Jump to content

Ժան I (Երուսաղեմի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան I
Jean de Brienne
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի արքա
1210 - 1212
Նախորդող Մարիա Մոնֆերացի
Հաջորդող Իոլանտա դե Բրիեն
Դրոշ
Դրոշ
Լատինական կայսրության կայսր
1229 - 1237
Նախորդող Բալդուին դե Կուրտեն
Հաջորդող Բալդուին դե Կուրտեն
 
Մասնագիտություն՝ Երուսաղեմի արքաների ցանկ
Ազգություն Ֆրանսիացի
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1148(1148)
Վախճանի օր մարտի 23, 1237(1237-03-23)
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Թաղված Սան Ֆրանչեսկոյի բազիլիկա և Ֆուկարմոնի աբբայություն
Դինաստիա House of Brienne? և Բրիենի կոմսություն
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Էրեր II դը Բրիեն
Մայր Ագնես դե Նևեր
Ամուսին 1. Մարիա Մոնֆերրացի
2. Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան
3. Բերենգարիա կաստիրիացի
Զավակներ առաջին ամուսնությունից՝ Իոլանտա դե Բրիեն,
երկրորդ ամուսնությունից ժան,
Երրորդ ամուսնությունից՝ մարիա, Ալֆոնս դ'Ակր, ժան, Լուի

Ժան դը Բրիեն (ֆր.՝ Jean de Brienne, 1158[1] կամ 1170[2] - մարտի 23, 1237, Կոստանդնուպոլիս), Էրար II-ի և Նևարի որդին, 1210-1212 թվականներին Երուսաղեմի արքա, 1229-1237 թվականներին լատինական կայսրության կայսր-խնամակալ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան դը Բրիենը Շամպայնի կոմս՝ Էրար II-ի որդին է, նախապատրաստվել է շարունակել հոր գործը, սակայն հետագայում նախընտրել է դառնալ ասպետ, իսկ արդեն քառասուն տարեկան հասակում Ժանը ասպետական մրցույթներում հաղթանակների շնորհիվ լուրջ ճանաչում է ստանում։ 1204 թվականին Ժան դը Բրիենը Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ աչքի է ընկնում իր խիզախությամբ։ Նրա խիզախության մասին տեղեկությունները հասնում են Ֆրանսիայի արքա՝ Ֆիլիպ II Օգոստոսին, ինչի պատճառով էլ վերջինս 1208 թվականին Երուսաղեմի թագավորության դեսպաններին խորհուրդ է տալիս Ժանին ամուսնացնել Երուսաղեմի թագուհի Մարիա Երուսաղեմցու հետ։ 1210 թվականին Ժանը ամուսնանում է թագուհու հետ՝ դառնալով Երուսաղեմի արքա։ 1210 թվականին Ժանը այցելեց մայրաքաղաք՝ Աքքա, սակայն զարմանքով բացահայտեց, որ թագավորության բանակը այնքան հզոր չեն, Երուսաղեմը ազատագրելու համար։ 1211 թվականին Ժանը հնգամյա զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերում սուլթան՝ ալ-Ադիլի հետ։ 1212 թվականին մահանում է Մարիա Երուսաղեմցին։ Երուսաղեմի թագուհի նշանակվեց Իոլանտա դե Բրիենը, իսկ Ժանը նշանակվեց խնամակալ։ Քիչ անց Ժանը ամուսնանում է Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Բ-ի դստեր՝ Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյանի հետ։

ժան դը Բրիենի թագադրումը

Ժանը դառնում է Հինգերորդ խաչակրաց արշավանքի գլխավոր դեմքերից մեկը։ Մասնավորապես նա խորհուրդ տվեց լեգատ Ալբանոյին Դամիետայի պաշարման ժամանակ ընդունել սուլթանի առաջարկած ձեռնատու պայմանները, սակայն լեգատը չընդունեց խորհուրդը։ Խաչակրաց արշավանքի ձախողումից հետո Ժանը ուղևորվեց արևմուտք թագավորության համար գումար բերելու։ Նա հանդիպեց Հռոմի Պապ Հոնորիոս III-ի և Ֆրիդրիխ II-ի հետ վերջինիս հետ համագործակցության համաձայնություն ձեռք բերեց, ինչի շրջանակներում իր դստերը կնության տվեց Ֆրիդրիխին։ Հետո ուղևորվեց հայրենի Ֆրանսիա և Անգլիա, սակայն համաձայնություններ ձեռք չբերեց։ Հետո գնաց Սանտիագո, որտեղ Ալֆոնսո IX-ը Ժանին առաջարկեց իր դստեր ձեռքը, Ժանը երրորդ անգամ ամուսնացավ։ Ժանը շարունակեց իր շրջագայությունը վերադարձավ Գերմանիա հետո ուղևորվեց Հռոմ այստեղ նրա փեսա Ֆրիդրիխ II-ը պահանջեց, որպեսզի Ժանը հրաժարվի գահից հօգուտ նրա։ Չնայած պատկառելի տարիքին Ժանը ոչ միայն չհրաժարվեց գահից այլ նաև Հարավային Իտալիայում Ֆրիդրիխի դեմ գլխավորեց ապստամբություն, և հաջողությամբ ավարտեց այն մինչև Ֆրիդրիխը մարտնչում էր Վեցերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։ 1229 թվականին Լատինական կայսրության բարոնների հավերով Ժանը նշանակվեց կայսր-խնամակալ անչափահաս Բալդուին II-ի օրոք, ութսունմեկամյա կայսրը վայր չդրեց զենքը և ռազմական գործողություններ սկսեց բուլղարացիների և նիկեացիների դեմ[3]։

Լատինական ժամանակագիրները Ժանին համեմատում են Հոմերոսի «Իլիականի» գլխավոր գործող անձանցից մեկի՝ Հեկտորի հետ, իր թափառական ասպետի կերպարի պատճառով։ Ժանը իր գրեթե 90-ամյա կյանքի ընթացքում հասցրել է բազմել երկու քաղաքների՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի գահերին։

Ժան դը Բրիենը իր երկարատև կյանքի ընթացքում ամուսնացել է երեք անգամ։

Մարիա Երուսաղեմցու հետ առաջին ամուսնության ժամանակ լույս աշխարհ է եկել նրա դուստր, ապագա թագուհի Իոլանտա դը Բրիենը։

Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Բ-ի դստեր Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյանի հետ ամուսնության ընթացքում Ժանը ունեցել է որդի՝ Ժան անվամբ, վերջինս պետք է ժառանգեր հայկական գահը, սակայն մոր հետ մահանում է վաղ հասակում։

Բերենգարիա Կիստիլիացու հետ երրորդ ամուսնությունից նա ուներ չորս զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://wwwbisanzioit.blogspot.com/2013/04/giovanni-di-brienne.html?m=1
  2. http://fmg.ac/Projects/MedLands/JERUSALEM.htm#_Toc423186874
  3. Gibbon, Edward (1837). «The history of the decline and fall of the Roman empire». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • René Grousset, Histoire des croisades et du royaume franc de Jérusalem - III. 1188-1291 L'anarchie franque, Paris, Perrin,‎ 1936 (réimpr. 2006), 902 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան I (Երուսաղեմի արքա)» հոդվածին։
Նախորդ Երուսաղեմի արքա Հաջորդ
Մարիա Մոնֆերացի

1210-1212
Իոլանտա դը Բրիեն
Նախորդ Լատինական կայսր Հաջորդ
Բալդուին II

1229-1237
Բալդուին II