Jump to content

Յան Վերմեեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Վերմեեր
հոլ.՝ Johannes Vermeer
ֆր.՝ Johannes Vermeer
Ի ծնեհոլ.՝ Johannes Vermeer
Ծնվել էհոկտեմբեր 1632[1][2][3][…]
ԾննդավայրԴելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6]
Վախճանվել էդեկտեմբերի 15, 1675(1675-12-15)[1][3][7][…] (43 տարեկան)
Մահվան վայրԴելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[8][2][6]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքԿալվինականություն և կաթոլիկություն
Մասնագիտություննկարիչ և արվեստի կոլեկցիոներ
Ոճհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[9] և բարոկկո նկարչություն[9]
Ժանրժանրային նկարչություն[9] և դիմապատկեր[9]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԴիանան ուղեկցորդուհիների հետ, Աշխարհագրագետը, Կավատուհի, Կաթնավաճառուհին[10], Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը, Աստղագետը, Քնած աղջիկը, Մարգարտե ականջօղով աղջիկը և Դելֆտի տեսարան
ՄեկենասներՊիտեր վան Ռայուֆե
Ներշնչվել էԿարել Ֆաբրիցիուս, Գաբրիել Մետսյու, Դիրք վան Բաբյուրեն և Լեոնարդ Բրամեր
ՀայրReijnier Janszoon Vermeer?[11]
ՄայրDigna Baltus?[11]
ԱմուսինCatharina Bolenes?
ստորագրություն
Изображение автографа
 Johannes Vermeer Վիքիպահեստում

Յան Վերմեեր (հոլ.՝ Jan Vermeer, Joannis ver Meer, Joannis van der Meer, հոկտեմբեր 1632[1][2][3][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5][6] - դեկտեմբերի 15, 1675(1675-12-15)[1][3][7][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[8][2][6]), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմեերի կյանքից շատ բան հայտնի չէ։ Նա ծնվել է (համենայն դեպս կնքվել է) Դելֆտում 1632 թվականի հոկտեմբերի 31-ին, գործարար վաճառողի ընտանիքում։ Յանը ընտանիքի երկրորդ երեխան էր և ծնողների միակ որդին։ Նրա հայրը ծագումով Անտվերպենից էր, 1611 թվականին տեղափոխվել էր Ամստերդամ և աշխատում էր որպես մետաքսի ջուլհակ։ 1653 թվականին նա ամուսնացավ, տեղափոխվեց Դելֆտ, և դարձավ իջևանատան տեր։ Նա շարունակում էր զբաղվել մետաքսագործությամբ, ինչպես նաև գրանցված էր Դելֆտի Սբ. Լուկայի համքարությունում, որպես արվեստի իրերի վաճառական։

Վերմեերի աշակերտության տարիների մասին ստույգ տեղեկությունների չեն պահպանվել։ Հայտնի է, որ 1653 թվականի դեկտեմբերի 29-ին Յան Վերմեերին ընդունեցին Սբ. Լուկայի համքարություն։ Համքարության մասնակցության նախապայման էր 6 տարվա գեղանկարչության խորացված ուսուցում համքարության անդամ-վարպետի մոտ։ Վերմերը ծանոթ էր նկարիչներ Լեոնարդ Բրամերի և Հերարդ տեր Բորխի հետ։ Այդ փաստի հիման վրա ենթադրություններ են կատարվել, որ Վերմերը աշակերտել է նրանցից մեկի մոտ։ Բացի դրանից չափազանց տարածված է չհաստատված վարկածը, որ Վերմեերի ուսուցիչն է եղել Կարել Ֆաբրիցիուսը, որը իր հերթին Ռեմբրանդտի աշակերտն էր։ Անշուշտ, Վերմեերի ստեղծագործության վրա հսկայական ազդեցություն է ունեցել ժանրային գեղանկարչության հոլանդացի վարպետ Պիտեր դե Հոոխը, որ բնակվել է Դելֆտում 1652-1661 թվականներին։ Նրա ոճը գտել է իր հետագա զարգացումը Վերմեերի կտավներում։

Ընտանիք և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1653 թ.-ի ապրիլի 20-ին Յան Վերմեերը ամուսնացավ Կատարինա Բոլնեսի հետ, ով Դելֆտի շրջակա գյուղերից էր։ Վերմեերի կալվինիստական հավատը սկզբնապես դժգոհություն էր առաջացրել Բոլնեսի կաթոլիկ ընտանիքում։ Միայն կաթոլիկ Բրամերի հորդորներից հետո Վերմեերի ապագա զոքանչը աղջկա ամուսնության համաձայնություն տվեց։

1660 թ.-ին Վերմեերը կնոջ հետ տեղափոխվեց զոքանչի տուն։ Վերմեերը ուներ 15 երեխա, որոնցից 4-ը մահացել են վաղ տարիքում։ Ակնհայտ է, որ Վերմեերի նյութական վիճակը վատ չէր, քանի որ նա կարող էր առանց որևէ խնդրի կերակրել իր երեխաներին։ Հայտնի էր, որ նա տարվա ընթացքում 2 նկար էր նկարում, որովհետև Վերմեերը ուներ եկամտի այլ աղբյուրներ։ Նա օգնում էր իր մորը ղեկավարել Դելֆտի գլխավոր շուկայում գտնվող պանդոկը, որը նա ժառանգել էր ամուսնու մահից հետո։ Ենթադրվում է, որ հաստատությունում Վերմերրը կարող էր վարել այն ժամանակվա հոլանդացի նկարիչներին բնորոշ արվեստի նմուշների առևտուր։ 1662-1663 թթ. և 1670-1671 թթ. Վերմեերը զբաղեցնում էր Սբ. Լուկայի համքարության ղեկավարի պաշտոնը։ 17-րդ դարում ցանկացած արհեստավոր և նկարիչ անդամակցում էր համապատասխան համքարությանը, որը կանոնակարգում էր այդ մասնագիտության ներկայացուցիչների գործունեությունը։ Նկարիչների համքարության ղեկավարների պաշտոնը շատ պատվավոր էր, և խոսում էր Դելֆտում Յան Վերմեերի հեղինակության մասին։ Դեռ Վերմեերի կյանքի օրոք նրա նկարների համար վճարում էին մեծ գումարներ։ Հիմնականում Վերմեերը նկարում էր իր բարեգործ պատվիրատուների համար։ Նկարչի գլխավոր հովանավորներ և նրա ստեղծագործության երկրպագուներն էին հացթուխները Հենդրիկ վան Բույթենը և տպարանի տեր Հակոբ Դիսսիուսը, ում հավաքածույում կար Վերմեերի 19 նկար։ Մնացել է անհայտ, Վերմեերը նկարում էր կոնկրետ բարերարների պատվերով, թե նրանք ստացել էին նախապատվության իրավունք վարպետի ստեղծագործությունները գնելու համար։ Վերմեերը հայտնի փորձագետ էր արվեստի հարցում։ Այսպես, օրինակ նա այն փորձագետների թվում էր, որոնց վստահել էին պարզել հռոմեական և վենետիկական կտավների հավաքածուի իսկությունը։ Այդ հավաքածուն առաջարկել էին 30 հազար գուլդենով գնել Բրանդենբուրգի կուռֆյուռստ Ֆրիդրիխ Վիլհելմ Ա-ին։ 1672 թ. Վերմեերը մեկնեց Հաագա, որտեղ նկարիչ Հակոբ Յորդանսի հետ միասին եզրակացություն տվեց նկարների արժեքի մասին։ Նոտարի ներկայությամբ նա հերքեց հավաքածուի իսկությունը և հայտարարեց, որ հավաքածուն արժե պահանվող գնի մեկ տասնորդականից ոչ ավել։

Ի տարբերություն բազմաթիվ այլ նկարիչները, Յան Վերմեերը չուներ աշակերտներ։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին նկարչի ֆինանսական դրությունը զգալի վատացավ և նա ստիպված էր վարկեր վերցնել։ 1672-1679 թթ. Ֆրանսիայի հետ պատերազմի արդյունքում գեղանկարչության առևտուրը մարեց։ Վերմեերի կնոջ պարտքերի դուրս գրելու մասին խնդրագրում, թվագրված 1676 թ. ապրիլի 30, նա պարզաբանում էր, որ պատերազմի ժամանակ ամուսինը ստիպված էր վաճառել նկարները ցածր գներով։

1675 թ. Վերմեերը հիվանդացավ և մի քանի օրից մահացավ։ 1675 թ. դեկտեմբերի 15 Վերմեերը հուղարկավորվեց ընտանեկան դամբարանում, Դելֆտի Աուդե Կերկ եկեղեցում։ Կինը ստիպված էր հրաժարվել ժառանգությունից և հանձնել այն պարտատերերին։

Յան Վերմեերի պատվին կոչել են աստերոիդ (4928) Vermeer, որը հայտնաբերվել է Ղրիմի աստղադիտարանում 1982 թ.-ի հոկտեմբերի 21-ին։

Վերմեերի աշխատանքների մեծամասնությունը իրենցից ներկայացնում են հանգամանորեն նկարած ինտերյերով կոմպոզիցիաներ սակավաթիվ կերպարներով։ Գործնականորեն չկան կրոնական թեմաներով նկարներ։

Վերմեերի նկարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս աշխարհում հայտնի է Վերմեերի ընդամենը 37 փոքրածավալ աշխատանք։ Նկարների թվագրությունը արվեստի պատմագրության համար մնում է սկզբունքային խնդիր, որովհետև նկարիչը թվագրել է ներկայումս հայտնի նկարներից միայն երեքը՝ Կավատուհու մոտ, Աստղագետը և Աշխարհագրագետը։ Մնացած բոլոր նկարների թվականները մոտավոր են, քանի որ պահպանված տեղեկություններն ու տվյալները բավարար չեն հստակ թվականներ նշելու համար[12]։

Նկար Վերնագիր Թվական Չափս, նյութ Գտնվելու վայրը
1 Քրիստոսը Մարթայի և Մարիամի տանը 1654/1655 160 × 142 սմ, Կտավ, յուղաներկ Շոտլանդիայի ազգային պատկերասրահ, Էդինբուրգ
2 Սուրբ Պրակսեդան (վերագրված է) 1655 101, 6 × 82, 6 սմ., կտավ, յուղներկ Այցելությունների շապելի թանգարան ֆր.՝ Musée de la Chapelle de la Visitation, Մոնակո (Բարբարա Պիաչեսկա Ջոնսոնի հավաքածու)
3 Դիանան ուղեկցորդուհիների հետ 1655/1656 98, 5 × 105 սմ, կտավ, յուղաներկ Մաուրիցհեյս, Հաագա
4 Կավատուհի 1656 143 × 130 սմ, կտավ, յուղաներկ Հին վարպետների պատկերասրահ, Դրեզդեն
5 Քնած աղջիկը 1657 87, 6 × 76, 5 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
6 Բաց պատուհանի մոտ նամակ կարդացող աղջիկը 1657 83 × 64, 5 սմ, կտավ, յուղաներկ Հին վարպետների պատկերասրահ, Դրեզդեն
7 Փողոց Դելֆտում 1657/1658 54, 3 × 44 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
8 Սպան և ծիծաղող աղջիկը 1658 49, 2 × 44, 4 սմ, կտավ, յուղաներկ Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
9 Գինու գավաթը 1658–1660 66, 3 × 76, 5 սմ, կտավ, յուղաներկ Գեղանկարչության պատկերասրահ, Բեռլին
10 Կաթնավաճառուհին (նկար, Վերմեեր) 1658–1660 45, 4 × 41 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
11 Գինու գավաթով աղջիկը 1659/1660 78 × 67, 5 սմ, կտավ, յուղաներկ Հերցոգ Անտոն Ուլրիխի թանգարան, Բրաունշվայգ
12 Դելֆտի տեսարան 1660/1661 98, 5 × 117, 5 սմ, կտավ, յուղաներկ Մաուրիցհեյս, Հաագա
13 Երաժշտության ընդհատված դաս 1660/1661 38, 7 × 43, 9 սմ, կտավ, յուղաներկ Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
14 Նամակ կարդացող կինը` կապույտով 1662–1664 46, 5 × 39 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
15 Երաժշտության դասը (Տղամարդն ու կինը` վիրջինալի մոտ) 1662–1665 74, 6 × 64, 1 սմ, կտավ, յուղաներկ Թագավորական հավաքածու, Բուքինգեմյան պալատ, Լոնդոն
16 Կինը կշեռքով (Մարգարիտներ կշռող կինը) 1662–1664 42, 5 × 38 սմ, կտավ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
17 Ջնար նվագող աղջիկը պատուհանի մոտ 1664 51, 4 × 45, 7 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
18 Մարգարտե վզնոցով կինը 1664 55 × 45 սմ, կտավ, յուղաներկ Բեռլինի պատկերասրահ
19 Ջրի կժով երիտասարդ կինը` պատուհանի մոտ 1664/1665 45, 7 × 40, 6 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
20 Մարգարտե ականջօղով աղջիկը 1665 45 × 40 սմ, կտավ, յուղաներկ Մաուրիցհեյս, Հաագա
21 Համերգը 1665/1666 69 × 63 սմ, կտավ, յուղաներկ Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Բոստոն (1990 թ.-ից՝ գողացված է)
22 Նամակ գրող աղջիկը` դեղինով 1665–1670 45 × 39, 9 սմ, կտավ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
23 Աղջկա գլուխ 1666/1667 44, 5 × 40 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
24 Սրինգով աղջիկը (վերագրված է) 1665/1670 20 × 17, 8 սմ, փայտ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
25 Կարմիր գլխարկով կինը 1666/1667 23, 2 × 18, 1 սմ, փայտ, յուղաներկ Արվեստի պետական պատկերասրահ, Վաշինգտոն
26 Կինը, նամակը և աղախինը 1667/1668 89, 5 × 78, 1 սմ, կտավ, յուղաներկ Ֆրիկի հավաքածու, Նյու Յորք
27 Աստղագետը 1668 50, 8 × 46, 3 սմ, կտավ, յուղաներկ Լուվր, Փարիզ
28 Աշխարհագրագետը 1668/1669 53 × 46, 6 սմ, կտավ, յուղաներկ Շտեդել, Ֆրանկֆուրտ (Մայն)
29 Սիրային նամակ 1669/1670 44 × 38, 5 սմ, կտավ, յուղաներկ Ռեյկսմուզեում, Ամստերդամ
30 Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր) 1669/1670 24, 5 × 21 սմ, կտավ, յուղաներկ (տեղադրված է փայտի վրա) Լուվր, Փարիզ
31 Նամակ գրող կինը և աղախինը 1670 71 × 59 սմ, կտավ, յուղաներկ Իռլանդիայի պետական պատկերասրահ, Դուբլին
32 Վիրջինալի առջև նստած աղջիկը 1670 25, 5 × 20 սմ, կտավ, յուղաներկ Վիննի հավաքածու, Լաս Վեգաս
33 Հավատի այլաբանությունը 1671–1674 114, 3 × 88, 9 սմ, կտավ, յուղաներկ Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
34 Կիթառահարուհին 1672 53 × 46, 3 սմ, կտավ, յուղաներկ Քենվուդ հաուզ, Լոնդոն
35 Նկարչի արվեստանոցում 1673 130 × 110 սմ, կտավ, յուղաներկ Արվեստի պատմության թանգարան, Վիեննա
36 Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը 1673–1675 51, 7 × 45, 2 սմ, կտավ, յուղաներկ Ազգային պատկերասրահ, Լոնդոն
37 Վիրջինալ նվագող աղջիկը` նստած 1673–1675 51, 5 × 45, 5 սմ, կտավ, յուղաներկ Ազգային պատկերասրահ, Լոնդոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Վերմեեր» հոդվածին։