Ադամ Իրիգոյեն (անգլ.՝ Adam Irigoyen, օգոստոսի 5, 1997(1997-08-05), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, ռեփեր և պարող։ 2012 թվականին եղել է «Երիտասարդ դերասան» մրցանակաշխության «Երիտասարդ դերասան» անվանակարգի նոմինանտ։ Կինոյում սկսել է նկարահանվել 2009 թվականից։ Նկարահանվել է Դիսնեյի մի շարք հայտնի հեռուստասերիալներում և սիթ-քոմերում։
Ադամ Իրիգոյենը սկսել է նկարահանվել ֆիլմերում՝ սկսած 2009 թվականից, մինչ այդ մի քանի տարի նկարահանվել է գովազդային հոլովակներում։ Առավելապես հայտնի է Դյուս Մարտինեսի դերով՝ «Պարային տենդ» ֆիլմից (2010), որի համար նա ստացել է «Երիտասարդ դերասան» մրցանակի անվանակարգ (2012)[1]։