Ախեն, Աախեն (գերմ.՝ Aachen[ʔaːχən], լատին․՝ Aquisgranum, հոլ.՝ Aken, ֆր.՝ Aix-la-Chapelle), առողջարանային և սահմանամերձ[2] քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում։ Քաղաքի բնակչությունը՝ ▲252 136 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց Գերմանիայի, Բելգիայի և Նիդերլանդների սահմանագլխին, ինչպես նաև քարածխային ավազանի կենտրոն (տարեկան արդյունահանվում Է 6-7 միլիոն ածուխ)։ Ունի տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերություն, ասեղների արտադրություն։ Միաժամանակ Ախենը առողջարան Է (ծծմբա-ջրածնային-աղային ջերմուկներ)։ Ցուցումները՝ ռևմատիզմ, վեներական, նյարդային և մաշկային հիվանդություններ։ 8-րդ դարի վերջին 9-րդ դարի սկզբին եղել է Կարլոս Մեծի աթոռանիստը, ավելի ուշ այստեղ են թագադրվել գերմանիայի թագավորները[3]։
Աախենը Գերմանիայի ամենաարևմտյան քաղաքն է, գտնվում է Բելգիայի և Նիդերլանդների սահմանին[4][5]։ Աախենում է գտնվում Աախենի համալսարանը։ 2009 թվականին Գերմանիայի ամենանորարարական քաղաքների ցանկում գրավել է 8-րդ տեղը[6]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 198)։