Կրոնն Ավստրիայում
Քրիստոնեությունն Ավստրիայում հանդիսանում է երկրում գերիշխող կրոն։ 2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն երկրի բնակչության 73,6%-ը կաթոլիկներ էին[4]։ 2016 թվականի Ավստրիայի վիճակագրական տվյալներով այդ թիվը նվազել է մինչև 58,8%-ի[5]։ Ավստրիայում գոյություն ունի նաև ավետարանականների համայնք, որոնց տոկոսային թվաքանակը 2001 թվականին կազմել է մոտավորապես բնակչության 4,7%-ը։ 2016 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 3,4%-ի[6]։ 2001 թվականից Ավստրիայի նշված երկու պատմական կրոնական խմբերը գրանցել են իրենց հետևորդների թվաքանակի բացարձակ անկում։ Կաթոլիկ եկեղեցին հայտնել է իր հետևորդների 14,8% նվազում, իսկ ավետարանական լյութերական ու ավետարանական բարեփոխված եկեղեցիները՝ 1,3%: Համեմատական կարգով ավետարանականների կորուստները 2001-2016 թվականների ժամանակահատվածում համեմատած կաթոլիկների 21,2%-ի հետ, կազմում է 32,5%։
Ընդհակառակը, Ավստրիայում փախստականների աճի հետևանքով ավելացել է իսլամի հետևորդների թվաքանակը[7]։ 2001 թվականի տվյալներով իրենց մուսուլման համարողների թվաքանակը կազմել է 4,2%, 2010 թվականին՝ 5-ից մինչև 6,2%[8][9]։ Այդ ցուցանիշը 2015-2016 թվականներին հասել է 7%-ի[2]։ Ուղղափառ եկեղեցիների հետևորդների թվաքանակը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով երկրի բնակչության մինչև 6%-ը[2]։ Իսլամի և ուղղափառ հավատքի հետևորդները հիմնականում ներկայացված են ի դեմս Թուրքիայից և Բալկաններից Ավստրիա ժամանած փախստականներով։
Ավանդական արևելյան քրիստոնեական հնագույն ուղղությունները ներկայացված են ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, որը երկրի տարբեր բնակավայրերում և հատկապես մայրաքաղաք Վիեննայում ունի իր հետևորդները։ Նրանց զգալի մասը 1990- ական և 2000-ական թվականներին Հայաստանից հեռացած հայեր են[10][11][12]։ Կան նաև կաթոլիկ հայեր, որոնք հանդիսանում են Մխիթարյան միաբանության անդամներ։
Ավստրիայում առկա են հինդուսներ, սիկհեր, բուդիստներ, հուդայականներ և այլ կրոնական ներկայացուցիչներ[4][13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի հիմնական դավանանքները[14][15][16] | |||||||
Տարի | Բնակչություն | Կաթոլիկներ | Տոկոսային ցուցանիշ | Բողոքականներ[17] | Տոկոսային ցուցանիշ | ||
---|---|---|---|---|---|---|---|
1951 | 6,933,905 | 6,170,084 | 89.0% | 429,493 | 6.2% | ||
1961 | 7,073,807 | 6,295,075 | 89.0% | 438,663 | 6.2% | ||
1971 | 7,491,526 | 6,548,316 | 87.4% | 447,070 | 6.0% | ||
1981 | 7,555,338 | 6,372,645 | 84.3% | 423,162 | 5.6% | ||
1991 | 7,795,786 | 6,081,454 | 78.0% | 388,709 | 5.0% | ||
2001 | 8,032,926 | 5,915,421 | 73.6% | 376,150 | 4.7% | ||
2011 | 8,408,121 | 5,403,722 | 64.3% | 319,752 | 3.8% | ||
2012 | 8,451,860 | 5,359,151 | 63.4% | 325,905 | 3.9% | ||
2013 | 8,507,786 | 5,308,515 | 62.4% | 313,352 | 3.7% | ||
2014 | 8,584,926 | 5,265,378 | 61.4% | 309,158 | 3.6% | ||
2015 | 8,700,471 | 5,211,238 | 59.9% | 306,183 | 3.5% | ||
2016 | 8,773,686 | 5,162,622[3] | 58.8% | 301,729 | 3.4% |
Ավստրիայի տարածքում բողոքական ռեֆորմացիան տարածվել է Գերմանիայից։ 1545 թվականի Տրենտո քաղաքում տեղի ունեցած Տրետոնյան ժողովի հետևանքով բնակչության գրեթե կեսը սկսում է դավանել լյութերականություն։ Փոքրամասնությունը միևնույն ժամանակ կողմնակից էր Կալվինականությանը։ Այդ բարեփոխմանը նպաստել է հիմնականում Արևելյան Ավստրիան, քան Արևմտյանը։ 1545 թվականից հետո Ավստրիան որդեգրում է հակառեֆորմացիայի ուղղին։ Հաբսբուրգները հատուկ կարգ էին սահմանել, որպեսզի ավստրիացիների շրջանում վերականգնեն կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը[18][19]։ Երկրում կաթոլիկության ազդեցության մեծացմանն ուղղված կայսերական տան քայլերը դրական արդյունք ունեցան։ Հաբսբուրգները երկար ժամանակ իրենց համարում էին կաթոլիկության առաջորդող, ինչի պատճառով քրիստոնեության մյուս ուղղություններն ու այլ կրոնները ճնշվում էին։
1775 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի Մարիա Թերեզան պաշտոնապես թույլատրեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Մխիթարյան միաբանությանը իր ներկայությունն ունենալ Հաբսբուրգների կայսրությունում։
Ավստրիայի լուսավորության ժամանակաշրջանում՝ 1781 թվականինկայսր Իոսիֆ II-ը ներկայացրել է Ավստրիայի հանդուրժողականության արտոնագիր, ինչը կրոնական այլ ուղղություններին սահմանափակ ազատ դավանանքի հնարավորություն տվեց։ Կրոնական ազատությունը որպես սահմանադրական իրավունքի մաս ընդունվեց Ցիսլեյտանիայում 1867 թվականին ընդունված Ավստրո-Հունգարական համաձայնագրով, որով հաստատվում էր, որ կայսրությունը կաթոլիկությանը հավասար իրավունքներ է տալիս ինչպես հունական, սերբական, ռումինական, ռուսական և բուլղարական ուղղափառությանը, այնպես էլ կալվինականությանը, լյութերական բողոքականությանն ու հուդայականությանը։ 1908 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի միացումից հետո՝ 1912 թվականին իսլամը պաշտոնապես ճանաչվեց Ավստրիայի կողմից[20]
1918 թվականից հետո Ավստրիայի Առաջին Հանրապետության ղեկավարներից շատերը (Թեոդոր Ինիտցեռ, Իգնաց Սեյպել) հանդիսանում էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդներից և ձգտում էին վերջինի դիրքերն ամրապնդել երկրում, ինչի շնորհիվ Ավստրոֆաշիզմի ժամանակ կաթոլիկությունը գրեթե դարձել էր երկրի պետական կրոն։ Չնայած այն հանգամանքին, որ կաթոլիկ ղեկավարները սկզբնական շրջանում ողջունում էին 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնազավթումը՝ նացիստների կողմից նրանք սկսեցին ճնշումների ենթարկվել։ Հետագայում կաթոլիկները հանդես եկան հակաֆաշիզմի դիրքերից, և նախկին կրոնական գործիչներից շատերը սկսեցին մասնակցել Երրորդ Ռեյխի դեմ կազմակերպված դիմադրությանը։ Բողոքականները նույնպես ողջունում էին Ավստրիայի և Գերմանիայի միացումը՝ համարելով այդ քայլը որպես «վերադարձ ռեֆորմացիայի երկիր»։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրիայում պարտադրվեց ավելի խիստ աշխարհիկություն, և կրոնական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա նվազեց[21][22]։
1938 թվականին միայն Վիեննայի հրեական համայնքի թվաքանակը կազմում էր շուրջ 200.000 մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ թիվը կազմում էր ընդամենը 4500։ Հոլոքոստի հետևանքով համայնքի շուրջ 65.000 անդամ զոհվեց, իսկ 135.000-ը արտագաղթեցին[23] Երկրի ներկայիս հրեաների գերակշիռ մասը կազմում են հետատերազմյան ժամանակաշրջանում Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից (այդ թվում՝ Բուխարյան հրեաներ) ժամանած փախստականներ և նրանց ժառանգներ[24]։ 1983 թվականին Ավստրիայում պաշտոնապես գրանցվում է բուդիզմը[25]
Վերջին տարիներին Թուրքիայից և նախկին Հարավսլավիայից փախստականների ժամանումը հանգեցրեց երկրում մուսուլմանների և սերբական ուղղափառ քրիստոնեաների թվաքանակի աճի[13]։ Ինչպես եվրոպական այլ երկրներում, այնպես էլ Ավստրիայում նկատվում են նեոհեթանոսական շարժումների ակտիվացում։
Հետաքրքրական է, որ 1910 թվականին Ավստրիայի բնակչության 93,7%-ը կաթոլիկներ էին, 3,1 %-ը՝ բողոքականները, 2,9%-ը՝ հրեաներ, 0,3%-ը այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ[26]։
Եկեղեցի հաճախելիություն և դավանանքի նկատմամբ վերաբերմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի երկրորդ կեսին իրենց կաթոլիկ կամ բողոքական համարող եկեղեցի հաճախող հավատացյալների թվաքանակը նվազել է։
Eurobarometer-ի կողմից 2010 թվականին Ավստրիայի բնակչության շրջանում անցկացված հարցումների համաձայն[27]՝
- 44%-ը պատասխանել է, որ «կարծում եմ, որ Աստված կա»,
- 38% պատասխանել է, որ «կա ինչ-որ ոգի կամ կենսական ուժ»,
- 12% պատասխանել է, որ «չեմ հավատում, որ կա ինչ-որ ոգի, Աստված կամ կենսական ուժ»։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթոլիկ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթոլիկությունն Ավստրիայի ամենամեծ կրոնական ուղղությունն է, որը ներկայացնում է ավելի քան շուրջ 60%-ին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ավստրիայում ներկայացված է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսով, որը կազմված է 2 արքեպիսկոպոսությունից, 7 եպիսկոպոսությունից, 1 զինվորական օրդինարիատից, 1 հունա-կաթոլիկների համար նախատեսված օրդինարիատից և 1 տարածքային աբբայությունից։ Յուրաքանչյուր եպիսկոպոս անկախ է կոնֆերանսից և ուղղակիորեն ենթարկվում է միայն Հռոմի պապին։ Կոնֆերենսի ներկայիս նախագահն է կարդինալ Քրիստոֆ Շենբոորնը։ Շեբրոնի նախնիները միջնադարում եղել են ազնվականներ։ Չնայած Ավստրիայում չկան պրիմասներ՝ Զալցբուրգի արքեպիսկոպոսը կրում է «Primus Germaniae» (Գերմանիայի պրիմուս) տիտղոսը։
Ստորև ներկայացված են Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություններն ու ենթակա կառույցները՝
- Զալցբուրգի արքեպիսկոպոսություն[29]
- Վիեննայի արքեպիսկոպոսություն[34]
- Վեթինգեն-Մերերաույի տարածքային աբբայություն[38]
- Ավստրիայի զինվորական օրդինարիատ[39]
- Ավստրիայում հունա-կաթոլիկների օրդինարիատ[40]
Բողոքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոքական ռեֆորմացիան Ավստրիայում տարածվել է Հյուսիսային Գերմանիայից։ 1545 թվականի տեղի ունեցած Տրետոնյան ժողովի հետևանքով բնակչության գրեթե կեսը սկսում է դավանել լյութերականություն։ Փոքրամասնությունը միևնույն ժամանակ կողմնակից էր կալվինականությանը։ Այդ բարեփոխմանը նպաստել է հիմնականում Արևելյան Ավստրիան, քան Արևմտյանը։ 1545 թվականից հետո Ավստրիան որդեգրում է հակառեֆորմացիայի ուղղին։ Հաբսբուրգները հատուկ կարգ էին սահմանել, որպեսզի ավստրիացիների շրջանում վերականգնեն կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը[18][19]։ Երկրում կաթոլիկության ազդեցության մեծացմանն ուղղված կայսերական տան քայլերը դրական արդյունք ունեցան։ Հաբսբուրգները երկար ժամանակ իրենց համարում էին կաթոլիկության առաջորդող, ինչի պատճառով քրիստոնեության մյուս ուղղությունները, այդ թվում՝ նաև բողոքականությունը, ճնշվում էին։
Հակարեֆորմացիայից հետո բողոքականությունը թվային առումով իր գագաթնակետին հասավ 1951 թվականին։ Այդ ժամանակ երկրի բնակչության 6,2%-ը բողոքականներ էին։ Ներկայում Ավստրիայում բողոքականների թվաքանակը ընդհանուր բնակչության մեջ կազմում է 3,5%։ Ավստրիացի բողոքականների գերակշիռ մասը՝ 3,4%-ը լյութերականներ են, իսկ 0,1%-ը՝ ռեֆորմիստներ։ Նոր անդամների հավաքագրման տեսակետից աճ են գրանցում հատկապես ավետարանականներն ու հիսունականները։
Ուղղափառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան ուղղափառ եկեղեցին Ավստրիայում թվային աճ է գրանցել Բալկաններից ժամանած փախստականների շնորհիվ։ Արևելյան ուղղափառ եկեղեցու ամենամեծ խումբը սերբերն են։ Ուղղափառների թվաքանակը կազմում է մոտավորապես 500.000 մարդ կամ ընդհանուր բնակչության 6%-ը[2]։
Արևելյան հնագույն եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան հնագույն եկեղեցիներից Ավստրիայում առավել լայն տարածում ունի Հայ առաքելական եկեղեցին։ Այն երկրի տարբեր բնակավայրերում և հատկապես մայրաքաղաք Վիեննայում ունի իր հետևորդները։ Նրանց զգալի մասը 1990-ական և 2000-ական թվականներին Հայաստանից հեռացած հայեր են[10][11][12]։
Ավստրիայի հայերի շրջանում տարածված է նաև կաթոլիկությունը։ 1775 թվականին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի Մարիա Թերեզան պաշտոնապես թույլատրեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Մխիթարյան միաբանությանը իր ներկայությունն ունենալ Հաբսբուրգների կայսրությունում։ Նրանք Ավստրիայում ունեն իրենց առանձին կաթոլիկ համայնքը, որը ենթարկվում է Իտալիայում գտնվող Մխիթարյան միաբանությանը։
Լյութերականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի լյութերական Ավետարանական եկեղեցին երկրում ունի մոտ 300.000 հետևորդ, որը ընդհանուր բնակչության թվաքանակի շուրջ 3,4%-ն է կազմում[6]։
Կալվինականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի ռեֆորմիստական եկեղեցին, որը ներկայացնում է կալվինականությունը, ունի մոտավորապես 13590 անդամ։
Իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի՝ Ավստրո-Հունգարական կայսրությանը միացումից հետո՝ 1912 թվականին, իսլամը պաշտոնապես ճանաչվեց Ավստրիայի կողմից[20]։
Թուրքիայից և Բալկաններից դեպի Ավստրիա տեղի ունեցող միգրացիայի հետևանքով երկրում իսլամի հետևորդների թվաքանակը աստիճանաբար աճում է։ 2001 թվականի վիճակագրական տվյալների համաձայն Ավստրիայում մուսուլմանների թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 4,2%-ը, իսկ 2010 թվականին այդ թիվն արդեն աճել էր՝ հասնելով 7%-ի[2][9]։
Բուդդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդայականությունն Ավստրիայում հանդիսանում է պաշտոնապես գրանցված կրոն, որին հետևում են հազարավոր մարդիկ։ Չնայած որ բուդիստների թվաքանակը դեռևս քիչ է այլ կրոնների ներկայացուցիչների համեմատ (2001 թվականի տվյալներով՝ 10.402 մարդ)՝ բուդայականությունը լայն ճանաչում ունի Ավստրիայում։ Երկրում բուդիստների մեծ մասը համարվում են Ավստրիայի քաղաքացիներ։ Մի մասը Ավստրիա է եկել Չինաստանից և Վիետնամից։
Հինդուիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայում հինդուիզմը հանդիսանում է ազգային փոքրամասնության կրոն։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ հինդուիզմի հետևորդների թիվը կազմել է 3629 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kirchenaustritte gingen 2012 um elf Prozent zurück» [Leaving church increased by eleven percent in 2012]. derStandard.at (գերմաներեն). 2013 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 WZ-Recherche 2016. Published in article: "Staat und Religion". Wiener Zeitung, հունվար 2016.(գերմ.)
- ↑ 3,0 3,1 Ավստրիայի կաթլիկ եկեղեցու վիճակագրական տվյալներ 2016:(գերմ.)
- ↑ 4,0 4,1 «Religion in Austria on CIA World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին.(անգլ.)
- ↑ Austrian Catholic Church Statistics 2016.(գերմ.)
- ↑ 6,0 6,1 «Zahlen und Fakten» [Numbers and Facts]. Evangelical Church in Austria.(գերմ.)
- ↑ Muslime in Österreich.(գերմ.)
- ↑ «How many Muslims live in Austria?». euro-islam.info. 2010 թ․ փետրվարի 9.(անգլ.)
- ↑ 9,0 9,1 Mathias Vogl; Alexander Janda, eds. (2010). «Islam in Österreich» [Islam in Austria] (PDF). Österreichischer Integrationsfonds. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թվականի մայիսի 4-ին.(գերմ.)
- ↑ 10,0 10,1 Ավստիայի հայ առաքելական եկեղեցվու համայնք:(չաշխատող հղում)(գերմ.)
- ↑ 11,0 11,1 Neue Leitung für armenisch-apostolische Kirche in Österreich.(գերմ.)
- ↑ 12,0 12,1 Հռիփսիմե եկեղեցի, Վիեննա:(չաշխատող հղում)
- ↑ 13,0 13,1 «Religion in Austria on Sacred Destinations». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 23-ին.(անգլ.)
- ↑ «Bevölkerung nach dem Religionsbekenntnis und Bundesländern 1951 bis 2001» [Population by religious denomination and Federal State from 1951 to 2001] (PDF) (գերմաներեն). Statistical Office of Austria. 2007 թ․ հունիսի 1.(գերմ.)
- ↑ «Katholische Kirche Österreich: Statistik» [Catholic Church Austria - Statistics]. Katholisch.at.(գերմ.)
- ↑ «Statistical Data 2001–2016». Evang.at. 2016 թ․ փետրվարի 12.(գերմ.)
- ↑ Նշում՝ միայն ավետարանական լյութերականներ և ավետարանական բարեփոխիչներ
- ↑ 18,0 18,1 Lonnie Johnson 28.(անգլ.)
- ↑ 19,0 19,1 Brook-Shepherd 16.(անգլ.)
- ↑ 20,0 20,1 «Imperial Gazette −1912». IGGIO Islamische Glaubensgemeinschaft in Osterreich. 2011. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.(գերմ.)
- ↑ Kirche in Österreich, Geschichte.(գերմ.)
- ↑ Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3(իտալ.)
- ↑ Expulsion, Deportation and Murder – History of the Jews in Vienna.(անգլ.)
- ↑ Bukharian Jews find homes on Long Island, Bukharian Reviews, 16 September 2004.(անգլ.)
- ↑ «Religionsbekenntnis». AEIOU.(անգլ.)
- ↑ Grundriss der Statistik. II. Gesellschaftsstatistik by Wilhelm Winkler, p. 36.(գերմ.)
- ↑ «Special Eurobarometer 73.1: Biotechnology Report» (PDF). European Commission. 2010 թ․ հոկտեմբեր. էջ 383. Արխիվացված է օրիգինալից (PDF) դեկտեմբերի 15, 2010թ.-ին.(անգլ.)
- ↑ Geschichte.(գերմ.)
- ↑ Archdiocese of Salzburg.(անգլ.)
- ↑ Diocese of Graz-Seckau.(անգլ.)
- ↑ Diocese of Gurk.(անգլ.)
- ↑ Diocese of Innsbruck.(անգլ.)
- ↑ Diocese of Feldkirch.(անգլ.)
- ↑ Archdiocese of Wien.(անգլ.)
- ↑ Diocese of Eisenstadt.(անգլ.)
- ↑ Diocese of Linz.(անգլ.)
- ↑ Diocese of Sankt Pölten.(անգլ.)
- ↑ Territorial Abbey of Wettingen-Mehrerau.(անգլ.)
- ↑ Military Ordinariate of Katholische Militärseelsorge Österreich.(գերմ.)
- ↑ Ordinariate of Austria, Faithful of Eastern Rites.(անգլ.)
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրոնն Ավստրիայում կատեգորիայում։ |