Ժան-Բատիստ Պերոնո
Ժան-Բատիստ Պերոնո ֆր.՝ Jean-Baptiste Perronneau | |
---|---|
Ծնվել է | 1715[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 19, 1783[2][4][5][…] կամ նոյեմբերի 20, 1782[6] |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Catharine Elisabeth Metayer?, Antoni Warin? և Arent van der Waeyen? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Jean-Baptiste Perronneau Վիքիպահեստում |
Ժան-Բատիստ Պերոնո (երբեմն Պերոնո, ֆր.՝ Jean-Baptiste Perronneau[7] կամ Perroneau[8], 1715[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 19, 1783[2][4][5][…] կամ նոյեմբերի 20, 1782[6], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), ֆրանսիացի փորագրիչ և նկարիչ։ Նա և ԴԵ Լատուրը հետ համարվում են ֆրանսիական պաստելային դիմապատկերի խոշորագույն վարպետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա նկարիչը ծնվել է 1715 թվականին Փարիզում, բուրժուա Հենրի Պերոնոյի և Մարի-Ժենեվիեվ Ֆրեմոնի ընտանիքում։
1752 թվականի նոյեմբերին Պերոնոն ամուսնացավ Լուիզա-Շառլոտ Օբերի՝ մանրանկարիչ Լուի-Ֆրանսուա Օբերի դստեր հետ։ Ամուսինները ունեցան երկու որդի։
Ընդհանուր առմամբ նկարչի կյանքը բաժանվել է երկու փուլի՝ մինչև հարսանիքը նա ապրել է Փարիզում, հարսանիքից հետո տեղափոխվել և ճամփորդել է մինչև կյանքի վերջը։ Նա ճամփորդել է Ֆրանսիայում, եղել է Իտալիայում, Անգլիայում, Գերմանիայում, Լեհաստանում։ 1781 թվականին նկարիչը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, նրա այնտեղ գտնվելու մասին հավաստիացրել է նաև Սանկտ-Պետերբուրգյան տեղեկագրեր թերթի դեկտեմբերի 10-ի հոդվածը։ Նա մահացել է 1783 թվականին Ամստերդամում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նկարել սովորել է Շառլ-Ժոզեֆ Նատուարի մոտ։ Հետո փորագրիչ դառնալու մտադրությամբ գնացել է Կար Լորանի մոտ, սակայն շուտով թողեց փորագրությունը և սկսեց պաստելներ ստեղծել։ Դրանում նա շատ արագ հաջողություններ ունեցավ։
1746 թվականին Պերենոն անցավ Կերպարվեստի թագավորական ակադեմիայի առաջին փուլի ցուցադրությունը[9]։ Հաջորդ փուլում նկարիչները պետք է նկարեին ակադեմիայի տնօրենի հանձնարարած թեմայով նկարներ։ Պերոնոյին հանձնարարվեց յուղաներկով նկարել քանդակագործ Ադամ Մեծի և նկարիչ Ժան-Բատիստ Ուդրիի դիմանկարները։ 1753 թվականի հուլիսի 28-ին, այս աշխատանքների ցուցադրությունից հետո, Պերոնոյին շնորհվեց ակադեմիկոսի կոչում[10]։
Մեզ հասած առաջին պաստելային դիմանկարը թվագրվում է 1743 թվականի օգոստոսին, դա «Աղջիկը կատվի հետ դիմանկարն» է, որը պահվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[11]։
Նկարչի մի քանի տասնյակ դիմանկարներ պահվում են Եվրոպայի և Ամերիկայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Ամենախոշոր հավաքածուն ներկայացված է Լուվրում և Օռլեանի գեղարվեստի թանգարանում։ Ռուսաստանում Պերոնոյի վրձնին պատկանող երեք նկար պահվում է Էրմիտաժում, որոնց թվում է «Գրքով տղայի դիմանկարը», որտեղ հավանաբար պատկերված է նկարչի փոքր եղբայրը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ժակ Կազոտի դիմանկարը, 1760, Լոնդոնի ազգային պատկերասրահ
-
Ժան-Ժորժ Նովերի դիմանկարը, Լուվր
-
Օլիվիե Ժուրնի դիմանկարը, 1756, Մետրոպոլիտեն թանգարան
-
ՈՒդրիի դիմանկարը, 1753
-
Ժան Բատիստ Պերոնոյի ինքնադիմանկարը, Տուրի գեղարվեստի թանգարան
-
Աղջիկը կատվի հետ դիմանկարը, Լոնդոն, Ազգային պատկերասրահ
-
Գրքով տղայի դիմանկարը, Սանկտ-Պետերբուրգ, Էրմիտաժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Jean Baptiste Perronneau
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Vaillat, Ratouis de Limay, 1923
- ↑ Pierre-Marie Gault de Saint-Germain Les trois siècles de la peinture en France — Paris, 1808. — С. 283.
- ↑ Vaillat, Ratouis de Limay, 1923, էջ 13
- ↑ Vaillat, Ratouis de Limay, 1923, էջ 46
- ↑ «The National Gallery. A Girl with a Kitten, 1743, Attributed to Jean-Baptiste Perronneau». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ю. К. 3олотов Французский портрет XVIII века. — Москва: Искусство, 1968. — С. 111—128.
- Léandre Vaillat, Paul Ratouis de Limay J.-B. Perronneau (1715-1783) sa vie et son oeuvre. — Paris: Librairie nationale d'art et d'histoire, 1923.