Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Կոնդրատիի Սավրասով (ռուս. ՝ Алексей Кондратьевич Саврасов , մայիսի 12 (24) , 1830 , Մոսկվա , Ռուսական կայսրություն [ 1] - սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8 ), 1897 , Մոսկվա , Ռուսական կայսրություն [ 1] ), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության հիմնադիր անդամ։
1844-1854 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում ։ Պերեդվիժնիկների ընկերության հիմնադիր-անդամ։ Սավրասովի վաղ շրջանի գործերում գերակշռողը ռոմանտիկական էֆեկտներն են («Կրեմլը ամպամած եղանակին», 1851)։ 1850-1860-ական թվականներին հաճախ է պատկերել հանդարտ, պատմողական տիպի բնանկարներ , ձգտել գունային ամբողջականության («Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում» , 1869), լուսաստվերի հուզական հնչողության։ Սավրասովի բնապատկերային խնդիրների որոնումների հանրագումարը «Սերմնագռավները վերադարձան» (1871) կտավն է։ Քնարականությունը, պլեների նկատմամբ հետաքրքրությունը բնորոշ է նաև հետագա գործերին («Միջգյուղյա ճանապարհ» , 1873, «Բակ», 1870-ական թվականներին, թվարկվածները՝ Տրետյակովյան պատկերասրահ , Մոսկվա )։ Լինելով ռուսական քնարական բնանկարի խոշոր ներկայացուցիչ, Սավրասովը մեծ ազդեցություն է գործել XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս բնանկարիչների (Կոնստանտին Կորովին , Իսահակ Լևիտան ) վրա։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Саврасов Алексей Кондратьевич // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 207 )։
Ընկերության հիմնադիրներ (1870)
Ընկերության անդամներ (1870-1923)
Ընկերության անդամների խմբակային լուսանկար (1885)