Օսմանյան կայսրության տրոհում
Օսմանայան կայսրության տրոհումը, Օսմանյան կայսրության պատմության մի ժամանակաշրջան, որը տևել է 1908 թվականից (Երիտթուրքական հեղափոխություն) մինչև 1922 թվականը (Օսմանյան կայսրության բաժանումը)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին Կրետեն, օգտվելով Երիտթուրքական հեղափոխությունից, հայտարարել է էնոզիս Հունաստանի հետ[1]։
1912 թվականին, երբ Սերբիան, Չեռնոգորիան(Մոնտենեգրոն) և Հունաստանը իրավունք ներկայացրեցին՝ կառավարելու Ալբանիայի տարածքը, Ալբանիան անկախություն հռչակեց[2]։
Օսմանյան կայսրությունը, թուլանալով, փորձում էր հենվել Գերմանիայի օգնության վրա, սակայն դա սոսկ ներքաշեց նրան Առաջին համաշխարհային պատերազմի (Առաջին աշխարհամարտ) մեջ (1914), որն ավարտվեց Քառյակ դաշինքի պարտությամբ[3]։
1917 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրվեց Երզնկայի զինադադարը, որով ավարտվեց պատերազմն Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև[4]։
1917—1918 թվականներին Անտանտի մասնակից դաշնակից պետություները գրավեցին Օսմանյան կայսրության մերձավորարևելյան տիրույթները. Սիրիան և Լիբանանը անցան Ֆրանսիայի հսկողության ներքո, Պաղեստինը, Հորդանանը և Իրաքը՝ Մեծ Բրիտանիայի, Արաբական թերակղզու արևմուտքում՝ անգլիացիների աջակցությամբ (Լոուրենս Արաբացի) կազմավորվեցին հետևյալ անկախ պետությունները. Հիջազ, Նեջդ, Ասիր և Եմեն։ Հետագայում Հիջազը և Ասիրը մտան Սաուդյան Արաբիայի կազմի մեջ։
1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքվեց Մուդրոսի զինադադարը, որին հետևեց Սևրի հաշտության պայմանագիրը (1920 թվականի օգոստոսի 10-ին)։ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակվեց Թուրքական հանրապետությունը կամ [[Թուրքիայի հանրապետություն]]ը։ 1922 թվականի նոյեմբերի 1-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովը օրենք ընդունեց սուլթանության և խալիֆայության անջատման, առանձնացման մասին, ընդ որում՝ սուլթանությունը վերացվում էր՝ լուծարվում էր։ Այդպես ավարտվեց Օսմանյան կայսրության ավելի քան 600-ամյա պատմությունը։
Օսմանյան կայսրության տրոհումը ուղեկցվում էր քրիստոնյաների՝ մասնավորապես և հատկապես՝ հայերի, ինչպես նաև հույների, ասորիների, նաև՝ ոչ քրիստոնյաների, այդ թվում՝ քուրդ-եզիդների զանգվածային կոտորածով և տեղահանմամբ, ինչը շարունակվեց մինչև 1926 թվականը։
1923 թվականի հուլիսին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որում սահմանվում էին Թուրքիայի նոր սահմանները[5]։ 1923 թվականի հոկտեմբերի 29-ին թուրքերը հռչակեցին Թուրքական հանրապետությունը՝ նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի գլխավորությամբ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալա-թուրքական պատերազմ
- Բալկանյան պատերազմներ
- Առաջին համաշխարհային պատերազմի Մերձավորարևելյան ռազմաբեմ
- Կովկասյան ռազմաճակատ (Առաջաին համաշխարհային պատերազմ)
- Հայոց ցեղասպանություն
- Արաբական ապստամբություն
- Հայկական հարց
- Մոսուլի հարց
- Թուրքիայի անկախության պատերազմ
- Սևծովյան նեղուցներ
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ion, Theodore P., «The Cretan Question», The American Journal of International Law, April, 1910, pp. 276—284
- ↑ Raymond Zickel and Walter R. Iwaskiw (1994). ««National Awakening and the Birth of Albania, 1876—1918», Albania: A Country Study». countrystudies.us.
- ↑ Османская империя в энциклопедии «Кругосвет»
- ↑ Tadeusz Swietochowski, Russian Azerbaijan 1905—1920, page 119.
- ↑ 5,0 5,1 Попов А.