր էլ անգլերենի հետ միասին միջազգային դիվանագիտության կարևոր լեզուներից է:
Իր լեզվակիրների քանակով՝ ֆրանսերենն առաջին լեզուն է Ֆրանսիայում, Կանադայի Քվեբեկ, Օնտարիո և Նյու Բրանսուիկ նահանգներում, ինչպես նաև Կանադայի այլ ֆրանկոֆոն տարածաշրջաններում, Բելգիայում (Վալոնիայում և Բրյուսելում), արևմտյան Շվեյցարիայում, Մոնակոյում, ԱՄՆի որոշ հատվածներում (Լուիզիանա, Մեն, Նյու Հեմփշիր և Վերմոնտ) և աշխարհի բազմաթիվ այլ համայնքներում[7]: 2015 թվականի դրությամբ ֆրանկոֆոն բնակչության մոտ 40 %-ը (ներառյալ որպես երկրորդ լեզու կիրառողները և մասամբ տիրապետողները) ապրում էր Եվրոպայում, 35 %-ը` Սահարայից հարավ ընկած երկրներում, 15 %-ը` Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, 8 %-ը` Ամերիկայում և 1 %-ը` Օվկիանիայում ու Ասիայում[8]: Ֆրանսերենը, ըստ լեզվակիրների քանակի, Եվրոպական միությունում 4-րդ մայրենի լեզուն է[9]: Այլ մայրենի լեզու ունեցող եվրոպացիների մոտավորապես մեկ ութերորդը կիրառում է ֆրանսերենը՝ որպես երկրորդ լեզու[10]: Ֆրանսերենը երկրորդ ամենաուսուցանվող օտար լեզուն է ԵՄ-ում[11]: Ֆրանսերենն իր լեզվակիրների թվով 6-րդ լեզուն է աշխարհում, 18-րդ լեզուն է՝ որպես մայրենի լեզու այն կիրառողների թվով և երկրորդ ամենաշատ ուսուցանվող լեզուն է (ներկայումս այն սովորում է մոտ 120 միլիոն մարդ)[12]:
Ֆրանսիայի և Բելգիայի գաղութատիրական քաղաքականության արդյունքում 16-րդ դարից ֆրանսերենը լայն տարածում է գտել Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում: Ներկայումս որպես երկրորդ լեզու՝ ֆրանսերենը տարածված է ֆրանկոֆոն Աֆրիկայում, մասնավորապես Գաբոնում, Ալժիրում, Թունիսում, Մավրիկիոսում, Սենեգալում և Կոտ դ'Իվուար[13]:
Ֆրանսերենը համարվում է մայրենի լեզու 76 միլիոն մարդու համար[14][15], մոտ 235 միլիոն մարդ այն կիրառում է առօրյա կյանքում և 77-ից 110 միլիոն մարդու համար այն երկրորդ լեզու է, որոնց մեծ մասն ապրում է Աֆրիկայում[16]: Համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ մոտ 300 միլիոն մարդ «կարող է խոսել ֆրանսերեն», սակայն այդ վիճակագրության հիմքերը պարզաբանված չեն[17]: Համաձայն Լավալի համալսարանի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ժողովրդագրական նախագծի՝ ֆրանսերեն խոսողների թիվը 2025 թվականին կլինի 500 միլիոն, իսկ 2050 թվականին` 650 միլիոն[18]:
Ֆրանսերենն ակադեմիական լեզու է, այն անվանում են նաև «Մոլիերի լեզու»[19]: Ֆրանսերենն աշխարհում ֆրանսիական մշակույթի և մտածողության հիմնական շարժիչն է: Ֆրանսերենը ունի գրականության և գիտական ստանդարտների միջազգային լեզվի երկար պատմություն և այն շատ միջազգային կազմակերպությունների հիմնական կամ երկրորդական լեզուն է, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Միջազգային օլիմպիական կոմիտեի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի: 2011 թվականին «Bloomberg Businessweek» ամերիկյան ամսագիրը ֆրանսերենը դասակարգեց որպես բիզնեսի համար օգտակար երրորդ լեզու՝ անգլերենից և չինարենից հետո[20]: Ֆրանսերենը համացանցում ամենաշատ կիրառվող լեզուների շարքում չորրորդն է՝ իսպաներենից, չինարենից և անգլերենից հետո[21]:
Ծագում: Բառապաշար և ստուգաբանություն
Ֆրանսերենի կազմավորումը
Ֆրանսերենի բառային հիմքերի մեծ մասը ծագում է լատիներենից (որպես մայր լեզու) կամ կազմված է հունական, լատինական արմատներից: Բազմաթիվ եզրույթներ ունեն նույն ստուգաբանությամբ երկու հիմքեր, որոնցից մեկը դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդախոսակցական լատիներենից, իսկ մյուսը ուղղակիորեն փոխառվել է դասական լատիներենից: Օրինակ՝ métier/ministère, façon/faction, raide/rigide, froid/frigide, frêle/fragile, rançon/rédemption, raison/ration, poison/potion, chance/cadence և այլն: Հաճախ նույնիսկ «ամենաֆրանսերեն» թվացող բառերի հիմքը ևս փոխառություն է դասական լատիներենից: Օրինակ՝ mère/maternel, frère/fraternel, cheveu/capillaire, foi/fidèle, œil/oculaire, sûr/sécurité, siècle/séculaire և այլն: Ռոմանական լեզուների ստուգաբանության մեջ հարացույցի փոփոխության[22] արդյունքում գրավոր լատիներենի աղբյուրների վրա հիմնված ավանդական մեթոդը փոխարինվում է համեմատական մեթոդով՝ նպատակ ունենալով վերստեղծել նախառոմանական մակարդակի ստուգաբանությունը, որի ժառանգորդն է ռոմանական բառապաշարը: Այդ կերպ ընդգծվել է այն գաղաղափարը, որ « ֆրանսերենի բառային հիմքերի մեծ մասը ծագում է լատիներենից »:
Անտեսվում է գալլերենի ազդեցությունը ֆրանսերենի վրա: Այդ լեզվի բառային ներդրումը ֆրանսերենում սահմանափակվում է մոտ հարյուր բառով, ինչպիսիք են օրինակ՝ char/charrue, mouton, crème, որոնց մի մասն էլ փոխառություն է լատիներենից: Այդ արտահայտությունների ստուգաբանությունը միշտ չէ որ ապացուցված է: Ինչ վերաբերում է գալլերենի ազդեցությանը ֆրանսերենի շարադասության և արտասանության վրա, այն նույնպես հստակեցված չէ: Հին ֆրանկերենից՝ որպես «սուպերստրատ» (լեզվաբանության և հատկապես հանրալեզվաբանության մեջ այդպես են անվանում այն լեզուն, որն ազդեցություն է թողնում մեկ այլ լեզվի վրա), ֆրանսերեն են անցել մի քանի կարևոր բառեր, օրինակ՝ gris, blanc, blond, bleu բառերը և այլն:
Հին ֆրանկերենը մեծապես ազդեցություն է թողել Գալլիայի հյուսիսում տարածում գտած այսպես կոչված օիլի լեզուների և միջնադարյան Ֆրանսիայի հյուսիսում կիրառվող հին ֆրանսերենի կամ նախաֆրանսերենի արտասանության վրա: Այդ նախաֆրանսերենը, որը միջնադարում Իլ դը Ֆրանսում տարածված օիլի լեզուների բարբառներից էր և որից ծագել է ժամանակակից ֆրանսերենը, երբեմն անվանվել է նաև «ֆրանսիեն» (francien) եզրույթով: Բայց վերջինս այդ բարբառն անվանելու համար առաջին անգամ 1889 թվականին կիրառել է ֆրանսիացի լեզվաբան Գաստոն Պարիսը: Այդ բարաբառը, իրականում, շատ ավելի վաղ՝ դեռ 12-րդ դարից ի վեր, Փարիզի զարգացմանը զուգընթաց հարստացել է օիլի մյուս լեզուների՝ նորմանդական, պիկարդերեն, լոթարինգյան, բուրգունդյան բարբառների հիման վրա: «Ֆրանսիեն» (francien) եզրույթը, սակայն, չի կիրառվել այն մարդկանց կողմից, ովքեր խոսել են այդ լեզվով, քանի որ այդ ժամանակ այն արդեն անվանվում էր «ֆրանսեի» (franceis), իսկ հետո՝ «ֆրանսուա» (françois):
Ժամանակակից ֆրանսերենի անվանումը՝ «français» ծագել է franceis եզրույթից (franceis [frãntsëé] → françoys/françois [frãswé] → français [frãsé]), որը 11-12-րդ դարերից ի վեր դանդաղորեն վերածվել է համատարածաշրջանային լեզվի: Օիլի մյուս լեզուները աստիճանաբար անհետացել են ոչ միայն այն պատճառով, որ ֆրանսերենն ավելի ու ավելի հարգի էր դառնում, այլ նաև այն պատճառով, որ օիլի մյուս լեզուները շատ մոտ էին «ֆրանսուա» (françois) բարբառին: Դրանով է բացատրվում այն, որ ռոմանական մյուս բարբառները՝ ոչ օիլի բարբառները և ոչ ռոմանական լեզուները երկար ժամանակ համառորեն ընդդիմանում էին կրել ֆրանսերենի ազդեցությունը՝ չնայած ռոմանական ոչ օիլի լեզուներն իրենք էլ ազդեցություն են թողել ֆրանսերենի վրա (ֆրանսերենը հավասարապես հարստացել է այլ լեզուների ներդրումների շնորհիվ, օրինակ՝ արաբերեն, իտալերեն, թուրքերեն, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ֆրանսիական հիմքով կրեոլական լեզուների, նախկին ֆրանսիական գաղութային կայսրության լեզուների, այսօր նաև անգլերենի, ներգաղթյալների, ինչպես նաև Ֆրանսիայի և այլ ֆրանկոֆոն երկրների միջև միջազգային կապերի շնորհիվ):
Վերջին փոխառություններ, նորաբանություններ և ուղղագրության զարգացում
Համեմատաբար վերջին փոխառություններն այլ լեզուներից բավականին շատ են, նախևառաջ անգլերենից (նույնիսկ հին՝ nord, sud ), հետո իտալերենից և այլ ռոմանական լեզուներից, ինչպես նաև գերմանական լեզուներից, օրինակ՝ գերմաներենից և հոլանդերենից (այսպես օրինակ boulevard բառը ծագում է հոլանդերեն կամ ֆլամանդերեն bolwerk բառից): Արաբերենը տվել և դեռ շարունակում է տալ մի քանի բառեր՝ որպես փոխառություններ, օրինակ՝ chiffre, coton, amalgame, amiral, sucre, alcool, algèbre, toubib, bled և այլն: Ըստ լեզվաբան Հենրիետտա Վալտերի հաշվարկների՝ 35.000 բառ պարունակող փոքրիկ բառարանի ժամանակակից ֆրանսերենի բառերի մոտ 13% (4200 բառ) օտար ծագում ունեն: Այդ բառերից 1053 ծագում են անգլերենից, 698-ը՝ իտալերենից, 544-ը՝ նախագերմաներենից, 481-ը՝ հին գալլոռոմանական լեզուներից, 215-ը՝ արաբերենից, 164-ը՝ գերմաներենից, 160-ը՝ նախակելտական լեզվից, 159-ը՝ իսպաներենից, 153-ը՝ հոլանդերենից, 112-ը՝ պարսկերենից (հին պարսկերենից) և սանսկրիտից, 101-ը՝ ամերիկյան-հնդկացիական լեզուներից, 89-ը՝ Արևելյան Ասիայի տարբեր լեզուներից (որոնցից հատկապես չինարենից և ճապոներենից, բայց նաև մոն-քխմերի լեզուներից), 56-ը՝ սեմաքամյան լեզվաընտանիքի որոշ լեզուներից, 55-ը՝ սլավոնական կամ բալթյան լեզուներից, 144-ը՝ տարբեր այլ լեզուներից (որոնցից օրինակ՝ մալայապոլինեզյան և նիգերոկոնգոլեզյան լեզուներից)[23]:
Այդուհանդերձ ժամանակակից բառապաշարում փոխառությունների հարաբերականորեն թույլ այս համամասնությունը չի հաշվարկում գործարար ոլորտում ամերիկյան անգլերենից փոխառությունները, ռազմավարական ոլորտ, որտեղ ԱՄՆ ունի գերակայություն[24]:
Բազմաթիվ նորաբանություններ ծագել են հունարեն կամ լատիներեն բառերից: Կարելի է հիշատակել օրինակ՝ mètre, gramme, phobie բառերը և նրանց ածանցյալ բառերը (kilomètre, milligramme և այլն ), ինչպես նաև համեմատաբար վերջին փոխառությունները, օրինակ՝ cinéma, logiciel, domotique և այլն:
Մյուս նորաբանությունները լեզվաբանական պատճենումներ են անգլերենից կամ հարմարեցումներ, օրինակ՝ baladeur բառը հորինվել է փոխարինելու անգլերեն walkman և discman համարժեքներին: Բազմաթիվ նորաբանություններ ստեղծվել են անգլերեն համարժեքներին փոխարինելու համար, ինչպիսիք են օրինակ՝
- informatique բառը ստեղծվել է 1962 թվականին: Այն information և automatique բառերի միաձուլմամբ ստեղծված հիբրիդային բառ է:
- pourriel բառը՝ անգլերեն spam բառի փոխարեն
Որոշ նորաբանություններ ծագել են Հյուսիսային Ամերիկայից, որտեղ շատ ակտիվ է գործում Ֆրանսերեն լեզվի քվեբեկյան գործակալությունը (Office québécois de la langue française): Օրինակ՝
- courriel բառը՝ e-mail բառի փոխարեն[Ն 1]
- clavardage բառը՝ chat բառի փոխարեն[Ն 2]
- baladodiffusion բառը՝ podcasting բառի փոխարեն[Ն 3]
- bouquineur բառը՝ liseuse բառի փոխարեն[Ն 4]
- livrel բառը՝ livre numérique բառի փոխարեն[Ն 5]:
Որոշ նորաբանություններ ավելի շատ տարածված են Կանադայի ֆրանկոֆոն նահանգներում, իսկ դրանց կիրառությունը Ֆրանսիայում և այլուր համեմատաբար ավելի փոքր է:
Իմաստաբանություն
Ֆրանսերենն ունի շատ հարուստ իմաստաբանություն: Այն համադրում է բառախաղեր, սրամտություն, հանելուկներ, սփուներիզմ և այլն: Այս բնութագրիչը շատ կարևոր է տվյալների բազայում տեղեկատվության մշակման տեսանկյունից: Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիբառարաան նախագծում հաշվեգրված է 226264 ֆրանսերեն բառ 2012 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ: Բայց եթե հաշվենք նաև թեքման ձևերը (խոնարհում, հոգնակի թիվ և այլն), ապա այդ նախագիծը ներառում է մոտ 1200000 մուտքագրում ֆրանսերեն լեզվի համար (ներառյալ հատուկ անունները):
Պատմություն
Մ. թ. ա. 52 թվականին՝ Հուլիոս Կեսարի կողմից Գալլիան նվաճելու ժամանակաշրջանում, Գալլիայի մեծ մասը՝ բացառությամբ Ակվիտանիա շրջանի, որտեղ կիրառվում էր նախաբասկերենը, բնակեցված էր գալլական ցեղերով, որոնք խոսում էին կելտական լեզուներով: Այդ ցեղերը, անշուշտ, խնամակցական հարաբերություններ ունեին իրար հետ և փոխադարձաբար ու հեշտությամբ հասկանում էին միմյանց: Չկար մեկ գալլական լեզու, այլ բազմաթիվ այդպիսի լեզուներ, որոնք միայն շատ հազվագյուտ դեպքերում էր, որ գիր ունեին: Իսկ հռոմեացիների լեզուն՝ լատիներենը, գիր ուներ և որպես հեղինակավոր լեզու՝ աստիճանաբար ընդունվել է բոլորի կողմից դարերի ընթացքում:
842 թվականի «Ստրասբուրգի երդում»-ի (Շառլ II-ի և Լյուդովիկոս II-ի միջև կնքված ռազմական դաշինք՝ ընդդեմ իրենց ավագ եղբայր Լոթար I-ի) ռոմանական տարբերակը առաջին գրավոր տեքստն է օիլի լեզվով, որը, սերելով ուշ շրջանի լատիներենից, հետագայում փոփոխությունների է ենթարկվել Գալլիայի հյուսիսում հաստատված գերմանական ժողովուրդների՝ մասնավորապես ֆրանկների կողմից (որոնց անունից էլ ծագում է français՝ «ֆրանսերեն» անվանումը): Ռոմանական լեզվի գոյության մասին առաջին անգամ հիշատակվել է 813 թվականին Տուրի Կոնսիլիումի (կամ սինոդ) ժամանակ, որտեղ այն անվանվել է lingua romana rustica, langue romane rustique ՝ «գյուղական ռոմանական լեզու»: Առաջին գրավոր տեքստը 880 թվականի Séquence (Cantilène) de sainte Eulalie ՝ «Սուրբ Էուլալիի կանտիլենա »-ն է (ագիոգրաֆիկ (սրբերի կյանքն ուսումնասիրող աստվածաբանության ուղղություն) երկ): Այնուամենայնիվ, այդ տեքստի լեզուն ավելի շատ պիկարդերեն էր, քան հենց ֆրանսերեն: Ֆրանսերենը, որն անվանվում էր franceis / françoys / françois, միջնադարի բազմաթիվ բարբառներից մեկն էր: Փարիզն ու իր շրջանը այդ franceis՝ նախաֆրանսերենի պատմական բնօրրանն էր: Այն շատ արագ զարգացել է նորմանդերենի, պիկարդերենի և օիլի այլ բարբառների հիման վրա, քանի որ Փարիզը գնալով կարևոր տեղ էր զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում և երկրի տարբեր շրջաններից մարդիկ գալիս էին բնակվելու այնտեղ՝ իրենց հետ բերելով նաև իրենց լեզուն:
Միջնադարում Ֆրանսիան լեզվաբանական միավոր չուներ, քանի որ իններորդ դարի սկզբին լատիներենը գիտական և եկեղեցական միակ լեզուն էր, և երկրի շրջաններում կիրառվել են Ֆրանսիայի տարածաշրջանային տարբեր լեզուներ, որոնք հիմնականում պատկանել են հետևյալ խմբերին՝
- ֆրանկոպրովանսալյան լեզուներ
- օիլի լեզուներ
- օքսիտանոռոմանական (օքսիտաներեն, կատալաներեն):
Տասնմեկերորդ դարի վերջից մինչև տասնչորսերոդ դարի սկիզբը միջնադարյան ֆրանսերենի (հին ֆրանսերեն) տարածման ժամանակաշրջանն էր: Ֆրանսերենն այդ ժամանակաշրջանում դարձել էր միջազգային լեզու, որով խոսում էին եվրոպական բոլոր արքունիքներում: Այդ կերպ այն իր ազդեցությունն է թողել բոլոր եվրոպական լեզուների վրա: Այն դարձել էր «lingua franca»՝ «լինգվա ֆրանկա», բոլոր օրենքները շարադրվում էին ֆրանսերենով, դիվանագիտության լեզուն ֆրանսերենն էր:
Օիլի լեզուններից նորմանդերենը 1066 թվականին Վիլհելմ I Նվաճողի կողմից Անգլիան գրավելու հետևանքով տարածվել է այնտեղ, և ֆրանսերենի գործածությունն այնտեղ տևել է ավելի քան երեք հարյուր տարի: Անգլերենի բառապաշարը ժառանգել է շատ բառեր: Անգլերենի բառապաշարի 70-72%-ը ծագում է ինչպես նորմանդերենից, այնպես էլ՝ ֆրանսերենից[25]: Ասում են նաև, որ այդ ժամանակաշրջանում Անգլիայում ֆրանսերենն ավելի շատ է գործածվել, քան Ֆրանսիայում[26] ·[27]: Տասներկուերորդ դարից սկսած՝ ֆրանսերենը (օիլի լեզու) ազդեցություն է թողել միջնադարյան իտալական գրականության վրա:
1250 թվականից սկսած, երբ Լյուդովիկոս IX Սուրբը պատվիրել է ֆրանսերեն թարգմանել Աստվածաշունչը, ֆրանսերենն ավելի մեծ կարևորություն է ստացել:
Տասներեքերորդ դարի վերջին վենետիկցի ժամանակագիր Մարտինո դը Կանալեն օիլի լեզվով շարադրել է իր «Վենետիկյան տարեգրություն»-ը (Chronique des Vénitiens ) և հաստատել, որ «ֆրանսերեն լեզուն տարածվում է աշխարհում»[28]:
Մոտ 1256 թվականին Ֆլորենիցիայից կանցլեր և հայտնի փիլիսոփա Բրունետտո Լատինին (1220-1294) օիլի լեզվով գրել է իր «Գանձարանի գիրք»-ը (Livre du Trésor ) և այնտեղ արձանագրել, որ այն «բոլոր մարդկանց հայտնի և հաճելի խոսվածք է» [29]:
Տասներեքերորդ դարում էր, որ հայտնվել են ֆրանսերենով գեղարվեստական ստեղծագործություններ: 1296 կամ 1298 թվականներին Ջենովայի բանտում Մարկո Պոլոն իր ճամփորդական պատմվածքները շարադրել է ֆրանսերեն[30] ·[31]:
Միջնադարում արքայական նշանաբանները մեծ մասամբ ֆրանսերեն էին, օրինակ բրիտանական ասպետական շքանշանի նշանաբանը՝ «Honi soit qui mal y pense» («Ամոթ նրան, ով այդ մասին վատը կմտածի:»), ինչպես նաև բրիտանական միապետության նշանաբանը՝ «Dieu et mon droit» («Աստված և իմ իրավունքը»): Նիդերլանդների նշանաբանը նույնպես ֆրանսերեն է «Je maintiendrai» («Ես կպահպանեմ»):
1346 թվականին Հարյուրամյա պատերազմի ընթացքում՝ Կրեսիի ճակատամարտում, Անգլիայի Էդուարդ III արքան իմացել է միայն մեկ լեզու՝ ֆրանսերեն, ինչպես իր հակառակորդ Ֆրանսիայի արքան[32]: 1362 թվականին անգլերենը փոխարինել է Law French-ին (Le Français du loi՝ Անգլիայում իրավագիտության լեզու՝ հին նորմանդերենի անգլոնորմանդական տարբերակը, որը մեծ ազդեցություն է կրել փարիզյան ֆրանսերենից, իսկ հետո նաև անգլերենից) և 1362 թվականի «Անգլիայի դատարանների մասին ակտ»-ով հռչակվել է դատարանների պաշտոնական լեզու[33]: 1385 թվականին Անգլիայի քերականական դպրոցներում (grammar schools) անգլերենը փոխարինել է ֆրանսերենին[34]: Այդպես Անգլիայում ֆրանսերենն իր տեղը զիջել է անգլերենին:
«Catholicon»՝ «Կաթոլիկոն»-ը (հունարեն Καθολικόν՝ համընդհանուր բառից) առաջին եռալեզու բառարանն է բրետոներեն, ֆրանսերեն և լատիներեն լեզուներով: Այն նաև բրետոներեն և ֆրանսերեն առաջին բառարաններից է[35]:
1539 թվականին է, որ պաշտոնապես մեկնարկել է Ֆրանսիայի ֆրանսիականացումը Ֆրանսուա I արքայի կողմից ստորագրված «Վիլլեր-Կոտրեյի հրամանագիր»-ով (Օrdonnance de Villers-Cotterêts): Այն պարտադրում է լատիներենի փոխարեն ֆրանսերենի կիրառումը՝ որպես իրավագիտության և վարչական լեզու: Այնուամենայնիվ[36], պետք չէ եզրակացնել, որ այդ ժամանակ բոլոր ֆրանսիացիները խոսել են ֆրանսերեն: Ըստ պատմաբանների՝ XVI դարում արքաների լեզվով խոսել է բնակչության 10-20 %-ը[37]: Չնայած հրամանագիրը ունեցել է 192 հոդված[38]՝ դրանցից միայն 110-րդ և 111-րդ հոդվածներն են վերաբերել լեզվին:
Բնօրինակ տեքստ
110. Que les arrêts soient clairs et intelligibles, et afin qu'il n'y ait pas de doutes sur la compréhension desdits arrêts, nous voulons et ordonnons qu'ils soient faits et écrits si clairement, qu'il n'y ait ni ne puisse avoir aucune ambiguïté ou incertitude, ni lieu à demander interprétation. 111. Nous voulons donc que dorénavant tous arrêts, et ensemble toutes autres procédures, qu'il s'agisse de nos cours souveraines ou autres subalternes et inférieures, des registres, enquêtes, contrats, testaments et autres quelconques actes et exploits de justice ou qui en dépendent, soient prononcés, enregistrés et délivrés aux parties en langage maternel français et non autrement.
1549 թվականին Ժոաշեն դյու Բըլեն գրել է «Ֆրանսերեն լեզվի պաշտպանություն և պատկերազարդում» աշխատությունը:
XVII դարում ֆրանսերենը դարձել է գիտության և կրթության լեզու: 1606 թվականին տպագրվել է Ժան Նիկոյի հեղինակած և մտավոր սեփականության իրավունքով պաշտպանաված (post mortem) «Որքան հին, այնքան էլ նոր ֆրանսերեն լեզվի գանձարան» բառարանը: Ռենե Դեկարտի «Դատողություն մեթոդի մասին» (1637 թվական) փիլիսոփայական տրակտատը կարևոր շրջափուլ էր, քանի որ ազդարարվել էր ֆրանսերեն լեզվով փիլիսոփայական էսսեների ստեղծումը՝ ի տարբերություն «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» («Մետաֆիզիկական դատողություններ») աշխատության, որը լատիներեն էր: Իրականում Ռենե Դեկարտը քննադատության է ենթարկվել «Մետաֆիզիկական դատողություններ» աշխատության համար և ստիպված է եղել վերաշարադրել և հրատարակել այն ֆրանսերեն լեզվով՝ «Դատողություն մեթոդի մասին» վերնագրով՝ իմանալով, որ հասարակության սերուցքը չէր կարդալու այն տեղական խոսվածքով, մինչդեռ այդ դեպքում նրանք, ովքեր ընդունում էին իր փիլիսոփայական հայացքները, կկարողանային այն կարդալ՝ առանց վախենալու գրաքննությունից:
Սերելով լատիներենից՝ ֆրանսերենը ստանձնել է նրա դերը՝ որպես միջազգային լեզու XVII դարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր այն զիջելով անգլերենին: XVII դարում ֆրանսերենի այդ գերիշխանությունը՝ հեգեմոնիան, պայմանավորված է եղել այդ դարաշրջանում ֆրանսիական պետության հզորությամբ: 1685 թվականին Պիեռ Բեյլը գրել է՝ «Եվրոպայի բոլոր ժողովուրդների հաղորդակցության սահմանակետը ֆրանսերենն է»[39]: 1714 թվականի մարտի վեցի Ռաշտատի հաշտության պայմագիրը, որն ազդարարում էր Իսպանական ժառանգության համար պատերազմի ավարտը, շարադրվել է բացառապես ֆրանսերենով[40]: Գերմանացի հայտնի փիլիսոփա և գիտնական Գոթֆրիդ Լայբնիցը (1646-1716) շատ հաճախ իր երկերը գրել է ֆրանսերեն:
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ը (1762-1796) ռուսական ակադեմիայի զեկուցագրերը շարադրել է ֆրանսերենով[41]:
Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ը ֆրանսերենի մեծ սիրահար է եղել, Վոլտերի հետ նամակագրություն է վարել և իր ինքնակենսագրությունը շարադրել է ֆրանսերենով[42], հասել է նաև նրան, որ Բեռլինի ակադեմիայում լատիներենը փոխարինվել է ֆրանսերենով[43]:
1777 թվականին մարքիզ Կարաչիոլին հրատարակել է մի գիրք՝ «Ֆրանսիական Եվրոպա կամ Փարիզ: Օտարերկրյա ազգերի մոդելը» վերնագրով: 1783 թվականին Բեռլինի ակադեմիան առաջարկել է «Ի՞նչն է ֆրանսերենը դարձրել միջազգային լեզու» վերնագիրը՝ որպես գրողների միջև անցկացվող մրցույթի թեմա[44] ·[45]:
1892 թվականին Ավստրալիայում հայտնաբերված առաջին համայնքային թերթը կոչվել է Le Courrier australien՝ «Ավստրալական սուրհանդակ»[46]:
1911 թվականին Յակով Նովիկովը գրել է մի հոդված՝ «Ֆրանսերեն՝ Եվրոպայի օժանդակ լեզու» վերնագրով[47], որտեղ բացատրել է, թե ինչու է ֆրանսերենը դարձել Եվրոպայի համընդհանուր լեզու[48]:
Ֆրանսերենի պահպանմանը հետևում են Ֆրանսիական ակադեմիան, Ֆրանսերենի և Ֆրանսիայի լեզուների գլխավոր պատվիրակությունը (Délégation générale à la langue française et aux langues de France (DGLFLF)), Բելգիայում Ֆրանսերեն լեզվի ծառայությունը (Service de la langue française (Belgique)), Քվեբեկի ֆրանսերեն լեզվի գործակալությունը (l'Office québécois de la langue française (OQLF)), Ֆրանսիայի, Բելգիայի, Քվեբեկի Ֆրանսերեն լեզվի գերագույն խորհուրդները (les Conseils supérieurs de la langue française de France, de Belgique et du Québec):
1985 թվականին հիմնադրվել է TV5 Monde ֆրանկոֆոն միջազգային հեռուստաալիքը: Չնայած համեստ մեկնարկին՝ այն արագորեն զարգացել է և 2000-ական թվականներին դարձել է հեռուստատեսային երեք ամենամեծ ցանցերից մեկը MTV-ի և CNN-ի հետ միասին[49]: 2010 թվականին այն անվանվել է «ֆրանսերենի ամենամեծ դասարանն աշխարհում»[50] :
Աշխարհագրական տարածում
Ֆրանսերենն աշխարհում
մայրենի լեզու վարչական լեզու մշակույթի լեզու ֆրանկոֆոն փոքրամասնություններ |
Ֆրանսերենը պաշտոնական լեզու է համարվում հետևյալ երկրներում.
- Գվինեա
- Բենին
- Գաբոն
- Գվիանա
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (նախկինում՝ Զաիր)
- Կոնգոյի Հանրապետություն
- Մադագասկար
- Մալի
- Մոնակո
- Նիգեր
- Կոտ դ'Իվուար
- Բուրկինա Ֆասո
- Տոգո
Ստորև ներկայացված երկրներում ֆրանսերենը համարվում է երկու պաշտոնական լեզուներից մեկը.
Ստորև ներկայացված երկրներում ֆրանսերենը համարվում է երեք պաշտոնական լեզուներից մեկը.
Ստորև ներկայացված երկրում համարվում է չորս պաշտոնական լեզուներից մեկը.
Բացի վերոնշյալ երկրներից՝ ֆրանսերենը լայնորեն տարածված է նաև ֆրանսիական և բելգիական նախկին գաղութներում, այդ թվում՝
Ֆրանկոֆոնների քանակը տարբեր մեծ քաղաքներում
Ֆրանկոֆոն քաղաքներում ֆրանսերեն գրել, կարդալ և խոսել կարողացող մարդկանց քանակը՝ տոկոսային արտահայտությամբ՝
- Փարիզ 99 % (2010)
- Աբիջան 99 % ▲ (2009)[8]
- Լիբրևիլ 99 % ▲ (2010)[8] ;
- Դուալա (Կամերունի խոշորագույն քաղաքը) 99 % ▲ (2010)[8]
- Կինշասա 92 % ▲ (2009)[8]
- Մոնրեալ 91,4 % ▲ (2016)[53]
- Բրյուսել 88,5 % ▼ (2013)[54]
- ժնև 75,8 % ▲ (2000)[55]
- Դակար 74 % ▲ (2010)
- Բամակո 65 % ▲ (2010)[8]:
Պետական կարգավիճակ
Պետական կարգավիճակը Ֆրանսիայում Ֆրանսերենը Ֆրանսիայի ինքնիշխանության բաղկացուցիչ մասն է 1992 թվականից ի վեր: Ըստ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության սահմանադրության 2-րդ հոդվածի՝ «Հանրապետության լեզուն ֆրանսերենն է»: Բոլոր պաշտոնական փաստաթղթերը և համաձայնագրերը պետք է կազմվեն ֆրանսերենով։
Պետական կարգավիճակը Կանադայում
Հանդիսանում է Քվեբեկ պրովինցիայի պաշտոնական լեզուն և ամբողջ Կանադայի ու Նյու Բրանսուիկ գավառի (ֆրանսերեն՝ Le Nouveau-Brunswick) երկու պաշտոնական լեզուներից մեկը։ Քվեբեկում ֆրանսերենի մասին օրենքը պահանջում է, որ պետական դպրոցներում բոլոր աշակերտների (բացի անգլախոս կանադացի քաղաքացիների երեխաները) ուսուցումը կատարվի ֆրանսերենով։
Ֆրանսերենի միջազգային նշանակություն
Ներկայումս նկատվում է ֆրանսերենի՝ միջազգային կառույցներում գործածման կտրուկ անկում։ Չնայած ֆրանսերենը պահպանում է աշխարհում իր դրական «պատկերը», այնուամենայնիվ այն ավելի ու ավելի քիչ է գործածվում։ 1995 թվականից Ֆրանկոֆոնիայի գործակալությունը ՄԱԿ-ում ունի դիտորդի դեր։ Այդուհանդերձ անգլերենը, որպես աշխատանքային լեզու, ունի գերիշխող դիրք, չնայած ՄԱԿ-ի անդամ 185 երկրներից 56-ը Ֆրակոֆոնիայի անդամ են, և նրանց մեծ մասը խնդրում է ՄԱԿ-ի քարտուղարությանը իրենց հետ շփումն իրականացնել ֆրանսերենով։ Ֆրանսերենի նվազ գործածությունը մեծ մասամբ պայմանավորված է անձնակազմի համալրման պայմաններով (ֆրանսերենի իմացությունը պարտադիր պայման չէ), անգլախոս շրջապատի գերակայությամբ և բյուջետային կրճատումներով։
Եվրոպական Միությունում (ԵՄ) ֆրանսերենը հանդիսանում է պաշտոնական լեզու։ Այս լեզվի ապագան կախված է նրանից, թե ինչպիսի դիրք այն կգրավի փոփոխվող Եվրամիությունում։ Այստեղ Ֆինլանդիայի, Ավստրիայի, Շվեդիայի անդամագրումը զգալիորեն նվազեցրեց ֆրանսերենի դիրքերը, քանի որ վերոնշյալ երկրները որպես հաղորդակցման լեզու օգտագործում են անգլերենը։ Եվրամիության ընդլայնումն աստիճանաբար հանգեցնում է Հռոմեական համաձայնագրի դրույթների իրագործման անհնարինությանը։ Ըստ այս համաձայնագրի՝ բոլոր անդամ-երկրների լեզուները համարվում են Եվրամիության պաշտոնական լեզուներ։
Ֆրանսիացի հայտնի լեզվաբան Ռ. Շոդանսոնը առաջ քաշեց կտրուկ առաջարկություն. պահպանել երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Լ. Ժոսպենի կարծիքով՝ Եվրամիությունում լեզվական բազմազանությունը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Հենց Եվրամիությունում ֆրանսերենի զբաղեցրած դիրքից է կախված՝ որքանով այս լեզուն կպահպանի աշխարհում իր առաջատար դիրքերը։ Բայց Եվրամիության կառույցներում մեկ լեզուն չի կարող կատարել միակ հաղորդակցման լեզվի գործառույթներ։ Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիայում աշխատանքներ են տարվում ՝ ուղղված ֆրանսերենի՝ որպես աշխատանքային լեզվի գործառույթի ուժեղացմանը։
Արտասանություն
Բաղաձայններ
Երկշրթնային | Շրթնատամ- նային |
Շրթքմային | Շրթհետնա- քմային |
Ատամնային | Ատամնախոր- շային |
Հետատամնա- խորշային |
Քմային | Հետնա- քմային |
Լեզվակային | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հպական | p b | t d | k ɡ | |||||||
Ռնգային | m | n | ɲ[c 1] | ŋ[c 2] | ||||||
Պայթական | f v | s z | ʃ ʒ | ʁ[c 3] | ||||||
Շնչեղ | ɥ | w | j | |||||||
Կողմնային | l |
- ↑ Արդի արտասանությամբ, [ɲ] հնչյունը ավելի ու ավելի քիչ է տարբերվում [nj] հնչյունից:
- ↑ [ŋ] հնչյունը համեմատաբար վերջերս է ի հայտ եկել անգլերեն և չինարեն բառերի փոխառման հետ: Եվրոպացիները միտված են այն արտասանել [ŋɡ], մինչդեռ Քվեբեկի բնակիչներն այն արտասանում են [ɲ]: Բացի դրանից Ֆրանսիայի հարավում այն հաճախ օգտագործվում է ռնգային ձայնավորի հետ (օրինակ, Agen արտասանվում է [a.ˈʒɛŋ], ոչ թե [a.ˈʒɛ̃], ինչպես Փարիզում):
- ↑ Խոսողից կախված՝ [ʁ/] հնչյունը կարող է արտասանվել [χ], [ʀ], [x], [ɣ], [r], [ʁ] կամ [ɾ]. Այս երևույթն անվանում են այլահնչյուն (ալլոֆոն) փոփոխություններ (երբ հնչյունի արտասանությունը կախված է հարակից հնչյուններից):
Ձայնավորներ
Առաջնալեզվային | Կենտրոնական | Հետնալեզվային | |
---|---|---|---|
Փակ | i y | u | |
Կիսափակ | e ø | o | |
Միջին | ə[v 1] | ||
Կիսաբաց | ɛ ɛː[v 2] ɛ̃[v 3] œ œ̃ [v 4] | ɔ[v 5] ɔ̃ [v 3] | |
Բաց | a | ɑ [v 6] ɑ̃[v 3] |
- ↑ Ֆրանսիայում կիրառվող ֆրանսերենում, [ə] հնչյունը հաճախ կարելի է շփոթել [ø] հնչյունի հետ, je բառը օրինակ կարող է արտասանվել jeu բառի նման, բայց այս երկու հնչյունների տարբերակումը պահպանված է քվեբեկյան ֆրանսերենում:
- ↑ [ɛ] և [ɛː] հնչյունների տարբերությունը, ինչպես օրինակ mettre և maître բառերում, միտում ունի մեղմանալու Ֆրանսիայում կիրառվող ֆրանսերենում, բայց պահպանվում է բելգիական և քվեբեկյան ֆրանսերենում: Բելգիական ֆրանսերենում այդ հնչյունների տարբերությունը արտասանության երկարության մեջ է՝ ի տարբերություն քվեբեկյան ֆրանսերենի, որտեղ [ɛː ] հնչյունը երբեմն արտասանվում է որպես երկհնչյուն [aɪ̯]:
- ↑ 3,0 3,1 3,2 Ժամանակակից փարիզյան ֆրանսերենում, Բելգիայում և Շվեյցարիայում կիրառվող ֆրանսերերում ɑ̃ արտասանվում է [ɒ̃], [ɛ̃] արտասանվում է [æ̃], իսկ ɔ̃ արտասանվում է [õ]:
- ↑ Ֆրանսիայի հյուսիսային կեսի շրջանների արդի խոսվածքների, որոնց պատկանում է նաև փարիզյան ֆրանսերենը, œ̃ հնչյունը միտում ունի անհետանալու՝ ի օգուտ ɛ̃ հնչյունի, այսինքն արտասանվում է [æ̃]. Ֆրանկոֆոնները, որոնք գիտակցում են, որ պետք է օգտագործեն այդ երկու հնչյուններից մեկը, այնուամենայնիվ հիմնականում օգտագործում են ɛ̃ հնչյունը, որը համապատասխանում է "in" տառային արտահայտությանը և դժվարանում են ճիշտ արտասանել "un": Իրականում նրանք հիմնականում արտասանում են œ̃, որը համապատասխանում է ավելի քիչ հանդիպող "un" տառային արտահայտությանը: Երկու հնչյունների ճիշտ արտասանությունը լավ է պահպանվել Ֆրանսիայի հարավային կեսում, Բելգիայում և Քվեբեկում: Բացառություն է կազմում lundi բառը, որը Ֆրանսիայի հարավում արտասանվում է [lỹdi]:
- ↑ ɔ ձայնավորը հաճախ արտասանությամբ նմանվում է ʌ հնչյունին:
- ↑ a և ɑ հնչյունների տարբերակումը, ինչպես օրինակ patte և pâte բառերում, մեղմանում է Ֆրանսիայում, բայց այն շարունակում է ընդգծված մնալ Բելգիայում և Քվեբեկում:
Տես նաև
Նշումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ https://en.wal.unesco.org/languages/standard-french / UNESCO
- ↑ https://www.herodote.net/10_ao_t_1539-evenement-15390810.php
- ↑ «In which countries of the world is this language spoken...». Վերցված է նոյեմբերի 21, 2017-ին.
- ↑ «Official Languages». www.un.org (անգլերեն). 2014-11-18. Վերցված է 2020-04-19-ին.
- ↑ «Census in Brief: English, French and official language minorities in Canada». www12.statcan.gc.ca (անգլերեն). Վերցված է 2018-03-25-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «The status of French in the world». Վերցված է ապրիլի 23, 2015-ին.
- ↑ European Commission (June 2012), «Europeans and their Languages» (PDF), Special Eurobarometer 386, Europa, էջ 5, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-01-06-ին, Վերցված է 7 September 2014-ին
- ↑ «Why Learn French». Արխիվացված է օրիգինալից 2008-06-19-ին.
- ↑ Develey, Alice (փետրվարի 25, 2017). «Le français est la deuxième langue la plus étudiée dans l'Union européenne» – via Le Figaro.
- ↑ «How many people speak French and where is French spoken». Վերցված է նոյեմբերի 21, 2017-ին.
- ↑ La Francophonie dans le monde 2006–2007 հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից. Nathan, Փարիզ, 2007.
- ↑ «Ethnologue: French». Վերցված է սեպտեմբերի 23, 2017-ին.
- ↑ «Qu'est-ce que la Francophonie?».
- ↑ «The World's Most Widely Spoken Languages». Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 27, 2011-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «French language is on the up, report reveals».
- ↑ «Agora: La francophonie de demain». Վերցված է հունիսի 13, 2011-ին.
- ↑ La langue de Molière - L'Express
- ↑ Lauerman, John (30 August 2011). «Mandarin Chinese Most Useful Business Language After English». Bloomberg Business. New York. Արխիվացված է օրիգինալից 29 March 2015-ին. «French, spoken by 68 million people worldwide and the official language of 27 countries, was ranked second »
{{citation}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Langue française, la résistance s'organise sur le net, périodique Le Figaro, 28 juin 2019, http://www.lefigaro.fr/langue-francaise/francophonie/langue-francaise-la-resistance-s-organise-sur-le-net-20190628%7Cconsulté
- ↑ [1]
- ↑ Henriette Walter, Gérard Walter, Dictionnaire des mots d'origine étrangère, Paris, 1998, p.7.
- ↑ Prééminence de l'anglo-américain dans le vocabulaire des affaires Արխիվացված 2001-08-30 Wayback Machine.
- ↑ https://web.archive.org/web/20110927115924/http://www.gringoire.com/des-mots-anglicises-puis-refrancises/. Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ http://www.aibl.fr/fr/seance/discours/disc_crepin.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "consulté le 4 avril 2010" ignored (օգնություն). - ↑ Argumentaire en faveur de la langue française.
- ↑ https://books.google.com/books?id=AjWjXjozElYC&pg=PA95&lpg=PA95&dq=%22la+langue+fran%C3%A7aise+court+le+monde%22&source=bl&ots=fVSEGf9iNi&sig=dCcFxBtvuZHiWN02gSNxfE3QV0k&hl=en&ei=01sCTMLNM4bQMoyU_Ts&sa=X&oi=book_result&ct=result&resnum=5&ved=0CFAQ6AEwBA#v=onepage&q=%22la%20langue%20fran%C3%A7aise%20court%20le%20monde%22&f=false.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ https://books.google.com/books?id=lLgFAAAAQAAJ&pg=PA13&lpg=PA13&dq=%C2%ABla+parlure+plus+d%C3%A9litable+et+commune+%C3%A0+toutes+gens%C2%BB&source=bl&ots=TmA3-yH23u&sig=sG8srBU9BMRyVOXOQIXYZLmy1Qw&hl=fr&ei=TwFJTMikCYT6swPZ291I&sa=X&oi=book_result&ct=result&resnum=2&ved=0CBkQ6AEwAQ#v=onepage&q=%C2%ABla%20parlure%20plus%20d%C3%A9litable%20et%20commune%20%C3%A0%20toutes%20gens%C2%BB&f=false.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ Fichier:Marco Polo, Il Milione, Chapter CXXIII and CXXIV.jpg https://commons.wikimedia.org/wiki/File:Marco_Polo%2C_Il_Milione%2C_Chapter_CXXIII_and_CXXIV.jpg.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ Le livre des merveilles de Marco Polo Ms. fr. 2810, de la Bibliothèque nationale de France.
- ↑ Quand les Anglais parlaient… français ! Արխիվացված 2012-08-18 Wayback Machine sur http://www.vigile.net.
- ↑ Barbara Fennell, A History of English, 2001 Արխիվացված 2017-04-21 Wayback Machine http://www.anglik.net/englishlanguagehistory.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|langue=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն) - ↑ (PDF) http://www.ioe.ac.uk/services/documents/Services_Library/Key_Factsheet4_compressed.pdf.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|langue=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ Robert Estienne et le Dictionnaire français aux XVI, Edgar Ewing Brandon, 1904, p.27.
- ↑ http://www.tlfq.ulaval.ca/axl/francophonie/histlngfrn.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "consulté le 4 avril 2010" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link). - ↑ http://www.tlfq.ulaval.ca/axl/Francophonie/HIST_FR_s3_Ancien-francais.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Text "consulté le 4 avril 2010" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link). - ↑ Texte integral.
- ↑ https://books.google.com/books?id=azU-vNSz6i0C&pg=PA286&lpg=PA286&dq=%22le+point+de+communication+de+tous+les+peuples+de+l%27Europe%22&source=bl&ots=koJCO8hlNr&sig=Ysljr1vkpLCxcSBNmNATlL1ExSc&hl=fr&ei=-mC2S_HILYOD4QbBp5zHDg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=10&ved=0CCcQ6AEwCQ#v=onepage&q=%22le%20point%20de%20communication%20de%20tous%20les%20peuples%20de%20l%27Europe%22&f=false.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ http://www.historia.fr/data/mag/703/70306201.html(չաշխատող հղում).
- ↑ (PDF) http://www.juridica-danubius.ro/continut/arhiva/A79.pdf.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն) pdf. - ↑ https://www.amazon.com/M%C3%A9moires-Fr%C3%A9d%C3%A9ric-Prusse-fran%C3%A7ais-lui-m%C3%AAme/dp/1421214792.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ Le français, langue diplomatique par le doyen François Pitti Ferrandi Արխիվացված 2011-05-09 Wayback Machine, http://www.amopa.asso.fr.
- ↑ http://classiques.uqac.ca/classiques/bougle_celestin/esprit_francais/bougle_esprit_francais.doc.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|auteur=
ignored (|author=
suggested) (օգնություն); Unknown parameter|coauteurs=
ignored (օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն) pdf. - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010-08-09-ին. Վերցված է 2020-06-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Le Courrier australien Արխիվացված 2011-10-09 Wayback Machine.
- ↑ s:Le Français, langue auxiliaire de l'Europe.
- ↑ http://www2.unil.ch/slav/ling/textes/Novicow11.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ http://www.tv5.org/cms/chaine-francophone/tv5monde/La-chaine/p-5857-Presentation.htm.
- ↑ TV5 Monde : la plus grande classe de français du monde,.
- ↑ (XLSX) https://population.un.org/wpp/Download/Files/1_Indicators%20(Standard)1_Population/WPP2019_POP_F01_1_TOTAL_POPULATION_BOTH_SEXES.xlsx.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|auteur=
ignored (|author=
suggested) (օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ (PDF) https://www.prb.org/international/indicator/population/snapshot.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|auteur=
ignored (|author=
suggested) (օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն). - ↑ Selon la variable "Connaissance des langues officielles", il y a 1 472 055 personnes qui connaissent le français (uniquement) et 2 231 540 qui connaissent le français et l'anglais sur une population totale de 4 053 360 pour la région métropolitaine de Montréal. Connaissance des langues officielles selon l'âge (Total), chiffres de 2016 pour la population à l'exclusion des résidents d'un établissement institutionnel du Canada et régions métropolitaines de recensement et agglomérations de recensement, Recensement de 2016 – Statistique Canada.
- ↑ |prénom1=Rudi |nom1=Janssens |titre=BRIO-taalbarometer 3 |sous-titre=diversiteit als norm |éditeur= |année=2013 |numéro d'édition=Brussels Informatie-, Documentatie- en Onderzoekscentrum |format=pdf |isbn= |lire en ligne=http://www.briobrussel.be/assets/onderzoeksprojecten/brio_taalbarometer_3_brussel_2013.pdf |consulté le=26 mei 2015.
- ↑ Le paysage linguistique en Suisse - Office fédéral de la statistique, avril 2005.
Գրականություն
- Nadeau, Jean-Benoît, and Julie Barlow (2006). The Story of French. (First U.S. ed.) New York: St. Martin's Press. 0-312-34183-0
- Ursula Reutner (2017). Manuel des francophonies. Berlin/Boston: de Gruyter. 978-3-11-034670-1
- Marc Fumaroli (2011). When The World Spoke French. Translated by Richard Howard. ISBN 978-1-59017-375-6.
- Jacques Maurais, Pierre Dumont, Jean-Marie Klinkenberg, L'avenir du français, Paris : Éditions des archives contemporaines, 2008
- Claude Hagège, Combat pour le français|Combat pour le français : Au nom de la diversité des langues et des cultures, Éditions Odile Jacob, 2006
- Ilyes Zouari, Petit dictionnaire du Monde francophone, L'Harmattan, 2015
- Jean-Marcel Lauginie, Importance du français dans le monde des affaires, Favre d'Echallens, 2004
- Bibliographie sur le français et la francophonie pdf
- Paul-André Maur, Main basse sur la langue française, Via Romana, 2007
- Jean Girodet, Dictionnaire Bordas des pièges et difficultés du français, Bordas, collection « les référents », Paris, 1981-2004
- Maurice Grevisse et André Goosse, Le Bon Usage, DeBoeck-Duculot, 1936-2011 (15 éditions)
- Jean-Paul Colin, Dictionnaire des difficultés du français, éd. Le Robert, collection « les usuels », 1993
- Daniel Péchoin et Bernard Dauphin, Dictionnaire des difficultés du français, Larousse, 1998-2001,
- Michèle Perret, Introduction à l'histoire de la langue française, Armand Colin, 2014 (4e éd.)
- André Jouette, Dictionnaire d'orthographe et d'expression écrite, éd. Le Robert, 6e édition, 1993
- Joseph Hanse, Nouveau dictionnaire des difficultés du français moderne, De Boeck–Duculot, Louvain-la-Neuve (Belgique), 3e édition, 1994
- Agnès Blanc, La langue du roi est le français, Essai sur la construction juridique d'un principe d'unicité de langue de l'État royal (842-1789), L'Harmattan, 2010
- Agnès Blanc, La langue de la République est le français, Essai sur l'instrumentalisation juridique de la langue par l'État (1789-2013), L'Harmattan, 2013
- http://www.academie-francaise.fr/lorthographe-histoire-dune-longue-querelle-0.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|éditeur=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|année=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|jour=
ignored (օգնություն); Unknown parameter|langue=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|mois=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն) - http://www.lepoint.fr/chroniques/orthographe-pour-la-fin-d-un-tabou-francais-19-04-2017-2120907_2.php.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|année=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|jour=
ignored (օգնություն); Unknown parameter|langue=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|mois=
ignored (|date=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն); Unknown parameter|éditeur=
ignored (|editor=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
- Alliance française կազմակերպություն
- Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի առաջխաղացմանը նպաստող գործակալություն Արխիվացված 2017-02-01 Wayback Machine
- Ինտերակտիվ ֆրանսերեն, Տեխասի համալսարան
- Ֆրանսերենի քերականություն, Տեխասի համալսարան
- Lingopolo French հարթակ՝ խոսակցական ֆրանսերեն ուսումնասիրելու համար
- Ֆրանսերենի դասեր Լոնդոնում
- Ֆրանսերենի բառարան (Oxford բառարաններ)
- Անգլերեն-ֆրանսերեն բառարան, Collins առցանց բառարաններ
- Տեքստային և բառային աղբյուրների ազգային կենտրոն, միալեզու բառարաններ (ներառյալ Trésor de la langue française բառարանը և այլն), .
- Context/ Ֆրանսերեն արտահայտությունների թարգմանություն(չաշխատող հղում)
- ֆրանսերեն բայերի խոնարհումներ
- Swadesh list in English and French
- Smith, Paul. «Ֆրանսերեն, թվականներ». Numberphile. Brady Haran. Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին. Վերցված է 2019-03-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Ֆրանսերենն աշխարհում 2010 Արխիվացված 2012-06-03 Wayback Machine
- "Ֆրանսերենի կարգավիճակն աշխարհում (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն)
- «Ֆրանսերեն՝ շատ կենդանի լեզու», «Քամին սինապսներում, Ֆրանս Ինտեր, 20 հունիսի 2020»
- Ֆրանսերեն լեզու (Ֆրանսիական ակադեմիա)
- Ֆրանսերենը եվրոպական ինստիտուտներում/ Ֆրանսիայի հանրապետություն, փետրվար 2006 pdf
- Ֆրանսիայի խորհրդարանի զեկույցը ֆրանսերենի կիրառման վերաբերյալ/Մշակույթի և հաղորդակցության նախարարություն 2009 pdf
Ընթերցե՛ք «ֆրանսերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսերեն» հոդվածին։ |
|
|
|
- Լեզուներ այբբենական կարգով
- Եվրոպական միության պաշտոնական լեզուներ
- Ռոմանական լեզվախումբ
- Ֆրանսերեն
- Ֆրանսիայի լեզուներ
- Ալժիրի լեզուներ
- Բելգիայի լեզուներ
- Բենինի լեզուներ
- Բուրկինա Ֆասոյի լեզուներ
- Բուրունդիի լեզուներ
- Կամբոջայի լեզուներ
- Կամերունի լեզուներ
- Կանադայի լեզուներ
- Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության լեզուներ
- Չադի լեզուներ
- Կոմորյան կղզիների լեզուներ
- Կոնգոյի Հանրապետության լեզուներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության լեզուներ
- Ջիբութիի լեզուներ
- Ֆրանսիական Գվիանայի լեզուներ
- Ֆրանսիական Պոլինեզիայի լեզուներ
- Գաբոնի լեզուներ
- Գվինեայի լեզուներ
- Հայիթիի լեզուներ
- Կոտ դ'Իվուարի լեզուներ
- Լաոսի լեզուներ
- Լյուքսեմբուրգի լեզուներ
- Մադագասկարի լեզուներ
- Մալիի լեզուներ
- Մավրիտանիայի լեզուներ
- Մավրիկիոսի լեզուներ
- Մոնակոյի լեզուներ
- Մարոկկոյի լեզուներ
- Նոր Կալեդոնիայի լեզուներ
- Նիգերի լեզուներ
- Ռեյունյոնի լեզուներ
- Ռուանդայի լեզուներ
- Սեն Մարտենի լեզուներ
- Սենեգալի լեզուներ
- Սեյշելյան կղզիների լեզուներ
- Շվեյցարիայի լեզուներ
- Տոգոյի լեզուներ
- Թունիսի լեզուներ
- ԱՄՆ-ի լեզուներ
- Վանուատուի լեզուներ
- Վիետնամի լեզուներ
- Ուոլիս և Ֆուտունայի լեզուներ