Jump to content

Աղեղնավոր Բարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղեղնավոր Բարդ
ՏեսակՄարդ Թոլքինի լեգենդարիումում
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Հոբիթ կամ գնալն ու գալը»
Առաջին հիշատակում«Հոբիթ կամ գնալն ու գալը»
Ներկայացված էՀոբիթը, Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը և Հոբիթ։ Սմոգի պարապուտը
Սեռարական
Ազգությունմարդ
ՔաղաքացիությունԴեյլ
Բնակության վայրԷսգարոթ
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիքանհայտ
Ծննդյան տարեթիվանհայտ
Մահվան տարեթիվԵ. Դ. 2997 թ.
ԸնտանիքՀիրիոն (հայր)
ԵրեխաներԲաին
Կոչումարքա
ՊաշտոնԴեյլի արքա
Մասնագիտությունfictional dragonslayer
Դերը կատարել ենԼյուկ Էվանս

Աղեղնավոր Բարդ (անգլ.՝ Bard the Bowman), ավելի ուշ հայտնի որպես արքա Բարդ I, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» աշխատության կերպարներից մեկը, Դեյլի արքան։

Ծագում և կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրիոնի՝ Դեյլի վերջին արքայի ժառանգորդը։ Երբ Երրորդ Դարաշրջանի 2770 թվականին Դեյլը կործանվեց վիշապ Սմոգի հարձակումից՝ Հիրիոնի ընտանիքը փախավ և սկսեց ապրել Էսգարոթում որպես հասարակ ընտանիք։

Բարդը Էսգարոթում ծառայում էր որպես աղեղնավորների կապիտան և հայտնի էր որպես հմուտ նետահար։ «Հոբիթ...»-ում պատմվում է, որ Բիլբոյի և թզուկների ճանապարհորդության ժամանակ Բարդը կարողանում է սպանել Սմոգին[1]՝ կատարելով «իրոք հերոսական արարք»[2]։ Սմոգի կաշին անվնաս էր մնում սովորական զենքի հարվածներից։ Սակայն Բարդը, որպես Հիրիոնի հետնորդ, ուներ հատուկ նետ և դրանով կարողանում է կրակել և սպանել Սմոգին։ Սմոգի մահից հետո Էսգարոթը վերջնականապես ավերվում է[3]։

Բարդը ստանում է Սմոգի հարստության տասնչորսերորդ մասը և ծախսում է այն Էսգարոթի վերականգնման վրա, որն ավելի ուշ սդառնում է Դեյլի թագավորության կենտրոնը։

Բարդի որդին՝ Բաինը, Ե. Թ. 2977 թվականին դառնում է Դեյլի արքան։ Բարդը և նրա հետնորդները կառավարում էին Դեյլում՝ մինչև Մատանու պատերազմը (նկարագրվում է «Մատանիների տիրակալը» եռագրության մեջ)։ Բաինի որդի Բրանդը կառավարում է Դեյլը Ե. Թ. 3007 թվականից և մահանում է Դեյլի պաշտպանության ճակատամարտի ժամանակ՝ Ե. Թ. 3019 թվականին։ Նրա որդի Բարդ II-ը դաշինք է կնքում Գոնդորի հետ։

Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռագրության մեջ Բարդի դերը կատարում է Լյուկ Էվանսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elizabeth G. Under fire: childhood in the shadow of war. — Wayne State University Press, 2008. — P. 140. — 289 p. — ISBN 978-0-81-433361-7
  2. Шиппи Т. Кольцо как «уравнитель» // Дорога в Средьземелье = The Road to Middle-Earth / пер. М.Каменкович. — СПб: Лимбус Пресс, 2003. — 824 с. — ISBN 5-8370-0181-6
  3. Толкин, Дж. Р. Р. Хоббит, или туда и обратно. — М.: АСТ; СПб.: Terra Fantastica, 2005. — С. 283—284. — ISBN 5-17-007530-8, ISBN 5-7921-0318-6

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Королёв К. Энциклопедия «Толкин и его мир». — М.: Локид-Пресс, 2005. — С. 49. — 494 с. — 7100 экз. — ISBN 5-98601-018-3