Ագրատ բատ Մալխատ
Ագրատ բատ Մալխատ | |
---|---|
Տեսակ | դև |
Սեռ | իգական |
Ագրատ բատ Մախլատ (եբրայերեն՝ אגרת בת מחלת, «Ագրատ Մախլատի դուստր»), երբեմն նաև Ագրատ կամ Իգրատ, կին դև հինդիների դիցաբանությունում։ Կաբալիստական գրականությունում նա չորս գլխավոր սուկուբներից էր, որոնք ամուսնացած էին Սամաելի հետ։ Դրանք էին Լիլիթը, Այշետը և Նահեման։ Նա օդում տեղափոխվում էր կառքով, նրա զորքը կազմում է մի քանի տասնյակ հազար (տարբեր աղբյուրներում մինչև 180 հազար), նրա զինվորները զայրույթի և ատելության հրեշտակներն են։ Երբեմն նրան նմանեցնում են Լիլիթին։ Ռավինիստական գրականությունում (հիմնականում՝ «Յալկուտ Խադաշ»-ում, XVII դար), նա դուրս է գալիս շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթվա գիշերը և շաբաթ օրը։ Այդ ժամանակ նա իրավունք ուներ վնասել մարդկանց։
Չորեքշաբթին և շաբաթը դա այն օրերն էին, երբ անապատների ճանապարհներին ավելի շատ մարդ կա քան շաբաթվա այլ օրերին։ Որովհետև շաբաթ օրերին հրեաները պատրաստվում են սուրբ օրվան։ Իսկ ինչ վերաբերում է չորեքշաբթվա գիշերներին, Թալմուդի ժամանակաշրջանում այդ գիշերը մարդ չի եղել՝ շուկաները կազմակերպվում էին երկուշաբթի և հինգշաբթի։ Գյուղացիները իրենց ապրանքով գնում էին քաղաք երկուշաբթվա և հինգշաբթվա գիշերը։ Եթե նրանք ավելի երկար էին մնում քաղաքում, ապա վերադառնում էին երեքշաբթի և ուրբաթ օրերը։
Ի տարբերություն այլ սուկուբների, Ագրատ բատ Մախլատը ոչ մեկին չի փորձում հմայել, նա հայտնվում է միայն սեռական ոլորտում ոչ պատշաճ վարքագիծ ունեցող մարդկանց մոտ։
Մի քանի կաբալիստական և Շլոմո բեն Ադերետի իսպանական դպրոցի աղբյուրներից Ագրատը ծնել է դևերի թագավոր Ասմոդեին Դավիթ թագավորից։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրատ բատ Մախլատի ծագումնաբանությունը հին աղբյուրներում չեն գտնվել։ Միակ աղբյուրը նրա ծագումնաբանության մասին գրված է «Քետեմ Պազ» («Սպիտակ ոսկի», 1570) գրքում և այնտեղ ասվում է.
Հնում Եգիպտոսում ապրում էր մի մարդ, ով գիտեր այն ամենը, ինչը վերաբերում էր կախարդությանը։ Մի անգամ անապատում նա հանդիպում է մի քարանձավի, իսկ այնտեղ կար մի հին գիրք, որտեղ գրված էին մի շարք կախարդական բաղադրատոմսեր։ Եվ նա սկսեց դրանք ուսումնասիրել և օգտագործել դրանք, այդպես նա դարձավ աշխարհահռչակ կախարդ, ոչ մի եգիպտական կախարդ չէր կարող նրա հետ համեմատվել։ Նա ուներ մի աղջիկ, որին նա սովորեցնում էր բոլոր կախարդական գիտելիքները։
Երբ Աբրահամի որդին՝ Իզմաիլը սկսեց ապրել Պարան անապատում, մայրը նրան եգիպտուհի կին գտավ։ Այդ եգիպտուհին կախարդի աղջիկն էր։ Նա Իզմաելին տարբեր բաներով հրապուրում էր և մոլորեցնում, մինչև Աբրահամը չեկավ և չհամոզեց Իզմաելին բաժանվել նրանից։ Լինելով հղի, նա գնաց անապատ և ծնեց մի գեղեցիկ աղջկա։ Չկար նրա նման գեղեցկուհի։ Իսկ անապատի այդ մասում կառավարում էր մի դև, Իգերտիել անունով։ Դևը սիրահարվեց նրան և այդ սիրուց ծնվեց մի աղջիկ, հոր պատվին կոչեցին Ագրատ։ Դա էլ հենց Ագրատ բատ Մալխատն էր՝ Իզմաելի դուստրը, ով շարժվում է հարյուր ութսուն հազար ատելության ու բարկության հրեշտակների շքախմբով։ - «Քետեմ Պազ», Շիմոն Լավի, Տրիպոլիի րաբունապետ
|
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Демонология // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
- Демонология — статья из Электронной еврейской энциклопедии
- Иудаистические религиозные представления // Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах. — М.: Центрполиграф. В. Д. Гладкий. 1998.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեիր Բադխեն։ Հրեական դժոխք։ Քաղաքակրթության կամուրջներ / Գեշարիմ, 2006 թ. (Կաբալա և հրեական ավանդույթ)
|