Աղախան Աբդուլլաև
Աղախան Աբդուլլաև | |
---|---|
Բնօրինակ անուն | Ağaxan Abdullayev |
Ի ծնե անուն | Աղախան Մինախան օկլի Աբդուլլաև |
Ծնվել է | փետրվարի 6, 1950[1] Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2016[1] (66 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Ժանրեր | Ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | երգիչ, Խանենդե |
Գործիքներ | Դայրա |
Գործունեություն | 1973-2016 |
Պարգևներ | |
Ağaxan Abdullayev Վիքիպահեստում |
Աղախան Մինախան օղլի Աբդուլաև (ադրբ.՝ Abdullayev Ağaxan Minaxan oğlu, փետրվարի 6, 1950[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2016[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1998)[2];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղախան Աբդուլաևը ծնվել է 1950 թվականին, Բաքվի Ամիրջան գյուղում։ 1958-1968 թվականներին սովորել է թիվ 84 միջնակարգ դպրոցում։
1969-1973 թվականներին սովորել է Զեյնալլու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում։
1973 թվականին նրան հրավիրեցին մուղամի ուսուցչի պաշտոնը Աբիլովի անվան Մշակույթի կենտրոնում։ 1977 թվականից աշխատել է Բաքվի երաժշտական քոլեջում որպես մուղամի ուսուցիչ։
1975 թվականին նա սկսեց գործել ֆիլհարմոնիայի բեմում։
Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Իրաքի, Թունիսի, Թուրքիայի, Իրանի և այլ լերկրների բեմերում։
Աղախան Աբդուլլաևը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվում[3]։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին նրան շնորհվել է ԱՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1998 թվականին ՝ ԱՀ ժողովրդական արտիստի կոչում։
2015 թվականի մայիսի 10-ին նրան շնորհվեց Հեյդար Ալիևի հիմնադրամի «Ոսկե Սոսի» միջազգային մրցանակը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ABDULLAYEV Ağaxan Minaxan oğlu (азерб.) // Muğam ensiklopediyası. — Bakı: Musiqi dünyası, 2008. — S. 8-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղախան Աբդուլլաև» հոդվածին։ |
|