Ադլի Մանսուր
Ադլի Մանսուր արաբ․՝ عدلي منصور | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ[1] |
Կրթություն | Կահիրեի համալսարան (1970), Վարչական ազգային դպրոց (1977) և Faculty of Law Cairo University? (1970) |
Մասնագիտություն | մագիստրատ, դատավոր, քաղաքական գործիչ և փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | President of Egypt?, Chief Justice of the Supreme Constitutional Court of Egypt? և Supreme Constitutional Court of Egypt justice? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Adli Mansur Վիքիպահեստում |
Ադլի Մանսուր, (արաբ․عدلي منصور, դեկտեմբերի 23, 1945)[2], Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[3] 2013 թվականի հուլիսի 3-ից մինչև 2014 թվականի հունիսի 8-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադլի Մանսուրը ծնվել է 1945 թվականին։ 1967 թվականին նա ավարտել է Կահիրեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է նաև Ֆրանսիայի Ազգային հեղինակավոր կառավարման դպրոցում (1977թվական)։ Մանսուրը երկար ժամանակ աշխատել է որպես դատավոր կրոնական, քաղաքացիական և քրեական[4]։ «1992 թվականին Ադլի Մանսուրը դարձավ Եգիպտոսի Սահմանադրական դատարանի անդամ, եղել է ղեկավարի տեղակալ։ Մասնակցում էր 2012 թվականին կայացված նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, որի արդյունքում Մուհամմեդ Մուրսին եկավ իշխանության գլուխ։ Հուլիսի 1-ին Մուրսիի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ։ Հուլիսի 3-ին Մուրսիի հեռացումից հետո պարզ դարձավ, որ Մանսուրը ժամանակավորապես ստանձնելու է պետության ղեկավարի պաշտոնը։ Նա ղեկավարելու է երկիրը, մինչև Եգիպտոսում արտահերթ ընտրություններ չլինեն։
Եգիպտոսի նախագահի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 4-ին երդում տվեց Եգիպտոսի ժամանակավոր նախագահի պաշտոնում։ Մանսուրի պարտականությունների մեջ մտնելու էր քաղաքական ճգնաժամից Եգիպտոսի դուրս բերման ռազմական «ճանապարհային քարտեզը», այդ թվում նաև ընդդիմադիրների կողմից առաջադրվող նոր սահմանադրության ու ժամանակավոր կառավարության ստեղծումը։
2013 թվականի հուլիսի 5-ին լուծարեց Եգիպտոսի խորհրդարանը և փոխեց Եգիպտոսի հետախուզության վարչության պետին։ Նա աշխատանքից հեռացրեց Մուհամմեդ Ռաաֆաթ Շեհաթին՝ նշանակելով նրան ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Ռաաֆատ Շեհատի փոխարեն հետախուզությունը ղեկավարեց Մուհամմեդ Ահմեդ[5]։ Հետախուզությունը ղեկավարում էր Մուհամմեդ Ահմեդ[6]։
2013 թվականի հուլիսի 9-ին Ադլի Մանսուրը նշանակեց նոր վաշրչապետ և[7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20130706062315/http://al-mashhad.com/News/%D8%A7%D9%84%D9%85%D8%B3%D8%AA%D8%B4%D8%A7%D8%B1-%D8%B9%D8%AF%D9%84%D9%8A-%D9%85%D9%86%D8%B5%D9%88%D8%B1-%D9%85%D8%B3%D9%84%D9%85/294299.aspx (արաբ.)
- ↑ «Временным президентом Египта стал председатель Высшего конституционного суда». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ В Египте назвали имя временного главы страны
- ↑ Глава Конституционного суда Египта сменил Мохаммеда Мурси // Коммерсантъ. — 2013.
- ↑ Временный глава Египта распустил парламент
- ↑ Временный президент Египта распустил парламент
- ↑ «Биография временного президента Египта Адли Мансура». ՌԻԱ Նովոստի. 4 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադլի Մանսուր» հոդվածին։ |
|