Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կալցիումի կարբոնատ, քիմիական բանաձևը՝ CaCO3, ածխաթթվի կալցիումական աղ է։ Բնության մեջ առաջացնում է երկու միներալ՝ կալցիտ և արագոնիտ, որոնք տարբերվում են իրենց բյուրեղային կառուցվածքով։ 900 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է՝ CaCO3 → CaO + CO2 (կրի ստացման եղանակ)։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ թթուներում։
Բնական կալցիումի կարբոնատ (կրաքար, մարմար) կիրառվում է որպես շինանյութ, կավիճը (աղացած կալցիումի կարբոնատ)՝ որպես լցոն ռետինե խառնուրդների, թղթի, լինոլեումի համար։ Ավելի փափուկ ու նուրբ նյութը (նստեցրած կալցիումի կարբոնատ), որ ստացվում է CaCl2-ի և Na2CO3 փոխազդեցությունից, օգտագործվում է ատամի փոշու, կոսմետիկ միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 185)։