Ալեքսանդր Թարխանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Թարխանյան | |
---|---|
Ծնվել է | 1863 |
Ծննդավայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 29, 1903 |
Մահվան վայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Ալեքսանդր Նիկողայոսի Թարխանյան (1863, Ղզլար, Ռուսական կայսրություն - հուլիսի 29 (օգոստոսի 11), 1903, Բաթում Ռուսական կայսրություն), հայ թարգմանիչ, թատերական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1863 թվականին դաղստանյան Ղզլար քաղաքում։ Սովորել է Վլադիկավկազի ռեալական դպրոցում, հետագայում զբաղվել է ուսուցչությամբ։ 1891-1892 թթ. եղել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի խաղացանկային հանձնաժողովի անդամ, 1893-1903 թթ.` «Թատրոն» հանդեսի խմբագիր-հրատարակիչ։
Թարգմանել է Հենրիկ Իբսենի «Ուրվականներ», Սարդուի և Մորոյի «Մադամ Ման Ժեն», Սարդուի «Տոսկա», Հերման Զուդերմանի «Պատիվ» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են թատրոնում։
Մահացել է 1903 թվականին, Բաթումում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005
|