Իսմայիլ I
Իսմայիլ I | |
---|---|
Ծնվել է՝ | հուլիսի 17, 1487[1][2][3][…] |
Ծննդավայր | Արդաբիլ, Ակ-Կոյունլուներ[4] |
Մահացել է՝ | մայիսի 23, 1524[1][2][3] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Թավրիզ, Սեֆյան Պարսկաստան[4][5] |
Շեյխ Սաֆի ալ-Դինի դամբարան | |
Երկիր | Սեֆյան Պարսկաստան |
Տոհմ | Սեֆյաններ |
Նահանգապետ, միապետ, զորավար, բանաստեղծ և գրող | |
Հայր | Շեյխ Հեյդար |
Մայր | Halima Begum? |
Երեխաներ | Թահմասպ I, Էլկաս Միրզա, Սամ Միրզա, Բահրամ Միրզա, Փարիխան սուլթան և Մահինբանու սուլթան |
Հավատք | իսլամ[6] և տասներկուականներ[6] |
Իսմայիլ I լրիվ անունը Աբու լ-Մուզաֆար Իսմայիլ բին Հեյդար աս-Սեֆևի նաև Իսմայիլ Բահադուր շահ կամ Իսմայիլ Սեֆևի նաև Իսմայիլ Հաթայ[7](հուլիսի 17, 1487[1][2][3][…], Արդաբիլ, Ակ-Կոյունլուներ[4] - մայիսի 23, 1524[1][2][3], Թավրիզ, Սեֆյան Պարսկաստան[4][5]), Թուրք Սեֆյան[8] Շահը 1502 թվականից։ Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Օսմանյան նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային:Այս ճակատամարտից հետո օսմանյան սուլթանը գերի է վերցնում Իսմայիլի երկու կանանց ինչպես նաև ամբողջ հարեմը[9]:Իսմայիլը կոտրված էր և սկսեց ալկոհոլ օգտագործել[10]։Նրա անպարտելիության աուրան ցնցվեց[11],Իսմայիլը դադարեց մասնակցել պետական և ռազմական գործերին[12],քանի որ,ըստ երևույթին,կորցրել էր ինքնավստահությունը[13]:Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլ հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկական և ադրբեջանական բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» ստորագրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Исмаил I // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 العاملي م. ا. أعيان الشيعة (արաբ.) — Vol. 3. — P. 321.
- ↑ 6,0 6,1 Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. Ashtiany — USA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
- ↑ Расул Рза. Духом непокорный. — журнал «Огонёк»: Правда, 1978. — № 38. — С. 19.
- ↑ Bars, Mehmet Emin (30 հուլիսի, 2021 թ). ««ՔՈՒԹԲ/ՄԱՀԴԻ» ՀԱՎԱՏՈՒՄ ՇԱՀ ԻՍՄԱՅԻԼ ՀԱՏԱՅԻԻՆ». DergiPark. Վերցված է 31 հուլիսի, 2024 թ-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=canlı
(օգնություն) - ↑ The Cambridge history of Iran, ed. William Bayne Fisher, Peter Jackson, Laurence Lockhart, pg. 224.
- ↑ The Cambridge history of Islam, Part 1, ed. Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, pg. 401
- ↑ The Cambridge History of Islam, Part 1, By Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, p. 401.
- ↑ Elton L. Daniel, The History of Iran (ABC-CLIO, 2012) 86
- ↑ Mikaberidze, Alexander (2015). Historical Dictionary of Georgia (2nd ed.). Rowman & Littlefield.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 398)։ |