Ալթա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ալթա | |||||
բուկմոլ՝ Alta | |||||
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Համայնք | Ֆինմարք[1] | ||||
Հիմնադրված է | 1863[2] թ. | ||||
Մակերես | 3849,6 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | բուկմոլ | ||||
Բնակչություն | ▲21 317 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Պաշտոնական կայք | alta.kommune.no(նորվ.) | ||||
| |||||
Ալթա[4][5][6] (նորվ.՝ Alta), քաղաք և կոմունա Ֆինմարք ֆյուլքեում` Նորվեգիայի հյուսիսում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամունան Ալթա են անվանել հարևան Ալտա-ֆյորդի անվանումից։ «Ալթա» բառն ըստ էության հին սկանդինավյան դիցաբանության մեջ կարապի անունն է։ Կամ էլ ֆիննական alaattia բառից, որը տեղանքի անվանումն է։ Մինչ 1918 թվականը կոմունան անվանել են Alten:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն տեղանքը, որտեղ ներկայումս տարածված է քաղաքի տարածքը, հին ժամանակներում ապրել են կոմս անվանումով ժողովուրդները։ Այդ մասին են վկայում Ալթայի ժայռապատկերները, որոնք ստեղծվել են մոտավորապես 4200 թվականին մեր թվարկությունից առաջ, և մինչև մինչև 500 թվականը մեր թվարկությունից առաջ։
Ալթա-Տալվիկի մունիցիպալիտետը ձևավորվել է 1838 թվականին, իսկ 1868 թվականին այն տրոհվում է Ալթա և Տալվիկ առանձին կոմունաների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալթայի հարավ-արևմուտքում գտնվող Ալթա-ֆյորդի մոտ տեղակայվել էին ֆաշիստական Գերմանիայի Քրիգսմարինե զորքերը։ Այսօր այդ հատվածում տեղակայաված է «Տիրպից լինկորի թանգարանը»։
Պատերազմի վերջին հատվածում քաղաքն ավերվում է ու հրդեհվում։ Ավարտից հետո այն տարիների ընթացքում վերականգնվում է։
1964 թվականին Ալթա և Տալվիկ կոմունաները կրկին վերամիավորվում են և կոչվում Ալթա։
1970-ական թվականներին քաղաքում զանգվածային խռովություններ հասունացան։ Մասնակիցները հիմնականում սաամներն էին, որոնք պայքարում էին, որպեսզի Ալթա գետի վրա ջրաէլեկտրակայան չկառուցվի։ Սակայն ոչինչ հաշվի չառնվեց և այն կառուցվեց։
2000 թվականի հունվարի 1-ին Ալթային միացան նաև հարևան մի քանի բնակավայրեր և արդյունքում ձևավորվեց նոր քաղաք, որը կոչվեց Ալթա։ Դրանից հետո քաղաքի բնակչության թիվը անընդհատ աճում է։
Տեղադրություն և բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալթան գտնվում է Ալթա-ֆյորդի[7], որը Նորվեգական ծովի մաս է կազմում։ Ֆյորդի երկարությունը 40 կմ է։
Ալթան այսօր համարվում է Ֆինմարքի ամենամեծ քաղաքը։ Բնակչությունը կազմում է շուրջ 18 հազար։
Այստեղ կա օդանավակայան[7]։ Հրատարակվում է Altaposten օրաթերթը հինգ հազար տպաքանակով (2010 թվականի տվյալներով)[8]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալթա քաղաքի գլխավոր տեսարժանությունը համարվում է ժայռապատկերները։ Հյուսիսային Նորվեգիայի 5000 ժայռապատկերներից միայն 3000-ը հենց այստեղ է գտնվում։ Այն համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ 1985 թվականին Ալթայի ժայռապատկերները մտցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-յի Համաշխարհային ժառանգության կազմ։
Մյուս տեսարժան վայրերից են համարվում նաև հյուսիսափայլի աստղադիտարանը՝ «Հալդեն», որը Սուկկերթրոփեն լեռան վրա է և հիմնադրվել է 1899 թվականին[6]։ Այս գիտահանրամատչելի կառույցը հասանելի է զբոսաշրջիկների այցելության համար[7]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nye fylkes- og kommunenummer fra 2024(նորվ.) — 2022.
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 84. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023 — Statistics Norway, 2023.
- ↑ Норвегия. Справочная карта. 1:2 500 000. — Изд. четвёртое. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
- ↑ Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 15. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
- ↑ 6,0 6,1 Կաղապար:КЭ
- ↑ 7,0 7,1 7,2 Александрова И. Норвегия: в поисках северного сияния // Norge.ru — 20 июня 2009.(Ստուգված է 3 հունվարի 2012)
- ↑ Aviskatalogen, tall fra nettsidene til Mediebedriftenes Landsforening Արխիվացված 2012-02-25 Wayback Machine(նորվ.)
- ↑ Կաղապար:КЭ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Панорама города(չաշխատող հղում)'
- Сайт «Музея линкора Тирпиц» Արխիվացված 2019-02-19 Wayback Machine(նորվ.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալթա» հոդվածին։ |
|