Jump to content

Ֆրանսիայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆրանսիայի թագավորություն
Royaume de France
 Ֆրանսիայի Առաջին կայսրություն Ֆրանսիայի առաջին հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Փարիզ
Լեզու Ֆրանսերեն
Կրոն Կաթոլիկություն
Հիմն Montjoie Saint Denis!
Իշխանություն
Պետական կարգ Թագավորություն

Ֆրանսիայի թագավորություն (ֆր.՝ Royaume de France), միջնադարյան և վաղ ժամանակակից միապետություն Արևմտյան Եվրոպայում։ Այն Եվրոպայի հզորագույն տերություններից մեկն էր և մեծ տերություն էր Ուշ միջնադար։ Այն նաև վաղ գաղութատիրական կայսրություն էր՝ գաղութներ ունենալով ամբողջ աշխարհում։

Ֆրանսիան սկիզբ է առել Արևմտյան Ֆրանկիայից (Francia Occidentalis), որը Կարոլինգյան կայսրության մի մասն էր ըստ Վերդենի պայմանագրի (843)։ Կարոլինգյան հարստության ճյուղը շարունակեց կառավարել մինչև 987 թվականը, երբ Հուգո Կապեն ընտրվեց թագավոր և հիմնեց Կապեան հարստությունը։ Տարածքը շարունակեց հայտնի լինել որպես Ֆրանկիա և նրա ռեղակավրը՝ rex Francorum («ֆրանկների թագավոր») մինչև Բարձր միջնադար։ Առաջին արքան, ով իրեն կոչեց Roi de France («Ֆրանսիայի թագավոր») Ֆիլիպ II-ն էր 1190 թվականից։ Ֆրանսիան շարունակեցին ղեկավարել կապեանները և նրանց դուստր ճյուղեր Վալուաներն ու Բուրբոնները մինչև միապետությունը տապալվեց 1792 թվականը Ֆրանսիական հեղափոխության ընթացքում։

Ֆրանսիան միջնադարում ապակենտրոնացված ավատատիրական միապետություն էր։ Բրիտանի դքսությունում և Կատալոնիայի իշխանությունում (այժմ Իսպանիայի մաս) Ֆրանսիայի ազդեցությունը աստիճանաբար ընկավ։ Լոթարինգիան և Պրովանսը Սրբազան Հռոմեական կայսրության կազմում պատություններ էին և Ֆրանսիայի մաս չէին կազմում։ Սկզբում Արևմտյան Ֆրանկիայի թագավորները ընտրվում էին մագնատների կողմից, սակայն հետագայում հիմնվեց թագավորի մեծ տղային ժառանգական մեխանիզմը, որը հաստատվեց Սալիական իրավունքով։ Ուշ միջնադարում Անգլիայի թագավորները պահանջներ ներկայացրին Ֆրանսիական գահին, արդյունքում տեղի ունեցան մի շարք հակամարտություններ, հայտնի որպես Հարյուրամյա պատերազմ (1337–1453)։ Հասնելով հաղթանակւ՝ Ֆրանսիան արագորեն մեծացրեց իր ազդեցությունը Իտալիայում, սակայն պարտություն կրեց Իսպանիայից Իտալական պատերազմներում (1494–1559)։

Վաղ ժամանակակից Ֆրանսիայում իշխանությունը կենտրոնացված էր, ֆրանսերենը սկսեց փոխարինել այլ լեզուներում պաշտոնական գործածման մեջ և միապետը հասավ բացարձակ իշխանության։ Կրոնական առումով ՖՐանսիան բաժանվեց կաթոլիկ մեծամասնության և բողոքական փոքրամասնության միջև ի դեմս Հուգենոտների, որոնք կազմակերպեցին մի շարք քաղաքացիական պատերազմներ և կրոնական պատերազմներ (1562–1598)։

Ֆրանսիան քաղաքական քարտեզի վրա հայտնվեց այն ժամանակ երբ Ֆրանկական պետության կայսր Կարլոս Մեծի մահից հետո նրա տերությունը պառակտվեց։

843 թվականին կնքվեց Վերդենի դաշնագիրը, որի համաձայն առաջացան Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունները։

Չնայած նրան, որ Ֆրանկական պետությունը վաղուց կործանվել էր, սակայն իշխանության նախկին տերերը՝ Կարոլինգները, շարունակում էին կառավարել Ֆրանսիայում մինչև 987 թվականը[1][2]։

Ֆրանսիայի թագավորությունը միջնադարյան ժամանակահատվածում եղել է ավատատիրական պետություն։

Նոր շրջանը Ֆրանսիայի թագավորության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ 1791 թվականին ընդունվեց համաֆրանսիական առաջին սահմանադրությունը։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո երկիրը գնաց դեպի կործանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jim Bradbury. The Capetians: Kings of France, 987–1328 (2007).
  2. Stuart Airlie, "Review article: After Empire‐recent work on the emergence of post‐Carolingian kingdoms." Early Medieval Europe (1993) 2#2 pp: 153-161.