Jump to content

Մասնակցի քննարկում:Խմբագրող

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Խմբագրող :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 13:39, 31 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Կատեգորիաների խմբագրում

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Խմբագրող, նկատեցի, որ մեծաքանակ խմբագրումներ եք կատարում կատեգորիաների ավելացման և հեռացման հետ կապված։ Ենթադրում եմ, որ հեռացվածը սխալ է կամ ոչ լիարժեք։ Առաջարկում եմ դիտարկել կատեգորիայի վերանվանման տարբերակը, որի դեպքում հարյուրավոր հոդվածներ ձեռքով չեք մտնի և անեք նույն գործողությունը, այլ այդ ամենը կանի գործիքը շատ ավելի կարճ ժամանակում և ընդամենը ձեր 1 գործողությամբ։ Ավետիսյան91 (քննարկում) 17:51, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն, Ավետիսյան91։ Այո, շատ են կրկնվող ու ամեն անգամ տարբեր բառերով բնութագրվող կատեգորիաները, հոդվածներում ևս շատ է այդ ամեն ինչը։ Մտածել եմ հնարավորինս մեխանիկական անելու ճանապարհը, բայց չեմ գտել։ Հիմա, օրինակ, կար Ռումինիայի եկեղեցիներ կատեգորիան, բայց Ռումինիայում կան և՛ առաքելական, և՛ կաթոլիկ, և՛ ավետարանական հայկական եկեղեցիներ։ Այս ամբողջը խճճված էր, և ուղղելուն զուգահեռ պետք էր ավելացվեր նաև դարաշրջանը, տեսակը, եկեղեցու ուղղությունը և այլն, ինչպես օրինակ այստեղ։ Եղածն ուղղում եմ՝ հիմք ընդունելով կառավարության որոշումը։ Նույն երկրում կարող են լինել առաքելական՝ ընդ որում՝ կիլիկիո կամ էջմիածնապատկան, կաթողիկե, ավետարանական եկեղեցիներ, և կիրառածս միակ գործիքը հոթքաթն է, իսկ կատեգորիայի վարպետին չեմ վստահում, քանի որ այս տեղեկությունը ներդրված չէ վիքիպեդիայում, որ մեխանիկորեն ավելանա։ Իսկ անվանափոխումն, այո, անում եմ, դրանից հետո հոթքաթով սեղմում պլյուսներին, ինքն իրեն փոխվում է։ Այլ ճանապարհներ կա՞ն, ավելի հեշտ։ --Խմբագրող (քննարկում) 18:02, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Եթե անհրաժեշտություն կա յուրաքանչյուրը նաև անձամբ ստուգել, ինչպես նշեցիք, նաև ավելացնել պակասող այլ կատեգորիաներ, ապա Հոթքաթից արագ իքնս չգիտեմ։ Այս պարագայում նաև շատ կլինեն միջլեզվային հղում չունեցող կատեգորիաներ։ Իսկ եթե նկատեք, որ միջլեզվայինը ունեն և որևէ այլ լեզվում (հիմնականում enwiki-ում) որակով դասավորած է հոդվածները, ապա կարող եք օգտվել այս գործիքից՝ catcompleter: Սա էլ թողնեմ կատեգորիաների հետ կապված այլ խնդիրների համար միգուցե պետք գա՝ cil2։ Այս մեկն էլ կատեգորիայով պակասող հոդվածներ գտնելու համար թողնեմ՝ not-in-the-other-language։ Ավետիսյան91 (քննարկում) 18:18, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Շատ շնորհակալություն, կփորձեմ դրանք ևս կարդալ ու ուսումնասիրել։ Անկեղծ ասած՝ ուզում էի բարելավել մի քանի հոդված սփյուռքի մասին, որոնք դրել եմ սևագրումս, իսկ բարելավումը ենթադրում էր դրանց դասավորվածություն ևս։ Տեսա՝ գործն ավելի շատացավ դրանից, ու ստիպված ուսումնասիրեցի կատեգորիզացիան։ Հիմա այս երեքն էլ նայեմ, չնայած զուտ հայկական թեմաները այլալեզու վիքիպեդիաներում շատ թույլ են կատեգորիզացված, միգուցե դրանք ևս օգնեն։ --Խմբագրող (քննարկում) 18:24, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Ձեզ էլ շնորհակալություն այդ մեծածավալ գործն անելու համար։ Սկզբում անհանգիստ էի նոր մասնակցի կողմից խմբագրումների այդ քանակով, բայց արդեն տեսնում եմ, որ այդքան էլ նոր չեք և խորը մասնագիտական ներդրումներ եք ունենում։ Ավետիսյան91 (քննարկում) 18:30, 22 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Այո, այստեղ ևս ասել եմ, որ նոր չեմ։ --Խմբագրող (քննարկում) 05:21, 23 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Ողջույն, ԱշոտՏՆՂ։ Այս քննարկմանն ի շարունակություն, կարո՞ղ եմ մի բան խնդրել։ Եթե հնարավոր է, կարելի՞ է բոտով կատարել փոփոխություն՝ [[Կատեգորիա:Եկեղեցիներ]] փոխարինել [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] այս կատեգորիայում, և [[Կատեգորիա:Վանքեր]] փոխարինել [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] այս կատեգորիայում։ Եվ, եթե ինչ-որ կերպ հնարավոր է նաև {{DEFAULTSORT:}}-ը կարգավորել, մասնավորապես վերաբերում է այդ երկու կատեգորիաների «սուրբ» բառով սկսող հոդվածներում – Այս անստորագիր գրառման հեղինակն է Խմբագրող (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Քանի որ Աշոտը կարծես հիմա ակտիվ չէ, ERJANIK-ին էլ նշեմ։ Միգուցե իրեն հարմար լինի։--Ավետիսյան91 (քննարկում) 14:27, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Beko՞, կարո՞ղ եմ օգնություն ապավինել։ --Խմբագրող (քննարկում) 15:03, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Իհարկե կանեմ։ ԲեքոՔննարկում 15:25, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Արված է, DEFAULTSORT-ի համար կփորձեմ, երբեք չեմ արել;--ԲեքոՔննարկում 16:09, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն--Խմբագրող (քննարկում) 16:18, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
«Սուրբ»-երի վրայով անցա, որոշ մասում ավելացրի , մնացին հիմնականում մեկական ամեն անունից, դրանք երևի ձեռքով անենք, ավելի հեշտ կլինի։ ԲեքոՔննարկում 17:06, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Beko ջան, մի խնդրանք էլ, եթե կարելի է։ Այս կատեգորիայում կարո՞ղ ենք բոտով փոխել՝ [[Կատեգորիա:Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ]] փոխարինել [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] եթե վերնագրում գրված է եկեղեցի, և [[Կատեգորիա:Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ]] փոխարինել [[Կատեգորիա:Վանքեր այբբենական կարգով]], եթե վերնագրում գրված է եկեղեցի։ Այդ կատեգորիաների ավելացումն անհրաժեշտ է, իսկ «Ադրբեջանի նախկին շենքեր և կառույցներ» կատեգորիան ավելորդ է, քանի որ նշված բոլորը արդեն իսկ «Կատեգորիա:Ադրբեջանում ոչնչացված հայկական հուշարձաններ» կատեգորիայում կան։ --Խմբագրող (քննարկում) 16:31, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Արված է,--ԲեքոՔննարկում 17:29, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Եվ, ի շարունակություն նախորդի, Ադրբեջանում ոչնչացված հայկական հուշարձաններում կատեգորիայում, եթե չկան [[Կատեգորիա:Վանքեր այբբենական կարգով]] կամ [[Կատեգորիա:Եկեղեցիներ այբբենական կարգով]] կատեգորիաները (ըստ վերնագրի), կարո՞ղ ենք ավելացնել։ --Խմբագրող (քննարկում) 16:33, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Արված է, ԲեքոՔննարկում 17:46, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն--Խմբագրող (քննարկում) 17:49, 26 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Beko ջան, հույս ունեմ վերջին անգամն է այս հարցով ու այս քննարկման մեջ։ Այստեղ ունենք կրկնակի կատեգորիա, նույն բանի մասին տարբեր անուններ են։ Կարո՞ղ ենք ջնջել այդ կատեգորիան բոլոր հոդվածներից։ Նույնը վերաբերում է այս և այս կատեգորիային, որն ավելորդ է, քանի որ եկեղեցիները կան շրջան առ շրջան։ Նախօրոք շնորհակալ եմ։ --Խմբագրող (քննարկում) 16:57, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Վերջին կատեգորիաների հետ կապված. հոդվածների վերադասավորում այդ կատեգորիաներում կարող եք անել, սակայն չջնջել «հուշարձանների» կատեգորիան, որտեղ վանքեր և եկեղեցիներից բացի կան նաև այլ հուշարձաններ։ Ավետիսյան91 (քննարկում) 18:08, 27 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Լրիվ համաձայն եմ, որ վանքից ու եկեղեցուց բացի այլ հուշարձան կա, բայց դրանք մնում են կատեգորիայի մեջ, կատեգորիան մնում է որպես այդպիսին։ Ուղղակի հոդվածի մեջից այն հանվում է, որովհետև բոլոր հուշարձանատեսակները խմբավորված են այդ կատեգորիայում։ --Խմբագրող (քննարկում) 05:07, 28 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Խմբագրող ջան, կներես, երեկմեր կայքում ակտիվ չէի։ Եթե դեռ ակտուալ է, ապա կանեմ։ ԲեքոՔննարկում 06:18, 29 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Արդեն ձեռքով արեցի, շնորհակալ եմ արձագանքի համար։ Բարի կիրակի --Խմբագրող (քննարկում) 06:20, 29 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Անվանափոխումներ

[խմբագրել կոդը]

Խմբագրող ջան, ողջույն։ Կուսանաց անապատ (Արցախ) անվանափոխմանը կողմ չեմ, քանի որ Կուսանաց անապատ կա նաև Արցախի Ավետարանոցում, Գետաշենում և Ոսկանապատում։ Ավետիսյան91 (քննարկում) 21:06, 31 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն, Ավետիսյան91 ջան։ Ուշ ժամի էի փոխել, ուզեցի հետ վերանվանեմ՝ արդեն մոռացել էի։ Լրիվ համաձայն եմ։ Փոփոխությունն արված է։ --Խմբագրող (քննարկում) 05:20, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Ավետիսյան91 ջան մի հարց այս թեմայի շուրջ։ Այստեղ բոլորն այբբենական կարգով դասավորված են, բացի առաջինից, ո՞րն է խնդիրը։ Ի դեպ, մնացին Հայաստանի թեմերի և Թուրքիայի եկեղեցիները, և կարծես արդեն համակարգված կլինեն բոլորը։ Եվ մեկ հարց էլ, եթե որևէ հոդված հայերեն վիքիպեդիայում չկար, կողքը գրում էինք [[:en:xxx|en]], և գրվում էր նշան, որը տանում էր այդ վիքիպեդիա։ Ինչու՞ նույն բանը այլ վիքիների հետ չի լինում։ Խնդրին առնչվել եմ, երբ այս երկու կատեգորիաների միջլեզվայինները փնտրելով գտել եմ նաև այլ հայկական պարբերականներ՝ գրված բուլղարերեն վիքիպեդիայում, և երբ փորձեցի կաղապարում ավելացնել բուլղարերենի հղումները, չստացվեց։ --Խմբագրող (քննարկում) 05:43, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, ինձ հետ էլ է պատահում։ Հարցերի մասով. այստեղ խնդիր չնկատեցի։ Եթե խոսքը Սուրբ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Բլագոդարնի) հոդվածի մասին է (առաջինը), ապա այն նույնպես այբբենական դասավորված է՝ ըստ {{DEFAULTSORT:ալե}}-ի։ Այլ վիքիի հոդվածին հղում անելու մասով՝ Տարոնի Արծիվ, Առողջապահություն, Պարտեզ։ Կարծես այստեղ էլ է ստացվում, եթե ճիշտ եմ հասկացել հարցը՝ [[:bg:Бардез|Պարտեզ]]։ Ավետիսյան91 (քննարկում) 11:24, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Հետաքրքիր է։ Երկուսն էլ չէին ստացվում, նույնիսկ քեշը թարմեցնելուց հետո։ Երեկ ահագին փորձեցի, մտածեցի սխալ էի հիշում, հիմա արդեն ստացվեց --Խմբագրող (քննարկում) 13:22, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Ողջույն, 23artashes ջան։ Կարո՞ղ եմ քեզ խնդրել անտեսանելի դարձնես այս մեկ խմբագրումը։ Նախապես շնորհակալ եմ։ --Խմբագրող (քննարկում) 17:19, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Ողջույն, Խմբագրող ջան։ Արված է ։ --23artashes (քննարկում) 18:17, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն--Խմբագրող (քննարկում) 18:18, 1 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Նաբիլ Բենտալեբ

[խմբագրել կոդը]

Խմբագրող ջան, այս անվանափոխման դեպքում էլ առարկություն ունեմ. միգուցե անձի անվանումը բնօրինակում հենց այնպես է արտաբերվում, ինչպես որ վերահղումով արել ես (չգիտեմ, լեզվին չեմ տիրապետում), սակայն այդպես անձին նույնականացնել հնարավոր չէ. հեղինակավոր գրեթե բոլոր աղբյուրներում նախորդ տարբերակով է՝ transfermarkt, premierleague-ի պաշտոնական կայքում, անձի պաշտոնական էջը ինստագրամում, անձի պաշտոնական էջը x-ում։ --Ավետիսյան91 (քննարկում) 13:34, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Ավետիսյան91 ջան, արի միասին հասկանանք։ Եթե կա մայրենի լեզվի արտասանություն, որին հղվում է հայերենի տառադարձումը՝ որպես լեզվաբանություն գիտություն, ինչու՞ ենք հիմք ընդունում այլ լեզուներով գրածները՝ լինի անգլերեն, ռուսերեն կամ ֆրանսերեն։ Չէ՞ որ տառադարձման կանոններ կան, և կա հստակ անունը։ Հակոբյանը Հակոբյան է, ոչ թե Հագոփյան, Ակոպյան, Ակոբով և այլն, եթե իհարկե տվյալ անձն ունի հայկական անձնագիր, որտեղ գրված է Հակոբյան։ Եթե Հակոբյանի մասով հոդված չի եղել, և հիշատակում չի եղել, և միայն կա իր մասին ռուսերեն հոդված՝ Акопян ազգանունով, մի՞թե պետք է Ակոպյան գրենք։ Դրա հարյուրավոր օրինակները վիքիպեդիայում կան, երբ մայրենի լեզվին ենք հղում հայերեն տառադարձումը՝ հայերի դեպքում, թե ուրիշների, անձանց դեպքում թե տեղանունների։ --Խմբագրող (քննարկում) 13:42, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Փաստարկներին ամենևին դեմ չեմ։ Բայց ինչ անել աղբյուրների հետ։ Ոչ մի տեղ չես հանդիպի «իբն Տալիբ» ձևին, կամ Մուհամմադ ալ-Նանիի դեպքում ամենուրեք «Նենի» է։ Որտեղի՞ց են գալիս այս համատարած սխալները, եթե տառադարձումով պետք է այլ լիներ։ Մեծ անջրպետ ենք ունենալու։ Պետք է հասկանալ։ Կամ ibn Talib-ը ինչի՞ է իր պաշտոնական էջերում Bentaleb գրել։ Ավետիսյան91 (քննարկում) 13:50, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
էստեղ էլ է անձն իր անունը այլ կերպ գրել՝ Benalouane, փոխանակ գրեր ibn Aluan։ Մի բան էն չի այստեղ։ Պետք է հասկանալ ։Ճ Ավետիսյան91 (քննարկում) 13:54, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Ավետիսյան91 ջան, ես մտածում եմ, որ սա հանրագիտարան է, և պետք է շարժվենք գիտությամբ։ Թույլ օրինակ եմ բերում՝ Ջերրի Թարխանյանը, որի անունն անգլերենում այլ է, որևէ գրականություն հայերենով չկա, միմիայն անգլերեն է, և այլ տառ կա։ Այլ օրինակ եմ բերում՝ Նիս, երբ ինտերնետը ողողված է Նիցցա տարբերակով՝ արդեն այլ տեսանկյունից՝ հայերենով, բայց այստեղ դնում ենք տառադարձման կանոնով, անկախ որևէ հանգամանքից։ Այդուհանդերձ, քեզ պես մարդու անձը և քեզ հետ ունեցած անձնական շփումը հաշվի առնելով՝ ասեմ ոչ հանրագիտարանային այլ բան՝ եթե քեզ հոգեհարազատ է դա, ես ինքս կփոխեմ բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որը սրտովդ չէ, որովհետ դրա փորձն արդեն ունեցել եմ Քննարկում:Մուհամմեդ Ալի հոդվածի դեպքում, երբ Kareyac-ը այլ կարծիքի էր, ու նույն հոդվածի ժամանակ երկու այլ քննարկման մեջ էլ դեմ էր 23artashes-ը կամ ուրիշներ։ Դա սխալ է, և 100 տոկոսով հիմնավորվող, բայց թող լինի Ձեր ուզածով։ Վիքիպեդիան խմբագրում ենք հաճույքով, չենք խմբագրում՝ օրերից մի օր դուրս ենք գալիս կամ կապված լինելով՝ էլի վերադառնում ենք։ Լավ լինենք :-) --Խմբագրող (քննարկում) 14:10, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Ոչ մի խնդիր Խմբագրող ջան։ Այս անձանց դեպքում սկզբունքային հարցեր չկան իմ համար, եթե ճիշտ տարբերակն է դա, ավելի լավ, որ շտկվել է։ Ուզում էի այդ մեծաքանակ սխալների պատճառը հասկանալ կամ միգուցե սխալ էլ չեն, եթե հենց իրենք են այդպես կիրառում։ Նիսի դեպքում եթե սխալը պատմական ուղի է անցել, այլ լեզվից թափանցել, ապա այստեղ է զարմանալի, որ 20 տարեկան անձի անունը հենց սխալ է հայտնվում հայերենում։ Կուզեի համընդհանուր սկզբունք ունենայինք այս հարցում, որ անգամ եթե վաղը մենք չխմբագրենք, մյուսները այդ սկզբունքով առաջ գնան։ Ավետիսյան91 (քննարկում) 14:24, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Հիմա մենք ի՞նչ ընդհանուր հայտարարի ենք եկել։ բնօրինակը՝ արաբերենը, ցանկացած տեքստում ունի իմ ուղղածը։ մնացածը դու ասա, ես դեմ չեմ 217.76.11.116 14:49, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Իմ համար իդեալական լուծում կլիներ, եթե կանոնով տառադարձումը և տարածված անունը չտարբերվեին։ Իսկ հիմա մի դեպքում ունենք կանոնով տառադարձում, որով նույնականացման դժվարություն կա, իսկ մյուս դեպքում՝ տարածված, ընդունված անուն, որն, ինչպես ասում ես, սխալ է։ Խոսքը մեկ, երկու հոդվածի մասին չէ, համոզված եմ շատերն են։ Ուստի այս պահին կարող է մնալ, ինչպես կա (տառադարձված)։ Հետագայում տեսնենք լուծման ինչ առաջարկնեն կլինեն։ Շնորհակալ եմ քննարկման համար։ Ավետիսյան91 (քննարկում) 15:08, 7 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Արագ ջնջման կաղապար

[խմբագրել կոդը]

Խմբագրող ջան, ողջույն։ Շնորհակալություն մեծածավալ ներդրումներիդ համար։ Մի խնդրանք. վերահղման էջերում արագ ջնջման կաղապարը դիր վերևում, այլապես հղումը սեղմելիս հայտնվում ենք հիմնական էջում, որը կարող է անուշադրության պատճառով ջնջենք վերահղման էջի փոխարեն։ --23artashes (քննարկում) 18:45, 4 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Ողջույն, 23artashes ջան։ Ես եմ շնորհակալ մշտապես աջակցելու համար։ Անպայման մյուս անգամները հաշվի կառնեմ։ --Խմբագրող (քննարկում) 18:50, 4 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Վերահղում

[խմբագրել կոդը]

Ողջույն Խմբագրող ջան։ Հուսով եմ լավ ես։ Արգինայի եկեղեցու հարցում կարծում եմ, ըստ կանոնակարգի, պետք է ավելի վաղ ստեղծվածն անվանափոխվեր ներկա տարբերակով և բարելավվեր, այդպես չէ՞։ Ավետիսյան91 (քննարկում) 13:36, 26 Մարտի 2024 (UTC)[reply]

Ողջույն, Ավետիսյան91 ջան, լավ, շնորհակալ եմ։ Դու՞ :-)։ Ուշ էի նկատել, որ կաթողիկեն ստեղծվել էր, եթե տեսնես, արդեն ստեղծել էի, հետո տեսա դա։ Ճիշտը կաթողիկոսարանն է, քանի որ կաթողիկեն ընդամենը երկու տարի է ծառայել։ Կամ՝ եթե գտնում ես, որ այդ փոքր հոդվածը ևս պետք է մնա, կարող ենք վերականգնել, ուղղակի այն մեկն ավելի տեղեկություններով հարուստ է։ Ի՞նչ ես առաջարկում։ --Խմբագրող (քննարկում) 13:47, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, ես էլ եմ լավ։ Չնայած հոդվածի փոքր ծավալին, կարծում եմ, որ այն պետք է առանձին լինի։ Արգինայի կաթողիկոսարանը գոյություն է ունեցել 944 թվականից և միայն վերջին 2 տարիներին է կաթողիկեն ծառայել որպես նստավայր։ Կաթողիկոսարանի տեղափոխումից հետո էլ մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը կաթողիկե եկեղեցին կանգուն է եղել, ունեցել է իր առանձին պատմությունը։ Ավետիսյան91 (քննարկում) 14:14, 26 Մարտի 2024 (UTC)[reply]
Համաձայն եմ, ուղղեցի։ --Խմբագրող (քննարկում) 15:05, 26 Մարտի 2024 (UTC)[reply]

Հարգելի Խմբագրող, Ձեր ստեղծած «Թուրքական_սփյուռք» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԲեքոՔննարկում 11:38, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Beko ջան, խնդրում եմ սպասես, ես ուշ եմ նկատել միամսյակը, ու տեսել եմ, որ վերջին օրն էր մնացել Թուրքիայի մասին հոդված գրելու, սկզբնական գրել եմ այդպես՝ բարելավելու համար։ Բնականաբար, այդպես չի մնալու։ Նույնն էլ տակինը։ --Խմբագրող (քննարկում) 17:55, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Դե , որ ավելացնես, կաղապարներն էլ հանիր։ Մեկ էլ ասեմ, որ այդքան խիստ չէ, ժամկետներ պահել, ինչպես տեսնում ես, մյուս մասնակիցները բավականին ազատ են այդ հարցում։--ԲեքոՔննարկում 18:37, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Չգիտեի, առաջին անգամ եմ այս նախագծում, մտածեցի խիստ է ոչ միայն երկիրն ու թեմատիկան, այլև ժամկետը։ Շնորհակալություն 2A00:CC47:4640:F001:0:0:0:C5D3 19:55, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Հարգելի Խմբագրող, Ձեր ստեղծած «Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԲեքոՔննարկում 11:42, 1 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կատեգորիա

[խմբագրել կոդը]

Ողջույն, Հայկ ջան։ Գործիքը թույլ է տալիս կատեգորիաներից հեռացնել այն հոդվածները, որոնք ես եմ ընտրում, ինքնուրույն չի որոշում հեռացնել։ Թե ինչու է վատ աշխատում, չեմ պատկերացնում, կարող ես օրինակներով խոսել, քննարկենք։ Եթե օրինակներից մեկը սա է, ընդունում եմ, պետք է մնար։ Այլ օրինակներ կա՞ն։ GeoØ () 18:05, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Բարի երեկո, GeoØ ջան։ Հսկացանկումս մենակ այդ մեկն էր, որ սխալ է ցույց տալիս, այլ բան հսկացանկումս չկա, որ ասեմ։ Մնացածները որ արել ես, ու կան հսկացանկում, ճիշտ են։ Ուղղակի ժամանակին այս և մի քանի ուրիշ դեպքեր կան, չեմ հիշում արդեն հստակ, որ այդ գործիքները լավ չէին աշխատում։ --Խմբագրող (քննարկում) 18:08, 8 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բարի օր, GeoØ ջան։ խնդրեմ, էլի հերթական օրինակը, էլի էր լինում ընթացքում։ --Խմբագրող (քննարկում) 09:15, 21 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հայկ ջան, չեմ հասկանում՝ ինչ նկատի ունես։ Նշածդ հոդվածում ես կարծես թե որևէ խմբագրում չեմ արել։ GeoØ () 11:47, 21 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ճիշտ է, չես արել, երևույթն էի ասում՝ հարցին ի պատասխան, որ արդյոք գործիքը լավ է աշխատում։ :-) Խմբագրող (քննարկում) 11:50, 21 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Կատեգորիայի անվանափոխություն

[խմբագրել կոդը]

Ողջույն, ի՞նչ է նշանակում Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ (տես այս կատեգորիան), որտեղի՞ց այդ տերմինը։ Ինչո՞ւ չպետք է լինի Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ, այլ որպես փոխարինող, պետք է լինի Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ։ Գարդմանահայ (քննարկում) 12:33, 10 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Ողջույն, բացատրում եմ իմաստն ու տարբերությունը։ Կան հանրային ծառայողների տեսակներ՝ զինվորական ծառայողներ, ոստիկանության ծառայողներ, փրկրարար ծառայողներ, քաղաքացիական ծառայողներ և այլն։ Զինվորականը այլ բան է, որի թվում կարող են լինել ազատամարտիկներ, ֆիդայիներ, այդ թվում՝ կարող են լինել նաև զինվորական ծաառայողներ։ Զինծառայող տերմին չկա, կա զինվորական ծառայող։ Իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը առանձին կառույց է, ինչպես՝ Հայաստանի զինված ուժերը, բայց դրանք երկուսն էլ զինվորական ծառայությանն են վերաբերում։ Դրանում կան շարքայիններ՝ զինվորներ և եֆրեյտորներ, ենթասպաներ՝ կրտսեր և ավագ, սպաներ՝ կրտսեր և ավագ, գեներալներ՝ չորս աստիճանի, և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում առկա են ինչպես զինվորական ծառայողներ, այնպես էլ այլ զինվորականներ՝ ազատամարտիկ, ֆիդայի և մնացածը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետության զինվորական ծառայողը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինվորականը տարբեր հասկացություններ են։ Փորձեցի բոլոր հնարավոր հարցերին պատասխանել։ --Խմբագրող (քննարկում) 14:29, 10 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Բուն թեմային անդրադառնալուց առաջ մի քանի դրույթով արձագանքեմ։ Զինծառայող տերմին կա, որը բազմիցս օգտագործվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Այդ օրենքում գրված է՝ «Զինծառայող են համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները»։ Եթե այդպիսի տերմին չկա, ապա ինչպե՞ս է այն օրենքում կիրառվում։ Սա իհարկե հռետորական հարց էր։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը առնվազն մինչև 44-օրյա պատերազմը եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մաս/ենթակա կառույց, սա զուտ տեղեկություն։ Վերջին տեղեկությունը հատուկ գրեցի, որպեսզի քննարկենք ՀՀ ԶՈՒ-ին վերաբերող օրենքներով ԱՀ ՊԲ-ին առնչվող հարցը, այսինքն՝ կարելի է ասել մի քանի տասնամյակ դրանք գործել են նույն օրենսդրական հարթությունում։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքին ծառայողական կանոնակարգում գրված է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներ են սպաները, ենթասպաները, ռազմական ուսումնական հաստատությունների ուսանողները, սերժանտները, ավագները և զինվորները, որոնք զինվորական ծառայություն են կատարում», իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի մասին» օրենքում գրված է, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք համարվում են զինծառայող»։ Այսինքն՝ 1․զինծառայող տերմին կա, կիրառվում է տարբեր օրենքներում, 2․Արցախի ՊԲ-ում կա/կար Պաշտպանության բանակի զինծառայողներ, Ազգային անվտանգության զինծառայողներ և այլն, 3․ եթե նույնիսկ վերցնենք ընդհանրական կատեգորիա, որի անունը Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ է, ապա չի կարելի նույնկանացնել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ կատեգորիան վերջինի հետ։ Ասածս այն է, որ եթե վստահ ես Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ կատեգորիայի լինելու անհրաժեշտության համար, ապա պետք է լինի նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ։ Ուստի կատեգորիայի անվանափոխությունը սխալ է։--Գարդմանահայ (քննարկում) 12:44, 12 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Սկսեմ հռետորական հարցից, նորից, «զինծառայող» տերմին չկա, կա «զինվորական ծառայող», որը կրճատ օգտագործվում է օրենքում այդպես՝ դա հայերենում կոչվում է խառը հապավում, երբ բառը և վանկը միանում են իրար։ Նույն շարքից են զինթղթակից, զինդատախազ, զինբաճկոն, զինծառայություն, զինգրքույկ, զինկոմիսարիատ բառերը։ Այլ օրինակներ են՝ «թ.», «բուժհաստատություն», «սոցաշխատող», «քաղծառայող» և այլ բառեր ու հապավումներ, որոնք լայնորեն կիրառվում են օրենքներում ու կառավարության որոշումներում։ Հանդիպում են նաև դեպքեր, երբ առհասարակ հնարավոր չէ բառեր կազմել՝ «հանրծառայող», «քաղպաշտոն» և այլն։ Վիքիպեդիան կրճատման և կրճատ գրելաոճի խնդիր չունի, ուստի մեկ միասնական մոտեցմամբ պետք է բոլորին դնել այն անունները, որոնք ընդհանուր կլինեն և սխալ չեն լինի։ Այն, որ Արցախի պաշտպանության բանակը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում է կամ ենթակա կառույց, դա որտե՞ղ է ամրագրվել, ո՞ր իրավական ակտում։ Ես նման բան չեմ տեսել տրամաբանական մակարդակից բացի, քանի որ դա կնշանակի, որ Արցախը եղել է Հայաստանին ենթակա պետություն, այնինչ դա ինքնուրույն պետություն էր։ Ձևական մասով այո, քանի որ հայկական պետություն էր, բայց բովանդակային մասով ոչ, ինչպես օրինակ Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսը և այլ օրինակներ ևս։ Եվ երրորդը, Արցախի Հանրապետության զինվորական ծառայողները չեն նույնացվել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների հետ ոչ իմ վերևի գրածում, ոչ էլ իմ ստեղծած կատեգորիաներում։ --Խմբագրող (քննարկում) 15:00, 12 Ապրիլի 2024 (UTC)[reply]
«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ» կատեգորիան վերահղել ես դեպի «Արցախի Հանրապետության զինվորական ծառայողներ» կատեգորիան։ Իմ ասածն այն է, որ դրանք նույն կատեգորիան չեն, թե չէ քննարկել զինբաճկոնը զինվորական բաճկոնն է տրամաբանությունը լրիվ անիմաստ է, քանի որ ակնհայտ է, որ այդպես է։ Պետք է հանել վերահղումն ու «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներ» կատեգորիան ավելացնել համապատասխան հոդվածներում և կատեգորիաներում։--Գարդմանահայ (քննարկում) 16:20, 14 Ապրիլի 2024 (UTC)[reply]

«Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» հոդվածը տեղափոխվել է

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Խմբագրող, Ձեր ստեղծած «Զմյուռնիայի_խաչակրաց_արշավանքներ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ գոյություն ունեցող բազմաթիվ թարգմանական սխալներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--23artashes (քննարկում) 05:10, 13 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Մրցույթների ամփոփում

[խմբագրել կոդը]

Հարգելի @Խմբագրող, ամսի 13-ին ժամը 15:00-ին «Վիքիմեդիա Հայստանի» գրասենյակում CEE spring և «Վիքիգրաշխարհ» մրցույթների ամփոփումն է լինելու։ Ձեր մասնակցությունը «խիստ ցանկալի» է։ ԲեքոՔննարկում 09:31, 11 Հունիսի 2024 (UTC)[reply]

Beko ջան, շնորհակալ եմ։ Կգամ վստահաբար։ --Խմբագրող (քննարկում) 15:25, 11 Հունիսի 2024 (UTC)[reply]

Անհասկանալի վերահղումներ

[խմբագրել կոդը]

Ողջույն Խմբագրող, քո այս խմբագրումն անհասկանալի է։ Շամքոր քաղաքում գտնվող/գտնված կամրջի մասին հոդվածի բովանդակությունը ջնջում ես և այդ կամրջի մասին պատմող հոդվածի էջը վերահղում դեպի այդ քաղաքի մասին պատմող հոդվածի էջ։ Տրամաբանությունը ո՞րն է։ Գարդմանահայ (քննարկում) 07:01, 1 Օգոստոսի 2024 (UTC)[reply]


Խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է Կտուց անապատի գրչության կենտրոն հոդվածի բովանդակությունը ջնջվել և էջը վերահղվել Կտուց անապատ հոդված։ Գրչության կենտրոնի մասին հոդվածում գրված էր, որ այնտեղ ստեղծել են ձեռագրեր, ծառայել է որպես մատենադարան։ Ինչո՞ւ չպետք է այն ունենա առանձին հոդված։--Գարդմանահայ (քննարկում) 07:55, 1 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

@Խմբագրող ջան, ինձ էլ է հետաքրքիր այս խմբագրումդ։ Կբացատրե՞ս։ GeoØ () 06:32, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Ողջույն, GeoØ ջան։ Ո՞ր խմբագրման մասին է խոսքը։ --Խմբագրող (քննարկում) 06:34, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Օրինակ սա։ GeoØ () 06:39, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Երեք տարի առաջ դրված էր ձուլման կաղապարը, երեք տարվա ընթացքում ոչ մեկը չէր հակադարձվել, քննարկում բացել (ստուգել եմ), հղումներ սրան չկային՝ որպես առանձին գրչության կենտրոն։ Այն եղել է ոչ թե առանձին գրչության կենտրոն, այլ վանքում եղել է գրչության կենտրոն-սենյակ՝ մի քանի ձեռագիր մատյանի ստեղծման պատմությամբ։ Այդ տեսանկյունից գրչության կենտրոններ կարող են լինել Հայաստանի բոլոր՝ հազարից ավելի վանքներն ու եկեղեցիները։ Նաև, ի տարբերություն Լիմի, որը մեկ այլ կղզի էր Վանա լճում, և ունեցել է իսկապես գրչության կենտրոն, Կտուցը եղել է ավելի շատ մենաստան-վանք, որին կից, ինչպես նշեցի, եղել է պարզապես վանականի խուց-սենյակը։ Այս ամենի մասին կա ոչ միայն իմ մեկնաբանությամբ, այլ նաև ինտերնետում լի գրավոր աղբյուրներում, կարող են պատմել Մատենադարանում՝ գրչության կենտրոնների մասին, և այլն։ Իսկ այս «քայլը» պարզից էլ պարզ է ինչպես քեզ համար, այնպես էլ բոլորիս, դրա համար էլ այս մասով առհասարակ չեմ մեկնաբանում։ Ի դեպ, ներդրմանս էջը նայելով կարող ես տեսնել, որ այդպիսի հարյուրից ավելի հոդված եմ ձուլել ձուլման կատեգորիայից, եթե էլի կան հարցեր քեզ մոտ, սիրով կպատասխանեմ։ --Խմբագրող (քննարկում) 07:03, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
ՀԳ, եղել է նաև, որ հանել եմ միացման կաղապարը, գտել նաև ինտերվիքին, այսինքն մեխանիկորեն չեմ ձուլել բոլորը։ Մյուս կողմից էլ, եղել են հոդվածներ, որ «ոսպուբրնձի» պես խառնված տեղեկություններ հատ-հատ միացրել եմ, շատ մանրամասն աշխատանք էր։ Բայց չի բացառվում նաև, որ կարող եմ և սխալված լինել վերահղումներ դարձնելիս, ինչքան էլ որ ուշադիր եմ եղել։ Եթե հարցեր կան, կարող ենք քննարկել --Խմբագրող (քննարկում) 07:13, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
@Խմբագրող ջան, մենք այստեղ կարող ենք քննարկել նաև ութ կամ ինը տարի առաջ ձուլման դրված հոդվածները։ Ես Հայերեն Վիքիպեդիայի հարյուր հազարավոր հոդվածներն ամեն օր չեմ ստուգում՝ տեսնելու համար, թե ինչ կաղապար է դրված։ Համոզված եմ, որ մյուս խմբագիրները՝ նույնպես։
Կաղապարն էլ, ինչպես կաղապարի տեքստում է ասվում, ոչ թե պահանջ է, այլ առաջարկ։ Ես չեմ համարում, որ հոդվածները պետք է ձուլել, կարող են առաձին հոդվածներ լինել։ Ավելին, հաշվել, թե քանի ձեռագիր մատյան է գրվել այդտեղ և դրանով որոշել նշանակալիությունը, հիմնավոր չէ, մենք նման կանոնակարգ չունենք։
Ես քո ներդրումն առանձին չեմ նայել, այստեղ անպատասխան մնացած քննարկումն ինձ մոտ հարց առաջացրեց, մնացած խմբագրումները չեմ նայել։ GeoØ () 06:22, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Խոսքը քո մասին չէր։ Եթե խնդիր տեսնում ես կոնկրետ այդ գրչության կենտրոնի հետ կապված՝ իմ բացատրությունից հետո, ես խնդիր չեմ տեսնի, եթե «հետ վերականգնես» հոդվածը։ Ես դա չեմ անում, որովհետև այդպես չեմ կարծում։ --Խմբագրող (քննարկում) 06:25, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Հա, Խմբագրող ջան, վերականգնեցի հոդվածը։ GeoØ () 11:12, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Վերականգնում եմ նաև Շամքորի հին կամուրջ հոդվածի բովանդակությունը, քանի որ այս դեպքում կամուրջը կարող է ունենալ առանձին հոդված, իսկ վերահղումը դեպի քաղաքի հոդվածը սխալ է (համենայն դեպս հակառակն ապացուցող փաստարկ չներկայացվեց)։--Գարդմանահայ (քննարկում) 11:30, 7 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Արագ ջնջման պատճառաբանություն

[խմբագրել կոդը]

Խմբագրող ջան, խնդրում եմ քննարկման էջերն արագ ջնջման պիտակելիս պարտադիր նշել պատճառաբանությունը։ GeoØ () 09:58, 1 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Ողջույն, GeoØ ջան։ Քննարկման էջերում չեմ դրել մենակ, այդտե՞ղ էլ դնեմ։ Խնդիր չկա։ Թե չէ նույնիսկ այլ անվանումները նշելիս հստակ գրել եմ միշտ (կարող է էլի է եղել, չեմ նկատել, բայց ոնց որ միշտ նշել եմ) ։ Ինչևէ, հետագայում անպայման էլի ուշադիր կլինեմ, շնորհակալություն որ նկատեցիր։ --Խմբագրող (քննարկում) 12:28, 1 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Իհարկե, Խմբագրող ջան։ Խնդրում եմ դնես, որպեսզի ադմինները ջնջելիս իմանան ինչ պատճառաբանությամբ ջնջեն։ GeoØ () 16:51, 1 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Հոդվածների միավորում

[խմբագրել կոդը]

Օգնեք ուղղել հոդվածների սխալ միավորումը. Լևուլոզ հոդվածը, որն ավելի վաղ է ստեղծվել, միավորել եք Ֆրուկտոզ հոդվածի հետ: Նկատի ունեցեք, որ վերջինը ստեղծվել է 2023 թվականին: Ամենայն հարգանքով--Ապատ63 (քննարկում) 12:21, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Ողջույն, Ապատ63 ջան։ Չե՞ս կարծում, որ ֆրուկտոզն ավելի շատ կիրառական է, քան լևուլոզը։ Եթե այս հարցում դեմ չես, ֆրուկտոզ հոդվածը անվանափոխում եմ, ջնջման դնում նախորդը՝ վերանվանման համար։ Սիրով --Խմբագրող (քննարկում) 15:16, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Թող մնա Ֆրուկտոզ, դեմ չեմ, բայց դրա բովանդակությունն էր պետք ավելացնել Լևուլոզին, ոչ թե հակառակը, քանի որ Լևուլոզն ավելի վաղ է ստեղծված: Սիրով` Ապատ63 (քննարկում) 17:29, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Ավելի խճճվեց. այդ հոդվածում իմ այսօրվա խմբագրումներն առկա են, բայց, չի երևում, որ դրանք ես եմ խմբագրել:--Ապատ63 (քննարկում) 20:45, 3 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Ապատ63 ջան, Հայերեն Վիքիպեդիայում չկան «իմ հոդվածներ», «իմ խմբագրումներ» և այլն։ Վիքիպեդիան բոլորինս է, և հոդվածն ունի այնքան հեղինակ, որքան երևում է «Դիտել պատմությունը» մասում։ Այն, որ երկու նույն հոդվածից պահում ենք հինը, համաձայն էի, այդպես էլ անում եմ միշտ, այս մեկը չեմ նկատել ոնց է հակառակը ստացվել (հնարավոր է՝ այլ հոդվածներ միացնելիս էլ կարող է այդ թերացումը տված լինեմ, սակայն սկզբունքը դա է)։ Ջնջում ենք նորը այսպես թե այնպես, պարունակությունը տեղափոխում ենք հնի մեջ, իսկ եթե ճիշտ անունը նոր հոդվածինն է, ապա ջնջում ենք նոր հոդվածը՝ վերանվանելու տեղ ազատելու համար։ Եթե անհանգիստ էիք խմբագրումների «չերևալու» կամ «երևալու» համար, մարտի երկուսին տեղադրվել էր «ձուլման» կաղապարը, կարող էիք ձուլել հինգ ամսվա ընթացքում։ Այլ բան չունեմ ասելու --Խմբագրող (քննարկում) 05:07, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Վիքիում իմ խմբագրում, իհարկե, կա և դա պետք է երևա պատմությունում: Եվ ձուլման ժամանակ այդ խմբագրումը պետք է տեղափոխվի տվյալ խմբագրումն արածի մասնակցային անունով, ոչ թե դա տեղափոխողի անունով: Այն, որ ձուլումը նկատել եմ ու հենց երեկվա խմբագրումները ձեր անունով են անցել, դա ճիշտ չէ: Այս դեպքում նկատել եմ ու գրել, որ ձուլումն ու միավորումը ճիշտ լինի: Իսկ Լևուլոզ հոդվածը գրելուց հետո ես եմ այն դատայով միացրել Ֆրուկտոզին. այդ ժամանակ չի եղել Ֆրուկտոզ հոդվածը: Լևուլոզը գիտական գործընթացով պայմանավորված անվանումն է, որը, համաձայն եմ, հնացած է, բայց անվան ավելի շատ հայտնիությունը պատճառ չի մեկի խմբագրումը դարձնել մեկ ուրիշինը: Ամնեայն հարգանքով--Ապատ63 (քննարկում) 08:42, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
GeoO ջան, կմեկնաբանե՞ս որ խնդրեմ, որպես երկար տարիների փորձառու խմբագիր և ադմինիստրատոր --Խմբագրող (քննարկում) 10:04, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Ողջույն բոլորին։ Անկեղծորեն փորձում եմ հասկանալ, բայց չի ստացվում ։) @Ապատ63 մասնակիցը Լևուլոզ հոդվածում ներդրում է ունեցել, որը հիմա չի երևում։ Ամենայն հավանականությամբ կորել է Խմբագրող մասնակցի տեղափոխման հետևանքով։ Իրականում լավ կլինի, որ բոլորիս ներդրումներն էլ երևան պատմության մեջ, հաճելի է բոլորիս համար։ Եթե դեմ չեք, Լևուլոզ հոդվածը ջնջեմ, փորձեմ վերականգնել նախորդ տարբերակը, հետո Ապատ63 մասնակցին խնդրենք՝ տեղափոխի իր բովանդակությունը։ GeoØ () 11:07, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Այդ փոփոխությունները չկան, ադմինին դիմելով արագ ջնջման է ներկայացվել, սկզբից մեկը, հետո մյուսը. ընդ որում, այս քննարկման էջում երկխոսություն սկսելուց անմիջապես հետո (նույն օրը): Կարծում եմ, որ որևէ մասնակցի հսկացանկում գտնվող հոդվածի ջնջումը կամ պիտակումը հաղորդագրոթյամբ է ամրագրվում: Իսկ եթե այդպես չէ, ուրեմն հսկացանկում հոդվածի ներառումը կամ ստեղծված հոդվածներն ու խմբագրումները ցույց տվող էջերը, դրանց պատմությունը և այլն լրիվ անիմաստ են դառնում. յուրաքանչյուր ոք կարող է օգտվելով մասնակցի բացակայությունից (ես հիմնականում ներկա եմ) հոդվածը ջնջել, արագ ջնջման ներկայացնել ու նույն բովանդակությամբ այլ հոդված ստեղծել` մեկնաբանելով, ասենք` վերնագրի հայտնի կամ անհայտ լինելը: Սիրով--Ապատ63 (քննարկում) 11:38, 4 Օգոստոսի 2024 (UTC):[reply]
Ապատ63 ջան, Վիքիպեդիան բոլորինս է, չկա իմ ու քո խմբագրում, դա հայտնի փաստ է։ Ինքս խմբագրում եմ տասը տարուց ավելի, տարբեր հաշիվներ եմ ունեցել, ու երբեք ինձ չի անհանգստացրել, թե որ հաշվից ինչ հոդված եմ գրել, որ իմ անունը զետեղվի կամ ոչ։ Գրել եմ ու նվիրել ընթերցողին, առանց մտածելու «իմ ու քո» գաղափարի մասին՝ ներառյալ թարգմանությունները, իմ գիտական աշխատանքները և ամեն ինչ, որ եղել է ձեռքիս տակ, դա է հենց Վիքիպեդիայի գաղափարը։ Ինչ վերաբերում է հսկացանկին, ապա մեկս մյուսի հսկացանկը չի տեսնում, ու միտումնավոր ոչինչ չեմ արել, այլ պարզապես ձուլել եմ երեք հարյուրից ավելի հոդված, որից մեկն էլ եղել է Ձեր բարելաված հոդվածը, ու մենակ Դուք եք այս հարցը բարձրացնում, այդ թվում «ներկաներից»։ Բացակա ու ներկա լինելը ևս, որևէ կապ չունի, բացատրեցի արդեն ինչու։ Մի բան էլ, ձուլման ենթակա հոդվածներում կա դեռ 141 հոդված, ու եթե ունեք այդտեղ «Ձեր հոդվածները» կամ «Ձեր բարելաված հոդվածները», ապա միավորեք հիմա, թե չէ օրերս դրանք էլ եմ պատրաստվում ձուլել և ազատել Վիքիպեդիան ավելորդ հոդվածներից։ Այս հարցով այլ ասելիք չունեմ և չեմ արձագանքելու այլևս, խնդրում եմ այլ հարցերով դիմել ինձ։ --Խմբագրող (քննարկում) 12:49, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Ես գերել եմ երրորդ դեմքով. ոչ մի անձնական խնդիր չեմ տեսնում: Սարկազմն էլ իզուր էր, ես մարտական տրամադրված չեմ: Բայց ուզում եմ կոնստրուկտիվ դաշտ անցնենք: Խնդիրը հիմնովին լուծման կարիք ունի: Օրինակ, եթե դատայում ձուլում արել եք, նկատած կլինեք, որ ինֆոն ավտոմատ ձուլվում է ըստ բաժինների, ձուլվում է նաև երկու դատաների պատմությունը: Իհարկե, ինֆոյի կրկնություն էլ է լինում. դա ձեռքով խմբագրվում է: Իսկ իմ ու քոնը կանոնակարգված եթե չլիներ, մի մասնակցի համար այդքան մասնակցային բաժիններ չէին լինի. պատմություն, ներդրում, հսկացանկ, խմբագրման հաշվիչ, ստեղծված հոդվածներ և այլն: Հիմա նայեք այստեղ. սրանք իմ մասնակցային անվամբ ստեղծված ու ջնջված հոդվածներն են. դրանք 9 հատ են, որտեղ Լևուլոզը չկա: Չկա, չէ? Բայց Դուք տեսել եք այն, ինքներդ ջնջել և այլն: Հիմա հարց. ում է պետք այդ բաժինը, այն կարող էր և չլինել, բայց եթե կա, ուրեմն պետք է ջնջված հոդվածի վերնագիրն էլ լինի: Կարծում եմ, իմ ու քոնի թեման փակվեց:

Այսպիսով, պետք է լինի հաղորդագրություն, եթե մասնակցի հսկացանկում գտնվող հոդվածը պիտակվում է: Հետո սահմանաված ժամանակից հետո իրականացվի ձուլումը, բայց պատմությունը պահպանելով: Կարող եք չպատասխանել կամ ամբողջությամբ տեղափոխել խորհրդարան, որտեղ այլ տեսակետներ կլինեն: Հարգանքներիս հավաստիքը--Ապատ63 (քննարկում) 15:59, 4 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Որպեսզի այս քննարկումը օդում չմնա և հետագայում տհաճ մթնոլորտ չառաջացնի, առաջարկում եմ վերևում նշածս գործողությունները կատարել։ Դեմ մարդ չկա, չէ՞։ GeoØ () 06:49, 6 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Ոչ իհարկե։ --Խմբագրող (քննարկում) 07:00, 6 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Դադարեցրեք անձնական բնույթի հարձակումները

[խմբագրել կոդը]

Ողջույն։ Այստեղ քննարկման բուն թեմայից շեղվել ես և անցել X հարցում քեզ հետ համակարծիք չլինող խմբագրի անձնական դաշտ՝ անդրադառնալով «նրա կուրացիայի տակ գտնվող աշակերտների հետ իր հարաբերություններին»։ Այնինչ, քննարկումը հոդվածի ջնջել-չջնջելուն էր վերաբերում։ Վիքիպեդիայի «Վարվելակարգ» կանոնակարգն ասում է․ «Քննարկե՛ք փաստերը, ոչ թե անձնավորություններին»։ Դրանից հետո ես քաղաքավարի, չեզոք դիրքից կոչ եմ արել, որպեսզի խուսափես նման գործելաոճից։ Ի դեպ, Քաղաքավարություն կանոնակարգն ասում է․ «Եթե անհրաժեշտ է հարգալից հայտնեք, որ Ձեր կարծիքով մեկնաբանությունը կարող է դիտարկվել անքաղաքավարի և դարձրեք այն ավելի պարզ, որպեսզի բոլորը կենտրոնանան քննարկվող բուն թեմայի վրա»։ Դրան ի պատասխան գրում ես այսպիսի տեքստ, որտեղ խեղաթյուրում ես իմ գրածի իմաստը, ինձ վերագրում իբր ես քեզ «խորհուրդներով, խոհադաստիարակչական կամ բարոյախրատական դիմումներ» եմ գրել, ինչն ակնհայտ սուտ է։ Եթե կարծում ես սուտ չէ, ապա մեջբերումներ ներկայացրու այդ դիմումներից։ Իսկ կոչ անելու իրավունք ունեմ, ինչպես ցանկացած խմբագիր, երբ տեսնում է կանոնակարգի խախտում և կոչ է անում զերծ մնալ այդպիսի արարքից։ Ինձ մեղադրում ես «քո հանգիստ խմբագրումները խոչընդոտելու հերթական քայլեր» կատարելու մեջ։ Կրկին կոչով դիմում եմ, որպեսզի ողջամիտ ժամկետում հիմնավորես քո այդ արտահայտությունը կամ ներողություն խնդրես զրպարտելու մեջ, հակառակ դեպքում քո հնչեցրած մեղադրանքը կընկալվի զրպարտություն, ինչը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգով արգելված է։

Նաև նշեմ, որ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերը հուշում են, որ որևէ հոդվածում որևէ խմբագրման հետ կապված անհամաձայնության դեպքում այդ մասին քննարկել տվյալ խմբագրումը կատարած մասնակցի հետ, և այդ մասնակիցը կարող ես լինելու դու։ Նույն կերպ, երբ որևէ հոդված ես ներկայացնում ջնջման կամ անվանափոխման, ապա ես կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել՝ համաձայնվելով կամ չհամաձայնվելով։ Այսպիսի իրավիճակներ շատ են։ Ուստի անհասկանալի և անընդունելի է քո գրած հետևյալ արտահայտությունները․ «չշոշափես իմ անունը և չանդրադառնաս որևէ կերպ, չառնչվես ինձ հետ որևէ կերպ», «քեզ հետ որևէ կերպ առնչվելու ցանկություն չկա»։ Ես քեզ հետ առնչվում եմ կամ անդրադառնում բացառապես քո գործողությունների համատեքստում (ինչի իրավունքը ունեմ, հաճախ նաև կանոնակարգային պարտավորվածություն ունեմ), այլ ոչ թե գրում եմ «ինչպե՞ս եք, գործերը լա՞վ են», «արի գնանք կրիկետ խաղալու», «օլիմպիական խաղերը նայեցի՞ր»։ Գարդմանահայ (քննարկում) 05:57, 15 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Արխիվացում

[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, ջնջման առաջադրված հոդվածների քննարկումներն արխիվացվում են փակումից մեկ շաբաթ հետո։ Ես մի անգամ շուտ արխիվացրի, բայց ամփոփման տողում գրել էի, որ բացառության կարգով եմ անում, քանի որ դրանցում վիճելի հարցեր չկային։ Խնդրում եմ քննարկումները ժամանակից շուտ չարխիվացնել իմ արածը հիմք ընդունելով (այս վերջին քննարկումներում գրված կարծիքներն այնքան էլ միանշանակ չէին) կամ գոնե ամփոփման տողում գրել կանոնը խախտելու պատճառը (քանի որ հիմա այնքան էլ շատ չեն ավելացվում, ու քննարկումներ էլ ակտիվ չեն, կարող էին և մնալ)։ Voskanyan (քննարկում) 08:33, 27 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Voskanyan ջան, արխիվացրել էի, որովհետև հարյուրից ավելի էին, ու դժվար էր թերթելը, մանավանդ որ մի մասնակից՝ ես, առաջարկում էի ջնջել, մյուս մասնակիցը՝ Կարեյացը, ինքնուրույն ձուլել էր։ Ամսից ավելի անցել էին քննարկումներից, ու այդ տեսքով ոչ միայն իմաստ չկար թողնելու, այլև խանգարում էին։ Բայց եթե խնդիր ես տեսնում, կթողնեմ այդ գործը քեզ, երբ ճիշտ գտնես ամփոփելու, արխիվացնելու կամ այլ գործողությունների՝ չեմ միջամտի։ Շնորհակալություն --Խմբագրող (քննարկում) 08:36, 27 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Արխիվացումը բոտով է արվում, իսկ ամփոփումը ցանկացած ոք կարող է անել։ Ուղղակի կարելի է ամփոփման տողում այդ ամենը նշել, որ հետագայում նախադեպ չդառնա և թյուրիմացությունների տեղիք չտա։--Voskanyan (քննարկում) 09:24, 27 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Արգելափակում 2 ժամով

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Խմբագրող, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 2 ժամով։ Պատճառը՝ անձնական վիրավորանք։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։ --23artashes (քննարկում) 08:27, 28 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Զգուշացում

[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Խմբագրող, հիշեցնեմ, որ Վիքիպեդիայում մյուս մասնակիցների հետ հարկավոր է շփվել քաղաքավարի և հարգալից լեզվով։ Խուսափե՛ք անձնական վիրավորանքներից և արհամարհական տոնից։ Մասնակից:Gardmanahayը այստեղ իրեն հետապնդելու և չարածների մեղադրանք է տեսել և արդարացի պահանջել է բացատրություն, որը չի ստացել։ Սրան հետևել են արգելափակման, տոպիկ բաների փոխադարձ պահանջներ, ինչը իմ կարծիքով վաղարժամ էր։

Քանի որ, հարաբերությունները սրված են, ապա Եվ քեզ և Gardmanahay մասնակցին հորդորում եմ իրար գրառումների չպատասխանել, միմյանց հանրագիտարանային խմբագրումներին վերաբերող դիտողություններ չանել։ Եթե դրա կարիքը կա, ապա դիմեք հոդվածով հետաքրքրված այլ խմբագիրների։ Եթե ընդիմախոսը կխախտի այս պայմանը, ապա տոպիկ բանի կամ արգելափակման պահանջներ պետք չէ առաջ քաշել, դուք միայն տեղյակ պահեք և ադմինիստրատորները իրենք կորոշեն ինչպես վարվել։

Նախազգուշացումը խախտելու դեպքում կարգելափակվեք։--ԲեքոՔննարկում 13:58, 30 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

Շատ լավ, թող այսպես լինի, Բեքո ջան։ Ես համաձայն եմ, որևէ դիտողություն չեմ անի, ինչպես և չեմ էլ արել, գրառումների չեմ պատասխանել, ու չեմ էլ պատրաստվի, ու եթե լինի էլի նման դեպք, ես կդիմեմ հենց քեզ։ Երբ ասացիր, որ առավոտից կարդում ես, թե ինչ է եղել, հուսով եմ նկատել ես սա [1], որ քոփի փեսթ չպետք է անեմ, սա [2], որ անցել եմ անձնական դաշտ, իրականում ոչ իր կուրացիայի մասով բացասական կարծիք ունեմ, ոչ էլ առավել ևս իր անձի, իսկ Գարդմանահայը դիտողություն է անում, իմ քննարկման էջը, որտեղ չեմ անդրադառնում, ոչ էլ հետշրջում անում կամ բացատրություն ուզում, էլի թողնում եմ, ուղղակի չեմ արձագանքում իր մյուս գրածներին, ու էլի նույնը այստեղ [3], մինչդեռ ես ոչ մի բան անհիմն չեմ արել, բացել եմ քննարկում, որի արդյունքները մի շաբաթ հետո, երբ ակնհայտ էր լուծումը, տեղափոխել եմ [4], սա այն դեպքում, երբ առանց այն էլ ակնհայտ էր ու հետագան ոչինչ չփոխեց՝ ավելացավ երեք դեմ և մեկ կողմ, որը ոչինչ չփոխեց։ էլ ինչպե՞ս ասեմ, որ ինքն իր ձևով ու իմացածով անի, ու իր ճանապարհով գնա, ես էլ իմ։ Հետո էլի հարց եղավ՝ էլի չեմ անդրադառնալու, սա վերևի քո խորհրդով, ու թող սա չլինի այնպես, որ ես կանոնակարգ խախտեցի։ --Խմբագրող (քննարկում) 14:24, 30 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Բեքո ջան, գիտեմ, որ տեղյակ ես այս իրադարձությունից, քանի որ որպես ադմինիստրատոր վստահաբար պահում ես քո հսկացանկում։ Ես էլ հետաքրքրության համար նայեցի այս էջը, որտեղ ներկայացրել ես տրոլլինգի մասին։ Ասեմ, որ ի սկզբանե մասնակցին որևէ քննարկման հրավեր չէի արել, իր անունը որևէ քննարկման մեջ չէի շոշափել կամ ակնարկել, և չէի միջամտել իր որևէ քննարկմանը կամ խմբագրմանը, այսինքն՝ զգուշացման հետ համաձայն չէի, բայց էլի ձայն չհանեցի։ Բացի դա, Արտաշեսի երկուժամյա արգելափակումից հետո առհասարակ ձայն չեմ հանել և էլի շարունակել եմ հանգիստ խմբագրել, առանց ներքաշվելու որևէ քննարկման մեջ։ Ավելին, բան էի խոստացել դրական արձագանքի դեպքում [5], ու թեև արձագանքից գոհ չէի [6], այդուհանդերձ խոստումս կատարեցի [7]։ Նշեցիր, որ եթե ընդիմախոսը խախտի այս պայմանը, ապա տոպիկ բանի կամ արգելափակման պահանջներ պետք չէ առաջ քաշել, միայն տեղյակ պահեմ և ադմինիստրատորները իրենք կորոշեն ինչպես վարվել։ Տեղյակ պահեցի երկու ադմինիստրատորի և ոչ մի քննարկման մեջ չեմ ներքաշվելու, իսկ ասելիքներս և չարձագանքելու ցանկությունս ժամանակագրական հերթականությամն բացատրել եմ նախորդիվ։ --Խմբագրող (քննարկում) 05:54, 31 Օգոստոսի 2024 (UTC)[reply]
Բեքո, այսպես շարունակվել չի կարող։ Հարյուրավոր մասնակիցներ չեն արձագանքում Գարդմանահայի քննարկումներին խորհրդարանում ու ադմինիստրատորների տեղեկատախտակում (ակնհայտ երևում է առանց հղումների), դա դիտվում է նորմալ, իսկ ես չեմ ցանկանում արձագանքել՝ անվանում ես արհամարհական տոն։ Ես ձայն չեմ հանում, պարզվում է՝ երբ ասում եմ որ չթելադրի ինձ իմ անելիքը և ուղղություններ չտա՝ դրանով վիրավորում եմ և «պատժի եմ արժանի»։ Եթե քո իսկ գրածի տրամաբանությամբ նայենք, հիմա դու էլ ես արհամարհում այս ամենը։ Երկուսիս էջում դնում ես զգուշացման կաղապար, իր էջում դարձնում ես հորդոր, էլի ձայն չեմ հանում, որերորդ օրն է՝ ադմինիստրատորների տեղեկատախտակում քննարկում է բացել, վեց օր անց ադմիններից մեկը պատասխանում է՝ էլի ձայն չեմ հանում, ու ինչքա՞ն սա պետք է շարունակվի։ Ասեցիր, որ հորդորում ես իրար գրառումների չպատասխանել, միմյանց հանրագիտարանային խմբագրումներին վերաբերող դիտողություններ չանել, ընդունեցի, ասեցիր՝ դիմել ադմիններին՝ իրենք կորոշեն, դիմեցի, քայլեր ինչու՞ չկան։ Տրոլինգը ինչքա՞ն է տևելու։ Ոնց որ յուրաքանչյուր ադմին ու խմբագիր է ուզում «հանգիստ խմբագրել ու չներքաշվել ոչնչի մեջ», նույնն էլ ես եմ ուզում։ Տարբեր հղումներ դրեցի վերը, որ ես ոչինչ չեմ սկսել, աշխատել եմ շրջանցել, բայց երբ բացահայտ թելադրանքին է անցել, զգուշացրել եմ, որ այլևս ինձ հետ այդ տոնով չխոսի, ու բոլորը իմ իրավունքն է։ Էլ չասեմ կեղծիքը, որ իբր ես իրեն վիրավորել եմ, որ «պատժի» կարիք կա, բարի կամքի դրսևորում ունի, և ադմինիստրատորների անակտիվությունն էլ քննարկում եմ դարձրել ու կանոնակարգ փոխել, որի պահանջը առաջ էր քաշել Սիգման։ Ես խնդրում եմ վերջապես անցնենք կոնկրետ գործողությունների, խոստացել ես քննարկում բացելու պարագայում տրոլինգ դիտարկել և արգելափակել նախաձեռնողին, խնդրում եմ կատարիր խոստումդ, ես համբերատար մեկ շաբաթից ավելի ոչինչ չեմ ասում արդեն։ --Խմբագրող (քննարկում) 16:35, 6 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Խմբագրող ջան, շնորհակալ եմ Ձեր այս խմբագրման համար, բայց հոդվածում առկա էր՝ խմբագրում եմ կաղապարը և կխնդրեմ երբ ես իմ հոդվածներում այդ կաղապարն եմ դնում և դեռ արդի է այդ կաղապարը այլևս հոդվածի հետ կապված փոփոխություններ չանել, քանի որ առաջացել է խմբագրման ընդհանրում։ Հարգանքով՝ Արշո (քննարկում) 09:11, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Ողջույն, Արշո ջան։ Չեմ նկատել, կներես։ Իմ համար ամենաչսիրած բանն է, որ խմբագրում ես ու ընդհարում է տալիս :-)--Խմբագրող (քննարկում) 10:59, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Հարգելի Խմբագրող, խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում ստուգել այս խմբագրումը։ Voskanyan (քննարկում) 16:49, 1 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]

Voskanyan ջան երևի մոռացել ես դնել հղումը, ո՞ր խմբագրումը --Խմբագրող (քննարկում) 16:57, 1 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]
Այս խմբագրումը։--Voskanyan (քննարկում) 17:30, 1 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]
Արված է --Խմբագրող (քննարկում) 17:37, 1 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]
Շնորհակալ եմ։--Voskanyan (քննարկում) 17:58, 1 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]

Azərbaycanda Gözəlkənd və Gəzəlkənd adlı inzibati vahid yoxdur, Qızılkənd var.

[խմբագրել կոդը]

Azərbaycanda Gözəlkənd və Gəzəlkənd adlı inzibati vahid yoxdur, Qızılkənd var. Vikipress (քննարկում) 06:17, 25 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]