Մորգան Շնայդերլին
Մորգան Շնայդերլին ֆր.՝ Morgan Schneiderlin | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մորգան Շնայդերլին | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 8, 1989[1][2] (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | , Ֆրանսիա | |||||||||||||||||
Հասակ | 181 | |||||||||||||||||
Քաշ | 75 | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն | |||||||||||||||||
Համար | 2 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մորգան Շնայդերլին (ֆր.՝ Morgan Schneiderlin, ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 8-ին, Օբերնե, Էլզաս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Էվերթոնի կիսապաշտպան։
Մորգանը կարիերան սկսել է ֆրանսիական Ստրասբուրգում, որտեղ հանդես է եկել մինչև 2008 թվական։ Հետո տեղափոխվել է Սաութհեմփթոն, որտեղ անցկացրել է 7 մրցաշրջան։ 2015 թվականի հուլիսին տեղափոխվել է Մանչեսթեր Յունայթեդ 25 մլն ֆունտի դիմաց։
Հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի բոլոր տարիքային խմբերում, սկսած 16 տարեկանների հավաքականից։
Կարիերա
Ստրասբուր
Շնայդերլինը տեղափոխվել է Ստրասբուրի ակդաեմիա 1995 թվականին։ Տասը տարի անց ակադեմիայի ղեկավարությունը կնքեց առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը թիմի հետ, իսկ մեկ տարի անց նաև տեղի ունեցավ նրա դեբյուտը երկրորդ թիմում։ 2006 թվականին տեղի ունեցավ Մորգանի դեբյուտը հիմնական կազմում։
2007/08 մրցաշրջանում Ստրասբուրը դուրս մնաց Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնից և մրցաշշրջանի ավարտից հետո տեղափոխվեց Սաութհեմփթոն։
Սաութհեմփոն
2008 թվականի հունիսի 27-ին Շնայդերլինը տեղափոխվեց Սաութհեմփթոն, կնքելով ակումբի հետ 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 1,2 մլն եվրո։ Մորգանը նաև առաջարկ էր ստացել «Պորտսմուտից», սակայն նա ընտրեց «Սաութհեփթոնը», ինչպես որ ենթադրվում էր։ Սաութհեմփթոն տեղափոխվելը նաև տալիս էր ավելի շատ խաղաժամանակ[3]։ Նրա դեբյուտը անգլիական ակումբում տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսի 9-ին Կարդիֆ Սիթիի հետ խաղի ժամանակ։ Առաջին գնդակը Սաուհեմփթոնի կազմում Մորգանը խփել է 2010 թվականի ապրիլի 13-ին Բրիստոլ Ռովերսի դեմ խաղի ժամանակ։ Հանդիպումն ավարտվեց 5։1 հաշվով[4]։
2011 թվականի օգոստոսի 19-ին Շնայդերլինը կնքեց նոր պայմանագիր Սաութհեմփթոնի հետ։
2011/12 րվաշրջանում, երբ Սաութհեմփոնը վերադարձավ Պրեմիեր Լիգա, Մորգանը պահպանեց իր տեղը հիմնական կազմում և մասնակցեց առաջին տուրի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղին։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Մորգանը գոլ խփեց Յունայթեդի դարպասին և հաշիվը դարձրեց 2։1։ Սակայն կարմիր սատանաները հաղթեցին այդ խաղում Ռոբին Վան Պերսիի հեթ-տրիկի շնորհիվ[5]։ Նոյեմբերի 10-ին Շնայդերլենը գոլ խփեց նաև Սուոնսիի դարպասին[6]։
2013 թվականի հունվարի 16-ին Շնայդերլենը Սաութհեմփողնի ավագն էր Սթեմֆորդ Բրիջում կայացող Չելսիի հետ խաղի ժամանակ։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով[7]։
2013 թվականի փետրվարի 25-ի Մորգանը պայմանագիր կնքեց Սաութհեմփթոնի հետ մինչև 2017 թվական[8]։
Ելույթների վիճակագրություն
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ երկրներ[9] |
Լիգայի գավաթ[10] | Եվրագավաթներ | Այլ[11] | Արդյունքում | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ստրասբուր | 2005/06 | 2 | 0 | 0 | 0 | − | − | − | − | 0 | 0 | 2 | 0 |
2006/07 | 22 | 3 | 0 | 0 | − | − | − | − | 1 | 0 | 23 | 3 | |
2007/08 | 13 | 2 | 0 | 0 | − | − | − | − | 6 | 0 | 19 | 2 | |
Արդյունքում | 37 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 44 | 5 | |
Ստրասբուր Բ | 2006/07 | 2 | 0 | 0 | 0 | − | − | − | − | 0 | 0 | 2 | 0 |
2007/08 | 3 | 0 | 0 | 0 | − | − | − | − | 0 | 0 | 3 | 0 | |
Արդյունքում | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
Սաութհեմփթոն ՖԱ | 2008/09 | 30 | 0 | 1 | 0 | 2 | 0 | − | − | 0 | 0 | 33 | 0 |
2009/10 | 37 | 1 | 4 | 0 | 2 | 0 | − | − | 4 | 0 | 47 | 1 | |
2010/11 | 27 | 0 | 2 | 0 | 1 | 0 | − | − | 1 | 0 | 31 | 0 | |
2011/12 | 42 | 2 | 1 | 0 | 4 | 0 | − | − | 0 | 0 | 47 | 2 | |
2012/13 | 36 | 5 | 1 | 0 | 0 | 0 | − | − | 0 | 0 | 37 | 5 | |
2013/14 | 33 | 2 | 3 | 0 | 0 | 0 | − | − | 0 | 0 | 36 | 2 | |
2014/15 | 26 | 4 | 1 | 1 | 3 | 0 | − | − | 0 | 0 | 30 | 5 | |
Արդյունքում | 231 | 14 | 13 | 1 | 12 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 261 | 15 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2015/16 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
Արդյունքում | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 275 | 19 | 13 | 1 | 12 | 0 | 1 | 0 | 12 | 0 | 313 | 20 |
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Saints tie up Schneiderlin deal» (անգլերեն). BBC Sport. 2008-06-27.
- ↑ «Bristol Rovers 1–5 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2010-04-13.
- ↑ «Southampton 2 -3 Man Utd» (անգլերեն). BBC Sport. 2012-09-02.
- ↑ «Southampton 1-1 Swansea» (անգլերեն). BBC Sport. 2012-11-10.
- ↑ «Chelsea 2-2 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2013-01-16.
- ↑ «Schneiderlin Signs Until 2017» (անգլերեն). SaintsFC.co.uk. 2013-02-25.
- ↑ Անգլիայի գավաթ
- ↑ Ֆոտբոլի լիգայի գավաթ
- ↑ Любительские турниры во Франции, Трофей Футбольной лиги.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի պռոֆիլը «Սաութհեփթոնի» պաշտոնական կայքում (անգլ.)
|