Jump to content

Ալեքսանդր Օպարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Օպարին
Ծնվել էմարտի 2, 1894(1894-03-02)[1][2][3][…]
Ուգլիչ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էապրիլի 21, 1980(1980-04-21)[5][2][1][…] (86 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան, կենսաքիմիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան[6] և Bach Institute of Biochemistry RAS?
Գործունեության ոլորտԿենսաքիմիա[7], կենսաբանություն և քիմիա[7]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[9][8][10], Լեոպոլդինա, Բեռլինի գիտությունների ակադեմիա և International Society for the Study of the Origin of Life?[6]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[11][7]
Եղել է գիտական ղեկավարMikheil Bokuchava? և Բորիս Վարդապետյան
Պարգևներ
 Aleksandr Oparin Վիքիպահեստում

Ալեքսանդր Իվանովիչ Օպարին (ռուս.՝ Александр Иванович Опарин, մարտի 2, 1894(1894-03-02)[1][2][3][…], Ուգլիչ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 21, 1980(1980-04-21)[5][2][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1927–1934 թվականներին եղել է շաքարի արդյունաբերության կենտրոնական ինստիտուտի տնօրենի տեղակալ և կենսաքիմիական լաբորատորիայի վարիչ, միաժամանակ (1929–1931) Մոսկվայի Դմիտրի Մենդելեևի անվան քիմիա–տեխնոլոգիական ինստուտի պրոֆեսոր, 1942–1960 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բույսերի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1935 թվականին Ա․ Բախի հետ մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի (այժմ՝ Ա․ Բախի անվան) ինստիտուտի կազմակերպմանը, եղել այդ ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946 թվականից՝ ռեկտոր, 1948–1955 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բուսական հումքի վերամշակման, ֆերմենտաբանության և տեխնիկական կենսաքիմիայի, Երկրի վրա կյանքի ծագման հարցերի ուսումնասիրությանը։ Ցույց է տվել, որ մի շարք սննդանյութերի տեխնիկական մշակման արտադրության հիմքում ընկած է կենսակատալիզի երևույթը։ Մշակել է տեխնիկական կենսաքիմիայի հիմունքները ԽՍՀՄ–ում։ Երկրի վրա կյանքի ծագման հարցերի շուրջ Օպարին հանդես է եկել 1922 թվականին՝ Ռուսաստանյան բուսաբանների ընկերության նիստում, ապա հրատարակել «Կյանքի ծագումը» գիրքը (1924)։ Ըստ Օպարիի կյանքը Երկրի վրա ստեղծվել է անօրգանական, անկենդան մատերիայից, որ Երկրի վրա երկարատև էվոլյուցիայի փուլերից մեկում առաջացել են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կյանքի ծագումը դարձել է հնարավոր և անխուսափելի։ Օպարիի տեսության առանձին դրույթներ հաստատվեցին փորձնականորեն։ Օպարիի կյանքի ծագման Ա․ Ի․ Չպարին ուսումնասիրության միջազգային ընկերության պրեզիդենտն էր (1970 թ.)։ Այդ ընկերությունը 1977 թ. սահմանել է Օպարիի անվան ոսկե մեդալ։ Օպարին արտասահմանյան հինգ երկրների ԳԱ պատվավոր անդամ էր, խորհրդային կենսաքիմիկոսների ազգային կոմիտեի նախագահը (1952 թ.)։ Լենինյան (1974), Ա․ Բախի անվան, Քալինգի (ՅՈԻՆԵՍԿՕ, 1976), Մ․ Լոմոնոսովի անվան (1980) մրցանակներ և Ա․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ։ Պարգևատրվել է Լենինի 5, Աշխատանքային կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Опарин Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 18 : Никко — Отолиты. — С. 409—410.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 «Я был рад и ошеломлён находкой сокровищницы материалов по российской генетике», “I Was Delighted and Aghast at the Treasure Trove of Materials on Russian Genetics” // Историко-биологические исследования — 2018. — Vol. 10, Iss. 1. — P. 52—80. — ISSN 2076-8176; 2500-1221
  7. 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 Бровина А. А., Рощевский М. П., Рощевская Л. П. Исследования физиологии растений д.б.н. А.Л. Курсанова в Коми АССР в годы Великой Отечественной войны, Studies on plant physiology conducted by A. L. Kursanov, Doctor of Biological Sciences, in the Komi ASSR during the Great Patriotic War (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 2. — С. 44—66. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24411/2076-8176-2020-12003
  9. Рожнов В. В., Найденко С. В. История биологической науки в истории академического здания на Ленинском проспекте в Москве, The history of biological science in the history of the academic building on Leninsky Prospekt in Moscow (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 1. — С. 7—23. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24411/2076-8176-2021-11001
  10. 10,0 10,1 Кузовкин Г. В., Мартин Б. «К счастью для меня, я начал свое образование в 1944 году и поэтому мог изучать классическую генетику», “Fortunately for me, I started studying in 1944 and could therefore study classical genetics” (ռուս.) // Историко-биологические исследования — 2019. — Т. 11, вып. 2. — С. 76—95. — ISSN 2076-8176; 2500-1221
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. https://www.unesco.org/en/prizes/popularization-science/laureates
  13. https://darse.fr/v2/wp-content/uploads/2022/12/Biologie_et_medicine_en_France_et_en_Rus-1.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Օպարին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 551