Jump to content

Այի Թեոդորի (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այի Թեոդորի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորChania Municipality? և Community of Agia Marina?
Երկարություն1,5 կմ
Լայնություն0,5 կմ
Մակերես1 կմ²
Բնակչություն0 մարդ (2011, 2021, 2001, 1991)
Քարտեզ
Քարտեզ

Այի Թեոդորի (կղզի)[2] (հուն․՝ Άγιοι Θεόδωροι, «Святые Теодоры»), երկու ոչ մեծ անմարդաբնակ կղզիներ՝ տեղադրված Խանյա ծովածոցում՝ Կրետե կղզու արևմտյան մասում։ Կղզիներից մեկը կոչվում է Այոս Թեոդորոս (Άγιος Θεόδωρος), նաև Թոդորու (Θοδωρού), իսկ նրանից հյուսիս գտնվում է Թեոդորոպուլա կամ Միկրոս-Այոս-Թեոդորոս (Μικρός Άγιος Θεόδωρος) (Փոքրիկ Այոս-Թեոդորոս) կոչվող կղզյակը (հուն․՝ Θεοδωροπούλα)[3]։ Պատկանում է Խանյա համայնքին][4]։ Կղզին կրի-կրիների բնակության վայր է[5]։ Նրա անվանումն առաջացել է տեղի Այոս-Թեոդորոս եկեղեցու անվանումից[6]։ Կղզու հարավում կա մեծ քարանձավ՝ կամարաձև մուտքով[7]։

Կղզու հին անվանումը Ակիտիոն (հուն․՝ Ακοίτιον — «անմարդաբնակ») է։ 1583 թվականին վենետիկցիները Այոս-Թեոդորոսում կառուցեցին երկու ոչ մեծ ամրոցներ, որպեսզի կանխեն կղզու օգտագործումը ծովահեններից և պաշտպանեն Կրետեի ափերը[8]։ 1645 թվականին կատաղի մարտից հետո, երբ կղզու 70 հոգանոց նավատորմը չհանձնվեց, և թուրքերը այրեցին վառոդի նկուղը, կղզին նվաճվեց թուրքերի կողմից։ Ամրոցը պայթեց պաշտպանների հետ միասին, և այդ ժամանակ թուրքերը ափ իջան[9]։

1930 թվականին Այա-Մարինա համայնքը, համագործակցելով Հանի որսորդության միության հետ, որոշում է կղզիները դարձնել արգելավայր։ 1935 թվականին Թեոդորոս Վիգլիսը Սամարիա կիրճում բռնում է կրի-կրիի մի արուի և էգի և բաց թողնում նրանց Այոս-Թեոդորոսում, որպեսզի նրանք կարողանան հանգիստ բազմանալ, քանի որ ոչ մի ուրիշ այծ չէր բնակվում կղզում։ Կրի-կրիների այդ փոքրիկ համայնքը շատ քիչ էր ինբրիդինգը կանխելու համար, այդ պատճառով ավելի շատ կրի-կրիներ են բերվում կղզի։ Կրի-կրիի պոպուլյացիան կղզում օգտագործվում է՝ այս կենդանիների ենթատեսակով ողջ մոլորակի կենդանաբանական այգիները ապահովելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Կաղապար:Карта
  3. NGA GeoNames Additional Metadata(չաշխատող հղում)
  4. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. Thodorou Islands off Platanias ExploreCrete.com
  6. Έφη Καρπονίδη-Δημητριάδη (1995). Κάστρα και Φορτέτσες της Κρήτης. Εκδόσεις Αδάμ. էջ 205-206. ISBN 960-500-000-8.
  7. Νησίδα Θοδωρού Արխիվացված 2015-04-21 Wayback Machine cretanbeaches.com
  8. Agii Theodori KretaKultur.dk
  9. Δημοτική Ενότητα Πλατανιά Արխիվացված 2013-01-26 Wayback Machine chania-citizen-guide.gr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այի Թեոդորի (կղզի)» հոդվածին։