Իդեալական գազ
Թերմոդինամիկա |
---|
Իդեալական գազ, այն համակարգը, որի մասնիկների միջև ձգողության ուժերը բացակայում են, իսկ վանողության ուժերը դրսևորվում են գազի մասնիկների բախումների ձևով։
Իդեալական գազի մասնիկների հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդեալական գազի մասնիկների չափերը ձգտում են զրոյի. իդեալական գազը կարելի է պատկերացնել որպես անվերջ փոքր շառավղով կոշտ գնդերի հավաքածու, որոնք փոխազդում են միայն առաձգական բախումների միջոցով։ Իդեալական գազի մոդելի հիմքում ընկած են մոլեկուլների այն պարզագույն հատկությունները, որոնք անհրաժեշտ են տարբեր պայմանների դեպքում իրական գազերի վարքը բացատրելու համար։
Իրական գազի վերափոխումը ՝ իդեալականի
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրական գազը կարելի է համարել իդեալական, եթե նրա մոլեկուլների ձգողությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիան մոդուլով շատ փոքր է մոլեկուլների շարժման միջին կինետիկ էներգիայից։ Այսպիսով իրական գազը ցուցաբերում է իդեալական գազի վարք միայն բարձր ջերմաստիճանների և փոքր խտությունների դեպքում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիզիկա 11, ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր [1] Արխիվացված 2014-07-09 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 310)։ |