Jump to content

Անդերլեխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերլեխտ (այլ կիրառումներ)
Համայնք
Անդերլեխտ
ֆր.՝ Anderlecht, հոլ.՝ Anderlecht
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանԲրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան
ՀամայնքԲրյուսել-մայրաքաղաք
ԲուրգոմիստրԷրիկ Տոմաս[1]
Հիմնադրված է1046 թ.
Մակերես17,74 կմ²
ԲԾՄ21 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն և հոլանդերեն
Բնակչություն107 912[2] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ1070[3]
Պաշտոնական կայքwww.anderlecht.be
Անդերլեխտ (Բելգիա)##
Անդերլեխտ (Բելգիա)

Անդերլեխտ ([ɑ̃dəʁlɛkt], ֆր.՝ Anderlecht, հոլ.՝ Anderlecht), Բրյուսելի մայրաքաղային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։ Անդերլեխտը տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի արևմտյան հատվածում։

Անդերլեխտը սահմանակցում է հետևյալ 7 համայնքներին (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ Մոլենբեեկ-Սեն-Ժան, քաղաք Բրյուսել, Ֆորե, Սեն-Ժիլ, Դրոգենբոս, Սինտ-Պետերս-Լեուվ և Դիլբեկ (առաջին չորս համայնքները բրյուսելական են, մնացածը՝ ֆլամանդական

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք գլխավոր տեսարժան վայրերը տեղակայված են կենտրոնական թաղամասում, ներկայիս Սինտ Գուիդո (հոլ.՝ Sint-Guido, ֆր.՝ Saint-Guidon) մետրոկայարանի հարևանությամբ․

  • Սուրբ Պետրոսի և Սուրբ Գուիդոյի գոթական տաճար (հոլ.՝ Sint-Pieter-en-Sint-Guidokerk), 14-րդ դար,
  • Բեգինաժների բակ։ Հիմնադրվել է 1252 թվականին, սակայն մեր օրերում պահպանված տեսքը ստացել է 1634 թվականին,
  • Էրազմուսի տունը (հոլ.՝ Erasmushuis)։ 16-րդ դարասկզբի տուն, որտեղ 1521 թվականին ապրել է Էրասզմուս Ռոտտերդամացին։ Այսօր տանը գործում է թանգարան։

Սպորտային աշխարհում համայնքը հայտնի է համանուն ֆուտբոլային անկումբով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]