Գին չստանալով Կոնրադի աջակցությունը գնաց և իր զորքերով պաշարեց քաղաքը վերջինիս զորքերը 2 անգամ ավելի քիչ էին քան պաշարվածներինը։ Նա հույսը դրել էր անսպասելի գրոհի վրա սակայն հասկանալով, որ չի կարող հաջողության հասնել իր փոքրաթիվ ուԺերով դիրքավորվելով սպասեց օգնական զորքերի օգնության հասան ֆրանսիական և գերմանական ուԺերը։ Արքեպիսկոպոսներին հաջողվեց մտափոխել Կոնրադին և օգնական ուԺեր Ժամանեցին նաև Տյուրոսից։ Սալահ ադ-Դինը տեղեկանելով իրադարձությունների մասին, 1189 թվականի սեպտեմբերի 15-ին հարձակվեց Գիի վրա։ Խաչակիրները բոլոր ուժերը՝ ներառյալ տաճարականներին, ուղղեցին դեպի Սալահ ադ-Դինի զորքերի աջ թևը Սալահ ադ-Դինը ստիպված բոլոր ուԺերը կենտրոնացրեց աջ կողմում, սակայն զորքերը փախուստի մատնվեցին։ Վերջինս զորքերը փրկելու նպատակով ձախ կողմը ինչպես նաև թեթև հեծելազորը նետեց մարտի Գին ստիպված մարտի դաշտ ուղարկեց պահեստազորային-ներին, Սալահ ադ-Դինը իր հերթին մարտի քաղաքի կայազորայիններին (5000 զինվոր) ուղղեց դեպի խաչակիրները։ Քրիստոնյաները տվեցին մոտ 5 հազար զոհ[3][4]., սակայն Սալահ ադ-Դինը չկարողացավ հասնել գլխավոր նպատակին՝ հետ շպրտել քաղաքի մոտ դիրքավորված խաչակիրներին։ Մարտի արդյունքում զոհվեց տաճարականների միաբանության առաջնորդ Ժերար դե Ռիդֆորը, իսկ Գին և Կոնրադը դարձյալ վիճեցին։ Աշնան ընթացքում Գին ստացավ օգնական ուԺեր Եվրոոպայից։ Այսպիսով Գին արդեն կտրեց Ակրան ցամաքից և շարունակում էր կտրած պահել քաղաքը ջրային ճանապարհներից նավատորմի միջոցով այսպիսով քաղաքը պաշարված էր։ Նույն Ժամանակ հասան տեղեկություններ, որ Ֆրիդրիխ I Շիկամորուսը մեծ զորքերով միացել է խաչակրաց արշավանքին և շարԺվում է դեպի Սրբազան երկիր այդ լուրերը բարձրացին պաշարողների մարտական ոգին։ Դեպքերից անտեղյակ չէր մնացել նաև Սալահ ադ-Դինը և նա ուղարկեց նոր ուԺեր քրիստոնյաների օղակը շրջափակելու նպատակով։ Հոկտեմբերի 31-ին 15 եգիպտական նավեր կարողացան ճեղքել քրիստոնյաների ծովային շրջափակումը և քաղաք հասցրին մթերքներ։ Դեկտեմբերի 26-ին եգիպտական նավատորմը վերականգնեց քաղաքի ծովային մուտքը։ 1190 թվական Կոնրադ Մոնֆերատացին իր նավերով գնաց Տյուրոս և վերադարձավ նոր ուԺերով ինչը պետք է օգներ իրենց շրջափակած մուսուլմաններին հաղթելու համար։
Կոնրադը նաև բերեց շինանյութեր պաշարային մեքենաներ կառուցելու համար, որը օգտագործեցին քաղաքի վրա հերթական հարձակման Ժամանակ մայիսի 5-ին։
Մակիսի 19-ին Սալահ ադ-Դինը՝ ով նախորդ ամիսների ընթացքում հզորացրել էր հարձակվեց քրիստոնյաների վրա 8 օր շարունակ նրանք հարձակվում էին։ Ամբողջ ամառվա ընթացքում ֆրանսիական զորքերը Ժամանում էին ծովից և միանում պաշարողներին, ինչպես նաև օգնական ուԺերով միացան Կիլիկիայում Սելիֆ գետում խեղդված Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին՝ Ֆրիդրիխ XI-ը։ Օգնական ուԺերը գրավեցին Հայֆա քաղաքը, որի միջոցով կարողացան մթերքներ ուղարկել Գիի ճամբար։ Գի դե Լուզինյանը զրկվեց Երուսաղեմի արքայի գահից քանի, որ մահացավ իր կինը Սիբիլլան և դուստրերը, ամուսնացան Սիբիլայի քույր՝ Իզաբելլան և Կոնրադ Մոնֆերատացին այսպիսով գահը փոխանցվեց Կոնրադին։ Մինչ խաչակիրները կիսում էին գահը Սալահ ադ-Դինը հզորացնում էր բանակը։ 1190 թ ավստրիական արքայազն Լեոպոլդ V միացավ պաշարողներին։ Դեկտեմբերի 31-ին միացյալ ուԺերը փորձեցին անցնել պատերը։ Իսկ հունվարի 6-ին պատի մասնակի քանդման արդյունքում քրիստոնյաները փորձեցին գրավել քաղաքի կայազորը։ Հունվարի 13-ին Սալահ ադ-Դինը կարողացավ ճեղքել խաչակիրների շրջափակումը և քաղաք մցրեց նոր կայազոր։ Ցուրտ եղանակը Սալահ ադ-Դինի փոխարեն խանգարում էր խաչակիրներին։ Մարտին եղանակը լավացավ և Եվրոպայից Ժամանեցին նոր ուԺեր ինչպես նաև Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆիլիպ Օգոստոսը Սալահ ադ-Դինի հաղթելու շանսերը կտրուկ նվազեցին։ Հուլիսի 3-ին քաղաքը հանձնվեց Ռիչարդը հրամայեց մահապատԺի ենթարկել քաղաքի կայազորայիններին։ Անգլո-ֆրանսիական ուԺերով համալրված խաչակիրները շարԺվեցին ափով դեպի հարավ նույնկերպ վարվեցին նաև մուսուլմանները։ Սեպտեմբերի 7-ին Յաֆֆա քաղաքից փոքրինչ հյուսիս տողի ունեցավ Արսուֆի ճակատամարտ ը։ Ճակատամարտում Ռիչարդը փայլուն հաղթանակ տարավ։ Սալահ ադ-Դինը խաչակիրների հաղթանակը պարզաբանեց ասելով, որ անգլիացիների կարգապահությունը և զրահները անհաղթելի էին։
1192 թվական ապրիլի 28-ին տունդարձի ճամփին Կոնրադին մոտեցան երկու ասսասիններ աղքատի հանդերձանքով և դաշույնահարելով սպանեցին նրան։ Ասսասիններից մեկին սպանեցին, իսկ մյուսին կարողացան բռնել, վերջինս հավաստիացնում էր, որ սպանության հետևում կանգանած է Ռիչարդ I Առյուծասիրտը, սակայն դա ապացուցել անհնար է։ Ըստ տարբեր աղբյուրների Կոնրադի մահվան հետևում կանգնած են, Սալհ ալ-Դինը, նրա կնոջ նախկին ամուսին՝ Օնֆռուա IV-ը, Հենրիխ Շանպայնացին։ Սակայն Ռիչարդի մասնակցությունը առավել հավանական է քանի որ տունդարձի ճամփին նրան գերեվարեց Կոնրադի զարմիկ Լեոպոլդ V-ը։
Կոնրադը Խաչակրաց արշավանքների նշանակավոր գործիչներից է նա կարողացավ փրկել Տյուրոսը և ով գիտե, թե ինչ կլիներ, եթե նա չպաշտպաներ քաղաքը։
Brand, Charles M. Byzantium Confronts the West, 1968, ISBN 0-7512-0053-0
Brevis Historia Occupationis et Amissionis Terræ Sanctæ, in Die Chronik des Propstes Burchard von Ursberg, ed. Oswald Holder-Egger & Bernhard von Simson, Monumenta Germaniæ Historica: Scriptores in Usum Scholarum, (Hannover & Leipzig, 1916), pp. 59–64
Choniates, Niketas, Historia, ed. J.-L. Van Dieten, 2 vols., Berlin and New York, 1975; trans. as O City of Byzantium, Annals of Niketas Choniates, by H.J. Magoulias, Detroit; Wayne State University Press, 1984, ISBN 0-8143-1764-2
Edbury, Peter W. The Conquest of Jerusalem and the Third Crusade, 1998, ISBN 1-84014-676-1
Gabrieli, Francesco. Arab Historians of the Crusades, English translation 1969, ISBN 0-520-05224-2