Jump to content

Ալյոնա Խմելնիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Խմելնիցկայա
Ծնվել էհունվարի 12, 1971(1971-01-12)[1] (53 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Ամուսին(ներ)Տիգրան Քեոսայան
Երեխա(ներ)Ալեքսանդրա Քեոսայան

Ալյոնա (Ելենա[2]) Ալեքսանդրովնա Խմելնիցկայա (ռուս.՝ Алёна Александровна Хмельницкая, հունվարի 12, 1971(1971-01-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնա (Ելենա) Խմելնիցկայան ծնվել է 1971 թվականի հունվարի 12-ին Մոսկվայում, արիստոկրատների ընտանիքում։ Ծնողները եղել են բալետի արտիստներ։ Հայրը՝ Ալեքսանդր Խմելնիցկին (ծնվել է 1938 թվականի մարտի 1-ին)[3] և մայրը՝ Վալենտինա Կոնստանտինովնա Սավինան (ծնվել է 1939 թվականի հունիսի 6-ին) քսան տարի պարել են Մեծ թատրոնում։ Դեռ թատրոնում աշխատելու տարիներին Ալեքսանդր Խմելնիցկին սկսել է դասավանդել խորեոգրաֆիայի ուսումնարանում։ Վալենտինա Սավինան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանն ու դարձել բալետմայստեր։ Եղել է Վլադիմիր Վասիլևի օգնականը, երբ նա Մեծ թատրոնում բեմադրել է «Մակբեթը» և «Յունոնա և Ավոս» ներկայացման խորեոգրաֆիան «Լենկոմ» թատրոնում։ 1983 թվականից բեմադրել է Վյաչեսլավ Զայցևի ցւցադրությունները Նորաձևության տանը[4][5]։ Հետագայում Ալյոնա Խմելնիցկայայի ծնողները տեղափոխվել են Գերմանիա, որտեղ սկսել են զբաղվել մանկավարժական գործունեությամբ[6]։

Ալյոնա Խմելնիցկայան մանկության տարիներին զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ և սեղանի թենիսով (հաղթել է մի քանի քաղաքային մրցաշարերում)։ Որոշ ժամանակ հաճախել է Մոսկվայի Վ․ Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտի նախապատրաստական բաժին[5]։

Սովորել է Մոսկվայի № 12 ֆրանսերենի թեքումով միջնակարգ դպրոցում[5]։

1988 թվականին՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Մոկվայի Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետ (կուրսի ղեկավար՝ Իվան Տարխանով), որն ավարտել է 1992 թվականին։ Այդ կուրսի շրջանավարտներից են եղել Յուրի (Գոշա) Կուցենկոն, Վյաչեսլավ Ռազբեգաևը, Եկատերինա Սեմյոնովան, Քսենյա Էնտելիսը և այլք[7]։ Ինստիտուտի երկրորդ կուրսում սովորելիս անցել է քաստինգն ու ընդգրկվել Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոնի, որտեղ 1990-1994 թվականներին մարմնավորել է Կոնչիտային «Յունոնա և Ավոս» ներկայացման մեջ։ Զուգահեռաբար նկարահանվել է կինոյում[5]։

Ալյոնա Խմելնիցկակայային լայն ճանաչում է բերել Ջեկ Լոնդոնի համանուն վեպի մոտիվներով ռեժիսոր Վլադիմիր Պոպկովի կողմից նկարահանված «Երեքի սիրտը» (1992) ռուս-ուկրաինական համատեղ արտադրության արկածային գեղարվեստական ֆիլմում կատարած գլխավոր դերը (Լեոնսիա Սոլանո)։ Այդ ֆիլմում նրա խաղընկերներն են եղել Սերգեյ Ժիգունովը (Հենրի Մորգան) և Վլադիմիր Շևելկովը (Ֆրենսիս Մորգան)[8]։

1993 թվականին դերասանուհին ամուսնացել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ 1994 թվականին դստեր՝ Ալեքսանդրայի ծնվելուց հետո ստիպված է եղել հեռանալ թատրոնից։ Այդ ժամանակ Ռուսաստանը գտնվել է տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվել է գնաճով ու գործազրկությամբ։ Անկում է ապրել Ռուսաստանի կինեմատոգրաֆիան, այդ պատճառով էլ Ալյոնա Խմելնիցկայան երկու տարի որպես գործադիր տնօրեն աշխատել է հագուստի խանութում, որը բացել էին իր ընկերները[5]։

1994 թվականին վարել է «Առավոտյան փոստ» (ռուս.՝ «Утренняя почта») երաժշտական-ժամանցային հաղորդման մի քանի թողարկումներ «Օստանկինո» 1-ին ալիքով։

2009-2010 թվականներին Ալյոնա Խմելնիցկայան ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի հետ վարել է հայտնի անձանց ընտանեկան գաղտնիքներին նվիրված «Ты и я» հեռուստաշոուն «Ռոսիա» հեռուստաալիքով[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին ամուսին (1993-2014 թվականներ)՝ Տիգրան Քեոսայան (ծնվել է 1966 թվականի հունվարի 4-ին), կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, տեսահոլովակների ռեժիսոր և հեռուստահաղորդավար։ Ամուսնացել են 1993 թվականին[9] և ունեցել երկու դուստր։ Ամուսնությունը տևել է քսանմեկ տարի, և նրանք պաշտոնապես բաժանվել են 2014 թվականին, ինչից հետո պահպանում են ընկերական հարաբերություններ[4][10][11][12][13][14]։
    • Դուստրը՝ Ալեքսանդրա Քեոսայան (ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 21-ին), Մոսկվայում ավարտել է միջնակարգ դպրոսն էքստեռն կարգով, երկու տարի սովորել է Մեծ Բրիտանիայում, որտեղ ստացել է արտասահմանյան բուհ ընդունվելու համար անհրաժեշտ «International Baccalaureate» («IB») միջազգային դիպլոմ, որը որոշվել է անգլերենի տիրապետման մակարդակով։ 2017 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Տիշի արվեստի դպրոցը (անգլ.՝ «Tisch School of the Arts»)՝ ստանալով կինոռեժիսուրայի հետ կապված մասնագիտություն[5][14],
    • Դուստրը՝ Քսենյա Քեոսայան (ծնվել է 2010 թվականի հուլիսի 7-ին)[14][15],
  • Չգրանցված ամուսնություն՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Սինյուշին (ծնվել է 1984 թվականին[16]), գործարար, զբաղվում է տարբեր շոուների համար ձայնային ու լուսային սարքավորումների վարձույթով։ Ամուսնացած է եղել և ունի որդի։ Ալեքսանդր Սինյուշինի հետ իր հարաբերությունների մասին Ալյոնա Խմելնիցկայան խոստովանել է «Մոխրոտը» մյուզիքլի պրեմիերայի ժամանակ, որ տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 1-ին «Ռոսիա» թատրոնում։ Զույգն ապրում է միասին մոտավորապես 2016 թվականի ապրիլից, սակայն նրանց հարաբերություններն սկիզբ են առել դրանից առաջ[17][18][19]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանկայի դերասանների համագործակցություն (Մոսկվա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Stage Entertainment Russia»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016-2017 – «Մոխրոտը», համանուն բրոդվեյան մյուզիքլի ռուսական տարբերակը, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Չարլզ Ռոջերսն է, տեքստը գրել է Օսկար Համերսթայնը Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հիման վրա (Ռուսաստանի, Անգլիայի ու ԱՄՆ-ի համատեղ արտադրություն, բեմադրող ռեժիսոր՝ Լինդսեյ Պոզներ (անգլ.՝ Lindsay Posner), արժանացել է Լորենս Օլիվիեի բրիտանական թատերական բարձրագույն մրցանակի 1992 թվականին։ Մյուզիքլը ներկայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը Մոսկվայի «Ռոսիա» թատրոնի բեմում) – Մադամ (Մոխրոտի խորթ մայրը)[13][19][21][22][23][24]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Կարամբոլինա-կարամբոլետա Карамболина-карамболетта внучка
1986 ֆ Ցրիչ Курьер աղջիկ երեկույթում (տիտրերում նշված չէ)
1987 ֆ Փարախ Загон էպիզոդ
1991 ֆ Ժամադրությունների տուն Дом свиданий Նատալյա Վասիլևնա Սոկոլովա, թանգարանի աշխատող
1991 ֆ Հեքիաթ առևտրականի դստեր և խորհրդավոր ծաղկի մասին Сказка о купеческой дочери и таинственном цветке հաղորդավար
1992 ֆ Իրավարար Арбитр Աննա, Անդրեյի կինը
1992 ս Երաժշտական կանխատեսում Музыкальный прогноз
1992 ֆ Երեքի սիրտը Сердца трёх Լեոնսիա Սոլանո[8]
1992 ֆ Սպանությու Սանշայն Մենորում Убийство в Саншайн-Менор միսս Մալբորո
1993 ֆ Ակամա սուպերմեն, կամ Էրոտիկ մուտանտ Супермен поневоле, или Эротический мутант Մարինա
1996 ս Ծիծաղելի գործեր, ընտանեկան գործեր Дела смешные — дела семейные
1999 ս Մահվան տնօրինություն Директория смерти Միլինդա Զասլավսկայա, դերասանուհի, գրողի կին
1999 ֆ Նախագահն ու նրա թոռնուհին Президент и его внучка Ալիսա, նախկին բուժքույր
2000 ֆ Игра в любовь Լարիսա
2000 ֆ Արծաթավուն հովտաշուշան Ландыш серебристый Իրմա, երգչուհի
2000 ս Տուրեցկու քայլերգ Марш Турецкого Ելենա Սավելևա
2000 ֆ Սուրբ ծննդյան միստերիա Рождественская мистерия Աննա
2001 ս Տղամարդու աշխատանք Мужская работа Նատալյա Սմիրնովա, լրագրող
2001 ս Կանգառ ըստ պահանջի 2 Остановка по требованию 2 Վերա
2002 ս Տղամարդու աշխատանք 2 Мужская работа 2 Նատալյա Սմիրնովա, լրագրող
2002 ս Ռուս ամազոնուհիներ Русские амазонки Գալինա
2003 ֆ Փոքրիկ լորդի ուրախություններն ու տխրությունները Радости и печали маленького лорда Միննա
2003 ս Ռուս ամազոնուհիներ 2 Русские амазонки 2 Գալինա
2003 ս Ունդինա Ундина Տատյանա Պանչենկո, լուսանկարիչ, Ալյոնայի մայրը
2004 ս Արծաթավուն հովտաշուշան 2 Ландыш серебристый 2 Իրմա, երգչուհի
2004 ս Ունդինա 2։ Ալիքի կատարին Ундина 2. На гребне волны Տատյանա Պանչենկո, լուսանկարիչ, Ալյոնայի մայրը
2005 ս Ամենագեղեցիկը Самая красивая Նոննա Գոլիկովա, Իրինայի մայրը
2006 ֆ Նապաստակ անդունդի վրա Заяц над бездной Ռադա, գնչուհի
2006 ս Ո՞վ է տան տերը Кто в доме хозяин? դպրոցի տնօրեն
2006 ս Պետյա Հիանալի Петя Великолепный Վերոնիկա Ստրելեցկայա
2006 ֆ Три полуграции Ալիսա Սուխոտսկայա
2007 ս Любовь на острие ножа Թամարա Խլեբնիկովա
2007 ս Վճարված է մահվամբ Оплачено смертью Աննա Քամյու / Անեզ / Էմմա Քամմ
2007 ս Խուզարկու Պուտիլին Сыщик Путилин Պոլոնսկու կինը
2008 ֆ Պատրանք Мираж Վալերիա Չերնիշյովա (Լերա)
2008 ս Երես չեն թեքում սիրելով․․․ Не отрекаются любя… Նատալյա, դերասանուհի
2008 ս Ամենագեղեցիկը 2 Самая красивая 2 Նոնա Գոլիկովա, Իրինայի մայրը
2010 ֆ Մարդ կադրում Человек в кадре
2010 ս Адвокатессы Պոլինա Մորոզովա
2011 ս Костоправ Լինա Մադուևա
2011 ս Սև գայլեր Чёрные волки Լարիսա Կլիմենկո
2011 ֆ Յալթա-45 Ялта-45 Նինա
2012 ս Ո՞վ, եթե ոչ ես Кто, если не я? Էլլա Ֆլորենսկայա
2012 ֆ Սիրո օազիս Оазис любви Սվետլանա, Լերայի մայրը (գլխավոր դեր)
2012 ֆ Աստված իր ծրագրերն ունի У Бога свои планы Ալիսա Ֆոքս
2013 ս Ճակատագրական ժառանգություն Роковое наследство Լարիսա Տուրսունովա
2014 ս Մանեքենուհի Манекенщица Վիոլետա Արկադևնա
2015 ս Երեք երջանիկ կանայք Три счастливых женщины Միլենա, հոգեբան (գլխավոր դեր)
2015 ս Կուռքի գաղտնիքը Тайна кумира Մուրա Ալիչևա
2016 ս Նրա սրտի բանալին Ключ к его сердцу Նատալյա Դմիտրիևնա (գլխավոր դեր)
2016 ս Գարնանից կես ժամ առաջ За полчаса до весны Թամարա, Օլեգի կինը (գլխավոր դեր)
2016 ֆ Բժիշկ Врач Ալլա
2016 ս Հանցագործություն Преступление Նատալյա Սոնինա
2017 ս Սպասեք անսպասելիին Ждите неожиданного Նատալյա
2017 ֆ Տորբեև ամուսինների պատերազմն ու խաղաղությունը Война и мир супругов Торбеевых Ալյոնա Գրիգորևնա Տորբեևա (գլխավոր դեր)
2017 ս Դերասանուհի Актриса[25][26] Նինա
2018 ֆ Երկրորդ երիտասարդություն Вторая молодость Իրինա (գլխավոր դեր)
2018 ս Ապրել մինչև սեր Дожить до любви Միլենա
2018 ֆ Գալինա Галина Գալինա (գլխավոր դեր)
2018 ֆ Ղրիմի կամուրջ։ Պատրաստված է սիրով Крымский мост. Сделано с любовью!

Մասնակցություն տեսահոլովակների

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվականին նկարահանվել է ՌԴ ժողովրդական արտիստ, հեղինակ-կատարող Օլեգ Միտյաևի «Ночной гость» տեսահոլովակում (երգի բնօրինակ հեղինակային վերնագիրը՝ Соседка)։ Տեսահոլովակում, որի ռեժիսորն է Տիգրան Քեոսայանը, երգը հնչում է Միխայիլ Շուֆուտինսկու կատարմամբ։
  • 1997 թվականին Ալյոնա Խմելնիցկայան նկարահանվել է երգիչ և կոմպոզիտոր Իգոր Սարուխանովի «Скрипка-лиса» տեսահոլովակում (երգի նախնական վերնագիրը՝ «Скрип колеса», երաժշտությունը՝ Իգոր Սարուխանովի, տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Նովիկով)։ Տեսահոլովակը, որի ռեժիսորը եղել է Տիգրան Քեոսայանը, նկարահանվել նաև վերջինիս զարմուհին՝ Լաուրա Քեոսայանը[27][28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Хмельницкая Елена Александровна. Краткая биография и фильмография. // akter.kulichki.net
  3. «@alxmel в Instagram: «❤️Папуля, любимый мой и единственный ! Самый добрый, самый лучший, великодушный и сильный, самый любящий на свете !!! С Днём Твоего…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 Автор и ведущая: Татьяна Устинова. ВИДЕО. Авторская программа Татьяны Устиновой «Мой герой». Героиня программы — актриса и телеведущая Алёна Хмельницкая. Выпуск от 28 июня 2017 года (00:39:01). Телеканал «ТВ Центр» // tvc.ru
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Елена Ланкина (1 марта 2017 года). «Алёна Хмельницкая: «Главное — нравиться себе самой»» (ռուսերեն). // 7days.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  6. Ведущая: Клавдия Правда.  ВИДЕО. Журнал «Горпроект». Гость — Алёна Хмельницкая (00:40:12). // youtube.com («Gorproekt Media»; 10 февраля 2017 года)
  7. Школа-студия МХАТ. Актёрский факультет. Выпускники. 1990-е годы. — Выпускница указана как Елена Хмельницкая. Արխիվացված 2018-08-02 Wayback Machine Официальный сайт Школы-студии МХАТ // mhatschool.theatre.ru
  8. 8,0 8,1  «Խորհրդային կինոյի գաղտնիքները։ Երեքի սիրտը» (ռուս.՝ «Тайны советского кино. Сердца трёх») հաղորդում (2012 թվական), պրոդյուսեր և հաղորդավար՝ Իվան Ուսաչյով, հաղորդմանը մասնակցել են Ալյոնա Խմելնիցկայան, Դմիտրի Խառատյանը, Սերգեյ Ժիգունովը, Պավել Նեբերան և այլք (00:25:42). // youtube.com (TV Center; 24 հունվարի, 2013 թվական)
  9. 9,0 9,1 Елена Самойлова (1 октября 2009 года). «Тигран Кеосаян и Алёна Хмельницкая: «Семейная жизнь — не война, чтобы друг друга завоёвывать»». Газета «Труд».
  10. Олеся Иванова (2 сентября 2014 года). «Как Алёна Хмельницкая живёт после развода с Тиграном Кеосаяном» (ռուսերեն). // woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. Елена Лаптева (27 сентября 2014 года). «Тигран Кеосаян и Маргарита Симоньян назвали сына Багратом. — Режиссёр и редактор снова стали родителями». Газета «Комсомольская правда». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. Милена Жарова. Алёна Хмельницкая, Тигран Кеосаян и его новая жена Маргарита Симоньян устроили переполох в Ницце. Российская электронная газета «Дни.ру» // dni.ru (14 сентября 2016 года)
  13. 13,0 13,1 Юрий Ненев. Алёна Хмельницкая: «Я совсем не против общения детей с новой семьёй их отца». — Эксклюзивное интервью с актрисой о воспитании детей, отношениях с бывшим мужем Тиграном Кеосаяном и его новой семьёй. // 7days.ru (14 сентября 2016 года)
  14. 14,0 14,1 14,2 Автор и ведущая: Кира Прошутинская. ВИДЕО. Авторская программа Киры Прошутинской «Жена. История любви». Героиня программы — актриса и телеведущая Алёна Хмельницкая. Выпуск от 30 октября 2016 года (01:09:51). Телеканал «ТВ Центр» // tvc.ru
  15. «У Тиграна Кеосаяна и Алёны Хмельницкой родилась вторая дочь». «РИА Новости» // ria.ru. 7 июля 2010 года.
  16. Алёна Хмельницкая перестала скрывать молодого возлюбленного. Газета «Аргументы недели» // argumenti.ru (6 марта 2017 года)
  17. Марина Зельцер. Алёна Хмельницкая: «Александр моложе меня, но некритично». — В интервью актриса рассказала о новом избраннике. // womanhit.ru (30 марта 2017 года)
  18. Ксения Яснова. Хмельницкая растрогала обращением к молодому избраннику. — Актриса открыто призналась мужчине в любви, назвав его своим рыцарем. Արխիվացված 2021-01-29 Wayback Machine // tele.ru (20 ноября 2017 года)
  19. 19,0 19,1 Автор и ведущий: Сергей Майоров.  ВИДЕО. Программа «Однажды»: усталость Гоши Куценко, новый фильм Жоры Крыжовникова и интервью Алёны Хмельницкой (сюжет об Алёне Хмельницкой с 00:21:00 по 00:33:15). // youtube.com (телеканал «НТВ»; 16 декабря 2017 года)
  20. В. Мартынов. «Золушка для Кеосаяна». — О премьере спектакля Тиграна Кеосаяна «Новый» по пьесе Ганны Слуцки на сцене театра «Содружество актёров Таганки». Газета «Аргументы и факты» // aif.ru (22 марта 2000 года)
  21. Марина Бойкова. «Вечная история». — Алёна Хмельницкая в роли мачехи в мюзикле «Золушка», премьера которого состоится 1 октября 2016 года в театре «Россия». Արխիվացված 2017-12-22 Wayback Machine Газета «Вечерняя Москва» // vm.ru (29 сентября 2016 года)
  22. В Москве состоится премьера мюзикла «Золушка». — Премьера бродвейского мюзикла совместного производства России, Англии и США пройдёт в столичном театре «Россия» 1 октября 2016 года. «РИА Новости» // ria.ru (1 октября 2016 года)
  23. ВИДЕО. Программа «Доброе утро» (фрагмент выпуска от 3 октября 2016 года). В театре «Россия» состоялась премьера мюзикла «Золушка». «Первый канал» // 1tv.ru (3 октября 2016 года)
  24. Мюзикл «Золушка» (постановка — «Стейдж Энтертейнмент Россия», режиссёр — Линдсей Познер). Обзор, фотографии, рецензии. // afisha.ru
  25. Анонс. Многосерийный художественный фильм «Актриса» (Россия, 2017 год, автор сценария — Маргарита Симоньян, режиссёр-постановщик — Тигран Кеосаян). Телекомпания «[[НТВ» // ntv.ru (19 декабря 2017 года)
  26. Анна Федюнина. Тигран Кеосаян снял сериал с бывшей и нынешней жёнами — Алёной Хмельницкой и Маргаритой Симоньян. Журнал «Hello!» (Россия) // ru.hellomagazine.com (16 августа 2017 года)
  27. ВИДЕО. Программа «Утро на 5». Рубрика «Закрома Родины». Игорь Саруханов — «Скрипка-лиса». Режиссёр видеоклипа — Тигран Кеосаян. Выпуск от 18 апреля 2013 года. Ведущий: Иван Цыбин. «Пятый канал» (Санкт-Петербург) // 5-tv.ru
  28.  ВИДЕО. Клип на песню «Скрипка-лиса» — Игорь Саруханов. Режиссёр видеоклипа — Тигран Кеосаян (00:06:35). // youtube.com (Игорь Саруханов; 25 августа 2011 года)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]