Լուիզիանա
Լուիզիանա անգլ.՝ Louisiana | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | Give Me Louisiana?, You Are My Sunshine? և Louisiana My Home Sweet Home? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ[1] | |||
Վարչկենտրոն | Բաթոն Ռուժ | |||
Ամենաբարձր կետ | Driskill Mountain? | |||
ԲԾՄ | 30 մետր | |||
Օրենսդրական մարմին | Louisiana State Legislature? | |||
Դատական մարմին | Louisiana Supreme Court? | |||
Միության մուտք | ապրիլի 30, 1812 (18-րդ) | |||
Բնակչություն | ▼4 657 757 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (25 տեղ) | |||
Տարածք | 135 382 կմ² (31 տեղ) | |||
Հիմնադրված է | ապրիլի 30, 1812 թ. | |||
Սահմանակցում է | Տեխաս, Արկանզաս և Միսսիսիպի | |||
Ժամային գոտի | CDT?, Ամերիկա/Չիկագո, UTC-6 և UTC-5 | |||
Հապավում | LA և La. | |||
Փոխարինեց | Territory of Orleans? | |||
ISO 3166-2 կոդ | US-LA | |||
Անվանված է | Լյուդովիկոս XIV | |||
Մականուն | Pelican State | |||
Միության մուտք | ապրիլի 30, 1812 (18-րդ) | |||
louisiana.gov(անգլ.) | ||||
Լուիզիանա (անգլերեն՝ Louisiana), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում, Մերձմեքսիկական դաշտավայրում։ Տարածքը՝ 125,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Բաթոն Ռուժ, խոշոր քաղաքը Նոր Օրլեանն է։ Ընդհանուր տարածքը 135 382 կմ² (31-րդ տեղը ԱՄՆ-ում) է, որից ցամաքը կազմում է 113 721 կմ²։ Բնակչությունը կազմում է 4 574 836 մարդ (25-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Նահանգի պաշտոնական մականունը՝ «Հավալուսների նահանգ»։ Անվանակոչվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի պատվին (ֆրանսերեն արտասանությունը՝ Լուի)։ Նախկինում Լուիզիանա էր անվանվում՝ ֆրանսիացիների կողմից վերահսկվող Մեքսիկական ծոցի ափին գտնվող ընդարձակ տարածքը (Նոր Ֆրանսիա)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Լուիզիանա էր կոչվում Միսիսիպի գետի ավազանի ընդարձակ տարածքը, որի զգալի մասը գաղութացրել էր Ֆրանսիան։ Այդ տարածքը 1682 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ռոբեր Կավելիե դը Լա Սալը ի պատիվ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ի (ֆրանսերեն՝ Louis) անվանեց Louisiana։ Այժմ Լուիզիանա նահանգը զբաղեցնում է այդ ընդարձակ տարածքի միայն մի մասը[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմուտքից Լուիզիանան սահմանակից է Տեխասին, հյուսիսից Արկանզասին, արևելքից Միսսիսիպիին, հարավից նահանգը սահմանակից է Կարիբյան ծովին։ Նահանգի տարածքը հստակ բաժանված է երկու մասի`«վերին» և «ստորին»։ Վերջինին բնորոշ է ճահճային ցածրադիր վայրերի առատությունը։
Ամենաբարձր կետը Դրիսքիլլ լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 163 մետր է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը կազմված է սպիտակամորթներից (63 %), սևամորթներից (32 %), 5 % ասիացիներից և այլն։ 92 %-ի մայրենի լեզուն անգլերենն է, 5 %-ինը ֆրանսերենը, 3 %-ինը իսպաներենը։
Աֆրոամերիկացիներ և ֆրանսիական ծագման ամերիկացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզիանան երկրորդ տեղում է, իր տարածքում բնակվող աֆրիկյան ամերիկացիների թվով (32.5 %), հարևան Միսիսիպիից (36.3 %) հետո։
Սպիտակամորթ բնակչությունը հյուսիսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզիանայի հյուսիսում գերակշռում են բրիտանական ծագման սպիտակամորթները։ Այդ մարդիկ հիմնականում ունեն անգլիական, ուելսական և շոտլանդաիռլանդական արմատներ և նույն մշակույթն ու բողոքական կրոնը ինչ հարևան նահանգները։
Այլ եվրոպացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզիանայի վաճառքից առաջ մի քանի գերմանացի ընտանիքներ տեղափոխվեցին Միսսիսիպի գետի երկայնքով դեպի ծայրամաս։ Նրանք միաձուլվեցին կրեոլների և քաշունցիների հասարակությունների հետ։ Քանի որ Նոր Օռլեանը հանդիսանում է խոշոր նավահանգիստ և երկրի երրորդ ամենաաղտոտ քաղաքը, այն ներգրավեց բազմաթիվ իռլանդական, իտալական և գերմանական ներգաղթյալներին, որոնք ի սկզբանե կաթոլիկներ էին։
Ասիացիներ և ամերիկացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզիանայի ասիական բնակչությունը համարվում է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին այստեղ եկած չինական աշխատողների ժառանգները 1970-ական թվականներին։ 1980-ական թվականներին Մեքսիկական ծոց ժամանեցին բազմաթիվ փախստականներ Վիետնամից և Հարավարևելյան Ասիայից, ովքեր զբաղվում էին ձկնորսությամբ, արդյունաբերությամբ և ծովախեցգետնի արտադրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 219.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզիանա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 676)։ |
|