«Սև հայելի» (անգլ.՝ Black Mirror), բրիտանականգիտաֆանտաստիկ հեռուստասերիալ-անթոլոգիա, ստեղծված Չարլի Բրուկերի կողմից։ Սերիաներն իրար հետ կապված չեն ոչ սյուժեով, ոչ դերասաններով, ոչ ժամանակի ու տեղի պատմություններով։ Բրուկերի խոսքերով, բոլոր սյուժեներն միավորում է միայն երգիծանքն այն կյանքի մասին, որով այսօր ապրում է ժամանակակից հասարակությունը[5]։ Տարանցիկ թեման է` տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա[6]։
Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 4-ին Channel 4 հեռուստաալիքով, երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը կայացել է 2013 թվականի փետրվարի 11-ին։ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին եթեր է հեռարձակվել հատուկ Սուրբ Ծննդյան սերիան։ 2015 թվականի սեպտեմբերին Նեթֆլիքս ընկերությունը պատվիրեց 6 սերիայից բաղկացած երրորդ եթերաշրջանի ստեղծումը, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[7]։ Չորրորդ եթերաշրջանի ցուցադրությունը, կազմված 6 սերիայից, տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 29-ին[8]։ Հինգերորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 5-ին։