Անդրեյ Աբրիկոսով
Անդրեյ Աբրիկոսով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1 (14), 1906[1] |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1973[2][3] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | Գրիգորի Աբրիկոսով |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Անդրեյ Լվովիչ Աբրիկոսով (ռուս.՝ Андре́й Льво́вич Абрико́сов, նոյեմբերի 1 (14), 1906[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1973[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ Ստալինի 1-ին աստիճանի մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Աբրիկոսովը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 1-ին (այլ տվյալներով՝ նոյեմբերի 14-ին[5]) Սիմֆերոպոլում գյուղատնտեսի ընտանիքում։
Վաղ տարիքում, որը համընկել է Քաղաքացիական պատերազմի տարիների հետ, շատ է թափառել Ռուսաստանի հարավով։
1924 թվականին ավարտել է Տուլայի Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ զոհված կոմունարների հիշատակին նվիրված դպրոցը։ 1924-1925 թվականներին Նովոռոսիյսկի մոտ գտնվող Շիրոկայա Բալկա գյուղում աշխատել է որպես խաղողի մաքրման սևագործ բանվոր։ 1925 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատանքի է տեղափոխվել «Ստրոյ ռադիո» արտելում։ Մայրաքաղաքում ընդունվել է Ալեքսանդրա Խոխլովայի կինեմատոգրաֆիական ստուդիա, սակայն շուտով թողել է այն և սկսել պարապել Կոնստանտին Ստանիսլավսկու քրոջ՝ Զինաիդա Սոկոլովայի մոտ։
1926-1929 թվականներին աշխատել է Փոքր թատրոնի թատրոն-ստուդիայում (1932 թվականից՝ Նոր թատրոն)։ Սակայն սկսնակ դերասանին դերեր չէին վստահում։ 1929 թվականին դերասանին, որը թատրոնում ոչ մի դեր չէր խաղացել, հաստատում են Գրիգորի Մելեխովի դերում «Խաղաղ Դոն» համր ֆիլմում։ 1931 թվականին այս ֆիլմի էկրան բարձրանալուց հետո դերասանը հանրաճանաչ դարձավ։ 1929-1930 թվականներին աշխատել է «Սոյուզկինո» կինոստուդիայում (ներկայումս՝ «Մոսֆիլմ»)։
1930-1931 թվականներին աշխատել է Աշխատավորական շարժական թատրոնում, 1931-1937 թվականներին՝ Ռեալիստական թատրոնում, 1937-1938 թվականներին՝ Կամերային թատրոնում (բոլորն էլ Մոսկվայում)։
1938 թվականից Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան, որտեղ խաղացել է մինչև կյանքի վերջ։ 1953-1959 թվականներին եղել է թատրոնի տնօրենը։
Խաղալով զուսպ և լակոնիկ՝ ունեցել է հզորագույն խառնվածք և իր լավագույն դերերում հասել իսկական բարձունքների[4]։
ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ[6]։ 1950 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։
Անդրեյ Աբրիկոսովը մահացել է 1973 թվականի հոկտեմբերի 20-ին (այլ տվյալներով՝ հոկտեմբերի 19-ին[7] կամ 21-ին[8]) Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր № 7)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Աբրիկոսովը սերում էր ռուս վաճառականների, հասարակական գործիչների, բարերարների, գիտնականների ընտանիքից։
- Որդին՝ Գրիգորի Աբրիկոսովը (1932֊1993), թատրոնի և կինոյի դերասան է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1946)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1952)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)
- Ստալինի 1-ին աստիճանի մրցանակ (1941)՝ «Ալեքսանդր Նևսկի» ֆիլմում խաղացած Գավրիլա Ալեքսիչի դերի համար (1938)
- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (փետրվարի 1, 1939, 1946)
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» (1946)
- Մեդալ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին» (1948)
- Մեդալ «Անձնվեր աշխատանքի համար։ Վլադիմիր Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ» (1970)
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ուիլյամ Շեքսպիր | Օթելլո | Օթելլո[9] |
Նիկոլայ Պոգոդին | Արիստոկրատներ | Գրոմով |
Մաքսիմ Գորկի | Մայրը | Պավել |
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1938 | Ուիլյամ Շեքսպիր | Մարիա Սինելնիկովա,
Իոսիֆ Ռապոպորտ |
Շատ աղմուկ ոչնչից | Կլավդիո |
1938 | Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորները | Նեզնամով | |
1942 | Կոնստանտին Սիմոնով | Ալեքսեյ Դիկի | Ռուս մարդիկ | Սաֆոնով |
1942 | Ալեքսանդր Կորնեյչուկ | Ռուբեն Սիմոնով | Ռազմաճակատ | Օգնև |
1950 | Վիկտոր Հյուգո | Ալեքսանդրա Ռեմիզովա | Թշվառները | Ժան Վալժան |
1954 | Անտոն Չեխով | Ճայը | Բորիս Տրիգորին | |
1956 | Մաքսիմ Գորկի | Ռուբեն Սիմոնով | Ֆոմա Գորդեև | Իգնատ Գորդեև |
1957 | Ալեքսեյ Արբուզով | Եվգենի Սիմոնով | Քաղաքն արշալույսին | Իգնատ Դոբրով |
Վալենտին Կատաև | Գնում էր զինվորը ռազմաճակատից | Սեմյոն Կոտկո | ||
Կոնստանտին Ֆեդին | Կիրիլ Իզվեկով | Ռագոզին | ||
Վալենտին Կատաև | Ես աշխատավոր ժողովրդի որդին եմ | Սեմյոն Կոտկո |
Բորիսոգլեբսկի Ն․ Չեռնիշևսկու անվան դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
1957 | Սամուիլ Ալյոշին | Միայնակ | ինժեներ Պլատոնով |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1930 | Խաղաղ Դոն | Գրիգորի Մելեխով |
1932 | Հանդիպած մարդը | Պավել Իլյին |
1932 | Փրոսփերիթի | Փոլ Ատկինս |
1933 | Լոկ ուրախություն | |
1934 | Սամյուել Վուլֆի չորս այցերը | Նիկիտին |
1935 | Թշնամու արահետները | Ինոկենտի Օկատով |
1935 | Սեր և ատելություն | կարմիրների ջոկատի հրամանատար |
1936 | Փարիզի արշալույսները | Էտիեն, Կատրինի եղբայր |
1936 | Կուսակցական տոմս | Պավել Կուգանով |
1938 | Ալեքսանդր Նևսկի | Գավրիլա Ալեքսիչ |
1938 | Սումբար հովտի մարդիկ | Նուրի, գյուղատնտես |
1939 | Բարձր պարգև | լեյտենանտ Նիկոլայ Միխայլով |
1940 | Կնիկները | Ստեպան Կլադով |
1940 | Հինգերորդ օվկիանոսը | Լեոնտի Շիրոկով |
1941 | Ռազմաճակատային ընկերուհիներ | Սերգեյ Կորովին |
1942 | Արքայազնը և աղքատը | Մայլս Գենդոն |
1944 | Ծովային գումարտակ | Սերգեյ Մարկին |
1945 | Իվան Ահեղ | Ֆեոդոր Կոլիչյով |
1945 | Մեծ բեկում | գեներալ-լեյտենանտ Կրիվենկո |
1947 | Տղան ծայրամասից | ԽՄԿԿ կենտկոմի անդամ |
1948 | Կարմիր փողկապ | զինվորական, ԽՍՀՄ հերոս |
1949 | Алитет уходит в горы | Նիկիտա Լոս |
1949 | Բեռլինի փլուզումը | Անտոնով |
1955 | Թմբկահարի ճակատագիրը | Պոլովցև |
1956 | Իլյա Մուրոմեց | իշխան Վլադիմիր |
1956 | Սիրտը բաբախում է կրկին․․․ | պրոֆեսոր Նիկոլայ Կլյոնով |
1957 | Նրա կյանքի նպատակը | Ռոման Ազարով |
1958 | Գունագեղների գործը | Սիլանտև |
1959-1961 | Հերկած խոպան | Իպոլիտ Շալի |
1962 | Խոստովանանք | Ֆոտի |
1963 | Գեներալը և մարգարտածաղիկները | այգեպան |
1963 | Շրջոմի քարտուղարը | Արտյոմ Արտամոնով |
1964 | Միայնություն | Դանիլա |
1964 | Հեռավոր աստղի լույսը | Իվան Օսոկին |
1964 | Հանրապետության գանձերը | Արկադի Սիմբիրցև |
1967 | Հարսանիք Մալինովկայում | Բալյասնի |
1968 | Կարամազով եղբայրներ | Սամսոնով |
1969 | Երեքը | Ստրոգանի |
1972 | Ռուսլան և Լյուդմիլա | իշխան Վլադիմիր |
Հեռուստաներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1959 | Քաղաքն արշալույսին | Դոբրով |
1969 | Օպերատիվ գործուղում | Ավերյանով |
1973 | Սրտի հիշողությունը | Մաքսիմ Մաքսիմովիչ |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անիմացիոն ֆիլմ |
---|---|
1958 | Հեքիաթ Չապաևի մասին |
Մասնակցություն ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ |
---|---|
1950-ականներ | Ա․ Չեխովի նոթատետրերը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ АБРИКОСОВ, АНДРЕЙ ЛЬВОВИЧ | Энциклопедия Кругосвет
- ↑ «Абрикосов, Андрей Львович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Абрикосов Андрей Львович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
- ↑ АБРИКОСОВ Андрей Львович, актер театра и кино. Известные персоны России
- ↑ Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Աբրիկոսով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Սիմֆերոպոլ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1973 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Աբրիկոսովներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական ռեալիզմ