Անատոլի Գեկկեր
Անատոլի Գեկկեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1888 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 1, 1937 (48 տարեկան) |
Մահվան վայր | Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վլադիմիրյան ռազմական ուսումնարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Անատոլի Իլյայի Գեկկեր (ռուս.՝ Анатолий Ильич Геккер, օգոստոսի 25, 1888, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1937, Կոմունարկա ավան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, կորպուսի հրամանատար (1935 թվականից)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, 1920 թվականի օգոստոսից եղել է հրամանատար Տասնմեկերորդ բանակի, որը 1920-21 թվականներին ներխուժել և խորհրդայնացրել է Հայաստանի և Վրաստանի անկախ հանրապետությունները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Իլյայի Գեկկերը ծնվել է Թիֆլիսում՝ ռազմական բժիշկ Իլյա Գեկկերի ընտանիքում։ 1909 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Վլադիմիրյան ռազմական ուսումնարանը։
Ծառայություն ցարական և դեմոկրատական Ռուսաստանի բանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1912 թվականին ծառայության է անցնում Սահմանապահ պահակազորի առանձին կորպուսում[1]։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտի ռազմական գործողություններին՝ հիմնականում Եվրոպական ռազմաբեմում[1]։ 1917 թվականին Գեկկերը շտաբս–ռոտմիստրի ռազմական կոչումով ավարտում է կայսերական Նիկոլաևյան Գլխավոր շտաբի ակադեմիայի արագացված դասընթացները[1]։ Նույն թվականին ընտրվել է Ռումինական ռազմաճակատի պատվիրակության կազմում՝ մասնակցելու Զինվորների Պետրոգրադի համագումարին[1]։
Բոլշևիկների կողմն անցնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թ․ սեպտեմբերին ցարական բանակի սպա, իսկ վերջին ամիսներին՝ Կերենսկու գլխավորած դեմոկրատական Ռուսաստանի բանակի սպա Գեկկերը մտնում է բոլշևիկների կուսակցության մեջ[2]։ Բոլշևիկների Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո՝ 1917 թ․ դեկտեմբերին Գեկկերը Զինվորների համագումարի կողմից ընտրվում է Ռուսական դեռևս դեմոկրատական բանակի 33-րդ կորպուսի զորահրամանատար։ Այնուհետև՝ 1918 թ․ հունվարին նա նշանակվում է Ռուսաստանի Ռումինական ռազմաճակատի 8-րդ բանակի հրամանատար[2]։ 1918 թվականին մտնում է Կարմիր Բանակի մեջ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում նա վարում է զանազան հրամանատարական պաշտոններ մի շարք ռազմաճակատներում[2]։
1918 թ․ գարնանը Գեկկերը դառնում է Կարմիր բանակի զորամասերի կազմակերպիչներից մեկը։ Նա նշանակվել է Դոնբասում խորհրդային զորքերի զորահրամանատար՝ Բանվորագյուղացիական կարմիր բանակի Դոնեցկի բանակի զորահրամանատար[2]։
1918 թ․ ապրիլից Գեկկերը խորհրդային Ռուսաստանի Ուկրաինական ռազմաճակատի զորահրամանատար Վլադիմիր Անտոնով-Օվսեենկոյի շտաբի պետն էր։ Այնուհետև Գեկկերը նշանակվում է Բելոմորյան օկրուգի ռազմական կոմիսար[2][3]։ Դրանից հետո նա նշանակվում է Վոլոգդայի թիկունքային շրջանի և Կոտլասի շրջանի զորահրամանատար[2][4]։
Ժողովրդական հակաբոլշևիկյան շարժումների ճնշման ղեկավարներից մեկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրև Հյուսիսային Յարոսլավյան ռազմաճակատի հրամանատար՝ Գեկկերը ղեկավարել է բոլշևիկների իշխանության դեմ ուղղված Յարոսլավյան ապստամբության ճնշումը[5][6]։ Հյուսիսից շարժվելով Վոլգա գետի աջ ափով՝ երկաթուղային գծով՝ Դանիլով քաղաքից դեպի Յարոսլավ քաղաքը, կարմիր զորքերը պետք է անցնեին գետը և մարտնչեին ապստամբների դեմ, որոնք ամրացել էին Վոլգայի ձախ ափին։ Գեկկերը կազմակերպեց հրետանային կրակ, որի պատճառով Յարոսլավ քաղաքում տեղի ունեցան հրդեհներ, ավերածություններ և խաղաղ բնակչության զոհեր[6]։
Ապստամբների դեմ իր իրականացրած «պատժիչ ոստիկանական գործողությունների» մասին Գեկկերը 1918 թվականի հուլիսի 21իին Մոսկվա հեռագրեց հետևյալ զեկույցը[6]․
«Ես՝ Հյուսիսային Յարոսլավի շրջանի զորահրամանատար, Բելոմորի օկրուգի Կոմիսար Գեկկերս, իմ վրա դրված խնդիրը՝ մարտական գործողություններ անցկացնելու Յարոսլավի մոտ, համարում եմ ավարտված։ Ժողկոմ Տրոցկին հրամայել է ինձ՝ ռազմագործողություններ վարելու Վոլգայի հյուսիսային ափին․ վերջակետ։ Հյուսիսային ափը մաքրված է։ Վերջակետ։ Սպիտակները ոչնչացված են իննսուներեք հոգի քանակությամբ, գումարած դրան՝ հիսուն սպանվածներ՝ մեր կրակից։ Վերջակետ։ Մեր կողմից կորուստները կազմում են 8(՞) սպանված, 50 վիրավոր և 3 հոգի գնդակահարվել են կողոպուտի համար։ Հետագայում ես աջակցել եմ իմ հրետանու կրակով և հետևակային զորամասերով՝ հարավային երկրամասի ռազմագործողություններին, որոնք վարում է ընկեր Գուզարսկին։ Վերջակետ։ Ժողովրդական կոմիսար Կեդրովը մի քանի օր առաջ հեռագրել է ինձ, որ իմ ներկայությունը Արխանգելսկում՝ որպես օկրուագային կոմիսար և դրա հետ մեկտեղ՝ որպես ռազմական մասնագետ՝ վոյենսպեց, ծայրահեղ անհրաժեշտ է այնտեղ։ Վերջակետ։ Ժողկոմ Տրոցկին ցուցում է տվել ինձ, որօեսզի ես մնամ այստեղ, մինչև որ լիակատար կերպով վերացնենք Յարսոսլավի խռովությունը, ինչը, ռազմական իմաստով ես համարում եմ ավարտված, և խնդրում եմ զեկուցել ժողովրդական կոմիսար Տրոցկուն՝ իմ՝ Արխանգելսկ մեկնելու անհրաժեշտության մասին, որպեսզի աջակցեմ Արխանգելսկի պաշտպանությանը։ Վերջակետ։ Խնդրում եմ ինձ ամենասեղմ ժամկետում պատասխան տալ իմ մեկնելու հնարավորության մասին, և ևս մեկ անգամ զեկուցում եմ, որ այստեղ արդեն ոչ մի վտանգ չկա։ Վերջակետ։ Մեր զորամասերը ամուր գրավել են իրենց դիրքերը և ամեն ինչ առանց բացառության մեր ձեռքին է։» Այնուհետև գալիս է անընթեռնելի տեքստ[7][8]։[1]
Զբաղեցրած պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեկկերը զբաղեցրել է հետևյալ պաշտոնները բոլշևիկյան զինված ուժերում․
- 1918 թվականի դեկտեմբերից՝ Աստրախանի ամրացված շրջանի զորահրամանատար[9]։
- 1919 թվականի հուլիսի 2–ից մինչև նույն թվականի ապրիլի 8–ը՝ Բանվորագյուղացիական կարմիր Բանակի 8-րդ բանակի 13-րդ հրաձգային դիվիզիայի պետ՝ հրամանատար․ դիվիզիան գործում էր Ուկրաինայի Հյուսիսային Տավրիա երկրամասում և Ղրիմում[10]։
- 1919 թվականի մայիսի 9–ից մինչև 1920 թվականի փետրվարի 24–ը՝ 13-րդ բանակի զորահրամանատար[11]։.
- 1920 թ․ մարտի վերջից – ապրիլի սկզբից մինչև օգոստոսը Գեկկերը ծառայում է որպես Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության Ներքին զորքերի շտաբի պետ[12]։
- 1920 թ․ սեպտեմբերից մինչև 1921 թ․ մայիս եղել է բոլշևիկյան 11-րդ բանակի զորահրամանատարը[13]։ Մինչև Գեկկերի՝ Տասնմեկերորդ բանակի զորահրամանատար դառնալը հենց բանակը 1920 թ․ ապրիլի վերջին նվաճեց Ադրբեջանի հանրապետությունը։ Հետագայում՝ Գեկկերի զորահրամանատրության ընթացքում՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվեց և Տասնմեկերորդ բանակը նվաճեց նաև անկախ Հայաստանի Հանրապետությունը և անկախ Վրաստանի Հանրապետությունը[13]։
- Մասնակցել է Կրոնշտադտի հակաբոլշևիկյան ապստամբության ճնշմանը[14]։
- 1922 թվականի փետրվարից մինչև հունիսը եղել է Կարմիր Բանակի Ռազմական ակադեմիայի պետը[15]։
- 1922 թվականի երկրորդ կեսին նշանակվել է բոլշևիկյան Ռուսաստանի ռազմական կցորդը Չինաստանում։
- 1929 թվականից եղել է Խորհրդային Միության ռազմական կցորդը Թուրքիայում[16]։
- 1934 թվականի հունիսից մինչև 1937 թվականի փետրվարը եղել է Կարմիր Բանակի Հետախուզության վարչության Արտաքին հարաբերությունների բաժնի պետը[17]։
- 1937 թվականի փետրվարից ազատվել է Հետախուզությունում աշխատանքից և դրվում Կարմիր Բանակի հրամանատարական կազմի վարչության տրամադրության ներքո[18]։
Ծառայությունը որպես հետախուզության սպա
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թ․ սկզբներին Գեկկերը ռազմական խորհրդատու էր Մոնղոլիայի բոլշևիկյան կառավարությանը կից[19]։ 1924 թ․ պաշտոնական Մոսկվան Գեկկերին նշանակեց Չինական Արևելյան երկաթուղու քաղաքական կոմիսար[19], իսկ ապա՝ Խորհրդային Միության ռազմական կցորդ Թուրքիայում՝ 1929 թ.[19]։ Գեկկերին 1933 թ․ ծառայության փոխադրեցին Կարմիր Բանակի Գլխավոր Շտաբ, իսկ 1935 թ. շնորհեցին կոմկոր ռազմական կոչումը։ Մինչև գրեթե իր վախճանը՝ Գեկկերը հանդիսացել Կարմիր Բանակի Ռազմական Հետախուզության վարչության արտաքին կապերի բաժնի պետը՝ կրելով կորպուսի հրամանատարի կոչում[19]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր դրոշի շքանշան (1921 թ․),
- Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության «Կարմիր դրոշի» շքանշան
- Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության «Կարմիր դրոշի» շքանշան (28.03.1921 թ․),
- Ցարական Ռուսաստանի Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան՝ «Խիզախության համար» գրությամբ (3.06.1915 թ․),
- Ցարական Ռուսաստանի Սուրբ Ստանիսլավի 3-րդ Աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով (24.09.1916 թ․),
- Ցարական Ռուսաստանի Սուրբ Աննայի 3-րդ Աստիճանի շքանշան՝ սրերով և շքաժապավենով (1.03.1917 թ․)։
Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի բռնաճնշման ժամանակ Անատոլի Գեկկերին ևս սպանեցին Ստալինի որոշմամբ։ «Հակախորհրդային տրոցկիստական ռազմական կազմակերպության գործի» հետաքննության ընթացքում ընկեր Գեկկերի դեմ ապացույցներ են տվել իր ընկերները՝ Միխայիլ Տուխաչևսկին, Վ. Պրիմակովը և Բ. Ֆելդմանը[20][21]։ Ձերբակալվել է 1937 թվականի մայիսի 30-ին[20][22]։ Դատարանում հրաժարվել է տալ նոր ցուցմունքներ[20][23]։ Դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 1-ին[20][24]։
Ստալինի մահից մոտ երեք տարի հետո՝ 1956 թվականին խորհրդային իշխանությունները ռեաբիլիտացիայի են ենթարկել Գեկկերին[20][25], ինչպես շատ ստալինյան բռնաճնշման ենթարկվածներին ու գնդակահարվածներին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուներ մեկ որդի՝ ճարտարապետ Բորիս Գեկկեր, որը ծնվել է 1915 թվականին Պսկով քաղաքում և վախճանվել 1992 թվականին, ըստ որոշ տեղեկությունների՝ Վոլգոգրադում[26]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дайнес В. О. Комкор А. И. Геккер( к 100-летию со дня рождения) // Военно-исторический журнал. 1988. № 8.
- Ярославское восстание 1918. Документы. Сост. Е. А. Ермолин и В. Н. Козляков. – М.: МФ «Демократия», Изд-во «Материк», 2007.
- Алексеев М.А., Колпакиди А.И., Кочик В.Я. Энциклопедия военной разведки. 1918-1945 гг. М., 2012. С. 217-218.
- Усов В. Н. Советская разведка в Китае. 20-е годы XX века. М., 2002.
- Черушев Н. 1937 год: элита Красной Армии на голгофе. М., 2003.
- Черушев Н. С., Черушев Ю. Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937—1941. Биографический словарь. — М.: Кучково поле; Мегаполис, 2012. — С. 68. — 496 с. — 2000 экз. — ISBN 978-5-9950-0217-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Черушев Н.С., Черушев Ю.Н. Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные). 1937-1941. Биографический словарь. М., 2012, с. 68.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Алексеев М.А., Колпакиди А.И., Кочик В.Я. Энциклопедия военной разведки. 1918-1945 гг. М., 2012, с. 217-218.
- ↑ Ռուսերեն՝ военный комиссар Беломорского округа։
- ↑ Ռուսերեն՝ командующий Вологодским тыловым районом и Котласским районом։
- ↑ Руководил подавлением Ярославского восстания.
- ↑ 6,0 6,1 6,2 Ярославское восстание 1918. Документы. Сост. Е. А. Ермолин и В. Н. Козляков. – М.: МФ «Демократия», Изд-во «Материк», 2007. «Организовал артиллерийский обстрел города, который привел к пожарам, разрушениям и гибели жителей».
- ↑ Ռուսաստանի պետական ռազմական դիվան, ֆոնդ թիվ մեկ, ցուցակ թիվ երեք, գործ թիվ ութսուներեք, թերթեր՝ 476-477, 479։ Ռուսերեն՝ РГВА. Ф. 1. Оп. 3. Д. 83. Л. 476-477, 479.
- ↑ 21 июля 1918 года товарищ Анатолий Геккер телеграфировал в Москву: "Я, командующий Северным Ярославским районом Геккер, Окружной Комиссар Беломорского Округа, возложенную на меня задачу по ведению боевых операций под Ярославлем считаю законченной. Нарком Троцкий приказал мне вести операции на Северном берегу Волги точка. Северный берег очищен. Белые были уничтожены в количестве девяносто трех, плюс пятьдесят убитых нашим огнем точка. С нашей стороны потери 8(?) убитых, 50 раненых и 3-ое расстреляны за грабежи. В дальнейшем я содействовал огнем своей артиллерии и пехотными частями. Операции южного края тов. Гузарского Нарком Кедров несколько дней тому назад телеграфировал мне, что мое присутствие в Архангельске как окружного комиссара и вместе с тем военного специалиста, крайне необходимо там. Нарком Троцкий указал мне, что я должен здесь оставаться до полной ликвидации Ярославского мятежа, каковой в смысле военном считаю законченным и прошу доложить Наркому Троцкому о необходимости моего отъезда в Архангельск для содействия в обороне Архангельска . Прошу мне в самом непродолжительном времени дать ответ о возможности моего отъезда и еще раз докладываю, что здесь никакой опасности уже нет. Наши части прочно занимают и все без исключения в наших руках [нрзб.]"
- ↑ С декабря 1918 года — командующий Астраханским укреплённым районом․
- ↑ с 7.02. — 8.04.1919 г. — начдив 13-й стрелковой дивизии 8-й армии РККА, действовал в Северной Таврии и в Крыму․
- ↑ с 9.05.1919 — 24.02. 1920 гг. — командующий 13-й армией
- ↑ В апреле — августе 1920 года А. И. Геккер служит начальником штаба Войск внутренней охраны (ВОХР) Республики․
- ↑ 13,0 13,1 Товарищ Анатолий Геккер командует 11-й армией, которая обеспечила в конце 1920 года приход к власти в Армении коммунистов и создание Армянской ССР.
- ↑ Товарищ Геккер участвовал в подавлении Кронштадтского мятежа.
- ↑ С февраля по июнь 1922 г. он начальник Военной академии РККА
- ↑ С 1929 года — военный атташе в Турции.
- ↑ С июня 1934 по февраль 1937 года — начальник oтдела внешних сношений Разведывательного управления РККА.
- ↑ С февраля 1937 — в распоряжении Управления по комначсоставу РККА.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Алексеев М.А., Колпакиди А.И., Кочик В.Я. Энциклопедия военной разведки. 1918-1945 гг. М., 2012. С. 217-218.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 Залесский К.А. Империя Сталина. Биографический энциклопедический словарь. Москва, Вече, 2000.
- ↑ На следствии по «делу антисоветской троцкистской военной организации» показания против Геккера дали Тухачевский, В. Примаков и Б. Фельдман.
- ↑ 30 мая 1937 арестован.
- ↑ На суде отказался от показаний
- ↑ расстрелян 1 июля.
- ↑ Реабилитирован в 1956 году.
- ↑ Сын - Борис (1915, Псков - 1992, Волгоград?), архитектор.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Геккер А.И. на сайте "Хронос"
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 706)։ |
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 1 մահեր
- 1937 մահեր
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական պատմություն
- Բոլշևիկյան գործիչներ
- Ռուս զորահրամանատարներ
- Ռուս գեներալներ
- Ռուս զորավարներ
- Ռազմական հետախուզություն
- Քաղաքացիական պատերազմ
- Ստալինիզմ
- Օգոստոսի 23–ին ծնվածներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Կարմիր բանակում ծառայած ցարական սպաներ
- Ուկրաինա
- Ռազմական ակադեմիա
- Ռազմական կցորդ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ