Jump to content

Ալեքսանդր Բեկզադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բեկզադյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15 (27), 1879[1][2]
ԾննդավայրՇուշի, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 1, 1938(1938-08-01)[3] (58 տարեկան) կամ օգոստոսի 10, 1939(1939-08-10)[1][2] (59 տարեկան)
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան, Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1902)[1] և Ցյուրիխի համալսարան (1911)[1]
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր[1] (1913)
Մասնագիտությունհեղափոխական, քաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններambassador of the Soviet Union to Hungary?
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
 Alexander Bekzadyan Վիքիպահեստում

Ալեքսանդր Հարությունի (Արտեմի) Բեկզադյան (սեպտեմբերի 15 (27), 1879[1][2], Շուշի, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 1, 1938(1938-08-01)[3] կամ օգոստոսի 10, 1939(1939-08-10)[1][2], Կոմունարկայի կրակահրապարակ), հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1913)[4]։ 1920 թվականի նոյեմբերից նշանակվել է ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1926-1930 թվականներին եղել է Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ և առևտրի ժողկոմ։ 1930-1934 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպանն էր Նորվեգիայում, իսկ 1934-1937 թվականներին՝ Հունգարիայում։ ՌՍԴԲԿ անդամ (1903 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը։ 1900-1902 թվականներին սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1911 թվականին ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակաքաղաքական ֆակուլտետը[5]։ Գործուն մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի կուսակցությունների հետ։ 1914 թվականին աշխատել է Բաքվում, ապա՝ Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականին եղել է Հայաստանը խորհրդային հռչակող հեղկոմի անդամ, առաջին կառավարության արտգործժողկոմ։ 1920 թվականի դեկտեմբերին և 1921 թվականի հունվարին Թուրքիայի կառավարությանը նոտաներ է հղել՝ պահանջելով դադարեցնել գրավված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել բանակցություններ սկսել Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար։ Սակայն թուրքական կողմը պահանջել է արգելել Բեկզադյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության մասնակցությունը 1921 թվականի փետրվար-մարտին Մոսկվայի բանակցություններին՝ պատճառաբանելով Հայաստանում սկսված հակախորհրդային զինված ապստամբությունը[6]։ Հետագա տարիներին կատարել է դիվանագիտական աշխատանք։

Ստալինիզմի զոհ է։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել։ Մահացել է 1939 թվականի օգոստոսի 10-ին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 224.
  3. 3,0 3,1 3,2 Бекзадян Александр Артемьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Натура, Александр Иванович; Маховская, Анастасия Андреевна (2017 թ․ հուլիսի 14). «Социально-психологический портрет личности преступника, совершающего незаконное лишение свободы». Теория и практика общественного развития (7): 68–71. doi:10.24158/tipor.2017.7.14. ISSN 1815-4964.
  5. Мотохару, Томохиро (2014). «Т. В. Бернюкевич. Буддизм в российской философской культуре: "Чужое" и "свое" , Москва, Книжный дом "Либроком", 2009, 160 стр». Japanese Slavic and East European Studies. 35 (0): 129–133. doi:10.5823/jsees.35.0_129. ISSN 0389-1186.
  6. «Конкретные вопросы, изложение мнении по которым представляло бы особый интерес для комиссии». dx.doi.org. 2003 թ․ մարտի 15. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Golubinsky, Aleksey (2016). «Site of the Russian State Archive of Ancient Acts (Moscow)». ISTORIYA. 7 (7). doi:10.18254/s0001751-5-1. ISSN 2079-8784.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետյան Հ․ Ն․, Մեծ պայքարի մարդիկ, Ե․, 1967։

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բեկզադյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բեկզադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 379