Jump to content

Օսմանյան կայսրության տրոհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1922 թվականի նոյեմբերի 16-ին Մեհմեդ VI-ը, ով ձևականորեն դեռ մնում էր խալիֆ, դիմեց բրիտանական ռազմական իշխանություններին՝ խնդրելով իրեն դուրս բերել Կոստանդնուպոլսից (Ստամբուլ): Նոյեմբերի 17-ին, բրիտանական «Մալայա» գծանավով, նա մեկնեց Ստամբուլից:

Օսմանայան կայսրության տրոհումը — Օսմանյան կայսրության պատմության մի ժամանակաշրջան, որը տևել է 1908 թվականից (Երիտթուրքական հեղափոխություն) մինչև 1922 թվականը (Օսմանյան կայսրության բաժանումը):

Պատմությունը

1908 թվականին Կրետեն, օգտվելով Երիտթուրքական հեղափոխությունից, հայտարարել էնոզիս Հունաստանի հետ:[1]

1912 թվականին, երբ Սերբիան, Չեռնոգորիան  (Մոնտենեգրոն) և Հունաստանը իրավունք ներկայացրեցին՝ կառավարելու Ալբանիայի տարածքը, Ալբանիան անկախություն հռչակեց:

Օսմանյան կայսրությունը, թուլանալով, փորձում էր հենվել Գերմանիայի օգնության վրա, սակայն դա սոսկ ներքաշեց նրան Առաջին համաշխարհային պատերազմի (Առաջին աշխարհամարտ) մեջ (1914), որն ավարտվեց Քառյակ դաշինքի պարտությամբ: [3]

1917 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարեը, որով ավարտվեց պատերազմն Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև:[4]

1917—1918 թվականներին [[Անտանտ]]ի մասնակից դաշնակից պետություները գրավեցին Օսմանյան կայսրության մերձավորարևելյան տիրույթները. Սիրիան և Լիբանանը անցան Ֆրանսիայի հսկողության ներքո, Պաղեստինը, Հորդանանը և Իրաքը՝ Մեծ Բրիտանիայի, Արաբական թերակղզու արևմուտքում՝ անգլիացիների աջակցությամբ (Լոուրենս Արաբացի) կազմավորվեցին հետևյալ անկախ պետությունները. Հիջազ, Նեջդ, Ասիր և Եմեն: Հետագայում Հիջազը և Ասիրը մտան СՍաուդյան Արաբիայի կազմի մեջ:

1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքվեց Մուդրոսի զինադադարը, որին հետևեց Սևրի հաշտության պայմանագիրը (1920 թվականի օգոստոսի 10-ին): 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվեց Թուրքական հանրապետությունը կամ [[Թուրքիայի հանրապետություն]]ը: 1922 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովը օրենք ընդունեց սուլթանության և խալիֆայության անջատման, առանձնացման մասին, ընդ որում՝ սուլթանությունը վերացվում էր՝ լուծարվում էր: Այդպես ավարտվեց Օսմանյան կայսրության ավելի քան 600-ամյա պատմությունը:

Օսմանյան կայսրության տրոհումը ուղեկցվում էր քրիստոնյաների՝ մասնավորապես և հատկապես՝ հայերի, ինչպես նաև հույների, ասորիների, նաև՝ ոչ քրիստոնյաների, այդ թվում՝ քուրդ-եզիդների զանգվածային կոտորածով և տեղահանմամբ, ինչը շարունակվեց մինչև 1926 թվականը:

1923 թվականի հուլիսին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որում սահմանվում էին Թուրքիայի նոր սահմանները:[5] 1923 թվականի հոկտեմբերի 29-ին թուրքերը հռչակեցին Թուրքական հանրապետությունը՝ նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի գլխավորությամբ:[5]

Տե՛ս նաև

Լուսանկարներ

Ծանոթագրություններ

  1. Ion, Theodore P., «The Cretan Question», The American Journal of International Law, April, 1910, pp. 276—284
  2. Raymond Zickel and Walter R. Iwaskiw (1994). ««National Awakening and the Birth of Albania, 1876—1918», Albania: A Country Study». countrystudies.us.
  3. Османская империя в энциклопедии «Кругосвет»
  4. Tadeusz Swietochowski, Russian Azerbaijan 1905—1920, page 119.
  5. 5,0 5,1 Попов А.