Jump to content

Սրբոց Նահատակաց եկեղեցի (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Նահատակաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Նահատակաց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ՀասցեՀաղթանակի պողոտա
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի
ԹեմՀայաստանի կաթողիկե թեմ
Օծման թվական2015
Հոգևոր կարգավիճակԿանգուն
Հիմնական ամսաթվերը2015
ՃարտարապետՀակոբ Ջիվանյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ2010
Կառուցման ավարտ2015
Հիմնադրված2010
Գմբեթ3
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of the Holy Martyrs, Gyumri Վիքիպահեստում
armenianchurchco.com

Սրբոց Նահատակաց եկեղեցի, հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի հարևանությամբ։

Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի։

Պատմություն

Գյումրիում Հայ Կաթողիկե Աթոռանիստ եկեղեցի կառուցելու գաղափարը և առաջին քայլերն իրականացրել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջին առաջնորդ երջանկահիշատակ Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյանը։ Նախապատրաստական գործողությունները շարունակել է երկրորդ առաջնորդ Գ.Տ. Նշան արքեպիսկոպոս Կարաքեհէյանը, շինարարական աշխատանքներն սկսվել են Առաքելական պատվիրակ նշանակված, Հ. Վահան ծ. վարդապետ Օհանյանի օրոք 2010 թվականից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանի կառավարության աջակցությամբ։ Եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակել և ավարտին է հասցրել 2011 թվականից թեմի առաջնորդի պաշտոնը ստանձնած Գ.Տ. Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյանը, ում որոշմամբ էլ՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ, ի նշան նահատակների անմար հիշատակի, եկեղեցին կրում է Սրբոց Նահատակաց անվանումը[1]։

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցմանն աջակցել են Վատիկանի Սուրբ Աթոռը, Արևելյան Եկեղեցիների ժողովը, Իտալիայի Եպիսկոպոսների խորհուրդը, ԱՄՆ Կաթողիկե Եպիսկոպոսների խորհուրդը, Ռենովաբիս կազմակերպությունը, Կիրխե Ին Նոթը, Կաթողիկե Եկեղեցու Քյոլնի թեմը, «Աշխատանք Արևելքում» ասոցիացիան, Հռոմի քահանայապետական Լևոնյան վարժարանը, Սուրբ Վլաս եկեղեցին, Կապորալե ընտանիքը Իտալիայից։

Եկեղեցու բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդոսի անդամ եպիսկոպոսներ, եկեղեցու կառուցման բարերարները, աշխարհիկ հյուրեր։ Արարողությունը կատարվել է Վատիկանի Արևելյան եկեղեցիների նախագահ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի համանախագահությամբ։

Տվյալներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սրբոց Նահատակաց եկեղեցու բակում տեղադրվել է նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար[2][3]։

Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Ջիվանյանը, պղնձաձույլ զանգերը պատրաստել է քանդակագործ Արտուշ Պապոյանը։ Եկեղեցին ունի զանգակատուն, ավանդատուն ներքնահարկ, բակ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ