Թուրգութ Օզալ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թուրգութ Օզալ թուրքերեն՝ Turgut Özal | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալաթիա, Թուրքիա |
Մահացել է | ապրիլի 17, 1993[1][2][4][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Անկարա, Թուրքիա |
Գերեզման | Topkapı Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
Կրթություն | Ստամբուլի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Ամուսին | Semra Özal? |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի վարչապետ, Թուրքիայի նախագահ, Թուրքիայի փոխվարչապետ, Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Թուրքիայի վարչապետ |
Կուսակցություն | Հայրենիքի կուսակցություն և National Salvation Party? |
Պարգևներ և մրցանակներ | և [5] |
Երեխաներ | Ahmet Özal? |
Ստորագրություն | |
Turgut Özal Վիքիպահեստում |
Թուրգութ Օզալ (թուրքերեն՝ Turgut Özal) (հոկտեմբերի 13, 1927, Մալաթիա - ապրիլի 17, 1993, Անկարա), թուրք քաղաքական և պետական գործիչ, Թուրքիայի ութերորդ նախագահը։ Իր կառավարման ժամանակ (սկզբից որպես նախարարների խորհրդի նախագահ, իսկ հետո երկրի նախագահ) տնտեսական բարեփոխումների շնորհիվ զգալիորեն բարձրացրել է Թուրքիայի համախառն ազգային արդյունքը՝ հասցնելով այն Օսմանյան կայսրության 1908 թվականի արդյունքին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրգութ Օզալը ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 13-ին, Մալաթիա քաղաքում։ Թուրգութի հայրը բանկային աշխատող է եղել, իսկ մայրը՝ Խազիֆը, եղել է տարրական դպրոցի ուսուցչուհի։ Թուրգութի ծնվելուց որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Սիլիֆիկ, իսկ 1931 թվականին՝ Սոգուտ, որտեղ Թուրգութը սկսում է սովորել։ Հոր աշխատանքի հետ կապված ընտանիքը շատ է տեղափոխվել։ Վերջինիս արդյունքում Թուրգութը ստացել է իր միջնակարգ կրթությունը Մարդինում, իսկ ավագ դպրոց է գնացել Կոնում և Կայսերում։ Այնուհետև սովորել է Ստամբուլի տեխնիկական համալսարանում, որն ավարտել է 1950 թվականին՝ ստանալով ինժեների մասնագիտություն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին Օզալն ամուսնալուծվել է։ Ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է իր գործընկերուհու՝ Սեմիրե Օզայի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ահմեդ, Զեյնեբ, Էֆե։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-1952 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում։ Բանակում ծառայելուց հետո դասախոսություններ է կարդացել Մերձավոր Արևելյան տեխնիկական համալսարանում։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է տարբեր պետական հաստատություններում և մասնավոր սեկտորի ձեռնարկություններում։ 1971 թվականին ապագա նախագահը կրկին գնացել է ԱՄՆ, որտեղ նա աշխատել է Համաշխարհային բանկի ապարատում։
1980 թվականի սեպտեմբերի 14-ին Օզալը դառնում է էկոնոմիկայի փոխնախարար Ուլուս Բյուլենտի խորհրդատուն։ 1982 թվականի հուլիսի 14-ին Օզալը հեռանում է այդ պաշտոնից։ 1983 թվականի մայիսի 20-ին հիմնում է «Հայրենիքի կուսակցություն» կուսակցությունը։ Կուսակցությունը բնութագրելով՝ Օզալն ասել է, - «Մենք պահպանողականներ ենք բարոյականության հարցում, ազատամիտներ ենք էկոնոմիկայի հարցում և պրոգրեսիստներ ենք այն բոլոր հարցերում, որոնք վերաբերում են հասարակական արդարությանը»։ 1983 թվականի պառլամենտի ընտրությունների ժամանակ իր կուսակցությունը ստանում է հնարավոր 400 տեղերից 211-ը։ Տուրգուտ Օզալը դառնում է Թուրքիայի 45-րդ վարչապետը։ 1987 թվականի ընտրություններին Օզալի կուսակցությունն արդեն ստանում է 292 պատգամավորական տեղ, և Օզալը կրկին զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։
Անհաջող մահափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականի հունիսի 18-ին «Աթաթուրք» սպորտային դահլիճում «Հայրենիքի կուսակցություն» կուսակցության հանրագումարի ժամանակ Քարթալ Դեմիրաղը մահափորձ է կատարում Օզալի դեմ՝ երկու անգամ կրակելով և վիրավորելով նրա ձեռքը։ Կրակոցների արդյուքնում 18 մարդ է վիրավորվում։ Վիրավորների մեջ է եղել նաև նախարար Իմրեն Այքութը։ Սկզբից Քարթալ Դեմիրաղին մահապատժի են դատապարտում, որը հետո փոխարինվում է 20 տարի ազատզրկմամբ։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ անհրաժեշտ է լինում անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ Առաջին փուլում Թուրգութ Օզալը ստանում է 247 ձայն, իսկ իր հակառակորդ Ֆեթհի Չելիբաշը՝ 18: Երկրորդ փուլում Թուրգութը ստանում է 256, իսկ իր հակառակորդը՝ 17 ձայն։
1989 թվականի նոյեմբերի 9-ին Թուրգութ Օզալը պաշտոնապես դառնում է Թուրքիայի 8-րդ նախագահը։ Իր նախագահության ընթացքում ամենանշանակալից իրադարձությունն Իրաքի կողմից Քուվեյթի գրավումն է լինում։ Թուրգութ Օզալը մտածում էր, որ Սադամ Հուսեյնը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար, այդ պատճառով նա ակտիվորեն աջակցում էր ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը։ Երբ Օզալը ցանկացավ զորք մտցնել Իրաքյան Քուրդիստան, Թուրքիայի գերագույն հրամանատար Նեջիլ Թորումթայը հրաժարական տվեց։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետ Օզալը սկսեց կապեր հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հետ։ Օզալը նաև սկսեց վարել նոր ներքին քաղաքականություն, ըստ որի Թուրքիան պետք է դառնար ռեգիոնալ առաջնորդ։ Էկոնոմիկայում Թուրգութը շարունակեց Ադնան Մենդերեսի քաղաքականությունը։ Իր բարեփոխումների շնորհիվ Թուրքիան գրանցում է տնտեսական հաջողություններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Australian Honours Search Facility
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Մալաթիա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 1993 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի նախագահներ
- Թուրքիայի վարչապետներ
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Ստամբուլի պատգամավորներ
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ
- Քրդական ծագմամբ թուրքեր
- Թուրքիայի փոխվարչապետներ
- Թուրք սուննի մուսուլմաններ
- Անձինք Մալաթիայից
- Թուրքիայում սպանված անձինք
- Թուրքիայի նախարարներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ